Մայիս 01, 2016 19:59 Asia/Yerevan

Ողջույն Ձեզ սիրելի ունկնդիրներ: Ներկայացնում ենք «Ճանաչենք և պահպանենք շրջակա միջավայրը» խորագրով հաղորդաշարի հերթական զրույցը: Նախորդ հաղորդման ընթացքում խոսեցինք անտառներում կենսաբանական տեսակների ոչնչացման վտանգի մասին: Մասնագետների կարծիքով, ոչնչացման ու անհետացման վտանգը սպառնում է կենդանիներին, բույսերին և ընդհանրապես կենսաբազմազանությանը ոչ միայն անտառներում, այլ նաև բոլոր էկոհամակարգերում: Այսօր խոսելու ենք այդ թեմայի շուրջ: Ընկերակցեք մեզ:

Կենսաբազմազանությունը հասկացություն է, որը կիրառվում է գեն, տեսակ և էկոհամակարգ երեք մակարդակներում: Իհարկե, այս եզրը ավելի ճանաչված ու կիրառական է տեսակի մակարդակում: Կենսաբազմազանությունը իրականում բոլոր կենդանի արարածներից, այդ թվում կենդանական ու բուսական արարածներից կազմված բարդ ցանց է, որը ներառում է մարդկային ցեղերը, կենդանիները, բույսերը, սնկերը և միաբջիջ էակները, ինչը միլիոնավոր տարիների էվոլուցիայի արդյունք է: Մարդը ևս այս ցանցի անբաժանելի մասն է և իր կյանքը ամբողջովին կախված է դրանից: Փաստորեն կենսաբազմազանությունը երկիր մոլորակի կենդանության հիմքն է և կենսաբազմազանության մակարդակներից որևէ մեկի ոչնչացումը կարող է կրճատել մարդու և այլ կենդանի արարածների հնարավորությունները: Կենսաբազմազանությունը շրջակա միջավայրի կայունության կարևոր գործոններից է համարվում:
Գիտնականների կարծիքով, կենսաբազմազանությունը բարձրացնում է տարբեր տեսակների կարողությունն ու արդյունավետությունը և մեծացնում է նրանց  դիմացկունությունն ու հարմարվողականությունը միջավայրի նկատմամբ: Այլ կերպ ասած, ցանկացած էկոհամակարգում բոլոր կենդանի արարածները, փոքր թե մեծ, ունեն մեկ կարևոր պարտականություն և այդ արարածների գործառույթների համակցությունը ընդհանուր առմամբ բարձրացնում է ցանկացած էկոհամակարգի կարողությունը և մեծացնում է դիմացկունությունը հնարավոր տարբեր վտանգների ու վնասների դիմաց: Պատճառված վնասների վերականգնումն ու բարելավումը տեղի է ունենում այդ ճանպարհով: Հետևաբար, կենսաբազմազանությունը խիստ կարևոր է հատկապես մարդու համար, քանի որ բուսական տեսակների բազմազանությունը մարդու համար նշանակում է սննդամթերքի և մաքուր օդի ավելացում, իսկ կենդանի տեսակների բազմազանությունը՝ շրջակա միջավայրի կայունություն բնության հավասարակշռության համար:
Ցավոք սրտի, վերջին տասնամյակներում մարդկանց գործողությունների  պատճառով մեծ ճնշումների տակ է ընկել կենսաբազմազանությունը, այնպես որ բնակմիջավայրերի վերացումը հողատարածքների մասնատումն ու օգտագործման նշանակության փոփոխումը, կենսական աղբյուրների անխնա շահագործումը ոչնչացրել կամ չափից ավելին կրճատել են բիոլոգիական բազմազանությունը: Բազմաթիվ կենդանական ու բուսական տեսակների անհետացումը կամ անհետացման եզրին հայտնվելն ու սպառնալիքի տակ գտնվելը այդ տեսակ ճնշումների հետևանքներն են, որն առաջացրել է ժամանակակից աշխարհի կարևորագույն բնապահպանական  մարտահրավերներից մեկը: Կենսաբանների հայտնաբերումների համաձայն, յուրաքանչյուր ժամում երեք տեսակ անհետանում է: Այդ փաստը հաստատում են որոշ միջազգային ինստիտուտների հետազոտությունների արդյունքները: Օրինակ՝ 2004թ. Բնության պահպանության միջազգային միության (IUCN) կողմից իրականացված հետազոտությունը տվեց այն գնահատականը, որ ժամկանակակից աշխարհում, որտեղ մարդը դարձել է կենդանիների ու բուսատեսակների անհետացման գլխավոր պատճառը, կենսաբազմազաննության անհետացումը 100-1000 անգամ ավելի արագ է տեղի ունենում քան անցյալում դրա բնական չափը: Որոշ գիտնականների, այդ թվում Հարվարդի համալսարանից դկտ. Էյ. Օ. Վիլսոնի կանխատեսման համաձայն, մինչև գալիք երկու տասնամյակը անհետացման արագությունը 10000 անգամ գերազանցելու է անհետացման բնական չափը: Մասնագետները նրանից են վախենում, որ այս պահին աշխարհը գտնվում է մասսայական անհետացման վեցերորդ շրջանի կեսերին:
*************
Ամերիկյան գիտական պարբերականում հրապարակված հետազոտությունը ևս ակնարկել է այդ փաստին: Նշված հետազոտությունը, որը կատարվել է Բրիտանիայում շուրջ 20000 բնագետների կողմից, ցույց է տալիս, որ 1974-2004թթ. ընկած ժամանակահատվածում այդ երկրում ոչնչացվել են թիթեռների տեսակների 70 տոկոսը, թռչնատեսակների 54 տոկոսը և բուսատեսակների  28 տոկոսը: Այդ իսկ պատճառով գիտնականները անհետացման ներկայիս ցիկլը անվանել են «անհետացման մարդածին շրջան», որը ի հեճուկս նախորդ 5 զանգվածային անհետացման շրջանների, այդ թվում դինոզավրերի մասսայական անհետացումը, ներկայիս պայմանները մարդկային գործողությունների հետևանք են: Արդյունաբերական ակտիվությունների աղտոտումը, որսը, ձկնորսությունը, անասնապահությունը և մարդկանց բնակչության աճը մշտական սպառնալիքներ են կենսաբազմազանության համար:
Գիտնականներն ձեռնամուխ են եղել վտանգի ու ճգնաժամի մեջ գտնվող և կենսաբազմազանության համար կենսական նշանակություն ունեցող 10 համակարգերի բացահայտմանը: Այդ համակարգերն են բևեռային երկրամասի տունդրաները, հյուսիսային բևեռը, միջերկրական ավազանի անտառները, Աֆրիկայի ծովափնյա-անապատային շրջանները, ձկնատեսակների թվաքանակը, լճերը, ծովափնյա շրջանները, մարջանները, Միումեբոյի անտառները, ծովային պլանկտոնները և ամազոնային անտառները: Օրինակ լճերի էկոհամակարգերում գյուղատնտեսության թափոնաջրերի, կենդանական թափոնների ու լվացող նյութերի մուտքը արագացնում է ջրիմուռերի աճը, իսկ մուռերի աճով սպառվում է ջրում առկա թթվածինը և վտանգվում է ձկների ու ջրում ապրող բույսերի կյանքը: Ներկայումս ամբողջ աշխարհի ծովափնյա ջրերում գոյացել են ավելի քան 400 օվկիանոսային ամայի շրջաններ, որտեղ վերացել են թթվածինն ու ծովային կյանքը, մինչդեռ 1960-ական թվականներին գոյություն ուներ ընդամենը 49 ամայի օվկիանոսային շրջան:
Ծովային կենսաբազմազանությանը խիստ սպառնացող մեկ այլ գործոններից է անխնա կամ կործանարար ձկնորսությունը: Կանադայի Դալհաուս համալսարանից դկտ. Բուրսվերմի վերջին հետազոտությունը վկայում է այն մասին, որ անխնա ձկնորսության հետևանքով վերացել են օվկիանոսային կենդանատեսակների ավելի քանի կեսը: Որոշ կենդանատեսակներ, այդ թվում ծովախեցգետինները տևական ժամանակ են ինչ ոչնչանում են: Վերջին տասնամյակներում ձկնորսության շրջաններում 3-5 անգամ մեծացել է նավերի թվաքանակը, իսկ ձկնային պաշարները այլևս անկառավարելի են դարձել շահագործման այսպիսի մակարդակի պատճառով: Հրապարակված զեկույցների համաձայն, այժմ overfished վիճակում են հայտնվել ՖԱՕ-ի կազմակերպության կողմից վերահսկվող առևտրային նշանակություն ունեցող ծովային ձկների պաշարների գրեթե 29 տոկոսը, այլ կերպ ասած անխնա ձկնորսության հետևանքով շատ է նվազել դրանց թվաքանակը բնական մակարդակից: Գիտնականները ենթադրում են, որ եթե ձկնորսությունը շարունակվի ներկայիս տեմպերով, ապա թերևս մինչև 2050թ. լիակատար անկում է ապրելու համաշխարհային ձկնորսությունը և մարդիկ ստեղծելու են ձկներից դատարկ «անկենդան ջրերը»:
**********************
Կենսաբազմազանության ոչնչացմանը նպաստող մեկ այլ գործոն է ոչ տեղական կենդանատեսակների մուտքը մի էկոհամակարգ, ինչը կարող է լուրջ վնասներ հասցնել այդ էկոհամակարգին: Օրինակ՝ 2-րդ աշխարհամարտից հետո ոչ տեղական մի տեսակ օձի մուտքը Գուամ կղզի ռազմական նավի միջոցով այդ կղզու թչնատեսակների ոչնչացման պատճառ դարձավ, քանի որ ծառի վրա ապրող այդ շագանակագույն օձը նշված կղզու տեղական օձ չէր և թռչունները էվոլուցիա չէին ապրել այդ անհայտ տեսակ արարածի դեմ իրենց և ճտերին պաշտպանելու համար: Այդպիսի իրավիճակ վերջին տարիներին առաջացել է Կասպից ծովում:  Mnemiopsis անունով հարձակվող սանրակիրը մի տեսակ է, որը մարդկային ակտիվությունների հետևանքով, հատկապես նավերի հավասարակշռության ջրի բալաստի միջոցով ներթափանցել են բազմաթիվ ծովեր և իրենց բարձր հարմարվողականությամբ որոշ շրջաններում այդ թվում Սև ծովում, Կասպից ծովում, Հյուսիսային ծովում և Բալտիկ ծովում որպես հարձակվող տեսակ էական վնասներ են հասցրել այդ շրջանների էկոհամակարգին: 
Կասպից ծովում այդ կենդանու ներթափանցելուց հետո 75 տոկոսով նվազել է պլանկտոնների թվաքանակը և քանի որ պլանկտոնները համարվում են Կիլկա և մանր ձկների գլխավոր սննունդը, նշված ծովում զգալիորեն նվազել է Կիլկա ձկան տեսակի թվաքանակը և գրեթե ոչնչացման եզրին է: Մյուս կողմից քանի որ այդ ծովում Կիլկա ձուկը բազմաթիվ կենդանիների, այդ թվում թառափի, սաղմոնի և փոկի գլխավոր կերն է, վնասներ են կրել բոլոր այդ կենդանատեսակները: Այսպիսով խափանվել է նշված ծովի ողջ սննդային շղթան:
Այսօր աշխարհում բազմաթիվ մարդկանց ուշադրության են արժանացել միջազգային մարմինների նախազգուշացումները կենսաբազմազանության ոչնչացման վերաբերյալ: Այդ կապակցությամբ Բնության Պահպանության Միջազգային Միությունը (IUCN) իր նոր զեկույցում հայտնել է, որ յուրաքանչյուր 10 եվրոպացի քաղաքացուց 9-ը գտնում են, որ կենսաբազմազանության ոչնչացումը նշված մայրցամաքի գլխավոր մարտահրավերներից է և այդ միտման դադարեցումը կարող է երաշխավորել տարբեր արտադրանքների, այդ թվում սննդամթերքի, վառելիքի և դեղորայքի արտադրությունը, մինչդեռ նրանց 75 տոկոսը նաև այն համոզմանն է, որ կենսաբազմազանությունը պետք է պահպանվի Եվրոպայի տնտեսության կայունության համար: Նշված ուսումնասիրության արդյունքները ցույց են տալիս, որ Եվրոպայի ժողովուրդը մարդկային ակտիվությունները համարում է կենսաբազմազանությունը սպառնացող կարևորագույն գործոնը: Իրականում «կենսաբազմազանություն» և «կենսաբազմազանության ոչնչացում» արտահայտություններին քաջատեղյակ հարցվողներից ավելի քան 90 տոկոսը այն համոզմանն է, որ բնակլիմայի աղտոտությունը, մարդկանց անվերահսկվող ակտիվություններից բխող պատահարները, անխնա գյուղատնտեսությունը, անտառահատումները, անխնա ձկնորսությունը, մթնոլորտի փոփոխությունը վտանգում են առնվազն կենսաբազմազանության հարաբերակցությունները: Եվրոպացի քաղաքացիներից կեսից ավելին գտնում է, որ Եվրոմիությունը պետք է մեծացնի իր դերակատարությունը կենսաբազմազանության պահպանման հարցում և այդ ուղղությամբ օգտակար գործողություններից է արգելոցների տարածումը:
Ակնհայտ է, որ մարդկանց և երկիր մոլորակի բոլոր կենդանի արարածների կյանքը կախված է կենսաբազմազանությունից և անհրաժեշտ է, որ միջազգային հանրությունը լրջորեն լուծումներ փնտրի կենսաբազմազանության ոչնչացման խնդրի համար:
***************
Սիրելի բարեկամներ, մոտեցանք մեր այսօրվա հաղորդման ավարտին: Զրույցի շարունակությունը թողնում ենք հաջորդ հաղորդման, իսկ մինչ այդ հրաժեշտ ենք տալիս: