Փետրվար 10, 2022 09:50 Asia/Yerevan

Հանուն գթած և ողորմած Աստծո:Ողջույն հղելով բարության մարգարե Մոհամմադի անմար հիշատակին եւ բարեւելով Ձեզ հարգելի ռադիոլսող բարեկամներ ներկայացնում ենք «Ելք դեպի լույս» հաղորդումը, Ղուրանի մատչելի մեկնաբանությամբ:

Շոարա սուրահի 27 և 28-րդ այաներ

قَالَ إِنَّ رَسُولَکُمُ الَّذِی أُرْسِلَ إِلَیْکُمْ لَمَجْنُونٌ

قَالَ رَبُّ الْمَشْرِقِ وَالْمَغْرِبِ وَمَا بَیْنَهُمَا إِن کُنتُمْ تَعْقِلُونَ

(Փարավոնը) պատասխանեց. «Այս առաքյալն անկասկած խելագար է»:

 (Մարգարեն) ասաց.«Աստված արևելքի ու արևմուտքի վեհապետն է  ու այն ամենի, ինչ կա դրանց միջև: Եթե հասկանում եք»:

 

Նախորդ հաղորդման ընթացքում անդրադարձանք Մովսեսի ու փարավոնի երկխոսությանը, որտեղ փարավոնը ծաղրում է Մովսեսին, որպեսզի նրա խոսքերը ազդեցություն չունենան իր կողմնակիցների վրա: Այնուհետև փարավոնը վիրավորում է Մովսեսին, նրան խելագար անվանելով: Փարավոնն իր հետևորդներին ասում է. «Նա, ով այստեղ է հայտնվել Աստծո  կողմից, ուղեղ չունի»: Մովսեսն ի պատասխան ասում է. «Դուք, որ ուղեղ ունեք ու կարող եք մտածել, ուրեմն կարող եք նաև հասկանալ, որ ձեր Արարիչը տիեզերքի Արարիչն  է և ոչ թե փարավոնը, որ իրեն աստված է համարում: Դա այն դեպքում, երբ նա իշխում է  միայն Եգիպտոսի վրա»: Այս խոսքով Մովսեսը ցանկանում էր ասել, որ խելագարը նա է, ով չի տեսնում արարչագործությունն ու չի խոնարհվում  Արարչի առջև:

Այս այաներից սովորում ենք.

1. Բռնատերերը մտածելու փոխարեն, վիրավորում են մարդկանց ու ծաղրում նրանց:

2. Մարգարեները մշտապես բռնատերերի կողմից որպես խելագար են ներկայացվել:

3. Խորհելով արարչագործության, երկնքում ու երկրի վրա իշխող օրենքների և արևի շուրջ երկրի պտույտի, լուսաբացի ու մայրամուտի մասին, կարող ենք  հասկանալ, որ աշխարհը կառավարվում է մի իմաստուն Արարչի կողմից:

 

Շոարա սուրահի 29-31-րդ այաներ

قَالَ لَئِنِ اتَّخَذْتَ إِلَهًا غَیْرِی لَأَجْعَلَنَّکَ مِنَ الْمَسْجُونِینَ

قَالَ أَوَلَوْ جِئْتُکَ بِشَیْءٍ مُّبِینٍ

قَالَ فَأْتِ بِهِ إِن کُنتَ مِنَ الصَّادِقِینَ

(Այդ ժամանակ փարավոնն) ասաց. «Եթե ինձանից բացի այլ արարիչ պաշտես, կշղթայեմ քեզ»:

(Մովսեսն) ասաց.«Նույնիսկ եթե քո աչքի առջև հրաշքներ գործեմ»:

 (Փարավոնն) ասաց. «Գործիր,եթե առաքելությունդ ճշմարիտ է»:

 

Երբ փարավոնը տեսնում է, որ վիրավորելով չի կարող հասնել իր նպատակին, դիմելով Մովսեսին, ասում է . «Չկարծես, թե մենք կլռենք ու թույլ կտանք, որ մարդկանց մեր դեմ հանես: Եթե փորձես այդպես անել, այս պալատից դուրս չես գա: Դու կբանտարկվես ու կխոշտանգվես»: Մովսեսը պատասխանում է. «Ես եկել եմ մի Աստծո կողմից,  որին ընդունել ու պաշտել եմ: Ես ունեմ նրանից նշաններ: Այնպիսի նշաններ, որ դու և քո հետևորդները չունեք»: Փարավոնն ասում է. «Եթե ունես նման նշաններ, ցույց տուր դրանք»:

 

Այս այաներից սովորում ենք.

1. Բռնատերերը մշտապես օգտվել են բռնությունից ու խոշտանգումներից՝ իրենց իշխանությունը շարունակելու համար:

2. Սպառնալիքը բռնատերերի զենքն է եղել, ուստի նրանք, որ պայքարում են հանուն Աստծո, պետք  է միշտ պատրաստ լինեն դիմայակել դժվարություններին:

3. Հրաշքները եղել են մարգարեների միջոցներն իրենց ճշմարտացիությունը ապացուցելու համար:

 

Շոարա սուրահի 32 և 33-րդ այաներ

فَأَلْقَى عَصَاهُ فَإِذَا هِیَ ثُعْبَانٌ مُّبِینٌ

وَنَزَعَ یَدَهُ فَإِذَا هِیَ بَیْضَاء لِلنَّاظِرِینَ

 Մովսեսը նետեց իր գավազանը, որ դարձավ հսկա օձ:

  Հետո իր ձեռքը հանեց (ծոցից), և բոլորը տեսան, որ այն ճերմակ է:

 

Աստծո կամոք, Մովսեսն իր ձեռնափայտը գցեց փարավոնի ու նրա հետևորդների դիմաց, որպեզի մեծ հրաշք տեղի ունենա: Փայտը Աստծո կամոք վերածվեց մեծ ու սարսափելի մի օձի, որպեսզի փարավոնը Մովսեսին բանտ նետի ու նրան խոշտանգելով վախեցնի: Այնուհետև պատահեց մեկ այլ հրաշք: Մովսեսի ձեռքը փայլեց, ինչը զարմացրեց բոլորին: Այս երկու հրաշագործությունները, այն էլ մի մարդու առջև, ով իրեն համարում էր ամենակարող, շատ ցնցող էին: Այդ հրաշքները հարցականի տակ դրեցին փարավոնի ուժը: Ուստի փարավոնը սկսեց սարսափելով զրպարտել Մովսեսին:

Այս այաներից սովորում ենք.

1. Բռնատեր մարդու առջև պետք է կատարել մի գործ, որը ցնցի նրան:

2. Ճշմարտության ճանապարհը ցույց տալու համար, պետք է օգտվել հետաքրիր միջոցներից: