Մայիս 10, 2016 17:10 Asia/Yerevan

Ողջույն Ձեզ թանկագին բարեկամներ ներկայացնում ենք «Իրանի համալսարանները» հաղորդաշարի 8-րդ համարը: Այսօր մեր զրույցի թեման Մաշհադի Ֆերդոսիի անվան համալսարանն է: Ընկերակցեք մեզ:

Վաղեմության տեսակետից Մաշհադի Ֆերդոսիի անվան համալսարանը Իրանում երրորդ համալսարանն է համարվում, իսկ տարածքի մեծության, ֆակուլտետների ու ուսուցման կենտրոնների թվի առումով այն Իրանի հյուսիս-արևելյան շրջանում գտնվող բարձրագույն ուսման ամենամեծ կենտրոնն է համարվում: Չնայած որ այս համալսարանի հիմնադրման առաջարկը ներկայացվել էր Թեհրանի պետական համալսարանի հիմնադրման հետ միաժամանակ, սակայն գործնականում այս համալսարանը հիմնադրվեց արեգակնային հիջրեթի 1328թ. (1949թ.): Սկզբում այն կլինիկական ավագ դպրոց էր, որը վերածվեց բժշկագիտական համալսարանի ու փաստորեն եղավ Իրանի բժշկական առաջին կենտրոնը: Արեգակնային հիջրեթի 1335թ. ժամանակի մշակույթի նախարարության կողմից հղված նամակով այս համալիրին ավելանում են գրականության և Աստվածաբանության ֆակուլտետները: Հետևաբար Աստվածաբանության և հումանիտար գիտությունների ֆակուլտետի ստեղծման արտոնագիրը տրվելով այս համալիրը պաշտոնապես սկսեց գործունեություն ծավալել «Մաշհադի համալսարան» անվան տակ: Այնուհետև այս համալսարանում աստիճանաբար հիմնադրվեցին Աստվածաբանության, հիմնարար գիտությունների, մանկավարժական գիտությունների և հոգեբանության, գյուղատնտեսության և ճարտարագիտության ֆակուլտետները:

Արեգակնային հիջրեթի 1353թ.-ից «Մաշհադի Համալսարան»-ի անունը փոխվեց Ֆերդոսիի անվան համալսարանի: Իսլամական հեղափոխությունից հետո ուսուցման զարգացման անհրաժեշտության բերումով մի շարք միավորներում փոփոխություններ կատարվեցին: Մաշհադի բժշկագիտական համալսարանը ա.հ. 1366թ. Ֆերդոսիի անվան համալսարանից բաժանվեց: Ֆերդոսիի անվան համալսարանի միավորներին ավելացան՝ Վարչագիտական ու տնտեսագիտական գիտությունների, անասնաբուժության, ֆիզկուլտուրայի, մաթեմատիկական գիտությունների, բնական պաշարների ու կենսոլորտի, ճարտարապետության ու քաղաքաշինության և իսլամական արվեստների ֆակուլտետները, նույնպես Շիրվանի գյուղատնտեսության ուսումնարանը, բուսաբանության հետազոտության կենտրոնը, սեյսմաբանության հետազոտության կենտրոնը, Նեյշաբուրի արվեստի ֆակուլտետը և համալսարանի ուսումնարանը: Իրանում բարձրագույն ուսման զարգացման գերագույն խորհրդի հրահանգի համաձայն ա.հ. 1388թ. Նեյշաբուրի բարձրագույն ուսման համալիրը և Շիրվանի գյուղատնտեսության ուսումնարանը բաժանվեցին Մաշհադի Ֆերդոսիի անվան համալսարանից: Մաշհադի Ֆերդոսիի անվան համալսարանը գտնվում է Սրբավայր Մաշհադ քաղաքի Ազատության պողոտայում:

Ներկայումս Մաշհադի Ֆերդոսի համալսարանը վաղեմության առումով Թեհրանի և Թավրիզի համալսարանից հետո համարվում է Իրանի երրորդ համալսարանը: Այն բոլորում է իր գործունեության 66-րդ տարին: Համաձայն Մաշհադի Ֆերդոսիի անվան համալսարանի ռազմավարական հեռանկարային փաստաթղթի՝ այս համալսարանը ա.հ. 1399թ. գիտության արտադրության, տեսականորեն և տեխնոլոգիաների զարգացման տեսակետից լինելու է Իրանի երկու բարձրակարգ համալսարաններից մեկը: Համաձայն այդ փաստաթղթի Մաշհադի Ֆերդոսի համալսարանը իսլամական աշխարհի 10 առաջնակարգ համալսարանների և աշխարհի իրանա-իսլամական ինքնություն ունեցող 500 առաջատար համալսարանների շարքին է դասվելու: Ներկա դրությամբ այս համալսարանը ունենալով 12 ֆակուլտետ, 38 հետազոտական կենտրոն, 7 գերազանցության կենտրոն, 800 գիտական անձնակազմ, որոնց 50 տոկոսը դասախոս և դասախոսների օգնականներ են, նույնպես ավելի քան 24000 ուսանող և 1700 փորձագետ ու աշխատակազմ, համարվում է Իրանի բարձրակարգ համալսարաններից մեկը և Իրանի հյուսիս-արևելյան շրջանի ամենամեծ բարձրագույն ուսումնական հաստատությունը:

Մաշհադի համալսարանի գիտական գործունեության սկզբից առայսօր շարունակ շնորհալի անձինք, բարձրակարգ անհատներ ու անվանի դեմքեր ինչպես պրոֆեսոր Թաղի Ֆաթեմին ժամանակակից դարաշարջանի մաթեմատիկայի առաջատարներից մեկը, գրող, պատմագիտության ոլորտի հետազոտող և հասարակագետ Դոկտ Ալի Շարիաթին, պարսից գրականության բարձրակարգ դասախոս դոկտ. Ղոլամհոսեյն Յուսեֆին, Իրանում ՅՈՒՆԵՍԿՕ-ի ազգային կոմիտեի պատասխանատու և առաջատար դասախոս պրոֆեսոր Հոսեյն Ռազմջուն, Իսլամական փիլիսոփայության բարձրակարգ դասախոս պրոֆեսոր Սեյեդ Ջալալեդդին Աշթիանին, Գիտության ֆակուլտետի աստղագիտության պալատի հիմնադիր դոկտ. Մոհամմեդ Թաղի Էդալաթի Շեերբաֆը և ուրիշներ սովորել կամ դասավանդել են այս համալսարանում:

Մաշհադի Ֆերդոսիի անվան համալսարանն իր գործունեության վկայականում գրանցել է մեծ թվով ազգային և միջազգային հաղթանակներ, որոնցից կարելի է հիշել՝ 1394թ. աշխարհի աշխարհի ազդեցիկ համալսարանների մեկ տոկոսանոց ցուցակի մեջ տեղ գտնելը, 1394թ. այդ համալսարանի գիտական աշխատակազմից երկուսի անունները աշխարհի գիտնականների ու էլիտայի խավի մեկ տոկոսանոց ցուցակի մեջ գրանցվելը, 1393 թ. Սայմագո միջազգային ինստիտուտի չափանիշերով 2 հորիզոնական զբաղեցնելը, ICU դասակարգման համակարգի համաձայն Իրանում 3-րդ, Ասիայում 95-րդ և աշխարհում 455-րդ հորիզոնականն զբաղեցնելը, 1393թ. քիմիայի միջազգային օլիմպիադայի առաջին հորիզոնականն զբաղեցնելը, Հարավ-ասիական ուսանողական ACM մրցույթների 4-րդ հորիզոնականն զբաղեցնելը և համալսարանի գիտական աշխատակազմից մեկի հոդվածների հայտնվելը ամենաշատ ընթերցված հոդվածների շարքին և այլն համարվում են համալսարանի հաղթանակների մի բաժինը միայն:

Վերջին տվյալների համաձայն, 1394-1394 ուսումնական տարեշրջանում Մաշհադի համալսարանի ֆակուլտետներում և վարժարաններում սովորել են 24,562 ուսանողներ, որոնց մեծ մասը հերթականությամբ եղել են՝ տեխնիկական ճարտարագիտության, քիմիայի, իսլամական իրավաբանության, Ղուրանագիտության ու հադիսագիտության, պարսից լեզվի և գրականության, համակարգչի ճարտարագիտության, նույնպես արդյունաբերության ճարտարագիտության, ընդհանուր հոգեբանության և անգլերեն լեզվի ու գրականության ճուղերի ուսանողներ:

Մաշհադի համալսարանի գիտական բարձր հեղինակության և շիաների 8-րդ Իմամ, Իմամ Ռեզայի Սրբավայր դամբարանի հարևանության մեջ լինելու բերումով մեծ թվով արտասահմանցի մասնավորապես մուսուլման ուսանողներ բարձրագույն ուսում ստանալու համար ընտրում են այս համալսարանը, այնպես որ ներկա դրությամբ այս համալսարանում ուսանում են 10 երկրներից եկած 1021 արտասահմանցի ուսանողներ: Ավելի շատ հետաքրքրության արժանացած ճյուղերն են շինարարության ճարտարագիտությունը, քաղաքական գիտությունները, տնտեսագիտությունը, երկրաբանությունը, իրավաբանությունը, հաշվապահությունը, պարսից լեզու և գրականությունը, էլեկտրականության ճարտարագիտությունը, արաբական լեզու և գրականությունը: Հիշյալ ուսանողների մեծ մասը հարևան մուսուլման և ասիական երկրների այդ թվում՝ Աֆղանստանի, Տաջիկստանի, Ադրբեջանի, Լիբանանի, Եմենի, Պակիստանի, Թուրքմենստանի, հարավային Կորեայի և այլնի քաղաքացիներ են: Նույնպես այս համալսարանում տարբեր երկրներից եկած 287 պարսկերեն սովորողներ, որպես պարսից լեզվի դասընթացների ուսանողներ պարսկերեն են սովորում Մաշհադի համալսարանում: Արտասահմանցի ուսանողներից 50-ը PHD աստիճանի ուսանողներ են, 2-ը մասնագիտական դոկտորի աստիճանի, 508-ը մագիստրական աստիճանի ուսանողներ և 461-ն էլ բակալավարի աստիճանի ուսանողներ: Մաշհադի համալսարանի մյուս ֆակուլտետների համեմատությամբ ճարտարագիտական ֆակուլտետն ունի ավելի մեծ թվով արտասահմանցի ուսանողներ:

Մոհամմեդ Էրֆան Մաղսուդը պակիստանցի ուսանող է, ով 1390թ. բջջային և մոլեկուլային կենսաբանության ճյուղում բարձրագույն ուսումը կատարելագործելու նպատակով եկել է Իրան: Լսենք նրան:

Ես Մոհամմեդ Էրֆան Մաղսուդն եմ Պակիստան երկրից: Իրանում Բջջային և մոլեկուլային կենսաբանության ճյուղի դոկտորական աստիճանի ուսանող եմ: Լահուրի համալսարանում ստացել եմ մագիստրոսի աստիճան մոլեկուլային բիոտեխնոլոգիա ճյուղում, իսկ Փանջաբի համալսարանում՝ քաղաքական գիտությունների բակալավարի աստիճան: Թե ինչու Իրանը և հատկապես Մաշհադի համալսարանն եմ ընտրել ուսումս շարունակելու համար ասեմ որ, այն կապվում է այն ժամանակներին, երբ իսլամական երկրների համալսարանները քայլեր էին վերցնում ուսանողներ փոխանակելու ուղղությամբ: Այդ ժամանակ Ցողունային բջիջների, հատկապես մարդկային բջիջների ճյուղում ուսանելու ցանկությունը պատճառ դարձավ, որ ես Մաշհադի Ֆերդոսի համալսարանը ընտրեմ ուսման բացը լրացնելու համար:

Ես համոզված եմ, որ Իրանում նախ Ռոյան հետազոտական կենտրոնը և ապա Մաշհադի Ֆերդոսիի անվան համալսարանը ամենալավ հետազոտական գործունեությունն են ծավալում ցուղունային բջիջների ոլորտում: Այն պատճառով որ Ռոյան հետազոտական կենտրոնը արտասահմանցի ուսանողներ չի ընդունում ես ընտրել եմ Մաշհադի Ֆերդոսիի անվան համալսարանը:

Մաշհադի համալսարանն ընտրելու պատճառներից մեկն էլ Մաշհադ Սրբավայր քաղաքի գոյությունն էր, որպեսզի հաճախ կարողանամ այցելել Իմամ Ռեզայի սրբավայր դամբարանը: Մաշհադի համալսարանի առանձնահատկություններից մեկն էլ այն է, որ դասախոսները կատարելապես տիրապետում են անգլերենին և գիտական բարձր մակարդակ ունեն: Գիտական մակարդակի առումով այս համալսարանը բարձր պոտենցիալներ ունի և կարող է ներկայացվել համաշխարհային մակարդակով:

Պիտակ