Նոյեմբեր 04, 2021 07:21 Asia/Yerevan

Հանուն գթած և ողորմած Աստծո:Ողջույն հղելով բարության մարգարե Մոհամմադի անմար հիշատակին եւ բարեւելով Ձեզ հարգելի ռադիոլսող բարեկամներ ներկայացնում ենք «Ելք դեպի լույս » հաղորդումը, Ղուրանի մատչելի մեկնաբանությամբ:

Նուր սուրաhի 39 և 40-րդ այաներ

وَالَّذِینَ کَفَرُوا أَعْمَالُهُمْ کَسَرَابٍ بِقِیعَةٍ یَحْسَبُهُ الظَّمْآنُ مَاء حَتَّى إِذَا جَاءهُ لَمْ یَجِدْهُ شَیْئًا وَوَجَدَ اللَّهَ عِندَهُ فَوَفَّاهُ حِسَابَهُ وَاللَّهُ سَرِیعُ الْحِسَابِ

أَوْ کَظُلُمَاتٍ فِی بَحْرٍ لُّجِّیٍّ یَغْشَاهُ مَوْجٌ مِّن فَوْقِهِ مَوْجٌ مِّن فَوْقِهِ سَحَابٌ ظُلُمَاتٌ بَعْضُهَا فَوْقَ بَعْضٍ إِذَا أَخْرَجَ یَدَهُ لَمْ یَکَدْ یَرَاهَا وَمَن لَّمْ یَجْعَلِ اللَّهُ لَهُ نُورًا فَمَا لَهُ مِن نُّورٍ

Անհավատների արարքները նման են այն միրաժին, որ բարձրանում է անապատներում: Ծարավ ուղևորն այնտեղ է վազում ջուր գտնելու հույսով: Բայց ահա պատրանքն անցնում է, երբ մոտենում է: Աստված նենգամիտների արարքների դիմաց փոխհատուցելու է: Նա Իր հաշիվների մեջ ճշգրիտ է:

Կամ նման են այն խավարին, որ հանգչում է ծովի անդունդների մեջ՝ կուտակված ալիքների տակ ծածկված: Այդ խավարն այնքան թանձր է, որ այնտեղ մխրճված մարդը դժվարությամբ է  տեսնելու իր երկարացրած ձեռքը: Նա, ով մերժի Աստծո լույսը, կույր կմնա:

 

Այս այան անհավատների կյանքը համեմատում է հավատացյալների հետ, ասելով. «Անհավատները ջուր գտնելու փոխարեն, գտնում են խաբկանքը և ի վերջո մահանում ծարավից: Իսկ հավատացյալները, գտնելով աստվածային մաքուր աղբյուրը, ընթանում են ճիշտ ճանապարհով և հագեցնում իրենց ծարավը: Հավատացյալները մշտապես ստանում են Աստծո լույսը, սակայն անհավատները խորտակվում են մթության մեջ»: Այս այաներում Աստված ներկայացնում է անհավատների վիճակի մասին երկու օրինակ: Առաջինում ասվում է, որ մի ծարավ մարդ անապատում ջուր է փնտրում, սակայն երբեք չի գտնում: Մյուսը նա է, ով ծովի խորքում, ալիքների մեջ խարխափում է և որևէ ճանապարհ չի գտնում փրկվելու համար: Հետաքրքիր  է, որ առաջինը մահանում է ծարավից, երկրորդը՝ ջրի ալիքներից: Առաջինը ծարավից խաբկանքի մեջ է հայտնվել, իսկ երկրորդը սև ամպերի մթությունից խարխափում է խավարի մեջ: Առաջինին սպանում է խաբկանքը, իսկ երկրորդին՝ ջրհեղեղը:

Այս այաներից սովորում ենք.

1. Անհավատների որոշ արարքներ գուցե հաճելի լինեն, սակայն դրանց խորքում միայն մթություն է ու խավար:

2. Անհավատի սխալ արարքը վարագույրի նման ծածկում է իրեն և ճշմարտությունը ժխտելով, նա ավելի է հեռանում լույսից ու ավելի խորանում մթության մեջ:

3. Անհավատների բարի արարքները խաբկանք են, իսկ նրանց չարությունները՝ խավար:

4. Եթե չլինի հավատքի լույսը, ոչ գիտությունը և ոչ էլ բանականությունը չեն կարող արդյունքի հասնել ու փրկել մարդուն:

Նուր սուրահի 41 և 42-րդ այաներ

أَلَمْ تَرَ أَنَّ اللَّهَ یُسَبِّحُ لَهُ مَن فِی السَّمَاوَاتِ وَالْأَرْضِ وَالطَّیْرُ صَافَّاتٍ کُلٌّ قَدْ عَلِمَ صَلَاتَهُ وَتَسْبِیحَهُ وَاللَّهُ عَلِیمٌ بِمَا یَفْعَلُونَ

وَلِلَّهِ مُلْکُ السَّمَاوَاتِ وَالْأَرْضِ وَإِلَى اللَّهِ الْمَصِیرُ

Չե՞ս տեսնում, որ երկինքներն ու երկիրը միաբերան Հավիտենականի փառքն են հյուսում, ու նաև թռչուններն են փառաբանում  Աստծուն՝ իրենց թևերը տարածելով: Բոլոր էակները գիտեն, թե ինչ երախտիք են պարտք Աստծուն, և Աստված գիտի, թե նրանք ինչ են անում:

Երկինքների ու երկրի թագավորությունն Աստծուն է  պատկանում, և (բոլորի) վերադարձն առ Աստված է:

 

Այս այան խոսում է այն մասին, որ Աստված բացարձակ ճշմարտություն է: Աստված կարիք չունի մարդկանց կողմից փառաբանվելու:  Այաներն ասում են, որ ողջ տիեզերքը, և նույնիսկ երկնքի թռչունները, փառաբանում են Աստծուն: Ղուրանի ուսմունքների համաձայն, բոլոր արարածները, այն ամենն ինչ գոյություն ունի, փառաբանում են Աստծուն, որովհետև ունեն որոշակի ընկալման կարողություն, ճանաչում  են  իրենց Արարչին ու յուրաքնչյուրն իրենց լեզվով փառաբանում են նրան: Այս և մի քանի այլ այաներում, հատուկ անդրադարձ է կատարվում երկնքում ճախրող թռչուններին: Թերևս այն պատճառով, որ թռչուններն իրենց թռիչքով երկնքում չեզոքացնում են երկրի մագնիսական ուժը: Նրանք առանց որևէ նշանի կարողանում են գտնել իրենց բույնն ու վերադառնալ այնտեղ: Այս այայում խոսվում է նաև աղոթքի մասին և այն մասին, որ բոլոր էակները խոնարհվում են Աստծո առջև: Իրականությունն այն է, որ մարդը չի կարող ընկալել, թե ինչպես են բոլոր էակները փառաբանում Աստծուն և միայն մարգարեներն են կարողանում դա զգալ:  Ասրա սուրայի 44-րդ այայում, Աստված ասում է. «Դուք չեք հասկանում և չեք ընկալում նրանց փառաբանման լեզուն»: Իհարկե ոմանք համոզված են, որ բոլոր էակների ու թռչունների կողմից Աստծո փառաբանումն իրականանում է ներքուստ: Նրանք իրենց էությամբ ցույց են տալիս, որ Աստված բացարձակ է և ոչ մեկին չի կարելի նրան հավասար դասել: Սակայն այս այաներն ասում են, որ բոլոր էակներն Աստծուն փառաբանում են գիտակցաբար: Այաները մարդուն զգուշացնելով ասում են, որ եթե այն ամենն ինչ գոյություն ունի երկնքում ու երկրի վրա փառաբանում են Աստծուն, ինչու է մարդը հրաժարվում Աստծուց: Մարդը, որ բազմաթիվ աստվածային հրաշքների ականատեսն է երկնքում ու երկրի վրա, երախտամոռ է լինում Աստծո նկատմամբ ու չի հնազանդվում նրան:

Այս այաներից սովորում ենք․

1. Բոլոր էակներն ունեն որոշակի գիտակցություն և Աստծուն ուղղված նրանց աղոթքն ու փառաբանումն իրականացվում են գիտակցաբար:

2. Այն նամազն ու աղոթքն են արժեքավոր, որ իրականացվում են գիտակցաբար:

3. Երբ արարչագործությունն ունի ղեկավար, արարումն առանց նպատակի տեղի չի ունենում և երկնքի ու երկրի վրա բոլոր էակները շարժվում են այդ նպատակի ուղղությամբ: