Իրանի համալսարանները (6)
Ողջույն Ձեզ թանկագին բարեկամներ, այսօր էլ նախորդ հաղորդումների պես ձեզ ենք ներկայացնելու Իրանի հանրահայտ համալսարաններից մեկը՝ Շարիֆ արդյունաբերական համալսարանը: Ընկերակցեք մեզ
Իրանի մյուս համալսարանների համեմատությամբ Շարիֆ արդյունաբերական համալսարանը ավելի երիտասարդ և զարգացող համալսարան է: Այն կարողացել է իր կեսդարյա գործունեության ընթացքում որպես արդյունաբերության, կիրառական գիտությունների և արդիական տեխնոլոգիաների առաջատար գիտական ինստիտուտ՝ բարձր դիրքի արժանանալ՝ ներքին, տարածաշրջանային և համաշխարհային հարթակներում:
Շարիֆ արդյունաբերական համալսարանը, Արեգակնային հիջրեթի 1344թ. հիմնադրվել է՝ գիտական բարձր մակարդակով մասնագետ մարդուժ դաստիարակելու նպատակով: Արեգակնային հիջրեթի 1345թ. մեհր ամսից այն սկսում է աշխատել ունենալով միայն գիտական խորհրդի կազմի 54 անդամներ(8 դոկտորներ, 38 մագիստրոսներ, 3 բակալավարներ և 5 տեխնիկներ): Ընդունելով 407 ուսանողներ սկսում է իր ուսումնական ծառայությունը: Համալսարանը հիմնադրել է Դոկտ Մոհամմեդ Ալի Մոջթահեդին, ով մեխանիկայի ճարտարագիտության դոկտորականի առաջին շրջանավարտներից է և 34 տարի եղել է Ալբորզ ավագ դպրոցի տնօրենը: Միաժամանակ նա եղել է Շիրազի, Թեհրանի պոլիտեխնիկ և Բեհեշթիի անվան համալսարանների ռեկտորը: Շարիֆ արդյունաբերական համալսարանը այժմ գտնվում է Թեհրան քաղաքի «Ազատություն» պողոտայում:
Ներկա դրությամբ Շարիֆ արդյունաբերական համալսարանը ունի 2 մասնաճյուղեր, 13 ֆակուլտետներ, հետազոտության 16 կենտրոններ, գերազանցության 13 կենտրոններ, ուսումնական ու հետազոտական 17 կենտրոններ և համալսարանին կապված 5 կազմակերպություններ: Վերջին տվյալների համաձայն, 1393-1394 ուսումնական տարեշրջանում Շարիֆ արդյունաբերական համալսարանի ֆակուլտետների և մասնաճյուղերի ուսանողության թիվը անցնել է 11000-ից: Ուսանողության մեծ մասը ըստ հերթականության էլեկտրական Ճարտարագիտության, քիմիայի ճարտարագիտության, արդյունաբերության ճարտարագիտության և ծրագրավորման թեքումով համակարգչային ճարտարագիտության ուսանողներ են:
Շարիֆ համալսարանի կեսդարյա գործունեության արդյունքը 40 հազար շրջանավարտներ են, որոնց մեծ մասը Իրանի բարձրաստիճան տնօրեններից և գիտական ոլորտի ճանաչված ու մնայուն դեմքերից են համարվում:
Շարիֆ արդյունաբերական համալսարանի բացահայտ ու մշտական հատկություններից կարելի է հիշել այս երևույթը, որ պետական համալսարանի մուտքի քննության 1-100-րդ տեղը գրավված ուսանողների 96 տոկոսը ընդունվում են այս համալսարանում: Իր բարձրաստիճան գիտական անձնակազմի և էլիտայի ներկայացուցիչ ուսանողների ու հետազոտողների շնորհիվ ամեն տարի տպագրվել է ավելի քան 1500 հոդված ISI և 1500 հոդված ներքին և արտասահմանյան վավերական պարբերականներում և համալսարանի հոդվածները դիտվել են ավելի քան 15 հազար անգամ: Տարվա ընթացքում համալսարանը հաջողում է կնքել արդյունաբերության ոլորտին առնչվող՝ հարյուրավոր մլրդ. ռիալ արժողությամբ պայմանագրեր: Այս տեսակետից համալսարանը առաջատար է Իրանի համալսարանների մեջ:
Մուտքի քննության 1-100-րդ ուսանողների ներգրավվելը, Շարիֆսեթ արբանյակի արտադրելն ու Իրանի տիեզերական կազմակերպության հանձնելը, Խարազմի երիտասարդական գիտական փառատոնների տարբեր շրջաններում հաղթանակներ գրանցելը, երկրի ուսանողական գիտության տարբեր ճյուղերի օլիմպիադաներում հաղթանակներ գրանցելը այս համալսարանի ներքին ձեռքբերումներից են համարվում:
Միջազգային հարթակում համալսարանի ձեռքբերումներից կարելի է հիշել մաթեմատիկայի ոլորտում աշխարհի ամենահեղինակավոր «Ֆիլդզ» մրցանակը շահելը: Մրցանակը շահել է Շարիֆ համալսարանի մագիստրականի շրջանավարտ Մարիամ Միրզախանին: Նա աշխարհում առաջին կինն է, որ արժանացել է Ֆիլդզի մրցանակին: Մյուս ձեռքբերումների շարքում կարելի է հիշել՝ աշխարհի հին համալսարանների հետ 1-50-րդ հորիզոնականներում հայտնվելը, աշխարհի բարձրակարգ համալսարանների միջև 250-350-րդ հորիզոնականներ զբաղեցնելը, ֆուտբոլիստ ռոբոտների մրցույթներում բարձր հորիզոնականներ գրավելը, մաթեմատիկայի ոլորտում միջազգային ուսանողական մրցույթներում բարձրագույն հորիզոնականներ գրավելը, ծրագրավորման համաշխարհային մրցույթներում բարձր տեղեր գրավելը և համալսարանի աշխատակազմի անդամակցությունը IEEE fellow-ին:
Էլեկտրական ճարտարագիտության համալսարանի հետազոտական խմբերի մեջ ներառվում են հետևյալ բաժինները՝ կառուցվածքային նորոգում և էլեկտրասնուցման համակարգերի հուսալիություն, էլեկտրասնուցման ցանցերի, պաշտպանություն և շահագործում, Մեծամասշտաբ համակարգերի վերահսկում, հեռահաղորդակցության արդիական ցանցեր, ռոբոտ և վիրաբույժին օգնող գործիքներ, նանո-ֆոտոնիկա և նանո-էլեկտրիկա և այլն:
Այս համալսարանն ունի համակարգչային երկու կայք, երկու արհեստանոց, 18 ուսուցողական լաբորատորիա և 36 հետազոտական լաբորատորիա:
Համատարած հռչակը, ակնառու դիրքը և հեռահաղորդակցության ճարտարագիտության ոլորտի գերազանցության երեք կենտրոններ ունենալը և էլեկտրասնուցման համակարգերը այս համալսարանի բացահայտ յուրահատկություններն են: Նկատի առնելով Իրանում գիտության ու մշակույթի վաղնջական արմատները, իրանցի ամենաընդունակ երիտասարդների առաջին ընտրությունը ճարտարագիտական համալսարանն է:
Շարիֆ համալսարանի հետազոտական մյուս հայտնի կենտրոններից է գիտության ու նանոտեխնոլոգիայի հետազոտական կենտրոնը: Այն իր աշխատանքն սկսել է Արեգակնային հիջրեթի 1383թ. ( 2005թ.):
Շարիֆ արդյունաբերական համալսարանի բարձր հեղինակության բերումով արտասահմանցի ուսանողներ են ներգրավվել այս համալսարանում սովորելու համար, այնպես որ ներկայումս շուրջ 80 արտասահմանցի ուսանողներ սովորում են Շարիֆ արդյունաբերական համալսարանում:
Պրն. Ղարիբը, ով 28 տարեկան է և ներկայումս համակարգչային ճարտարագիտության ճյուղի դոկտորական մակարդակի ուսանող է իր բակալավարի շրջանն ավարտել է Իրաքի տեխնոլոգիական համալսարանում գերազանց է գնահատում Շարիֆ համալսարանի գիտական մակարդակը:
Լսենք նրա խոսքերը:
Ես Մոհամմեդ Ղարիբն եմ, ծնվել եմ 1987թ.Իրաքում: 2007թ. դիմել եմ Շարիֆ արդյունաբերական համալսարան և ընդունվել եմ մագիստրական մակարդակում ուսումս շարունակելու: Այնուհետև բակալավարի գիտական աստիճան եմ ստացել Բաղդադի տեխնոլոգիայի համալսարանում 2007թ.( իրանական 1386թ.) եկել եմ Իրան: Երկու տարով ավարտել եմ մագիստրական շրջանը և դրանից հետո 1389թ. դիմել եմ դոկտորական շրջանի համար և քանի օր առաջ դիսերտացիա եմ պաշտպանել: Իրանը շատ առավելություններ ունի իրաքցի երիտասարդների համար: Առաջինն այն է որ Իրանը շատ մոտ է Իրաքին: Երկրորդ առավելությունը կրոնական ընդհանրությունն է, կրոնական առումով երկու երկրները շատ մոտ են իրար: Մշակութային առումով էլ Իրանը շատ մոտ է Իրաքին և գիտական առումով Շարիֆ արդյունաբերական համալսարանը ճանաչված համալսարան է աշխարհում , այնպես որ համարձակությամբ կարող եմ ասել, որ աշխարհի բարձրակարգ համալսարաններից է: Շարիֆ արդյունաբերական համալսարանում դոկտորական շրջանն անցկացնելու տարիներին հետազոտությունների համար 6 ամսով եղել եմ ԱՄՆ-ի բարձրակարգ համալսարաններից մեկում: Հետաքրքիրն այն էր, որ համարյա բոլոր դասախոսները Շարիֆ համալսարանը ճանաչում էին որպես բարձրակարգ համալսարան և լրացուցիչ ուսումնական շրջան անցկացնող ուսանողության մեծ մասը Շարիֆ համալսարանից էին: