Նոյեմբեր 18, 2021 07:36 Asia/Yerevan

Հանուն գթած և ողորմած Աստծո:Ողջույն հղելով բարության մարգարե Մոհամմադի անմար հիշատակին եւ բարեւելով Ձեզ հարգելի ռադիոլսող բարեկամներ ներկայացնում ենք «Ելք դեպի լույս» հաղորդումը, Ղուրանի մատչելի մեկնաբանությամբ:

Ֆորղան սուրահի 17 և 18-րդ այաներ

 

وَیَوْمَ یَحْشُرُهُمْ وَمَا یَعْبُدُونَ مِن دُونِ اللَّهِ فَیَقُولُ أَأَنتُمْ أَضْلَلْتُمْ عِبَادِی هَؤُلَاء أَمْ هُمْ ضَلُّوا السَّبِیلَ

قَالُوا سُبْحَانَکَ مَا کَانَ یَنبَغِی لَنَا أَن نَّتَّخِذَ مِن دُونِکَ مِنْ أَوْلِیَاء وَلَکِن مَّتَّعْتَهُمْ وَآبَاءهُمْ حَتَّى نَسُوا الذِّکْرَ وَکَانُوا قَوْمًا بُورًا

 

Մի օր կհավաքի նրանց ու այն ամենը, որոնց պաշտում էին Աստծո փոխարեն ու կհարցնի. «Դուք եք, որ մոլորեցրիք իմ ծառաներին, թե՞ իրենք իրենց մոլորվեցին»:

 Նրանք պիտի պատասխանեն. «Տեր, գովյալ է անունդ, մենք քեզանից բացի ուրիշի պաշտպանությանը չէինք կարող դիմել: Այն հարստությունները, որոնցով ողողեցիր իրենց, և իրենց հայրերին, մոռացնել տվեցին քո հիշատակը ու նրանք կորստյան մատնվեցին»:

Այս այաներն ասում են, որ Աստված անհավատներին և կռապաշտներին և նրանց, ովքեր պաշտպանում են կուռքերին, ոգիներին ու հրեշտակներին, կանչելու է  վերջին դատաստանի օրը և նրանց ներկայությամբ հարցնելու է կուռքերից, թե արդյո՞ք իրենք  են ստիպել մարդկանց, որ հավատան իրենց թե՞ մարդիկ իրենք են այդպես որոշել:

Նման հարց կա նաև Մաեդե սուրահի 116-րդ այայում՝ Հիսուսի մասին: Աստված նրան հարցնում է. «Արդյո՞ք դու ես մարդկանց ասել, որ քեզ ու քո մորը պաշտեն»: Սակայն բոլոր նրանք, ում մարդիկ պաշտում են, դիմելով Աստծուն ասում են.«Մենք քեզանով ենք առաջնորդվում: Ուրեմն ինչպե՞ս կարող ենք կանգնել քո դեմ ու մարդկանց հորդորել, որ հետևեն մեզ»: Այնուհետև այան ասում է, որ մարդը պետք է բարիքներից օգտվի երախտագիտությամբ, հակառակ դեպքում նա կմոլորվի:

Այս այաներից սովորում ենք.

1. Կուռքերը, ում մարդիկ պաշտում էին, հանդերձյալ կյանքում կռապաշտներին աջակցելու փոխարեն, հրաժարվում են նրանցից:

2. Հանդերձյալ կյանքում ամեն ինչ, նույնիսկ կուռքերը, կարողանում են մտածել և հնարավոր է նրանց դիմել:

3. Աստված իր բարիքները տալիս է բոլորին կռապաշտ լինեն, թե հավատացյալ:

 

Ֆորղան սուրաhի 19-րդ այա

فَقَدْ کَذَّبُوکُم بِمَا تَقُولُونَ فَمَا تَسْتَطِیعُونَ صَرْفًا وَلَا نَصْرًا وَمَن یَظْلِم مِّنکُمْ نُذِقْهُ عَذَابًا کَبِیرًا

(Նա ասելու է կռապաշտներին). Ձեր կուռքերը հերքում են ձեր խոսքերը: Այժմ չեք կարող աստվածային պատիժը  վերացնել և կամ որևէ մեկից օգնություն խնդրել: Ձեզանից նա, ով ամբարիշտություն անի, զահուրելի պատիժ է կրելու:

Աստված այս այայում դիմելով մարդկանց, ասում է . «Դուք շահույթ ձեռք բերելու հույսով գնացիք կուռքերի հետևից: Սակայն այսօր տեսնում եք, որ նրանք ոչինչ չեն կարող անել: Ոչ կարող են ձեր չարչարանքները հեռացնել և ոչ էլ օգուտ տալ ձեզ: Դուք մեծ մեղք եք գործել, կուռքերին Աստծուն հավասար դասելով: Դուք այդ չարիքը գործել եք ոչ միայն ձեր, այլև մարգարեների ու ձեզ առաջնորդելու համար ուղարկված գրքի դեմ: Նման արարքի պատասխանը դժոխքի կրակն է:

Այս այայից սովորում ենք.

1. Կռապաշտները հանդերձյալ կյանքում չունեն աջակից և չեն կարող որևէ քայլ կատարել իրենց փրկության համար:

2. Կրոնական մշակույթում չարիքի իմաստը մեծ է: Չարիք նշանակում է բռնություն սեփական անձի  և ուրիշների դեմ:

 

Ֆորղան սուրաhի 20-րդ այա

وَما أَرْسَلْنَا قَبْلَکَ مِنَ الْمُرْسَلِینَ إِلَّا إِنَّهُمْ لَیَأْکُلُونَ الطَّعَامَ وَیَمْشُونَ فِی الْأَسْوَاقِ وَجَعَلْنَا بَعْضَکُمْ لِبَعْضٍ فِتْنَةً أَتَصْبِرُونَ وَکَانَ رَبُّکَ بَصِیرًا

Քեզանից առաջ եկած մարգարեներն ուրիշ մարդկանց նման սնվում էին ու գնում շուկաներ: Մենք ձեզ փորձության  պիտի ենթարկենք իրարով, որպեսզի տեսնենք, թե ով ավելի հաստատակամ կլինի: Աստված տեսնում է ամեն բան:

Մարդիկ շատ էին դիմում իսլամի մարգարեին, ասելով. «Դու ինչ մարգարե ես, եթե մեր նման կյանք ես վարում, չունես ծառա և ինքդ ես անում քո գործերը: Նրանք ենթադրում էին, որ մարգարեն պետք  է հրեշտակի նման լինի, իսկ եթե մարդ է, ուրեմն պետք է ապրի թագավորի նման և պահի ծառաներ: Սակայն պատմության ընթացքում բոլոր մարգարեներն ապրել են մարդկանց մեջ, շփվել նրանց հետ և տարածել Աստծո պատվիրանները: Մարգարեները եղել են նաև սրտացավ ուսուցիչներ, ովքեր իրենց աշակերտներին խրախուսում էին և առաջինն էին շփվում նրանց հետ և ոչ թե սպասում էին, որ նրանք գնան դեպի իրենց: Իհարկե մարգարեների կյանքն աստվածային փորձություն է եղել, որովհետև որոշ մարդիկ պատրաստ չէին ընդունել նրանց, հատկապես եթե մարգարեն գտնվում էր իրենցից ավելի ցածր մակարդակում: Այնուհետև այան ասում է. «Արդյո՞ք պատրաստ եք ընդունել ճշմարտությունը և հավատարիմ մնալ դրան: Արդյո՞ք պատրաստ եք հետևել մի մարդու, ով նյութապես ավելի ցածր մակարդակում է ձեզանից, սակայն նրա խոսքերն ավելի արժեքավոր են: Վերջում այան ասում է, որ մարդկանց բոլոր գործերը գտնվում են Աստծո վերահսկողության տակ և նրա աչքից ոչինչ չի վրիպում:

Այս այայից սովորում ենք.

1.Բոլոր մարգարեներն ունեցել են մի նպատակ և դա եղել է կրոնի տարածելը: Իսկ այս դեպքում, երբ հավատացյալները կարդում են պատմությունը և մարգարեների կյանքը, մխիթարվում են:

2, Բոլոր աստվածային փորձությունների նպատակը եղել է մարդուն դաստիարակելը, իսկ հաջողության բանալին աստվածային փորձությունների և համբերության  մեջ է: