Շաբաթա ամփոփում
Թանկագին բարեկամներ ամփոփելով շաբաթը,կանդրադառնանք Միջին Ասիայի և Կովկասի կարևորագույն իրադարձություններին,որոնց խորագրերը ներկայացրեցի ձեր ուշադրությանը։
ՀՀ արտաքին գործերի նախարարությունում ապրիլի 19-ին տեղի է ունեցել «Պարսից ծոց-Սև ծով միջազգային տրանսպորտային միջանցքի ստեղծման մասին» համաձայնագրի նախագծի շուրջ բանակցելու նպատակով գումարված փորձագետների 5-րդ հանդիպումը՝ առկա և հեռավար ձևաչափերով։
Հանդիպմանը մասնակցել են Հայաստանի Հանրապետության, Բուլղարիայի Հանրապետության, Վրաստանի, Հունաստանի Հանրապետության և Իրանի Իսլամական Հանրապետության պատվիրակությունները։
Բացման խոսքով հանդես են եկել ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Գագիկ Ղալաչյանն ու ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանը։
«Պատվիրակությունները շնորհակալություն հայտնեցին Հայաստանի Հանրապետությանը հանդիպման կազմակերպման և արդյունավետ քննարկումներ անցկացնելու հնարավորության համար։ Մասնակից հինգ պետությունների պատվիրակները վերահաստատեցին իրենց հետաքրքրվածությունը համաձայնագրի մշակման և ստորագրման վերաբերյալ»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Ըստ աղբյուրի՝ հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել համաձայնագրի նախագծի շուրջ նախորդ հանդիպմանը չհամաձայնեցված դրույթներին: Ստորագրվել է արձանագրություն, որով նախատեսվում է «Պարսից ծոց-Սև ծով միջազգային տրանսպորտային միջանցքի ստեղծման մասին» համաձայնագրի նախագիծը և քննարկումներն ավարտին հասցնելու նպատակով փորձագետների մյուս հանդիպումն անցկացնել Բուլղարիայի Հանրապետությունում։
---------------------------
Իրանի Առևտրի զարգացման կազմակերպության գլխավոր տնօրենը հայտարարել է, որ Եվրասիայի մասնագիտացված ցուցահանդեսը լավ առիթ է՝ ազատ առևտրի ընդլայնման համար:
Նշելով, որ Իրանում Եվրասիայի մասնագիտացված ցուցահանդես անցկացնելը Իրանի և միության անդամ երկրների արտահանման կարողություններին ծանոթանալու նպատակ ունի, Համիդ Զադբումն ասել է. «Այս ցուցահանդեսը հնարավորություն կտա դյուրացնել ազատ առևտրի մասին բանակցությունները»:
Նա նշել է, որ Ռուսաստանի, Հայաստանի, Ղազախստանի, Ղրղզստանի և Բելառուսի հետ Իրանի առևտրային հարաբերությունները միշտ ընդլայնվել են և այս երկրների հետ Իրանը համատեղ հանձնաժողով ունի:
Եվրասիական միության նշանակության մասին Զադբումն ասել է.«Այս հինգ երկրների համաշխարհային առևտուրը տարեկան ավելի քան 850 միլիարդ դոլար է, և այս միության հետ տնտեսական և առևտրային կապերը կարող են մեծ նշանակություն ունենալ տարածաշրջանում երկրի տնտեսական հարաբերությունների զարգացման համար»:
Եվրասիայի մասնագիտացված ցուցահանդեսը Թեհրանում կայանալու է մայիսին:
--------------------
Քաղաքագետ Արմեն Բաղդասարյանն անդրադարձել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի Սյունիք կատարած այցին և դրան հաջորդած գործընթացներին։
--------------------
Հայաստանի պաշտպանության նախարարությունը պատասխանել է Ադրբեջանի կողմից հնչեցված հրադադարը խախտելու պնդումներին:
Չափազանց վառ երևակայություն է պետք ունենալ` Հայաստանի զինված ուժերին ռшզմшվարшկան դաշնակից երկրի` ՌԴ խաղաղապահ առաքելության դիրքերի ուղղությամբ կրшկոցներ արձակելու «մեղшդրшնք» վերագրելու համար: Այս մասին ասված է ՊՆ հայտարարությունում։
Առավել քան ակնհայտ է, որ ադրբեջանական կողմը հուսшհատ փորձ է անում նախորդ օրվա` իր կողմից թույլ տրված հրшդшդարի ռեժիմի խшխտմшն, մասնավորապես` ԼՂ-ի որոշ բնակավայրերի ուղղությամբ արձակված կրшկոցների պատասխանատվությունը բшրդել հայկական կողմի վրա:
Այդուհանդերձ, ինչպես ԼՂ-ի, այնպես էլ ՀՀ զինված ուժերը հավատարիմ են հրադադարի ռեժիմի պահպանման եռակողմ պայմանավորվածությանը և նույնը հորդորում են անել ադրբեջանական ռшզմшքաղաքական ղեկшվարությանը:
----------------------
Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանն անդրադարձել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարությանն, ով ադրբեջանական հեռուստաընկերություններից մեկին տված հարցազրույցում հանդես է եկել Հայաստանի նկատմամբ ուժի կիրառման սպառնալիքներով:
ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակը նշել է. «Խստորեն դատապարտում ենք Հայաստանի տարածքային ամբողջականության դեմ Ադրբեջանի նախագահի նկրտումները և ուժ կիրառելու սպառնալիքները: Նման հայտարարությունները լրջորեն վնասում են տարածաշրջանային խաղաղությանը և կայունությանը: Դրանք բացահայտում են խաղաղության և հաշտության վերաբերյալ վերջին ժամանակներում Ադրբեջանի հայտարարությունների սին և կեղծ բնույթը»:
Հատկանշական է, որ նման սպառնալիքներ արվում են Հայոց ցեղասպանության տարելիցին ընդառաջ և նպատակ ունեն ուժի դիրքերից խոսելու հայ ժողովրդի հետ: Մենք մշտական կապի մեջ ենք մեր ռազմավարական դաշնակցի, ինչպես նաև Հարավային Կովկասում խաղաղությամբ շահագրգռված բոլոր գործընկերների հետ: Հայաստանը կձեռնարկի բոլոր անհրաժեշտ միջոցները՝ իր ինքնիշխանությունը և տարածքային ամբողջականությունը պաշտպանելու համար: Հայտարարել է ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը:
-------------------------
Հայաստանը չի փոխել Թուրքիայի հետ դիվանագիտական հարաբերություններ հաստատելու իր քաղաքականությունը:
Հայաստանի արտաքին գործերի նախարարի խորհրդական Մարթա Այվազյանը մամուլի ասուլիսում հայտնել է, որ մինչ օրս այդ ուղղությամբ բանակցություններ չեն տարվել և նախատեսված չեն:
«Ֆարս» լրատվական գործակալության հաղորդման համաձայն, նա նշել է, որ Օսմանյան կայսրությունում հայերի ցեղասպանության ճանաչումը մնում է առաջնահերթություն Երևանի արտաքին քաղաքականության մեջ: «Մեր քաղաքականության մեջ փոփոխություն չի եղել», - հավելել է Այվազյանը:
---------------------------
ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը բացառում է, որ տնտեսական և տրանսպորտային հաղորդակցության ապաշրջափակման հարցով եռակողմ աշխատանքային խմբում ինքը կարող է քննարկել Զանգեզուրի միջանցքի հարց:
Գրիգորյանն այս մասին վստահեցրեց ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում:
Դիտարկմանը, որ Բաքուն խոսում է Զանգեզուրի միջանցքի մասին՝ Գրիգորյանը արձագանքեց. «Միջանցք բառ ընդունված է օգտագործել որպես տրանսպորտային ուղի, բայց ես հենց այդ կապակցությամբ էլ շեշտում եմ, որ նույնիսկ որպես տրանսպորտային ուղի չի քննարկվելու նման որևիցե հարց»:
Նա վստահեցրեց, որ եռակողմ աշխատանքային խմբի շրջանակում քննարկում են տրանսպորտային հաղորդակցության ապաշրջափակման տարբերակներ, որոնց իրավական կարգավորումն իրականացվելու է բացառապես ԱՊՀ-ի իրավական բազայով, միջազգային պայմանագրերով և կոնվենցիաներով, որոնք գործում են, և որոնց ՀՀ-ն միացած է: «Որևէ այլ ձևաչափով քննարկում ես չունեմ այդ հարթակում»,-նշեց նա:
Հիմա հիմնական աշխատանքն իրականացվում է փորձագիտական ենթախմբերի կողմից: Անդրադառնալով հարցին, թե եռակողմ հայտարարության 8-րդ կետի՝ գերիների վերադարձի չկատարումը խոչընդոտո՞ւմ է ապաշրջափակման հարցով աշխատանքներին՝ նա նկատեց, որ նույնիսկ էմոցիոնալ իմաստով ապաշրջափակման հարցերի համար ֆոնը պետք է լինի շատ ավելի բարիդրացիական:
Տարածաշրջանում բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակման հարցը 2020թ. նոյեմբերի 9-ի՝ Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների եռակողմ հայտարարության կետերից է: Ապաշրջափակման հարցերի նպատակով՝ Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի փոխվարչապետերի նախագահությամբ ստեղծել է եռակողմ աշխատանքային խումբը, որը հայկական կողմից գլխավորում է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը:
---------------------
Ադրբեջանը Կասպից ծովի մերձափնյա երկրների շարքում Իրանի ոչ նավթային արտահանման առաջին ուղղությունն է:
Բաքվից Իրանի ռադիոհեռուստատեսության լրատվական գործակալության հաղորդման համաձայն, անցյալ տարի Իրանից Ադրբեջան է արտահանվել 520 միլիոն դոլար արժողությամբ ավելի քան մեկ միլիոն տոննա ապրանք: Այսպիսով, Ադրբեջանը դարձել է Կասպից ծովի մերձափնյա երկրների շարքում Իրանի ոչ նավթային արտահանման առաջին ուղղությունը:
Հաղորդման համաձայն՝ Ադրբեջանը հանդիսանում է նաև դեպի Եվրասիական երկրներ իրանական ապրանքների տարանցիկ ուղի:
Հայաստանի հետ Լեռնային Ղարաբաղի երկրորդ պատերազմից հետո, Բաքուն իր վերահսկողության տակ առնելով Լեռնային Ղարաբաղի շրջանի որոշ հատվածներ, որոշեց կառուցել հյուսիս-հարավ անցումը, որն Իրանի ու Ադրբեջանի համար կապահովի միլիարդավոր դոլարների եկամուտ: