Մայիս 09, 2021 07:53 Asia/Yerevan

Թանկագին բարեկամներ ամփոփելով շաբաթը,կանդրադառնանք Միջին Ասիայի և Կովկասի կարևորագույն իրադարձություններին,որոնց խորագրերը ներկայացրեցի ձեր ուշադրությանը։Ընկերակցեք մեզ:


Իրանում ՀՀ դեսպան Արտաշես Թումանյանը և ԻԻՀ պաշտպանության նախարար Ամիր Հաթամին, մայիսի 2-ին քննարկեցին երկու երկրների համագործակցությունը պաշտպանության ոլորտում:

Իրանում Հայաստանի դեսպանը բարձր է գնահատել Լեռնային Ղարաբաղի երկրորդ պատերազմի ընթացքում և դրան հաջորդած ժամանակահատվածում հայ-իրանական սահմանի և Հայաստանի տարածքային ամբողջականության պաշտպանության ուղղությամբ Իրանի վճռական գործողությունները :

Կողմերը քննարկել են նաև  պաշտպանության ոլորտում  համագործակցությանը  և տարածաշրջանային անվտանգությանը վերաբերող մի շարք հարցեր:

------------------------------

ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի իրանագիտության ամբիոնում տեղի է ունեցել հանդիպում ՀՀ-ում ԻԻՀ արտակարգ և լիազոր դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրիի հետ:Հանդիպում-քննարկմանը ներկա են եղել ԵՊՀ իրանագիտության ամբիոնի վարիչ Վարդան Ոսկանյանը, ֆակուլտետի պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչներ, ուսանողներ:

Միջոցառման սկզբում ԵՊՀ իրանագիտության ամբիոնի վարիչ Վարդան Ոսկանյանը նշեց, որ շատ է կարևորում նմանօրինակ հանդիպումների անցկացման նախաձեռնությունը և շնորհակալություն հայտնեց դեսպանին՝ հանդիպման հրավերն ընդունելու, ինչպես նաև Իրանագիտության ամբիոնին նոր սարքավորումներ և տեխնիկական սարքեր նվիրելու համար: Վարդան Ոսկանյանն ասաց, որ հանդիպում-քննարկման ընթացքում ուսանողները հնարավորություն ունեն բարձրաձայնելու այն հարցերը, որոնք ծագել են տարածաշրջանի համընդհանուր փոփոխությունների արդյունքում:

ԻԻՀ արտակարգ և լիազոր դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրին իր խոսքը սկսեց հայ-իրանական դարավոր բարեկամությունից՝ նշելով, որ գրեթե 450 տարի հայերը բնակվում են Իրանում. «Հայերն Իրանում հիմնել են դպրոցներ ու կառուցել եկեղեցիներ՝ հավատարիմ մնալով իրենց կրոնին և հավատին, պահելով հայկական մշակույթը նաև Իրանում»:

Նրա խոսքով, հայերն ու իրանցիները դարեր շարունակ խաղաղ գոյակցել են միմյանց կողքին՝ պահպանելով խաղաղ գոյակցության սկզբունքները:ԻԻՀ արտակարգ և լիազոր դեսպանն ուսանողներին ներկայացրեց հայ-իրանական բարեկամական հարաբերությունների պատմությունը՝ նշելով, որ երկու երկրներն էլ անցել են բազմաթիվ փորձությունների միջով, բայց հավատարիմ են մնացել բարեկամական հարաբերություններին:

Դեսպանն անդրադարձ կատարեց նաև տարբեր ոլորտներում հայ-իրանական համագործակցությունների ներուժին, ինչպես նաև խոսեց տարածաշրջանային վերջին զարգացումների մասին. «Հաշվի առնելով վերջին փոփոխությունները՝ տարածաշրջանի երկրները պետք է զգոն լինեն ստեղծված հնարավորությունները բաց չթողնելու համար»:Հանդիպման երկրորդ մասում քննարկում ծավալվեց ուսանողների և դեսպանի միջև՝ ելակետում ունենալով հայ-իրանական հարաբերությունների զարգացման հետագա հեռանկարները:

-------------------------------

Ռուսաստանը Ադրբեջանի հետ Հայաստանի սահմանի մոտակայքում երկու նոր հենակետ է տեղակայել:

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը, հաստատել է Հայաստանի Սյունիքի մարզում, Իրանին և Ադրբեջանին սահմանակից տարածքներում երկու ռուսական հենակետերի տեղակայումը:

«Այդ երկու նոր հենակետերը լրացուցիչ երաշխիք են Սյունիքի և ՀՀ–ի անվտանգությունն ապահովելու համար»,–ասել է Փաշինյանը։

Ռուսաստանի 102-րդ ռազմաբազան տեղակայված է ՀՀ Գյումրի քաղաքում:

2020թ սեպտեմբերի 27-ին Հայաստանի ու Ադրբեջանի միջև մեկնարկած 44-օրյա պատերազմը, որի հետևանքով կողմերն ունեցան մեծ թվով զոհեր, ավարտվեց նոյեմբերի 10-ին, Ռուսաստանի միջնորդությամբ կողմերի միջև  զինադադարի մասին փաստաթղթի ստորագրմամբ:

--------------------------

ՀՀ ԱԺ-ն մայիսի 3-ին գումարած նիստում վարչապետ չընտրեց ու եթե մայիսի 10-ին նախատեսված նիստում էլ երկրորդ անգամ վարչապետ չընտրի օրենքի ուժով արձակվելու է և սկսվելու է արտահերթ խորհրդարանական ընտրությունների գործընթացը:

Քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանն անդրադարձել է հունիսի 20-ին նախանշված ընտրություններից առաջ քաղաքական ուժերի հնարավորություններին։

----------------------------

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն ու ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Երեւանում կայացած հանդիպման ժամանակ քննարկել են հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների օրակարգին և զարգացմանը վերաբերող հարցեր, անդրադարձել Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակին և հումանիտար հարցերի կարգավորմանը:

Կողմերը մտքեր են փոխանակել ՀՀ վարչապետի պաշտոնակատարի և ՌԴ արտգործնախարարի նշած ուղղություններով քայլերի և անելիքների շուրջ:

Նիկոլ Փաշինյանը Սերգեյ Լավրովի ուշադրությունը հրավիրել է Ադրբեջանի կողմից շարունակվող հակահայկական հռետորաբանության վրա և անդրադարձել Բաքվում բացված, այսպես կոչված, «ռազմավարի պուրակին», որտեղ ներկայացված են հայատյաց, արժանապատվությունը նսեմացնող բովանդակությամբ ցուցադրություններ՝և անընդունելի համարելով այդ գործում երեխաների, դպրոցականների ներգրավումը, ինչը և այսօր արվում է Ադրբեջանի կողմից:

ՌԴ արտգործնախարարը կարևորել է տարածաշրջանում կառուցողական մթնոլորտի և երկխոսության ձևավորման ուղղությամբ համատեղ ջանքերը: Սերգեյ Լավրովը նաև արդյունավետ է գնահատել հայաստանցի իր գործընկերոջ հետ ունեցած բանակցությունները և կիսվել այսօր Ծիծեռնակաբերդի հուշահամալիր իր այցից տպավորություններով՝ նշելով, որ Ռուսաստանը մշտապես բարեկամ հայ ժողովրդի կողքին է:

Կողմերը մտքեր են փոխանակել տարածաշրջանային իրավիճակի և անվտանգային մարտահրավերների շուրջ:

----------------------------------------

Հայաստանի Հանրապետության ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանն անդրադարձել է գերիների խնդրի վերաբերյալ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների մայիսի 5-ի հայտարարությանն ու  միջազգային գործընկերների արձագանքներին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ անդրադառնալով դիտարկմանը, որ որոշ հայտարարություններում հնչում է բոլոր կողմերից գերիների ազատ արձակման կոչ՝ Աննա Նաղդալյանն ընդգծել է, որ Հայաստանը ամբողջությամբ կատարել է 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ 8-րդ կետով ստանձնած իր պարտավորությունները և վերադարձրել ադրբեջանցի բոլոր ռազմագերիներին:

-------------------------------------

Հայաստանի մի խումբ փաստաբաններ ընտրախախտումների պատճառով հայց են ներկայացրել նախագահի դեմ:

Տաս լրատվական գործակալության հաղորդման համաձայն, Հայաստանի գլխավոր դատախազության գրասենյակը հայտարարել է, որ հայցը կապված է Արմեն Սարգսյանի երկքաղաքացիության հետ:

Հայաստանի փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը հաստատել է լուրը:

Հաղորդագրության մեջ ասված է. «53 փաստաբաններ հայց են ներկայացրել Արմեն Սարգսյանի դեմ՝ իր երկքաղաքացիությունը թաքցնելու պատճառով»:

Ըստ հայցվորների, ՀՀ Նախագահը 2003-2012 թվականներին Բրիտանիայի քաղաքացիություն է ունեցել և 2018թ. նրա նախագահ ընտրվելն անօրինական է եղել:

-------------------------------

Ադրբեջանի էներգետիկայի նախարարության մի պաշտոնյա հայտարարել է, որ Խոդաաֆարին և Ղզղալա էլեկտրակայանների արտադրած էլեկտրաէներգիան կսպառվի Ադրբեջանի և Իրանի կողմից հավասարապես:

Վալյուտա կայքի տեղեկացմամբ,  Ալի Ասքյար Հասանովն ասել է.«Խոդաաֆարին և Ղզղալա էլեկտրակայանների հզորությունը 280 ՄՎտ է, իսկ ամբարտակների և էլեկտրակայանների կառուցումը կավարտվի երկուսից երկուսուկես տարի հետո»:

Վերջերս Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Բաքվում անցկացվող «Նոր հայացք Հարավային Կովկասին» համաժողովին մասնակցող օտարերկրյա հետազոտողների հետ զրույցում ասաց, որ Ադրբեջանը կվճարի Իրանին իր պարտքը, որն իր վրա է վերցրել Խոդաաֆարինի և Ղզղալայի ամբարտակների կառուցման բոլոր ծախսերը ղարաբաղյան երկրորդ պատերազմին նախորդող տարիներին:

Ղարաբաղում ներկայության իրավունք չունենալով, Ադրբեջանը չի կարողացել մասնակցել այդ ամբարտակների կառուցմանը: Սակայն այդ հողերը Ադրբեջանի ձեռքն անցնելով, այդ նախագծերի ավարտը հնարավոր դարձավ երկու երկրների համագործակցությամբ: