Գեներալ-մայոր Հեյդարի․ Իրանի զինված ուժերը պատերազմի ընթացքը որոշող կողմն են
Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալը, ընդգծելով երկրի պաշտպանական կարողությունների դերը տարածաշրջանային հավասարումներում, հայտարարել է, որ Իրանի Իսլամական Հանրապետության զինված ուժերը, դիմակայելով ԱՄՆ-ին և նրա դաշնակիցներին, պատերազմի դաշտում նախաձեռնությունը իրենց ձեռքն են վերցրել։
Վկայակոչելով «IRIB» լրատվական գործակալությանը, Pars Today-ը, հաղորդում է, որ գեներալ-մայոր Քիումարս Հեյդարին ասել է, որ Իրանի զինված ուժերը պատերազմի դաշտում հաղթող կողմն են, քանի որ, նրա խոսքով, հարձակվող կողմը չի կարողացել սահմանված ժամանակում և նախատեսված վայրում հասնել իր նպատակներին։
Անդրադառնալով պատերազմի սկզբում հակառակորդի հայտարարած նպատակներին, Հեյդարին ասել է, որ հակառակորդը, տարիներ շարունակ նախապատրաստվելով և Իրանի Իսլամական Հանրապետության համակարգը փոխելու նպատակով պատերազմի մեջ մտավ, սակայն չկարողացավ հասնել իր նպատակներին։
Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալի խոսքով՝ Իրանի զինված ուժերի ռազմավարական ծրագրերը պատճառ են դարձել, որ հակառակորդը հայտնվի պասիվ վիճակում, և պատերազմի դաշտում հակառակորդի գործողությունները արձագանք են Իրանի գործողություններին։
Անդրադառնալով այս առճակատմանը ԱՄՆ-ի, սիոնիստական ռեժիմի և տարածաշրջանի որոշ երկրների մասնակցությանը՝ Հեյդարին նշել է, որ Իրանը ԱՄՆ-ի հետ առճակատման մեջ է մտել այն պայմաններում, երբ բազմաթիվ երկրներ խուսափում են Վաշինգտոնի հետ ուղղակի դիմակայությունից։
Հեյդարին նաև Իրանի ժողովրդին անվանել է «հաղթանակների գլխավոր հենասյունը» և ընդգծել, որ ժողովրդի ներկայությունն ու դիմադրությունը զինված ուժերի հենարանն են սպառնալիքներին դիմակայելու գործում։