Իրանի համալսարանները (7)
Իրանի «Թարբիաթ Մոդառես» համալսարանը լրացուցիչ ուսումնառությանն հատկացված միակ համալսարանն է: Այն հիմնադրվել է Իսլամական հանրապետության հիմնադիր՝ լուսահոգի Իմամ Խոմեյնիի հրամանով Արեգակնային հիջրեթի 1361թ. ( 1982թ.) նպատակ ունենալով՝ ԲՈՒՀ-երում աշխատելու համար պատրաստել հանձնառու դասախոսներ, ովքեր պիտի նպաստեն մշակութային հեղափոխության նպատակների իրականացմանը:
«Թարբիաթ Մոդառես» համալսարանի հիմնադրման աշխատանքներն սկսվել են Արեգակնային հիջրեթի 1360թ., երբ որպես «Թարբիաթ Մոդառես»՝ մանկավարժական դպրոց նրա կանոնադրությունը վավերացվում է ԻԻՀ-ի մշակութային հեղաշրջման շտաբի կողմից: Համալսարանը պաշտոնապես սկսել է գործունեություն ծավալել ա.հ.1361թ.( 1982թ.): Սկզբում ընդունվել են հումանիտար ճյուղերի ուսանողներ և ապա իրանական 1362թ.-ից հետո «Թարբիաթ Մոդառես» համալսարանում ավելանում են նաև փորձառական գիտությունների մի շարք ճյուղեր: Ա.հ. 1363թ. իվեր այս գործեղանակը շարունակվում է նաև մյուս ճյուղերի պարագայում:
Ա.հ. 1365 թ. անկյունադարձային թվական է համարվում համալսարանի հիմնադրման պատմության մեջ, քանի որ այդ տարի, մշակութային հեղաշրջման գերագույն խորհրդի 80-րդ նիստում կատարելագործվում է «Թարբիաթ Մոդառես» դպրոցի նախնական կանոնադրությունը, որից հետո էլ այն վերանվանվում է՝ «Թարբիաթ Մոդառես համալսարան» անունով: Դրանից հետո այս համալսարանը պատասխանատուների, դասախոսների ու ուսանողների բազմաթիվ ջանքերի շնորհիվ կարողացել է գիտական բարձր մակարդակներ նվաճել Իրանում և տարածաշրջանում:
«Թարբիաթ Մոդառես» համալսարանի գործունեության սկզբից առայսօր, այս համալսարանում միշտ սովորել կամ դասավանդել են լավ մարդիկ, բարձրաստիճան անհատներ ու աչքի ընկնող դեմքեր:
Իրանի աշխարհագրության հայտնի դեմքերից հանգուցյալ Դոկտ. Հոսեյն Շոքուին այս համալսարանի հայտնի դասախոսներից է եղել: Նա հումանիստական աշխարհագրության դոկտոր է: Նրան կարող ենք ներկայացնել որպես «Թարբիաթ Մոդառես» համալսարանի աշխարհագրության ճյուղի դոկտորական դասընթացների հիմնադիրներից մեկը:
Իր գիտական գործունեության օրոք դոկտ. Շոքուին ընտրվել է որպես օրինակելի դասախոս և նրա կազմած գրքերը նույնպես արժանացել են ԻԻՀ-ի «տարվա գիրք» կոչմանը: Նա մի քանի առումներով խոր ազդեցություն է թողել Իրանում աշխարհգրության գիտության վրա որոնցից կարող ենք հիշել՝ փիլիսոփայական մոտեցումների աշխարհագրության ոլորտ բերելը, հումանիստական աշխարհագրության արծարծումը, աշխարհագրության ժամանակակից կառուցվածքի ձևավորումը՝ կառավարման ու պլանավորման կառուցվածների միջոցով : Դոկտոր Հասան Շոքուին Իրանի աշխարհագրագիտության արդիականացնող ճարտարապետներից մեկն է: Նա եղել է այդ գիտությունը ավանդականից մոդեռնի և պոստմոդեռնի անցումային գործընթացի ակտիվիստներից մեկը: Իրանի աշխարհագրագիտությունը պարտական է այս ազնիվ մարդուն:
Իրանի պատմության մնայուն դեմքերից հանգուցյալ դոկտ. Սադեղ Այենեվանդը նույնպես եղել է «Թարբիաթ Մոդառես» համալսարանի դասախոսներից մեկը: Նա իսլամական պատմության դոկտոր էր և երկար ժամանակ եղել է «Թարբիաթ Մոդառես համալսարանի հումանիտար գիտությունների ֆակուլտետի դեկանը: Դոկտոր Այենեվանդը հեղինակել է 33 գիրք և 96 հոդված: Իրանի մակարդակով նա եղել է օրինակելի դասախոսներից մեկը:
«Թարբիաթ Մոդառես» համալսարանը ունի 17 ֆակուլտետ, 4 ինստիտուտ, 10 հետազոտության կենտրոններ, 4 գիտական գերազանցության կենտրոններ, գիտության ու տեխնոլոգիաների պարկ, գործարարության կենտրոն և միակ համալսարանն է, որի բժշկագիտական համալսարանը գտնվում է գիտության նախարարության հսկողության ներքո: Իրանի մյուս բժշկագիտության համալսարաններին վերահսկում է առողջապահության, բուժման ու բժշկագիտության ուսուցման նախարարությունը:
«Թարբիաթ Մոդառես» համալսարանի բոլոր ֆակուլտետները գտնվում են այդ համալիրում, որը գտնվում է Ջալալ Ալե Ահմադ պողոտայում Նասր կամուրջի դիմաց:
Թարբիաթ Մոդառես համալսարանի մուտքի ճակատի շինությունը շահագործման է հանձնվել ա.հ. 1388թվականին: Այն Տիզբոնի Մադայեն պալատի մուտքի խորհրդանիշն է: Այդ պալատի կամարների գեղեցկության բերումով տարիներ շարունակ արժանացել է իրանցի ու արտասահմանցի ճարտարապետների ուշադրությանը: Այս նախագիծը ներշնչված է Իրանի իսլամական շրջանի ճարտարապետությունից և գիտության ուսուցման վայր է հիշեցնում: Այնպես որ այն վերցված է գիտության խորհրդանիշ համարվող գրքից և գծագրվել է ինչպես մի գիրք: Մյուս կողմից շինության մուտքի կառուցման համար աղյուսե կամարաձև առաստաղը իրանական ճարտարապետությունից վերցված երևույթ է: Առաստաղը ու նույնպես նրա կողմերը զարդարված են սալիկներով և իսլամական ոճի նախշերով: Մուտքի ճակատի շինության կողմերի բարձրությունը 12 մետր 30 սմ. է, իսկ կենտրոնում այն ունի 11 մետր 80 սմ. բարձրություն: Այն կազմված է 4 շերտերով: Շինության երկարությունը 23 մետր և նրա լայնքը 8 մետր 90 սմ. է շինության ամենալայն բաժնում, իսկ կենտրոնում լայնքը հասնում է 5 մետրի:
«Թարբիաթ Մոդառես» Համալսարանի մուտքի ճակատի շինության նախագծի ընտրության համար ա.հ. 1386թ. մրցույթ էր հայտարարվել այդ համալսարանի կողմից: Բազմաթիվ նախագծեր ներկայացվելուց հետո՝ ճարտարագետներ Ռեզա Էբադի Ռաջլի և Սարա Մաջդի նախագիծը ընտրվեց որպես համալսարանի խորհրդանիշ և կառուցվեց:
Համաձայն համալսարանական վերջին դասակարգման ցուցանիշների այս համալսարանը կարողացել է իսլամական 1700 համալսարանների միջև համարվել 10 բարձրակարգ համալսարանների շարքում: » Իրանի համալսարանների մեջ՝ ուսուցման ու կատարվող հետազոտությունների որակի առումով շարունակ եղել է 1-3-րդ համալսարանների շարքում: 70 տարի անցյալ ունեցող համալսարանների հետ մրցելը և բարձր տեղեր զբաղեցնելը այն էլ 33 տարի անցյալ ունեցող համալսարանի համար, որ իսլամական հեղափոխության արդյունքն է մեծ հաջողություն է համարվում: Այս համալսարանը Իրանի վեհ ժողովրդի կարողության և բարձրագույն ուսման ոլորտի պատասխանատուների ջանասիրության ու կամքի խորհրդանիշն է և վկայում է, որ ԻԻՀ-ն գիտական բարձր աստիճաններ նվաճելու համար գերազանց ունակություններ ունի:
Առայսօր «Թարբիաթ Մոդառես» համալսարանը բակալավարի, մագիստրական ու դոկտորական մակարդակի գիտական աստիճաններով ավելի քան 27 հազար շրջանավարտներ է դաստիարակել ու հանձնել հասարակությանը: Շրջանավարտների այս բանակը դաստիարակվել են այն երիտասարդ դասախոսների ձեռքով, ովքեր կրթադաստիարակչական ոլորտում իրենց ներկայության տարիներին մշտապես առաջնահերթություն են համարել՝ համալսարանի մակարդակը բարձրացմանն ուղղված աշխատանքը:
«Թարբիաթ Մոդառես» համալսարանը նանո, կենսաինֆորմատիկա, Բուսական բջիջներ, ցողունային բջիջներ, քիմիա և այլ ճյուղերում Իրանի մակարդակով միշտ առաջատարներից է եղել: ISI կայքի հայտարարության համաձայն 2015թ. այս համալսարանի 10 դասախոսներ տեղ են գտել աշխարհի գիտնականների ցուցակի առաջին 1 տոկոսում:
Բացի այդ այս համալսարանի բժշկագիտական ֆակուլտետը Իրանում մշտապես զբաղեցրել է 1-3-րդ հորիզոնականները:
Վերջին տվյալների համաձայն այս համալսարանը 1393-1394 ուսումնական տարում տարբեր աստիճաններում ունեցել է 9273 ուսանող, ովքեր հերթականությամբ ուսում են ստացել ՝ Պարսից լեզու և գրականություն, տնտեսագիտություն, փիլիսոփայություն, հնագիտություն ու նույնպես Աստվածաբանություն, իսլամագիտություն, իրավագիտություն և իսլամական իրավունքի հիմունքներ, Ղուրանագիտություն, հադիսագիտություն և այլ ճյուղերում:
Իրանցի ուսանողներից բացի, այս համալսարանի համաշխարհային համբավի բերումով մեծ թվով արտասահմանցի ուսանողներ էլ Իրան են գալիս այս համալսարանում ուսանելու նպատակով այնպես որ ներկայումս տարբեր երկրներից 155 ուսանող ուսում են ստանում «Թարբիաթ Մոդառես» համալսարանում: Այս ուսանողների մեծ մասը եկել են՝ միջինարևելյան, կովկասյան ու նույնպես եվրոպական ու աֆրիկյան երկրներից:
Համալսարանի գրականության և հումանիտար գիտությունների ֆակուլտետում ավելի մեծ թվով արտասահմանցի ուսանողներ կան:
Սենեգալից եկած Օր. Սուադլին մեկն է այն արտասահմանցի ուսանողներից, ով Պարսից լեզու և գրականության ճյուղի դոկտորական աստիճանի ուսանող է
Միասին լսենք նրա արտահայտությունները:
«Հանուն բարեգութ և ողորմած Աստծո
Սուադլին եմ Սենեգալից, 35 տարեկան, պարսից լեզվի և գրականության ուսանող: Մագիստրական աստիճանը անց եմ կացրել Շահիդ Բեհեշթի համալսարանում, իսկ այժմ «Թարբիաթ Մոդառես» համալսարանում դոկտորական մակարդակի ուսանող եմ:
«Թարբիաթ Մոդառես» համալսարանը Իրանի հեղինակավոր համալսարաններից մեկն է և աշխարհի բարձրակարգ համալսարանների միջև լավ տեղ ու դիրք է զբաղեցնում: Այս ճյուղի ընտրությունը ինձ համար ուրիշ ընթացք է ունեցել, սակայն հպանցիկ կերպով ասեմ, որ ԻԻՀ-ն և Սենեգալը քաղաքական, տնտեսական, մշակութային և գիտական համագործակցության փոխհուշագրեր են ստորագրել: Երկկողմ հարաբերությունների զարգացման ընթացքում Շահիդ Բեհեշթի համալսարանը և Սենեգալի համալսարանը (Շեյխ Անթուջու Բաքարը) բարեկամական կապեր են հաստատել: 2004 թվականին մեր համալսարանում բացվեց Պարսից լեզվի, գրականության և քաղաքակրթության խումբ: Մեր համալսարանում հայտարարություն տարածվեց ,որ նոր ամբիոն է սկսել աշխատել: Ամբիոնի և նրա աշխատանքների մասին հարցնելու համար գնացի համալսարան: Ամբիոնի իրանցի պատասխանատուն ինձ ասաց, որ երեք ամիս է ինչ սկսել ենք գործը և դուք առաջին կինն եք, ով հարցնում է այս կապակցությամբ: Դուք նախ պիտի արձանագրվեք: Ես այդ ժամանակ անգլերեն ճյուղի 6-րդ կիսամյակի ուսանող էի: Միաժամանակ ուզում էի աստիճանաբար պարսկերեն սովորել: Մի տարի տևեց մինչև ավարտեցի զրո կուրսը: Հետո պիտի ընտրեի, պարսկերեն կամ անգլերենը, քանի որ Սենեգալում բակալավարի աստիճանում չենք կարող երկու ճյուղ միասին սովորել: Անգլերենի փոխարեն ես պարսկերենն ընտրեցի: Իսկ ինչո՞ւ պարսկերենը ընտրեցի: Ես ծանոթացել էին պարսից լեզվի գրականության և Իրանի քաղաքակրթությանը և իմ մեջ ավելի հետաքրքրություն ու սեր էր առաջացել այս ճյուղի նկատմամբ: Եվ ինչո՞ւ Իրանն ընտրեցի: Որովհետև Սենեգալում միայն մինչև բակալավարի աստիճան էինք կարող սովորել: Բակալավարի շրջանն ավարտելուց հետո ամենալավ ուսանողներին կրթաթոշակ էին հատկացնում Իրանում ուսումը շարունակելու համար: Իմ կարծիքով Պարսից լեզու և գրականությունը պիտի սովորել Իրանում, քանի որ միջավայրը շատ մեծ ազդեցություն է թողնում: Այս ճյուղը ընտրելու մասին խոսելիս ես ուզում եմ նախ անդրադառնալ համալսարանին ու նրա հնարավորություններին: Նախ այն որ «Թարբիաթ Մոդառես» համալսարանը ուսումնական շատ լավ միջավայր ունի, գրադարանը միշտ բաց է, ընթերցասրահը մինչև ուշ գիշեր աշխատում է՝նույնիսկ հինգշաբթի օրերը: Երկրորդ այն որ գիտական և մշակութային միջոցառումներ են իրականացնում: Եվ ուրիշ լավ երևույթը, որ տեսել եմ համալսարանում դասախոսների մտերմիկ և հայրական վերաբերմունքն է ուսանողների նկատմամբ: Ճիշտ է որ բոլոր տեղերում դասախոսները լավ են վարվում ուսանողների հետ, բայց այստեղ դասախոսները ուսանողների հետ գիտական շրջագայությունների են գնում: Օրինակ վերջերս Պարսից լեզվի և գրականության դասախոսների հետ միասին գնացել ենք իրանի ազգային թանգարան: