Ելք դեպի լույս 650
Հանուն գթած և ողորմած Աստծո:Ողջույն հղելով բարության մարգարե Մոհամմադի անմար հիշատակին եւ բարեւելով Ձեզ հարգելի ռադիոլսող բարեկամներ ներկայացնում ենք «Ելք դեպի լույս» հաղորդումը,Ղուրանի մատչելի մեկնաբանությամբ:
Շոարա սուրահի 7-9-րդ այաներ
أَوَلَمْ یَرَوْا إِلَى الْأَرْضِ کَمْ أَنبَتْنَا فِیهَا مِن کُلِّ زَوْجٍ کَرِیمٍ
إِنَّ فِی ذَلِکَ لَآیَةً وَمَا کَانَ أَکْثَرُهُم مُّؤْمِنِینَ
وَإِنَّ رَبَّکَ لَهُوَ الْعَزِیزُ الرَّحِیمُ
Նրանք մի՞թե չեն նայում աշխարհին, թե ինչպես ենք հարստացրել այն՝ յուրաքանչյուր տեսակից մի զույգ (արարելով):
Այդ ամենի մեջ կա (մեր շքեղության) նշանը, բայց նրանք մեծ մասամբ անհավատ են:
Հիրավի, քո Տերը անպարտելի և ողորմած է:
Այս այաներն ասում են, որ անհավատները տեսնում են Աստծո ուժն ու հզորությունը երկրի վրա, սակայն հավատքի չեն գալիս, քանի որ չեն կարողանում լսել ճշմարտությունը և փախչում են դրանից: Նրանց աչքերը չեն կարողանում տեսնել այն ամենն ինչն Աստծո գոյության ապացույցն է: Ուստի նրանք երբեք ճշմարտությանը չեն հասնում: Բույսերը ծաղիկները, ծառերն ու անտառներն այս ամենն Աստծո գոյության նշաններն են: Բույսերի մեջ նույնպես գոյություն ունի էգ և արու և դրանք բոլորը գեղեցիկ կերպով իրար կողքի են շարվել: Հետաքրքիր է, որ Ղուրանում 1400 տարի առաջ գրվել է, որ բույսերը բաժանվում են էգերի ու արուների: 18-րդ դարի հայտնի բուսաբան Լինեն, անդրադարձավ այն ճշմարտությանը, որ բույսերը նույնպես կենդանիների նման, բաժանվում են էգերի ու արուների և բազմանում փոշոտման միջոցով: Սա համարվում է Ղուրանի գիտական հրաշքներից մեկը:
Այս այաներից սովորում ենք.
1. Աստծուն ճանաչելու համար պետք է ուսումնասիրել տիեզերքը և բազմանալու օրենքները:
2. Բույսերի էգ և արու լինելու փաստն Աստծո ուժի դրսևորումն է:
3. Չնայած շատ մարդիկ անհավատ են, սակայն դա չի նշանակում, որ այս համեմատությունը ճիշտ է:
4. Աստված միևնույն ժամանակ որ հզոր է, նաև գթած է ու ողորմած՝ իր արարածների նկատմամբ:
Շոարա սուրահի 10 և 11-րդ այաներ
وَإِذْ نَادَى رَبُّکَ مُوسَى أَنِ ائْتِ الْقَوْمَ الظَّالِمِینَ
قَوْمَ فِرْعَوْنَ أَلَا یَتَّقُونَ
Աստված կանչեց Մովսեսին ու ասաց նրան. «Դեպի հանցավոր ժողովուրդ շարժվիր»:
Փարավոնի ցեղը մի՞թե չի երկնչելու (Ինձանից):
Այս սուրահում, հպանցիկ կերպով խոսվում է աստվածային յոթ մարգարեների կյանքի մասին, որոնցից առաջինը Մովսեսն է: Մովսեսի կյանքի մասին կան տարբեր այաներ, տարբեր սուրահներում: Յուրաքնաչյուր այայում անդրադարձ է կատարվել Մովսես մարգարեի կյանքի մի դրվագին: Այս այաներում, Աստված, դիմելով մարգարեին, ասում է. «Հիշիր, Մովսեսը նույնպես ապրում էր ապստամբ ու անհավատ ցեղի մեջ, որը բռնություններ էր գործում և չէր հրաժարվում սխալ արարքներից: Այդուհանդերձ, Մովսեսը չհրաժարվեց նրանցից ու չլքեց նրանց»:
Այս այաներից սովորում ենք.
1. Պատմությունը շատ կարևոր է, քանի որ մարդիկ այդպիսով սովորում են հարթել իրենց ճանապարհն ապագայի համար:
2. Որպեսզի հասարակությունը բարեփոխվի, բարեփոխիչները պետք է ասպարեզում լինեն և ոչ թե տանը նստեն կամ ելույթ ունենան:
3. Բռնության դեմ պայքարելու համար, պետք է ոչնչացնել դրա աղբյուրները: Իսկ բռնատերերի դեմ պայքարը բոլոր մարգարեների կարևոր առաքելությունն է եղել:
Շոարա սուրահի 12 և 13-րդ այաներ
قَالَ رَبِّ إِنِّی أَخَافُ أَن یُکَذِّبُونِ
وَیَضِیقُ صَدْرِی وَلَا یَنطَلِقُ لِسَانِی فَأَرْسِلْ إِلَى هَارُونَ
(Մովսեսը) պատասխանեց. «Տե՛ր, վախենում եմ, որ ինձ ստախոս անվանեն»:
Իմ սիրտն անձկության մեջ է ու լեզուս`բռնված: Իմ Ահարոն եղբորն ուղարկիր (այնտեղ):
Երբ Մովսեսն առաքելություն ստացավ գնալ փարավոնի ու պալատականների մոտ, իր դժվարությունների մասին հաղորդակցվեց Աստծո հետ, ասելով, որ հնարավոր է իր խոսքը չընդունվի և փարավոնի հետևորդներն իրեն ստախոս համարեն: Նա նշեց, որ այդ առաքելությունը դժվար է, հատկապես որ ինքը սահուն չի խոսում և մտահոգ էր որ իրեն կարող են ծաղրել: Ուստի Մովսեսն Աստծուն խնդրեց, որ Ահարոնն իրեն ընկերակցի այդ առաքելության ժամանակ: Աստված ընդունեց նրա խնդրանքն ու նրան հորդորեց իր առաքելությունն իրականացնել առանց վախենալու: Այս այաները ցույց են տալիս, որ կրոնական առաջնորդները, որ պետք է առաջնորդեն հասարակությունը, եթե ծերության ժամանակ իրենց առաքելությունը միայնակ չկարողանան կատարել, կարող են օգտվել երիտասարդ ուժերից, որպեսզի նրանք իրենց խոսքով ու գրչով քարոզեն կրոնը:
Այս այաներից սովորում ենք.
1. Կրոնագետներն ու կրոնական առաջնորդները պետք է մշտապես մարդկանց առաջնորդեն դեպի ճշմարտություն և երբեք չհրաժարվեն իրենց պատասխանատվությունից:
2. Բոլոր մարդկանց, այդ թվում՝ մարգարեների կարողությունները, սահմանափակ են, ուստի նրանք պետք է օգնություն խնդրեն Աստծուց:
3. Մեծ գործերն այն ժամանակ կարող են արդյունավետ լինել, երբ մարդիկ իրար աջակցեն: