Դեկտեմբեր 02, 2021 08:28 Asia/Yerevan

Հանուն գթած և ողորմած Աստծո:Ողջույն հղելով բարության մարգարե Մոհամմադի անմար հիշատակին եւ բարեւելով Ձեզ հարգելի ռադիոլսող բարեկամներ ներկայացնում ենք «Ելք դեպի լույս» հաղորդումը, Ղուրանի մատչելի մեկնաբանությամբ:

Ֆորղան սուրահի 35 և 36-րդ այաներ

وَلَقَدْ آتَیْنَا مُوسَى الْکِتَابَ وَجَعَلْنَا مَعَهُ أَخَاهُ هَارُونَ وَزِیرًا

فَقُلْنَا اذْهَبَا إِلَى الْقَوْمِ الَّذِینَ کَذَّبُوا بِآیَاتِنَا فَدَمَّرْنَاهُمْ تَدْمِیرًا          

Մենք Մովսեսին տվեցինք հնգամատյանը, իսկ նրա եղբայր Ահարոնին նշանակեցինք խորհրդական:

Մենք նրանց հրամայեցինք գտնել ժողովրդին, որն ուրացել էր մեր նշանների ճշմարտությունը: Մենք բնաջնջեցինք այդ ժողովրդին:

 

Այս այաները, դիմելով մարգարեին ու հավատացյալներին, ասում են, որ չարի ու բարու կռիվը մշտապես եղել է: Այաները հիշեցնում են Մովսեսի ու նրա եղբոր՝ Ահարոնի պատմությունը, որոնք փորձում էին փարավոնին ճիշտ ճանապարհ ցույց տալ, սակայն  վերջինս հրաժարվեց ընդունել այն: Նրանք նաև սուտ համարեցին Մովսեսի հրաշագործությունները և փարավոնի հետ միասին խեղդվեցին ծովում:

Այս այաներից սովորում ենք.

1. Աստծո մարգարեները նման են սրտացավ ուսուցիչների, որ ցանկանում են փրկել մարդկանց:

2. Ընդհանրապես, մեծ պատասխանատվություն ստանձնելիս, պետք է օգտվել նաև ուրիշների փորձից, հատկապես եթե դա վերաբերում է կրոնը քարոզելուն:

3. Պետք է դաս քաղենք անցյալից և չկանգնենք ճշմարտության առջև, որովհետև դա ոչնչացնում է մարդուն:

Ֆորղան սուրահի 37-39-րդ այաներ

وَقَوْمَ نُوحٍ لَّمَّا کَذَّبُوا الرُّسُلَ أَغْرَقْنَاهُمْ وَجَعَلْنَاهُمْ لِلنَّاسِ آیَةً وَأَعْتَدْنَا لِلظَّالِمِینَ عَذَابًا أَلِیمًا

وَعَادًا وَثَمُودَ وَأَصْحَابَ الرَّسِّ وَقُرُونًا بَیْنَ ذَلِکَ کَثِیرًا

وَکُلًّا ضَرَبْنَا لَهُ الْأَمْثَالَ وَکُلًّا تَبَّرْنَا تَتْبِیرًا

 

Մենք ջրերի մեջ խեղդեցինք Նոյի ժողովրդին, որ մեր մարգարեներին ստախոս էին անվանում: Սա զարհուրելի օրինակ է ամբողջ աշխարհի համար: Չարերի համար վերապահված է սարսափելի պատիժ:

 Ադի, Սամուդի և Րասի ժողովուրդներին և նրանց միջև եղած բազմաթիվ սերունդների բնաջնջեցինք:

Նրանցից յուրաքանչյուրի համար առակներ ներկայացրինք (սակայն իզուր) և բոլորին բնաջնջեցինք:

Շատ ազգեր պատմության ընթացքում մերժել են մարգարեներին: Այդ ազգերից էր Նոյի ազգը: Նա 950 տարի քարոզեց ճշմարտություն, սակայն շատ քիչ մարդիկ հետևեցին նրան: Այնուհետև, անհավատ լինելու պատճառով, Նոյի ցեղը մեծ ջհեղեղի զոհ գնաց: Հուդը, Ադ ցեղի մարգարեն էր, իսկ Սալեհը՝ Սամուտ ցեղի: Այս երկու ցեղերն էլ ապրում էին Արաբական թերակզղում և նրանցից մնացել են որոշ հետքեր: Եղել են նաև ցեղեր, որոնք ոչ միայն իրենց մարգարեին ժխտել են, այլ նաև սպանել:  Աստված ասում է. «Մենք բոլոր այս ցեղերին ներկայացրել ենք իրենց նախորդների կյանքը: Սակայն  նրանք դասեր չեն քաղել, շարունակել են հանցագործություն անել, ինչի հետևանքով էլ ոչնչացել ենք»:

Այս այաներից սովորում ենք.

1. Ղուրանը խրատի գիրք  է և ոչ թե պատմության:

2. Մարգարեներին ժխտելով, մարդն ինքն  իր դեմ է չարիք գործում:

3. Աստված նախ անհավատներին ու չարագործներին վերջնագիր է ներկայացնում, իսկ եթե չեն ընդունում և շարունակում են հերքել ճշմարտությունը, պատժում է նրանց:

Ֆորղան սուրահի 40-րդ այա

وَلَقَدْ أَتَوْا عَلَى الْقَرْیَةِ الَّتِی أُمْطِرَتْ مَطَرَ السَّوْءِ أَفَلَمْ یَکُونُوا یَرَوْنَهَا بَلْ کَانُوا لَا یَرْجُونَ نُشُورًا

Անհավատներն անցան այն քաղաքի մոտից, որի վրա աղետաբեր անձրև տեղացինք:Մի՞թե նրանք չտեսան (այդ քաղաքի ավերակները): Բայց չեն հավատում, որ մի օր հարություն են առնելու:

Այս այան անդրադառնում է Ղովտի ցեղի քաղաքների ավերակներին, ասելով. «Նրանք շարունակելով մեղք գործել, պատժի ու չարչարանքների ենթարկվեցին: Երկնքից նրանց գլխին քարե անձրև թափվեց»: Այս ավերակները գտնվում են Սիրիայի մերձակայքում՝ Հեջազի ճանապարհին: Կռապաշտներն իրենց առևտրի համար անցնում էին այդ ճանապարհով, սակայն երբեք դաս չէին քաղում: Որովհետև նրանք չէին հավատում հանդերձյալ կյանքին և չէին մտածում, թե ինչ է լինելու իրենց արարքների հետևանքը:

Այս հաղորդման ընթացքում ներկայացվեց 6 խումբ, որոնցից յուրաքանչյուրն իր ձևով մոլորվեց ու արժանացավ աստվածային չարչարանքների: Նրանցից յուրաքանչյուրն ինչ որ կերպ ոչնչացավ:

Այս այայից սովորում ենք.

1. Պատմական կոթողները կարող են դաս լինել մարդկանց համար, և դրանց պահպանումը շատ կարևոր է:

2. Մոլորյալների պատմությունը պետք  է ներկայացնել նոր սերնդին, որպեսզի նրանք դասեր քաղեն:

3. Հանդերձյալ կյանքի անտեսումը պատճառ է դառնում, որ մարդը խորտակվի մոլորության ճանապարհին: