Օգոստոս 22, 2021 06:25 Asia/Yerevan

Թանկագին բարեկամներ ամփոփելով շաբաթը, կանդրադառնանք Միջին Ասիայի և Կովկասի կարևորագույն իրադարձություններին, որոնց խորագրերը ներկայացրեցի ձեր ուշադրությանը։Ընկերակցեք մեզ։


-----------------------------------------------

Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Սեյեդ Էբրահիմ Ռայիսին շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին՝ Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ:

Ուղերձում նախագահ Ռայիսին նշել է.  «Անկասկած, գլոբալ և տարածաշրջանային զարգացումների արագ ընթացքն առավել կարևորում է երկու երկրների միջև սերտ խորհրդակցությունները տարածաշրջանում խաղաղության ու կայունության հաստատման և երկու ժողովուրդների բարեկեցության և բարգավաճման նպատակով, ինչպես նաև ընդգծում բազմակողմ հարաբերությունների ընդլայնման անհրաժեշտությունը՝ հատկապես տրանսպորտի և էներգետիկայի ոլորտներում տնտեսական կապերի ամրապնդման ուղղությամբ»:

Ուղերձում Իրանի նախագահը համոզմունք է հայտնել, որ նախորդ տարիների փոխադարձ և շարունակական ջանքերի շնորհիվ Իրանի Իսլամական Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև ձևավորվել են բարեկամական, սերտ և բարձր մակարդակի հարաբերություններ, որոնք հիմնված են բարի կամքի, փոխադարձ հարգանքի և երկու ժողովուրդների պատմական կապերի վրա»:

---------------------------------

Հայաստանի կառավարության կարևորագույն խնդիրներից մեկը շարունակում է մնալ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորումը և կառավարումը: Այս մասին ՀՀ կառավարության նիստում հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Փաշինյանը հիշեցրեց 2020 թվականի նոյեմբերի 18-ին իր հրապարակած ճանապարհային քարտեզը, որում Լեռնային Ղարաբաղին ուղղակիորեն առնչվող երկու կետ կար՝ Լեռնային Ղարաբաղում բնականոն կյանքի վերականգնումը, որքանով դա հնարավոր է և իրագործելի, ինչպես նաև Մինսկի խմբի համանախագահության շրջանակում բանակցային գործընթացի լիարժեք վերականգնումը: «Հաշվի առնելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների դիրքորոշումները, որ նրանք արտահայտել են նոյեմբերի 9-ին հաջորդած մի քանի հայտարարությունների մեջ՝ հստակ արձանագրվում է, որ մենք շարժվում ենք դեպի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափով բանակցային գործընթացի լիարժեք վերականգնում: Հայաստանը մի քանի անգամ արդեն հայտարարել է, որ ողջունում է համանախագահների այդ մտադրությունը: Հայաստանը պատրաստ է բարձր և բարձրագույն մակարդակով ներգրավվել բանակցային գործընթացում»,- մանրամասնեց Փաշինյանը:

Փաշինյանը նաև գոհունակությամբ արձանագրեց, որ տարածաշրջանային կոմունիկացիաների բացման օրակարգով աշխատող եռակողմ աշխատանքային խումբն արդեն իսկ վերականգնել է իր գործունեությունը՝ համաձայն հունվարի 11-ին Մոսկվայում ստորագրված եռակողմ հայտարարության: 

Անդրադառնալով Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանագծման և սահմանազատման աշխատանքներին՝ վարչապետն ընդգծեց, որ այս հարցում Հայաստանը մի քանի անգամ իր դիրքորոշումն արտահայտել է, որը շարունակում է մնալ անփոփոխ: «Սահմանագծման և սահմանազատման աշխատանքների շուրջ մենք մեր պատրաստակամությունը մի քանի անգամ արտահայտել ենք: Հույս ունենք, որ այս բոլոր ուղղություններով կկարողանանք առաջ շարժվել»,- ասաց Փաշինյանը:

Նա հավելեց, որ ԼՂ-ում բնականոն կյանքը վերականգնելու գործում բավական ակտիվ գործունեություն են ծավալել՝ շեշտելով, որ այս ընթացքում Արցախում շուրջ 70 միլիարդ դրամի ծրագրեր են արդեն իսկ իրականացվել և շարունակվում է այդ ծրագրերի իրականացումը:

-----------------------------------------------------

Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցն անդրադարձել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից գործադիրի նիստում ներկայացված կառավարության ծրագրի դրույթներին, որոնք վերաբերում են նաև ազգային անվտանգությանն ու արտաքին քաղաքականությանը։

------------------------------------------------

Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, Ռուսաստանի Դաշնության կառավարության նախագահի տեղակալ Ալեքսեյ Օվերչուկը և Ադրբեջանի Հանրապետության փոխվարչապետ Շահին Մուստաֆաևը վերսկսել են եռակողմ աշխատանքային խմբի աշխատանքը: Այս մասին հայտնել է Ռուսաստանի Դաշնության կառավարության կայքը:

«Օգոստոսի 17-ին Մոսկվայում կայացած նիստում կողմերը քննարկել են Հարավային Կովկասի տարածաշրջանում տրանսպորտային հաղորդակցությունների վերականգնման հեռանկարները: Քննարկել են նաև Հայաստանի Հանրապետության վարչապետի, Ադրբեջանի Հանրապետության նախագահի և Ռուսաստանի Դաշնության նախագահի 2021 թվականի հունվարի 11-ի հայտարարության շրջանակներում իրականացվող հետագա աշխատանքների ընթացքը»,- նշվում է ՌԴ կառավարության կայքում:

--------------------------

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Ղրղզստան աշխատանքային այցի շրջանակում մասնակցել է Եվրասիական միջկառավարական խորհրդի՝ նեղ կազմով նիստին։

Նիստում քննարկվել են Միության գործունեությանը վերաբերող մի շարք հարցեր։ Անդրադարձ է եղել ԵԱՏՄ անդամ երկրների փոխադարձ և արտաքին առևտրի ապահովագրական աջակցության միջոցառումներին, գլոբալ կլիմայական օրակարգի իրագործման շուրջ ընդհանուր մոտեցումների մշակման ուղղությամբ անելիքներին և այլն։

ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստին ելույթով հանդես է եկել նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

---------------------------------------

Այն իրավիճակում,երբ խախտվում է հրադադարի ռեժիմը և Բաքու-Երևան սահմանային լարվածությունը շարունակվում է, և կողմերը կորուստներ են ունեցել շփման գծերում, Ադրբեջանի հանրապետությունը նոր պահանջ է ներկայացրել Ռուսաստանին:

CNN Turk- ին տված վերջին հարցազրույցում, Ադրբեջանի  Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևը Մոսկվային  տեղեկացնելով  իր մտահոգությունների մասին,  հայտարարել է. «Քանի որ եռակողմ հայտարարությունը ստորագրվել է Բաքվի, Մոսկվայի և Երևանի ղեկավարների կողմից,  Ադրբեջանն ակնկալում է, որ Ռուսաստանը տարածաշրջանում կայունության պահպանմանն ուղղված իր ջանքերից բացի,  չզինի Հայաստանին»։

Իլհամ Ալիևը նաև ասել է.«Քանի որ եռակողմ հայտարարությունը ստորագրվել է Բաքվի, Մոսկվայի և Երևանի ղեկավարների կողմից,  Ադրբեջանն ակնկալում է, որ Ռուսաստանը կիրագործի  համաձայնագրի բոլոր դրույթները»:

Ադրբեջանի նախագահն այն դեպքում է Ռուսաստանին նման պահանջ ներկայացրել, երբ համաձայնագրի դրույթների մեծ մասն արդեն իրականացվել են, սակայն որոշ հարցեր դեռ մնում են չլուծված: Մինչդեռ Ղարաբաղյան խաղաղության համաձայնագիրը, որ ՌԴ նախագահի միջնորդությամբ ստորագրվեց Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի միջև, հենց սկզբից թերություններ ուներ: Դա այն դեպքում, երբ այդ համաձայնագրում մի բառ անգամ չի խոսվել Ղարաբաղի մասին:  Մինչդեռ անցած երեք տասնամյակների ընթացքում Բաքվի ու Երևանի միջև շարունակվող հակամարտությունը  Ղարաբաղյան տարածքի շուրջ է եղել: Համեյան դեպս թվում է,թե որոշ օտարեկրյա պետություններ,որ շահագրգռված են Հարավկովկասյան տարածաշրջանի հարցերով,  փորձում են ճնշում գործադրել Ռուսաստանի վրա ՝ դրդելով Բաքվին և Երևանին կատարել որոշ ռազմական քայլեր:

Եռակողմ հայտարարության ստորագրումից հետո, օտարերկրյա պետությունները, հատկապես որոշ արևմտյան պետություններ, այդ թվում ԱՄՆ-ն, Ֆրանսիան , ինչու չէ նաև Ղոդսն օկուպացրած ռեժիմը փորձում են զենք վաճառելով և անվերադարձ  վարկեր տրամադրելով հակամարտ կողմերին,  նրանց հորդորել տարածաշրջանում ինչ-որ քայլեր անել: Այդ թվում կարելի է անկնարկել տարածաշրջանում Ադրբեջան-Թուրքիա համատեղ զորավարժություններին: Վերջերս Պակիստանը ևս միացել է այդ զորավարժություններին: Իսկ ԱՄՆ-ի կառավարությունը Բաքվին ու Երևանին անվերադարձ վարկեր տրամադրելով կողմերին խրախուսում է զենք գնել և խռովություններ առաջացնել տարածաշրջանում:

Ալիևը պնդում է, որ ցանկանում է Հայաստանի հետ խաղաղության երկկողմ համաձայնագիր կնքել: Չնայած Հայաստանի որոշ քաղաքագետներ դեմ են  խաղաղության պայմանագրի ստորագրմանը, Նիկոլ Փաշինյանը վերջերս համաձայնել է այդ պայմանագրի ստորագրմանը: Քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը  վերջերս ասել է.«Ադրբեջանի Հանրապետության  նպատակը հասկանալի է:  Դա է՝ ստանալ, որևէ տեսակի փաստաթուղթ, որը երկրի ներսում հնարավոր կլինի ներկայացնել այնպես, որ  Հայաստանը  Ղարաբաղը  Ադրբեջանի կազմում է ճանաչել, որպեսզի կարողանան վերջ դնել Ղարաբաղյան պատերազմին»։

Ադրբեջանի Հանրապետությունը հիմնվելով տարածքային ամբողջականության պահպանման սկզբունքի վրա և Հայաստանը ևս վկայակոչելով  ինքնորոշման  իրավունքը, մրցում են միմյանց հետ Ղարաբաղի տարածաշրջանն իրենց վերահսկողության տակ առնելու համար:Սակայն  վերջին երեք տասնամյակների ընթացքում այս մրցակցությունները, հակամարտության կողմերին ֆինանսական և մարդկային կորուստներ պատճառելով, նախադրյալներ են ստեղծել որոշ օտարերկրյա պետությունների հարավային Կովկասում  միջամտելու համար և վերածվել են  տարածաշրջանի և  համաշխարհային տերությունների  բախումների ասպարեզի: