Նոյեմբեր 04, 2021 07:17 Asia/Yerevan

Հանուն գթած և ողորմած Աստծո:Ողջույն հղելով բարության մարգարե Մոհամմադի անմար հիշատակին եւ բարեւելով Ձեզ հարգելի ռադիոլսող բարեկամներ ներկայացնում ենք «Ելք դեպի լույս » հաղորդումը, Ղուրանի մատչելի մեկնաբանությամբ:

Նուր սուրահի 35-րդ այա

اللَّهُ نُورُ السَّمَاوَاتِ وَالْأَرْضِ مَثَلُ نُورِهِ کَمِشْکَاةٍ فِیهَا مِصْبَاحٌ الْمِصْبَاحُ فِی زُجَاجَةٍ الزُّجَاجَةُ کَأَنَّهَا کَوْکَبٌ دُرِّیٌّ یُوقَدُ مِن شَجَرَةٍ مُّبَارَکَةٍ زَیْتُونِةٍ لَّا شَرْقِیَّةٍ وَلَا غَرْبِیَّةٍ یَکَادُ زَیْتُهَا یُضِیءُ وَلَوْ لَمْ تَمْسَسْهُ نَارٌ نُّورٌ عَلَى نُورٍ یَهْدِی اللَّهُ لِنُورِهِ مَن یَشَاء وَیَضْرِبُ اللَّهُ الْأَمْثَالَ لِلنَّاسِ وَاللَّهُ بِکُلِّ شَیْءٍ عَلِیمٌ

Աստված երկինքների ու երկրի լույսն է: Նա լուսավորում է այն կանթեղի նման, որի մեջ լույս է ու այդ լույսը մի ապակու մեջ է, և այդ ապակին ասես փայլուն աստղ լինի, որի լույսը գալիս է օրհնյալ ծառից: Այն ձիթենուց, որ ոչ արևելքից է, ոչ արևմուտքից, (որի յուղը այնքան անաղարտ է ու մաքուր), որ բոցավառվում է կրակը նրան դիպչելուց անմիջապես հետո և միշտ շողարձակ ճառագայթներ է ցոլացնում: Այդ լույսով Աստված առաջնորդում է նրանց, ովքեր հաճելի են Իրեն: Իր գիտությունն անսահման է:

 

Այս այան, որը հռչակված է որպես լույսի այա, և որի հիման վրա էլ սուրահն ստացել է Լույս կամ «Նուր» անունը, Աստծուն բնութագրում է որպես տիեզերքի և լույսի աղբյուր: Այան Աստծուն նմանեցնում է լույսին, քանի որ լույսը բոլոր գեղեցկությունների և կյանքի աղբյուրն է: Լույսը նաև բարիքի աղբյուր է և դրանից ոչ մի չարիք չի ծնվում: Բուսականության, կենդանիների ու մարդկանց կյանքը կախված է արևի լույսից: Առանց լույսի կյանքը ոչ մի իմաստ չունի: Լույսը լուսավորում է այլ իրերը: Աստված ինքը լույս  է, լույս է տալիս և ողջ տիեզերքի Արարիչն է: Աստված ոչ միայն արարել է տիեզերքը,այլ նրանից  է կախված տիեզերքի կյանքի շարունակությունը: Դրանից բացի, երկնքի ու երկրի բոլոր արարածներին ղեկավարում է Աստված: Ինչպես ասվում է «Թա Հա» սուրահում. «Նա ամեն ինչին կյանք տվեց ու նրանց առաջնորդեց»: Այնուհետև, այան աստվածային առաջնորդությունը նմանեցնում է աստվածային ճրագի, որ լույս է սփռում յուրաքանչյուր տան մեջ: Այն լուսավորում է տունը և փրկում մթությունից: Ճրագ, որը հավերժական է և չի հանգչելու: Նրանից մշտապես լույս է ճառագում: Աստված լուսավորում է մարդկանց, մարգարեների և երկնային գրքերի միջոցով, նրանց հեռացնելով տգիտությունից ու խավարից:

Այս այայից սովորում ենք․

1. Արարումն աստվածային լույսի փայլն է, որ դրսևորվել է աշխարհիկ կյանքում:

2. Աստվածային առաջնորդությունը երկինքն ու երկիրն առաջնորդում է որոշակի ուղղությամբ, իսկ մարդուն՝ դեպի կատարելագործություն:

3. Իրական հավատքը սնվում է այն առաջնորդությունից, որ մարդուն ցույց է տալիս ճշմարիտ ճանապարհը և զերծ պահում մոլորությունից:

Նուր սուրահի 36-րդ այա

فِی بُیُوتٍ أَذِنَ اللَّهُ أَن تُرْفَعَ وَیُذْکَرَ فِیهَا اسْمُهُ یُسَبِّحُ لَهُ فِیهَا بِالْغُدُوِّ وَالْآصَالِ

Աստված ձեզ թույլ է տվել փառաբանել Իր անունն աղոթավայրերում, հիշել Իր անունը և գիշեր-ցերեկ գովաբանել Իրեն:

 

Այս այան ասում է, որ երկրի վրա Աստծո լույսը կարող է լուսավորել այն տները, որի բնակիչներն աղոթում են, նամազ անում և մշտապես հիշում Աստծուն: Նման օջախներն Աստծո կողմից բարձր են գնահատվում: Պարզ է, որ Մեքքայում Աստծո տունը և բոլոր մզկիթներն ու կրոնական վայրերը, որ գտնվում են աշխարհում, ունեն նման առանձնահատկություն: Եվ մարդիկ, ճշմարիտ ճանապարհը գտնելու համար, գնում են նման վայրեր:

Այս այայից սովորում  ենք․

1. Մզկիթները պետք է տարբերվեն սովորական տներից և ամեն տեսակետից ավելի բարձր լինեն և առանձնահատուկ տեղ զբաղեցնեն:

2. Այն տանը, որտեղ հիշվում է Աստծո անունը, առանձնանում է մյուս տներից:

 

Նուր սուրահի 37 և 38-րդ այաներ

رِجَالٌ لَّا تُلْهِیهِمْ تِجَارَةٌ وَلَا بَیْعٌ عَن ذِکْرِ اللَّهِ وَإِقَامِ الصَّلَاةِ وَإِیتَاء الزَّکَاةِ یَخَافُونَ یَوْمًا تَتَقَلَّبُ فِیهِ الْقُلُوبُ وَالْأَبْصَارُ

لِیَجْزِیَهُمُ اللَّهُ أَحْسَنَ مَا عَمِلُوا وَیَزِیدَهُم مِّن فَضْلِهِ وَاللَّهُ یَرْزُقُ مَن یَشَاء بِغَیْرِ حِسَابٍ

Այն տղամարդիկ, որ առևտրի կամ գործի ժամանակ չեն մոռանում Աստծո անունը, աղոթում ու ողորմություն են տալիս, վախենում են այն օրից, երբ սրտերն ու աչքերը ահաբեկման են ենթարկվելու:

Աստված այն օրը տալու է ձեր արժանիքներին հավասար վարձատրություն և Իր շնորհներով ողողելու է ձեզ: Աստված բաշխում է նրանց, ում ցանկանա, և անհաշիվ կերպով:

 

Հավատացյալ տղամարդիկ ու կանայք, որ օգտվում են Աստծո առաջնորդությունից,    իրենց աշխարհիկ կարիքները հոգալու համար ոչ մի ջանք չեն խնայում: Սակայն միևնույն ժամանակ, նրանք կատարում են իրենց կրոնական պարտավորությունները և մշտապես հիշում են, որ  դատաստանի օրը հայտնվելու են Աստծո առջև ու պատասխան են տալու իրենց արարքների համար: Դա պատճառ է դառնում, որ հավատացյալները սխալ արարքներ չկատարեն ու մշտապես փորձեն բարի գործեր անել: Իհարկե Աստված գթած է բարեպաշտների նկատմամբ և արդար: Աստված բարի գործը մինչև 700 անգամ ավել է վարձատրում, իսկ սխալ արարքի համար՝ պատժում: Եթե անգամ բարեպաշտ մարդն իր բարի գործը լիարժեք չի կատարել, Աստված նրան վարձատրում է լիարժեքորեն: Դրանից բացի, այդ մարդիկ հանդերձյալ կյանքում ստանում են անսահման բարիքներ: Որոշ աղբյուրների համաձայն, երբ Աստծո բարի ծառաները լսում են ազանի ձայնը, որը հավատացյալներին հրավիրում է նամազ անելու, թողնում են իրենց աշխատանքն ու շտապում կատարել իրենց կրոնական պարտականությունը: Իսկ նամազի ժամանակ նրանք կենտրոնանում են աղոթքի ու Աստծո հետ հաղորդակցվելու վրա:

Այս այայներից սովորում ենք․

1. Նյութապաշտությունը կարող է այնքան շլացնել մարդուն, որ նա մոռանա Աստծուն:

2. Նա, ով առևտուր է անում, պետք է մշտապես հիշի Աստծուն և վճարի զաքաթ, այսինքն՝ իր եկամտի մի մասը հատկացնի աղքատներին: Հավատացյալները նյութական բարիքներից օգտվելուն զուգահեռ, չեն մոռանում Աստծուն: Այլ խոսքով, առևտուրը և տնտեսությունն առանց Աստծո անարժեք են և մարդուն մոլորության մեջ են գցում: Պետք է ասել, որ հենց նամազը և Աստծո հետ հաղորդակցվելն են առևտրի արդյունքներն ավելի մեծացնում և հասարակության զարգացման առիթ հանդիսանում:

3. Հանդերձյալ կյանքում ամեն ինչ փոփոխության է  ենթարկվում: Այն նյութական կյանքը, որը շլացնում էր իր փայլով աշխարհիկ կյանքում, հանդերձյալ կյանքում անարժեք է դառնում։

4. Նրանք, ովքեր հանուն Աստծո հրաժարվում են առևտրի օգուտներից, ստանում են աստվածային մեծ օգուտներ: