Մայիս 02, 2021 09:57 Asia/Yerevan

Թանկագին բարեկամներ ամփոփելով շաբաթը,կանդրադառնանք Միջին Ասիայի և Կովկասի կարևորագույն իրադարձություններին,որոնց խորագրերը ներկայացրեցի ձեր ուշադրությանը։


 

ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրիին:

Մհեր Գրիգորյանն կարևորել ու բարձր է գնահատել բարեկամ Իրանի հետ ձևավորված հարաբերություններն ու տարբեր ոլորտներում առկա համագործակցությունը՝ շեշտելով, որ Հայաստանն ու Իրանն ունեն երկկողմ հարաբերությունների մեծ օրակարգ:

Իրանի դեսպանը, շնորհակալություն հայտնելով ընդունելության և երկկողմ հարաբերությունների բովանդակալից անդրադարձի համար, նշել է, որ Հայաստանն Իրանի համար բարեկամ և եղբայրական երկիր է, որի հաջողությունները կարևոր են նաև իրենց համար:

Զրուցակիցները քննարկել են երկկողմ հարաբերությունների զարգացման հնարավոր ուղղությունները՝ անդրադառնալով, էներգետիկայի, տրանսպորտի և տնտեսության ոլորտներին:

Քննարկման ընթացքում մտքեր են փոխանակվել նաև ԵԱՏՄ շրջանակներում համագործակցության ընդլայնման, ինչպես նաև որպես ԵԱՏՄ անդամ Հայաստանի միջոցով միության շուկա Իրանի մուտք գործելու հեռանկարի շուրջ:

Մհեր Գրիգորյանն ու Աբբաս Բադախշան Զոհուրին երկուստեք ընդգծել են երկկողմ հարաբերությունների զարգացման համար առկա մեծ ներուժը և այդ ուղղությամբ համատեղ ջանքեր գործադրելու անհրաժեշտությունը: Քննարկվել են երկու երկրների մասնավոր հատվածների միջև շփումների ակտիվացման հնարավորությունները և դրա համար առկա բոլոր նախադրյալները

Անդրադարձ է կատարվել նաև տարածաշրջանային զարգացումներին, ինչպես նաև կորոնավիրուսի դեմ պատվաստման գործընթացներին:

----------------------

Կազանում տեղի ունեցող Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի շրջանակում վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Ռուսաստանի Դաշնության վարչապետ Միխայիլ Միշուստինի հետ` տեղեկացրել է ՀՀ վարչապետի պաշտոնակատարի խոսնակ Մանե Գևորգյանը:

Հանդիպման ժամանակ Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինը Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի ողջույններն է փոխանցել ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին:

Միշուստինն ընդգծել է, որ Ռուսաստանի համար թանկ են Հայաստանի հետ եղբայրական հարաբերությունները, դրանք կրում են երկար տարիների դաշնակցային և ռազմավարական բնույթ:

Ռուսաստանի կառավարության ղեկավարը նշել է, որ Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների ավարտից հետո Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ղեկավարների ընդունած հայտարարությունը մեծ հնարավորություններ է ստեղծում համատեղ աշխատանքի համար:

«Դա առաջին հերթին տնտեսական և տրանսպորտային բոլոր կապերի ապաշրջափակումն է, նոր ենթակառուցվածքային ուղիների ստեղծումը: Այս ամենը պայմաններ կստեղծի Անդրկովկասի տարածաշրջանի կայուն զարգացման համար», - նշել է նա:

-----------------------

Հայաստանի և Ադրբեջանի վերջին հшկшմшրտnւթյnւնում գերեվшրվшծ անձանց կապակցությամբ ԵՄ-ն հանդես է եկել հայտարարությամբ:

Եվրամիությունը ողջունել է 2020 թ. նոյեմբերի 9-ին կողմերի միջև ստորագրված համաձայնության արդյունքում հրшդшդшրի ռեժիմի ամրապնդումը և դրական արդյունքները, որոնք ձեռք են բերվել այնպիսի հարցերի շուրջ, ինչպիսիք են шճյnւնների վերադարձը և մարդասիրական օգնություն տրամադրումը հшկшմшրտnւթյnւնից տnւժшծ բնակչությանը, ասվում է ԵՄ հայտարարությունում:

Եվրամիությունը ևս մեկ անգամ նշել է, որ նոր ջшնքեր են անհրաժեշտ երկու երկրների միջև վստահություն հաստատելու և կայուն խաղաղության ուղղությամբ առաջընթաց գրանցելու համար: Սա ենթադրում է զերծ մնալ թշնшմшկшն և վիրш-վnրшկшն հռետորաբանությունից, հնարավորինս շուտ ավարտել բոլոր ռшզմшգերիների և կшլшնшվnրվшծների վերադարձը ՝ անկախ նրանց ձերբшկшլմшն հանգամանքներից, և համագործակցել նաև шկшնшզերծմшն ու այլ կարևոր հարցերի շուրջ:

«Այս համատեքստում, Մարդու իրավունքների եվրոպական դшտшրшնի կողմից նախարարների կոմիտեին վերջերս կատարված ծանուցումից հետո, որը Դшտшրшնի կանոնակարգի 39-րդ կանոնում նշված միջանկյալ միջոցառումների վերաբերյալ է, շեշտում ենք, որ Դшտшրшնի նախադեպային իրավունքը հստակորեն հաստատել է, որ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի մասնակից պետությունները պшրտшվnր են պահպանել միջանկյալ միջոցները, և կոչ ենք անում Ադրբեջանին տրամադրել դшտшրшնի կողմից պшհшնջվnղ մնացյալ տեղեկատվությունը», — ասված է ԵՄ հայտարարությունում:

