Ելք դեպի լույս 647
Հանուն գթած և ողորմած Աստծո:Ողջույն հղելով բարության մարգարե Մոհամմադի անմար հիշատակին եւ բարեւելով Ձեզ հարգելի ռադիոլսող բարեկամներ ներկայացնում ենք «Ելք դեպի լույս» հաղորդումը,Ղուրանի մատչելի մեկնաբանությամբ:
Ֆորղան սուրահի 70 և 71-րդ այաներ
وَمَن تَابَ وَعَمِلَ صَالِحًا فَإِنَّهُ یَتُوبُ إِلَى اللَّهِ مَتَابًا
Իսկ նա, ով ապաշխարի, հավատացյալ դառնա ու առաքինի գործեր կատարի, Աստված նրա չար արարքները բարության կվերածի, (որովհետև) Աստված ողորմած ու անհիշաչար է:
Ով իսկապես զղջա և բարիք գործի` դեպի Աստված է վերադառնալու:
Այս այաներն ասում են, որ բարի Աստված մարդու մեղքերը ներում է այն ժամանակ, եթե մարդն ապաշխարի սրտանց, իսկ անմեղ մարդն իր բարի գործերով հատուցի իր սխալները: Այսինքն նա հեռանա կռապաշտությունից, հավատա միակ Աստծուն և հարգի այլ մարդկանց իրավունքները: Այս այաները նաև ասում են, որ իսկական ապաշխարանքը մարդուն մեծ փոփոխության է ենթարկում և պատճառ դառնում, որ լավ արարքները փոխարինվեն սխալ արարքներով: Մարդն արդար է դառնում, հարգում է ուրիշների իրավունքը և հետևում բարոյական մաքրամաքուր արժենքերին: Ղուրանն ասում է, որ եթե մարդը հրաժարվի սխալ արարքներից ու անի բարի գործեր, Աստված կընդունի նրա ապաշախարանքն ու կարժանացնի իր գթությանը:
Այս այաներից սովորում ենք․
1. Մեղավորն ունի վերադարձի ճանապարհ և յուրաքանչյուր մեղք կարելի է հատուցել բարի արարքով:
2. Ապաշխարանքը ներքին հեղափոխություն է և ոչ թե մակերեսային քայլ, որպեսզի մի քանի խոսք ասելով մարդն ապաշխարի: Իսկական ապաշխարանքը պետք է լինի բարի գործի հետ միասին:
3. Ապաշխարանքը փոխում է մարդու միտքը և նրան ստիպում բարի գործ կատարել:
Ֆորղան սուրահի 72-րդ այա
وَالَّذِینَ لَا یَشْهَدُونَ الزُّورَ وَإِذَا مَرُّوا بِاللَّغْوِ مَرُّوا کِرَامًا
Նրանք, որ երբեք սուտ վկայություն չեն տալիս և լպիրշ խոսակցությունների ժամանակ պահում են իրենց պարկեշտությունը:
Հավատացյալների առանձնահատկություններից է ուրիշների իրավունքները հարգելը: Հավատացյալները երբեք չեն ասում այնպիսի խոսքեր կամ անում քայլեր, որոնք խախտեն ուրիշի իրավունքները: Այնուհետև այան ասում է, որ հավատացյալների խոսքն ու գործը մտածված է, նրանք մեծահոգի են ուրիշների սխալների նկատմամբ: Եվ եթե անգամ նրանք մաքուր միջավայրում չեն գտնվում, այդ միջավայրը չի ազդում նրանց վրա:
Այս այայից սովորում ենք․
1. Մարդը ոչ միայն չպետք է մեղք գործի այլ նաև չպետք է ականատես լինի ուրիշների կողմից մեղք գործելուն: Հավատացյալ մարդն աշխատում է հնարավորինս հեռու մնալ մեղսագործ միջավայրից:
2. Եթե մարդը մեղք է գործել, սակայն չի ընդունում իր սխալը, նրանից պետք է հրաժարվել
4. Հավատացյալներն ունեն նպատակ և իրենց կյանքն իզուր չեն վատնում:
Ֆորղան սուրահի 73-րդ այա
وَالَّذِینَ إِذَا ذُکِّرُوا بِآیَاتِ رَبِّهِمْ لَمْ یَخِرُّوا عَلَیْهَا صُمًّا وَعُمْیَانًا
Երբ նրանք լսեն աստվածային պատվիրանները, ոչ կույր և ոչ էլ խուլ կմնան:
Աստծո բարի արարածներն ունեն իմաստնություն: Նրանք ոչինչ կուրորեն չեն ընդունում, իսկ աստվածային այաները կարդալիս, խորհում են դրանց մասին, որպեսզի հասկանան Աստծո խոսքը: Հավատացյալները չեն ենթարկվում ուրիշների սադրանքին, ամուր են ինչպես լեռները, մակերեսային չեն, իսկ այաներն էլ մակերեսային կերպով չեն կարդում: Նրանց միտքը լուսավոր է, նրանք չեն խաբվում, չեն մոլորվում ու չեն ենթարկվում մեղավորներին:
Այս այայից սովորում ենք․
1. Բոլոր հավատացյալների գործերի հիմքում ընկած են միտքն ու բանականությունը: Աստված իր արարածներին պատվիրում է լինել իմաստուն և գիտակից:
2. Հավատացյալը կուրորեն չի պաշտում Աստծուն: Նրա պաշտամունքը հիմնված է գիտակցության ու իմաստնության վրա: