Շաբաթվա ամփոփում
Թանկագին բարեկամներ ամփոփելով շաբաթը,կանդրադառնանք Միջին Ասիայի և Կովկասի կարևորագույն իրադարձություններին,որոնց խորագրերը ներկայացրեցի ձեր ուշադրությանը։Ընկերակցեք մեզ:
Իրանի նախագահի գիտական հարցերով տեղակալ և նորարարության ու բարգավաճման խթանման հիմնադրամի տնօրեն Մարզիե Շավեդին հայտնել է Հայաստանում, Իրաքում, Ադրբեջանի հանրապետությունում և Չինաստանում Իրանի արտահանումների չորս բազաների ստեղծման մասին: «Այլ երկրներում արտահանման գրասենյակների ստեղծման հարցի վերջնականացումը նույնպես գտնվում է վերջնական փուլում»,-ասել է նա:
Հայտարարելով, որ գիտեահեն ընկերությունների ներկայությանը աջակցելը Նորարարության հիմնադրամի մյուս հովանավորչական ծրագիրն է, Մարիզե Շավերդին հավելել է.«Արտահանման բազաները նախատեսված են Նորարարության հիմնադրամում նպատակային շուկաներին օգնելու համար»:
Վերջին երկու տարիների ընթացքում չնայած կորոնավիրուսային սահմանափակումներին, Իրանը և Հայաստանն ընդլայնել են իրենց առևտրային հարաբերությունները:
------------------------------
Իրանի ճանապարհաշինության ու քաղաքաշինության նախարար Մոհամմադ Էսլամին ասել է.«Իրանի Թավրիզ-Ջուլֆա երկաթգիծը կգործարկվի և Նախիջևանով կմիացվի Երևանին ու Թբիլիսիին»:
«Դոնյայե էղթեսադ» լրատվական կայքի փոխանցմամբ՝ Մոհամմադ Էսլամին Իրանի հյուսիս-արեւմուտքում գտնվող Նորդուզ սահմանային տերմինալ կատարած այցի ժամանակ ասել է.«Իրանի Իսլամական Հանրապետությունը մեծ կարևորություն է տալիս հարևան երկրների հետ փոխգործակցությանն ու առևտրային փոխանակումներին: Իրանի հետ Հայաստանի հարաբերությունները միշտ կայուն են եղել և Երևանը փաստել է, որ ամենայն վստահությամբ համագործակցում է մեր երկրի հետ»:
Նա հայտարարել է, որ վերջերս Հայաստան է այցելել՝ նոր պոտենցիալներին ծանոթանալու, համագործակցության մակարդակը բարձրացնելու, և երկու երկրի միջև առևտրային փոխանակումների ծավալը մեկ միլիարդ դոլարի հասցնելու նպատակն հնարավորինս շուտ իրականացնելու ուղղությամբ ջանքեր գործադրելու նպատակով:
-------------------------------
Հայաստանը բախվել է անվտանգության ճգնաժամի հետ, իսկ Ֆրանսիան հաստատակամ է, որ խաղաղություն հաստատվի տարածաշրջանում:
Այս մասին նշել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումից առաջ՝ համատեղ ելույթի ժամանակ՝ նկատելով, որ 2020թ. նոյեմբերի 9֊ի հրադադարի հայտարարությունից ի վեր, եթե նույնիսկ, ընդհանուր առմամբ, հրադադարը պահպանվում է, միևնույն է անելիքները շատ են։
«Ֆրանսիան պատրաստ է օգնել այս հարցում, առաջին հերթին խոսքս վերաբերում է ռազմագերիների ազատ արձակմանը, մյուս բանտարկյալներին, ինչպես նաև տարածքների ականազերծմանը։ Նաեւ շատ կարեւոր հարց է ժառանգության պահպանությունը ԼՂ-ում եւ շրջակա տարածքներում։ Թե քրիստոնեական, թե մահմեդական ժառանգությունը պետք է անպայման պահպանվի։ Որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ, Ֆրանսիայի պարտքն է ամեն ինչ անել, որ կողմերը հասնեն ապաէսկալացիայի և հաստատեն երկխոսություն»,֊ասաց Ֆրանսիայի նախագահը։
Էմանուել Մակրոնն ընդգծել է, որ ՀՀ֊-ի եւ Ադրբեջանի միջեւ սահմանազատում պետք է իրականացվի բացառապես երկխոսության միջոցով եւ ոչ մի դեպքում չպետք է դիմել ուժի։ «Ադրբեջանական ուժերը պետք է դուրս գան ՀՀ ինքնիշխան տարածքից եւ կոչ եմ անում կողմերին վերադառնալ մայիսի 11-֊ի դրությամբ եղած դիրքեր»,֊ասաց Ֆրանսիայի նախագահը։ Ֆրանսիան փորձելու է աջակցել երկխոսության հաստատման հարցում։
Էմանուել Մակրոնն ընդգծել է՝ այս դժվար իրավիճակում, որում հայտնվել է Հայաստանը, Ֆրանսիան Հայաստանի կողքին է ինչպես միշտ։
Մակրոնը նաև հայտարարել է, որ երկու երկրների ղեկավարների օրակարգում նաեւ տնտեսական համագործակցության հարցեր են՝ նախանշելով տարբեր ուղղություններ, Հայաստանի ենթակառուցվածքների զարգացման հարցում համագործակցություն և այլն:
«Այս դժվարին ժամանակներում Ֆրանսիան հաստատակամ է, որ խաղաղություն հաստատվի տարածաշրջանում»,-հավելել էԷմանուել Մակրոնը։
----------------------------
Քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանն անդրադարձել է ՀՀ վարչապետի պաշտոնակատարի առաջարկին, որով Նիկոլ Փաշինյանը ՀՀ առաջին և երկրորդ նախագահներին առաջարկել է իր հետ բանավիճել ուղիղ եթերում։
---------------------------
Հայաստանի ԱԳ նախարարի նախկին պաշտոնակատարը հայտարարեց, որ հրաժարական է տվել Հայաստանի ազգային և պետական շահի հակասող նախաձեռնության պատճառով:
«Իմ հրաժարականի որոշումը պայմանավորված էր հենց այդ պատճառով, որպեսզի երբևիցե որևէ կասկած չլինի, որ այս նախարարությունը կարող է ինչ-որ քայլ անել կամ համաձայնություն տալ ինչ-որ գաղափարների, նախաձեռնությունների, որոնք մեր պետականության, մեր ազգային և պետական շահի դեմ են եղել»,-նախարարության աշխատակիցների հետ հանդիպմանն ասել է Արա Այվազյանը:
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը ստորագրել է Արա Այվազյանին ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնակատարի պաշտոնից ազատելու մասին հրամանագիրը:
-----------------------------
Չնայած Ադրբեջանը և Թուրքիան Նիկոլ Փաշինյանին աջակցում են վարչապետի պաշտոնը շարունակելու հարցում, Փաշինյանը Բաքվի պաշտոնատարներին մեղադրել է Հայաստանի առաջիկա ընտրությունների վրա ազդելու փորձ կատարելու մեջ:
Այդ կապակցությամբ, ՀՀ վարչապետի պաշտոնակատար՝ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ սահմանային լարվածություններ առաջացնելով Ադրբեջանը փորձում է ազդել Հայաստանի խորհրդարանական ընտրությունների վրա, որովհետև չի ցանկանում այդ ընտրություններում հաղթող տեսնել Փաշինյանի կուսակցությանը:
Փաշինյանի այս հայտարարությունը չպետք է շատ լուրջ ընդունել : Հատկապես որ թվում է, թե Փաշինյանն ընտրական քարոզարշավի շրջանակում է նման հայտարարություն արել:
Այն պայմաններում, երբ Երևանում խիստ սրվել են ժողովրդական բողոքները և բանակի բարձրաստիճան այրերը Փաշինյանին կոչ են արել հրաժարական տալ, նա Հայաստանի պաշտոնատարներին մեղադրում է հեղաշրջման փորձ կատարելու մեջ:
Հայաստանում քաղաքական իրավիճակը նոր երանգ ստացավ այն ժամանակ, երբ Փաշինյանը հայտարարեց ղարաբաղյան 44-օրյա պատերազմում ռուսական Իսկանդեր հրթիռների անգործունակ լինելու մասին, որից հետո ժողովրդական բողոքներ ծայր առան:
Այդ հայտարարությունից հետո, Հայաստանի բանակը սուր քննադատություններ ուղղեց Փաշինյանին: ԶՈՒ գլխավոր շտաբը հաղորդագրություն տարածելով, Փաշինյանի անհապաղ հրաժարականը պահանջեց: Սակայն Փաշինյանը բանակի այդ հայտարարությունը հեղաշրջման փորձ բնութագրեց և պաշտոնից հեռացրեց ԶՈՒ գլխավոր շտաբի պետին: Նման պայմաններում, Ադրբեջանի ու Թուրքիայի առաջնորդներն ամենամեծ աջակցությունը ցուցաբերեցին Փաշինյանի կառավարությանը: Որովհետև Բաքի և Անկարայի պաշտոնատարները գիտեն, որ Փաշինյանի իշխանությունից հեռանալով կբարդանա ղարաբաղյան խաղաղության համաձայնագրի իրագործումը: Հաշվի առնելով Փաշինյանի նկատմամբ Ադրբեջանի և Թուրքիայի ցուցաբերած աջակցությանը, ՀՀ վարչապետի պաշտոնակատարի հայտարարությունները փորձ են ժողովրդի ձայնը շահելու համար:
Այդ առնչությամբ չպետք է անտեսել այն իրողությունը, որ Հայաստանում անցկացված վերջին սոցհարցումները Նիկոլ Փաշինյանի գլխավոր «Իմ քայլը» կուսակցության պարտության մասին են վկայում: Այդ պատճառով, Փաշինյանը Հայաստանի ժողովրդի ու կառավարության գլխավոր թշնամում մեղադրանքներ ուղղելով փորձում է վերագտնել իր աջակիցներին: Անտարակույս հունիսի 20-ին կայանալիք ընտրություններում Փաշինյանի կուսակցության պարտությամբ, քաղաքական այդ գործիչը հավետ կհեռանա Հայաստանի քաղաքական կյանքից:
--------------------------
Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևը մայիսի 31-ին Թեհրանում հանդիպում է ունեցել Իրանի նախագահի անձնակազմի ղեկավար Մահմուդ Վաեզիի հետ:
Կողմերը պայմանավորվել են բարձրացնել երկրների միջև ռազմավարական համագործակցության մակարդակը բոլոր ասպարեզներում:
Իրանցի պաշտոնյան ընդգծել է երկու երկրների նախագահների միջև նախկինում կնքված համաձայնագրերի իրականացման կարևորությունը:
«Այսօր պատշաճ պայմաններ են ստեղծվել համատեղ նախագծերի իրագործման համար, որոնք կասեցվել էին ԱՄՆ պատժամիջոցների պատճառով»,- ասել է Վաեզին:
Մուստաֆաևը, իր հերթին, ընդգծել է, որ Իրանի հետ առավել ամուր հարաբերություններ զարգացնելու ծրագրերն առաջնահերթ են Ադրբեջանի Հանրապետության արտաքին քաղաքականության օրակարգում:
Վերջինս ընդգծել է նաև Իրանի հետ արդյունաբերական, էներգետիկ, տրանսպորտի, գյուղատնտեսության և զբոսաշրջության ոլորտներում համագործակցության մեծ հնարավորությունները: