Մայիս 03, 2016 10:41 Asia/Yerevan

Ողջույն հարգելի ունկնդիրներ: Այսօրվա զրույցում ձեզ կծանոթացնենք իրանական մեկ ուրիշ ցեղախմբի հետ: Այսօր կքննարկենք ազերի ցեղերի հասարակական ու մշակութային յուրահատկությունները: Ընկերակցեք մեզ:


Ազերիները իրանական ու արիական ցեղ են: Ադերբեջան անվան ծագումն է Աթրոփաթ: Աթրոփաթը Աքեմենյան դինաստիայի զորավարներից էր, որ Ադրբեջանն ազատագրեց Ալեքսանդրի տիրակալությունից և ինքն ու իր գերադաստանը երկար տարիներ իշխեցին այդ տարածքում: Այդ տարածքը նախքան Աթրոփաթը, Փոքր Մարաստան էր կոչվում:


Ադրբեջանցիները արիական մարերից են սերում: Նույն ցեղից են նաև այսօրվա քրդերն ու լոռերը: Ազերի լեզուն իրանական լեզվաընտանիքին է պատկանում, որը նախքան թուրքերենը տարածված է եղել այդ շրջանում: Այդ լեզուն պահլավերեն լեզվի ճյուղերից է, որը շարունակվել է կիրառվել արաբների և թուրք ցեղերի այդ տարածքի վրա հարձակումից հետո: Սակայն 11-րդ և 12-րդ դարերում Սելջուկների օրոք, թուրք ցեղերի հարձակման հետ միաժամանակ, հետզհետե թուլացավ ազերի լեզուն: Չնայած այսօր Ադրբեջանի որոշ գյուղերում հետքեր են մնացել այդ լեզվից:


Թուրքերը քոչվոր ցեղեր էին և զբաղվում էին անասնապահությամբ: Սելջուկների օրոք, Ադրբեջանի կանաչապատ արոտավայրերին տիրանալու մտադրությամբ, թուրքերը գրոհեցին այդ տարածքի վրա և բնիկները շփվելով իրենց վրա հարձակված թուրքերի հետ, հետզհետե թուքերեն բառեր մտան ազերի լեզվի մեջ: Շուրջ 700 տարվա ընթացքում, իրանցիները տկարացան, հզորացան թուրքերը և բնիկները նրանց ենթարկվելով, վերացավ ազերի լեզուն և թուրքերենը տարածվեց այդ տարածքում:


Պատմության ընթացքում եղել են տարբեր լեզուներ, որոնք խառնվել են այլ լեզուների հետ: Այդ թվում կարելի է հիշել Եգիպտոսի և Աֆրիկայի հյուսիսային շրջանների ժողովրդի լեզուները, որոնք իրենց տեղը զիջեցին արաբերենին:


Հատկանշական է, որ Արևելքի շատ ցեղեր այսօր չեն խոսում իրենց պապերի լեզվով: Օրինակ Միջին Ասիայում իրնական, սողդի, և պարթևական լեզուներն իրենց տեղը զիջել են թուրքերենին: Սակայն օտար լեզվի տարածվելը չի նշանակում բնիկներին ճնշել: Ուստի այսօր Ադրբեջանում ապրող ցեղերը այդ երկրամասում ապրած իրենց պապերի զավակն են: Նրանք մինչ օրս պահել են իրենց պատմական, մշակութային ու ցեղային արմատները:


*************


Իրանի ազերիները բնակվում են երկրի հյուսիս-արևմտյան շրջաններում, Արևելյան և Արևմտյան Ատրպատական, Արդաբիլ, Զանջան նահանգներում և Համադան նահանգի որոշ շրջաններում: Ազերիները շիա մոլեռանդ մուսուլմաններ են: Կան նաև փոքրամասնություն կազմող Սուննի և Ալավի ազերիներ: 18-րդ դարում Իրան-Ռուսաստան պատերազմների հետևանքով որոշ տարածքներ Իրանից անջատվեցին և միացան Ռուսաստանին, այդ տարածքներից է այսօրվա Ադրբեջանի հանրապետությունը: 1813 թվականին Գուլեստանի պայմանագիրը, իսկ 1828 թվականին կնքված Թուրքմենչայի պայմանագիրը ճշտեցին Իրանի ու Ռուսաստանին սահմանագիծը: Արդյունքում Ադրբեջանն անջատվեց Իրանից, իսկ 1991 թվականին Խորհրդային միությունից անկախանալով, հռչակվեց որպես Ադրբեջանի հանրապետություն:


Իրանի ազերիները երկրի բնակչության շուրջ 25 տոկոսն են կազմում և նրանց մեծամասնությունն ապրում է քաղաքներում: Ադրբեջանի կարևոր ցեղախմբերն են` Շահսավանը, որը 15-րդ դարում, Սեֆյանների Իսմայիլ թագավորի ժամանակաշրջանից գոյատևել է Ադրբեջանում: Երկրորդ անվանի ցեղախմբերից են Ղեզելբաշները, որոնք թուրքեր են և նախքան Սեֆյանների դինաստիան, ապրել են Ահարի և Մեշքինշահրի շրջաններում: Արասբարան ցեղի բնակիչները հիմնականում ապրել են անտառներում ու լեռնային շրջաններում և քոչվոր են եղել: Նրանք սովորաբար ամառանոց ու ձմեռանոց են մեկնել: Ամռանը մեկնում էին Արասբարանի, Խալխալի և Ասալեմի լեռներ, իսկ ձմռանը մեկնում էին Մուղանի դաշտավայր և Արաքսի ափեր:


Ղուրբան, Ղադիր, Ֆեթր և մյուս կրոնական տոներից բացի, ազերիները հատուկ կարգով նշում են Նովրուզը, հարսնախոսությունը, հարսանյաց արարողությունը, ցանքսահավաքը, որոնք զուգորդվում են տարբեր պարերով ու սպորտային խաղերով: Այդ ծիսակատարությունների մասին կարելի է երկար խոսել, ուստի այդ թեմային կանդրադառնանք առանձին հաղորդման ընթացքում:


Ատրպատականի շրջանի հուշանվերներն են` ջեջիմը, գորգը, նամադը, փայտից, քարից ու մետաղից պատրաստված տարբեր իրեր, տարբեր սննդամթերքներ, այդ թվում քաղցրավենիքներ, չարազներ և կաթնամթերք:


Ատրպատականի տեսարժան վայրերն են Սահանդի և Սաբալանի ստորոտները, Արաքսի ափերը, Թավրիզի, Արդաբիլի, Ահարի, Քալիբարի, Մաքուի, Քյանդովանի, Սարեյնի, Ուրմիայի, Մարանդի, Խալխալի գեղատեսիլ շրջանները և Արասբարանի անտառները, որոնք գրավում են զբոսաշրջիկներին:


***************


Բազում ընդհանրություններ կան Ատրպատականի տարբեր շրջանների կանանց հագուստում: Արդաբիլցի կանանց հագուստը մեկ նմուշն է Ատրպատականի գյուղացի ու քոչվոր կանանց հագուստի:  Ատրպատականում բնակվող ցեղերի տղամարդիկ այսօր հագնում են կոստյում և կրում անկյուն ունեցող շափուի գլխարկ: Կանայք կրում են գույնզգույն ծաղկավոր գլխաշորեր, մետաղադրամներով զարդարված անթև ժիլետներ, լայն տաբատներ, որոնց վրայից հագնում են շալիթե կոչվող կարճ, լայն փեշ:Արդաբիլի կանանց տարազների մասին լսենք ազգագրագետ` Ալի Փարվիզիին:


- Բարեկամներ, Արդաբիլ նահանգի բնակիչների հագուստի մասին կարելի է խոսել երեք բաժնում` Արդաբիլի կանանց տարազը, 32 մեծ գերդաստաններից բաղկացած Շահսավանդ ցեղի հագուստը և խալխալի, հատկապես Քորուրի և Շահռուդի թաթերով բնակեցված շրջանների տարազը:


Հնուց ի վեր, Արդաբիլի Դար Էրշադ կրոնական շրջանում կանայք հագնում էին իենց կարած զգեստը: Երկար տաբատ, մինչև ծնկները հասնող շապիկ, որի վրայից հագնում էին ժիլետներ, որը փոխվում էր եղանակին և ծեսերին ու սովորույթներին համապատասխան: Կանայք կրում էին նաև շարֆ, որը կարում էին Խալխալում և այնտեղից փոխադրվում էր Արդաբիլ կամ էլ կրում էին Քյամաղի կոչվող վառ գույներով մեծ գլխաշորեր:


Բարեկամներ սպառվեց այս հաղորդմանը հատկացված եթերաժամը: Մեկ այլ զրույցի ընթացքում կծանոթանանք իրանական մեկ այլ ցեղախմբի հետ:


Պիտակ