Նոյեմբեր 18, 2021 07:26 Asia/Yerevan

Հանուն գթած և ողորմած Աստծո: Ողջույն հղելով բարության մարգարե Մոհամմադի անմար հիշատակին եւ բարեւելով Ձեզ հարգելի ռադիոլսող բարեկամներ ներկայացնում ենք «Ելք դեպի լույս» հաղորդումը, Ղուրանի մատչելի մեկնաբանությամբ:

Ֆորղան սուրաhի 4-րդ այա

وَقَالَ الَّذِینَ کَفَرُوا إِنْ هَذَا إِلَّا إِفْکٌ افْتَرَاهُ وَأَعَانَهُ عَلَیْهِ قَوْمٌ آخَرُونَ فَقَدْ جَاؤُوا ظُلْمًا وَزُورًا

 

Անհավատներն ասում են, թե (այս գիրքը) սուտ է, որը կազմել է նա և որ ուրիշ մարդիկ նրան օգնել են: Սակայն դրանք սուտ խոսքեր են:

Պատմության ընթացքում, անհավատները մշտապես փորձել են խեղաթյուրել մարգարեների կերպարը՝ նրանց անվանելով ստախոսներ և ասելով, որ նրանք ստում են, ասելով, թե ուղարկվել են Աստծո կողմից, իսկ այն, ինչ նրանք բերել են որպես երկնային գիրք, գրվել է մի խումբ մարդկանց կողմից: Ու այդ ամենը նրա համար է, որպեսզի նրանք հասնեն իշխանության ու իրենց նպատակներին:

Սա իհարկե մեծ զրպարտություն է, և արվում է նրա համար, քանի որ ընդդիմադիրները մարգարեների ու երկնային գրքի դիմաց տրամաբանական պատասխան չունեն: Նրանք փորձում են բանավիճելու փոխարեն խեղաթյուրել մարգարեի հեղինակությունը:

Այս այայից սովորում ենք.

1. Անհավատներն իրենց անհավատությունն արդարացնելու համար մարգարեներին սուտ են համարում և որևէ փաստարկ չեն ներկայացնում, թե ինչու են ժխտում Ղուրանի այաները:

2 . Նվաստացումը, զրպարտությունը և ամբոխավարությունը, եղել է անհավատների ձևը՝ իրենց հակառակորդների դեմ: Այդպիսով նրանք փորձել են թույլ չտալ, որ մարգարեների ուսմունքները տարածվեն:

 

Ֆորղան սուրահի 5 և 6-րդ այաներ

وَقَالُوا أَسَاطِیرُ الْأَوَّلِینَ اکْتَتَبَهَا فَهِیَ تُمْلَى عَلَیْهِ بُکْرَةً وَأَصِیلًا

قُلْ أَنزَلَهُ الَّذِی یَعْلَمُ السِّرَّ فِی السَّمَاوَاتِ وَالْأَرْضِ إِنَّهُ کَانَ غَفُورًا رَّحِیمًا

 

(Անհավատներն) ասում են. Սա հին առակների հավաքածու է, որ նա գրի  է առել և որոնք առավոտից իրիկուն շարադրում են նրա համար:

Ասա նրանց. Այս (գիրքն) ուղարկողը երկինքների ու երկրի գաղտնիքներն իմացող է: Նա ողորմած ու անհիշաչար է:

Այս այաներն ասում են. «Նրանք, որ տրամաբանական պատասխան չունեն Ղուրանի դեմ խոսելիս, երբեմն ասում են, որ այն պատմությունները, որ գրված են Ղուրանում, նախապես պատմված հեքիաթներ են, որ ներկայացվում են որպես աստվածային պատվիրաններ»: Նրանք ասում են, որ մարգարեն  կրկնում է ուրիշների խոսքերը: Այս զրպարտություններով նրանք ասում էին, որ իսլամի մարգարեն իմացել է և' գրել և' կարդալ, սակայն Ղուրանը իրեն ներկայացնում է որպես մի անձ, որ գրել կարդալ չի իմացել, ինչը սխալ է: Ընդհակառակը, նա կարդացել է ուրիշների գրքերը և կրկնօրինակել դրանք: Մարգարեն Մեքքայում ուրիշների օգնությամբ կարդացել է դրանք ու գրել այդ գիրքը: Սակայն պետք է ասել,որ այդ ժամանակ Մեքքայում գրագետ մարդկանց թիվը քիչ էր և բոլորը գիտեին, որ մարգարեն ոչ մի կապ չի ունեցել Մեդինայի հրեաների ու այլ հավատացյալների հետ, որպեսզի նրանցից օգնություն խնդրեր: Բացի դրանից, Ղուրանի միայն մի մասն է անցյալի մասին: Ղուրանի մեծ մասը ուսմունքներն են և պատվիրաններ, որոնք եզակի են և չեն կրկնվում: Ուստի Աստված, ի պատասխան ասում է. «Ղուրանի այաները ոչ մի մարդու մտքի արդյունքը չեն, այլ բխում են Աստծո իմաստությունից, որը գիտի բնության բոլոր գաղտնիքները և անցյալն ու ապագան, և դրանց մի մասը Ղուրանում է ներկայացրել: Իհարկե, եթե Ղուրանի հակառակորդները հրաժարվեն իրենց մտքերից և ընդունեն ճշմարտությունը, կարժանանան Աստծո բարությանը»:

Այս այաներից սովորում ենք.

1. Ղուրանը բխում է Աստծո անսահման գիտությունից: Այն մարդու կողմից չի գրվել և ուղարկվել է այն Աստծո կողմից, որը գիտի բոլոր գաղտնիքները:

2. Ապաշխարանքի ճանապարհը նշված է բոլորի, նույնիսկ անհավատների համար, ովքեր այն հեքիաթի գիրք են համարում:

 

 

Ֆորղան սուրաhի 7, 8 և 9-րդ այաներ

وَقَالُوا مَالِ هَذَا الرَّسُولِ یَأْکُلُ الطَّعَامَ وَیَمْشِی فِی الْأَسْوَاقِ لَوْلَا أُنزِلَ إِلَیْهِ مَلَکٌ فَیَکُونَ مَعَهُ نَذِیرًا

أَوْ یُلْقَى إِلَیْهِ کَنزٌ أَوْ تَکُونُ لَهُ جَنَّةٌ یَأْکُلُ مِنْهَا وَقَالَ الظَّالِمُونَ إِن تَتَّبِعُونَ إِلَّا رَجُلًا مَّسْحُورًا

انْظُرْ کَیْفَ ضَرَبُوا لَکَ الْأَمْثَالَ فَضَلُّوا فَلَا یَسْتَطِیعُونَ سَبِیلًا

 

Նրանք ասում են. «Ինչպիսի՞ մարգարե է նա, որ մեզ նման ճաշ է ուտում, մեզ նման քայլում է շուկաներում: Ինչո՞ւ հրեշտակ չի իջել նրա համար, որպեսզի իր հետ մարդկանց խրատի:

 

Կամ նրա համար գանձ չի ուղարկված, և չունի (պտուղներով լիքը) պարտեզ, որով սնվի»: Չարագործներն ասացին. «Դուք միայն հետևում եք կախարդանքով խաբված մի մարդու»:

 

Ահա թե ինչի հետ են քեզ համեմատում: Նրանք մոլորության մեջ են ու այլևս փրկության ճանապարհը չեն կարող գտնել:

 

Այս այաները վերաբերում են անհավատների անհիմն ու անտեղի սպասելիքներին:  Անհավատներն մարգարեներին ասում էին, թե անհարիր է, որ նա, ով Աստծո կողմից  է որպես մարգարե ուղարկվել, սնվի սովորական մարդկանց նման կամ գնա շուկա: Նա պետք է ունենա հարստություն, իսկ նրա կողքին պետք է լինի մի հրեշտակ, որպեսզի մարդիկ նրան հավատան: Որոշ ընդդիմադիրներ նույնիսկ այսքանով չէին բավարարվում և մարգարեին խելագար էին անվանում, ասելով, որ նա կախարդանքի ազդեցության տակ է և նորմալ վիճակում չէ: Աստված, ի պատասխան այս անհիմն խոսքերի, ասում է, որ  նրանք, ովքեր ունեն նման անհիմն սպասելիքներ, իրականում զրկված են աստվածային  առաջնորդությունից և մոլորված են: Նրանք կարծում են, որ մարգարեները պետք է լինեն թագավորների նման: Դա այն դեպքում, երբ մարգարեների գործը մարդկանց առաջնորդելն է և ոչ թե թագավորների նման հարստություն դիզելը:

Այս այաներից սովորում ենք.

1. Մարգարեները պետք է լինեն մարդկանց մեջ, մշտապես շփվեն նրանց հետ, որպեսզի կարողանան նրանց առաջնորդել:

2. Մարդ լինելը մարգարեների համար առավելություն է և հրեշտակները չեն կարող մարգարեների գործը կատարել: