Իրանը մասնակցել է Ռուսաստանի պաշտպանական ոլորտի ցուցահանդեսին
Սանկտ Պետերբուրգում բացվել է FLEET 2026 միջազգային ծովային պաշտպանության ցուցահանդեսը՝ բարձրաստիճան զինվորական պատվիրակությունների ներկայությամբ, այդ թվում՝ Իրանի Իսլամական Հանրապետությունից։
Ինչպես հաղորդում է Pars Today-ը՝ հղում անելով Իրանի հեռուստատեսությանը՝ ցուցահանդեսը բացվել է Ռուսաստանի ռազմածովային պատվո թանգարանի կոնֆերանս-ցուցահանդեսային կենտրոնում՝ Կրոնշտադտ քաղաքում։ 8 հազար քառակուսի մետր տարածքում Նավաշինության և ծովային զենքի արդյունաբերության ոլորտում գործող ավելի քան 225 խոշոր ընկերություններ ցուցադրել են իրենց ժամանակակից նորագույն նվաճումները։
Մոսկվայում ԻԻՀ դեսպանատան ռազմական կցորդը նույնպես մասնակցել է ցուցահանդեսին՝ որպես Իրանի զինված ուժերի ներկայացուցիչ։
Գնդապետ Սադեղ Ռեզայի Մողադամը, ցուցահանդես կատարած այցի շրջանակներում երկկողմ խորհրդակցություններ է անցկացրել մյուս մասնակից պատվիրակությունների հետ։ Նա հանդիպել և զրուցել է նաև Ռուսաստանի Դաշնության մի շարք ռազմական պաշտոնյաների և խոշոր նավաշինական ընկերությունների ղեկավարների հետ։
Հանդիպումների ժամանակ Ռուսաստանում Իրանի Իսլամական Հանրապետության ռազմական կցորդը, հաստատելով Թեհրանի և Մոսկվայի միջև ռազմավարական և պաշտպանական հարաբերությունների խորությունը, ընդգծեց այդ համագործակցության ընդլայնումը։
Ռեզային այցելել է առաջադեմ ռազմածովային զենքի, ռադարային համակարգերի, ժամանակակից շարժիչների և նավիգացիոն սարքավորումների տաղավարներ։