----------------------

Իրանագետ, ԵՊՀ արևելագիտության ամբիոնի վարիչ Վարդան Ոսկանյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է իրանական մամուլի արձագանքներին, որոնք վերաբերում են Իլհամ Ալիևի` այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» վերաբերյալ հայտարարություններին։

-------------------

Անցած շաբաթ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկայացրեց իր հրաժարականը: Հիշեցնենք, որ ավելի վաղ նա հայտարարել էր, որ իրեն պատասխանատու է համարում ղարաբաղյան պատերազմում Հայաստանի կրած պարտության համար:

Ապրիլի 25-ին ուղիղ եթերով ունեցած ելույթում, Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ հրաժարական է ներկայացնում՝ հունիսի 20-ին կայանալիք արտահերթ ընտրությունների անցկացումն ապահովելու նպատակով, սակայն չի հեռանալու քաղաքական դաշտից: Փաշինյանի հրաժարականը սահմանված է ըստ ՀՀ Սահմանադրության:

Կարելի է  ենթադրել, որ երկրում տեղի ունեցած վերջին բողոքի ցույցերը և ԶՈՒ ԳՇ մի խումբ բարձրաստիճան ռազամական պաշտոնայների կողմից Փաշինյանի հրաժարականը պահանջելը պատճառ դարձան, որ վերջինս կորցնի իր շրջապատի նկատմամբ վստահությունը :

Շատ փոձագետներ   կարծում են, որ նախքան ընտրությունները վարչապետի հրաժարականը կապված է մեծ ռիսկի հետ և կարող է  երկիրը տանել դեպի նոր ճգնաժամ:

Այդուհանդերձ, պետք է ասել, որ Հայաստանի իրադարձությունները վկայում են, որ ստորագրելով ղարաբաղյան պատերազմում հրադադարի համաձայնությունըը և ընդունելով Հայաստանի պարտությունը, Նիկոլ Փաշինյանը հեղինակազրկվել է: Փաստաթղթի ստորագրումից հետո, Հայաստանում տեղի ունեցան լայնածավալ հակակառավարական բողոքի ցույցեր:  Այսինքն, Փաշինյանը ղարաբաղյան պատերազմից հետո   կորցրել է իր աջակիցներից շատերին: Հարկ է նշել նաև, որ այս  պահին Փաշինյանի դիմաց կանգնած է ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը, ով քաղաքական ասպարեզ մտավ այն բանից հետո, երբ Փաշինյանը չկարողացավ կատարել իր խոստումները:

47-ամյա Փաշինյանն իշխանության եկավ 2018թ մայիսին, համաժողովրդական բողոքների հետևանքով տեղի ունեցած խաղաղ հեղափոխության արդյուքնում: Նա ձևավորեց նոր Ազագային ժողով որում  իր ղեկավարած կուսակցությունը ստացավ ձայների մեծամասնությունը: Ըստ երևույթին, հունիսի 20-ի ընտրություններում նույնպես նա ունի այդ նպատակը, սակայն պատերազմում կրած պարտության հետևանքով, դա նրան դժվար թե հաջողվի:

Այս խոսքով, եթե նույնսիկ Փաշինյանը մասնակցի ընտրություններին, նրա համար դժվար կլինի նորից գալ իշխանության:

--------------------

Հայաստանը հայտարարել է, որ չի մասնակցի Հյուսիսատլանտյան դաշինքի (ՆԱՏՕ-ի) զորավարժություններին:

Հայաստանի Պաշտպանության նախարարությունը հայտարարել է.«Երկրի Զինված ուժերի ստորաբաժանումների մասնակցությունը ՆԱՏՕ-ի  Defender-Europe 21 զորավարժությանը նախատեսված չէ։ Դեռևս մարտի 18-ին պաշտպանական գերատեսչությունը տեղեկացրել էր, որ Հայաստանի Զինված ուժերի ներկայացուցիչները չեն մասնակցելու ՆԱՏՕ-ի զորավարժության պլանավորման գործընթացին՝ զորավարժության կազմակերպիչ կողմին խնդրելով վերանայել իրենց կայքում տեղադրված զորավարժության մասնակիցների ցանկը»:

Եվրոպայում ՆԱՏՕ-ի Defender-Europe 21 լայնածավալ զորավարժություններին մասնակցելու է Հյուսիսատլանտյան դաշինքի անդամ 27 երկրների ավելի քան 30 հազար զինծառայող։

Զորավարժությունները տեղի կունենան մայիսի կեսերից մինչև հունիսի մեկը:

Զորավարժությունների ուշադրության կենտրոնում  են լինելու Բալկաններն ու Սև ծովը:

---------------------

Իսրայելի ցեղապաշտ ռեժիմը շարունակում է Իլհամ Ալիևի կառավարության հետ համագործակցությունը՝ Ադրբեջանի տարածքների վերակառուցման ուղղությամբ:

Բաքվում Սիոնիստական ​​ռեժիմի դեսպան Ջորջ Դիքը հայտարարել է Ղարաբաղի հարակից ազատագրված տարածքներում հատուկ նախագծերում Սիոնիստական ​​ռեժիմի մասնակցության մասին:

ARB 24 լրատվական գործակալությանը տված հարցազրույցում, Բաքվում Սիոնիստական ռեժիմի դեսպանն ասել է.«Հիմա ժամանակն է Ադրբեջանի ազատագրված տարածքներում կենտրոնանալ մեծ ծրագրերի վրա, և Իսրայելն անհամբեր սպասում է Հարավային Կովկասում մասնակցելու Ադրբեջանի վերակառուցման աշխատանքներին»: