Նոյեմբեր 04, 2021 07:29 Asia/Yerevan

Հանուն գթած և ողորմած Աստծո: Ողջույն հղելով բարության մարգարե Մոհամմադի անմար հիշատակին եւ բարեւելով Ձեզ հարգելի ռադիոլսող բարեկամներ ներկայացնում ենք «Ելք դեպի լույս » հաղորդումը, Ղուրանի մատչելի մեկնաբանությամբ:

Նուր սուրաhի 48-50-րդ այաներ

وَإِذَا دُعُوا إِلَى اللَّهِ وَرَسُولِهِ لِیَحْکُمَ بَیْنَهُمْ إِذَا فَرِیقٌ مِّنْهُم مُّعْرِضُونَ

وَإِن یَکُن لَّهُمُ الْحَقُّ یَأْتُوا إِلَیْهِ مُذْعِنِینَ

أَفِی قُلُوبِهِم مَّرَضٌ أَمِ ارْتَابُوا أَمْ یَخَافُونَ أَن یَحِیفَ اللَّهُ عَلَیْهِمْ وَرَسُولُهُ بَلْ أُوْلَئِکَ هُمُ الظَّالِمُونَ

Նրանք Աստծո և մարգարեի վճռին դիմելուց հետո մեծ մասամբ կրկին ընկնում են անհավատության մեջ:

Եթե նրանց ճշմարտությունն առաջնորդեր՝ նրանք կշտապեին հավատալ Աստծուն:

Նրանց սիրտն ապականվա՞ծ է: Կասկածո՞ւմ են, թե վախենում են, թե Աստված ու Իր մարգարեն անիրավություն կանեն են իրենց նկատմամբ: Ոչ, հիրավի նրանք են անիրավություն անում:

 

Խոսելով իսլամական հասարակության մեջ պառակտման վտանգի մասին, այս այաներն ասում են, որ երբ մուսուլմանների միջև առաջանում են տարաձայնություններ, ոմանք ընդունում են մարգարեի խոսքը, եթե իրենք իրավացի են, և մարգարեն փորձում է միջամտել: Սակայն եթե մարգարեի վճիռն իրենց վնասին է  լինում, նրանք երես են թեքում և չեն ընդունում այն, չնայած մարգարեն ներկայացնում է Աստծո վճիռը: Այսօր շատ մարդիկ, նույնիսկ հավատացյալները, ոչ թե ճշմարտությունն են որպես չափանիշ ընդունում, այլ անձնական կամ խմբային շահերը: Եվ սա հարիր չէ հավատացյալ մարդուն:

Այնուհետև այաները խոսում են մարդու գոռոզամտության ու նյութապաշտության մասին: Այաներն ասում են, որ նյութապաշտ ու գոռոզ մարդը չի ընդունում այն, ինչ իր վնասին լինի, եթե անգամ դա լինի Աստծո մարգարեի վճիռը: Որոշ մարդիկ անգամ Աստծուն ու մարգարեին են անարդար համարում, կարծելով, որ արդարությունն այն է, ինչ լինում է ըստ իրենց ցանկության:

Այս այաներից սովորում ենք․

1. Իսկական հավատացյալը նա է, ով ենթարկվում է Աստծո և մարգարեի որոշումներին, անգամ եթե դրանք իր համար ընդունելի չեն:

2. Արդար դատավարությունն ամեն դեպքում որոշ մարդկանց հաճելի չէ: Նույնիսկ եթե մարգարեն դատավոր լինի ու արդար վճիռ կայացնի, որոշ մարդիկ դա անարդար են համարելու:

3. Հավատացյալները չպետք է կասկածեն, քանի որ դա անհավատության նշան է:

Նուր սուրահի 51 և 52-րդ այաներ

إِنَّمَا کَانَ قَوْلَ الْمُؤْمِنِینَ إِذَا دُعُوا إِلَى اللَّهِ وَرَسُولِهِ لِیَحْکُمَ بَیْنَهُمْ أَن یَقُولُوا سَمِعْنَا وَأَطَعْنَا وَأُوْلَئِکَ هُمُ الْمُفْلِحُونَ

وَمَن یُطِعِ اللَّهَ وَرَسُولَهُ وَیَخْشَ اللَّهَ وَیَتَّقْهِ فَأُوْلَئِکَ هُمُ الْفَائِزُونَ

Երբ հավատացյալներն Աստծուն և Նրա մարգարեի դատաստանին դիմեն կասեն՝ մենք լսեցինք և հնազանդվում ենք: Նրանք գերագույն երջանկությունն են վայելելու:

Ով Աստծո և մարգարեի ձայնին անսա և աստվածավախ ու բարեպաշտ լինի, երանյալաների դասից է լինելու:

 

Այս այաները մարգարեի ճշմարիտ հետևորդների մասին խոսելով ասում են. «Իսկական հավատացյալը նա է, ով և խոսքով և գործով ընդունում է մարգարեի վճիռը և իրականացնում այն»: Բնականաբար, նման մարդիկ լինում են բարեպաշտ ու աստվածավախ: Ուստի նրանք երջանիկ են դառնում, քանի որ չնայած որոշ հավատացյալներ հնազանդվում  են Աստծուն, սակայն երբեմն դա ի սրտե չեն անում: Այս այաներում ասվում է, որ հավատարմությունը պետք է լինի Աստծուն հնազանդվելով: Մարդը պետք է ճշմարտությունն ընդունի ամենայն ազնվությամբ ու սրտանց: Նման պայմաններում, մարդը փորձություններից հաղթող է դուրս գալու և երջանիկ է լինելու և հանդերձյալ և աշխարհիկ կյանքում: Իմամ Ալին, ով մշտապես ենթարկվում էր Աստծո և նրա մարգարեի հրամաններին, այս այաների ճշմարտացիության լավագույն օրինակն էր:

Այս այաներից սովորում ենք․

1.Փրկությունը և երջանկությունը ձեռք բերելու համար, նախ պետք է հնազանդվել Աստծո հրամաններին: Որքան մենք ենթարկվում ենք Աստծո հրամաններին, այնքան մեր հավատքն ուժեղ է:

2.Հավատացյալների համար կարևոր է կատարել իրենց պարտականությունները, նույնիսկ եթե դա լինի նրանց վնասին:

3. Մարդը պետք է ամոթխած լինի Աստծո առջև, քանի որ դա նրան փրկում է դժվարություններից: