Ելք դեպի լույս 655
Հանուն գթած և ողորմած Աստծո:Ողջույն հղելով բարության մարգարե Մոհամմադի անմար հիշատակին եւ բարեւելով Ձեզ հարգելի ռադիոլսող բարեկամներ ներկայացնում ենք «Ելք դեպի լույս» հաղորդումը, Ղուրանի մատչելի մեկնաբանությամբ:
Շոարա սուրահի 41 և 42-րդ այաներ
قَالَ نَعَمْ وَإِنَّکُمْ إِذًا لَّمِنَ الْمُقَرَّبِینَ
Երբ կախարդները հավաքվեցին, ասացին Փարավոնին.«Կարո՞ղ ենք արդյոք վարձատրության հույս ունենալ, եթե հաղթենք»:
Փարավոնը պատասխանեց.«Այո, անտարակույս, դուք մերձավորների (շարքում) կդասվեք»:
Նախորդ հաղորդման ընթացքում խոսեցինք այն մասին, որ փարավոնը Մովսեսին կախարդ անվանեց և որոշեց կանչել բոլոր կախարդներին, որպեսզի նրան խայտառակի:
Այս այաներն ասում են, որ կախարդները հավաքվեցին և քանի որ վստահ էին, որ հաղթելու են Մովսեսին, փարավոնին հարցրեցին, թե ի՞նչ կլինի նրանց հետ, ովքեր հաղթեն Մովսեսին: Եվ քանի որ Մովսեսի պարտությունը շատ կարևոր էր փարավոնի համար, նա ասաց, որ հաղթողները և պաշտոն կստանան և հարստություն: Նա ասաց. «Միայն այնպես արեք, որ Մովսեսը չկարողանա հաղթել ձեզ»:
Այս այաներից սովորում ենք.
1. Նյութապաշտները չեն ուզում հասկանալ ճշմարտությունը: Նրանք միայն իրենց նյութական շահերն են հետապնդում, ինչպես որ կախարդներն արեցին։
2. Բռնատեր իշխանավորները ճշմարտության դեմ պայքարում օգտվում են բոլոր միջոցներից, այդ թվում՝ կախարդանքից։
Շոարա սուրահի 43-45-րդ այաներ
قَالَ لَهُم مُّوسَى أَلْقُوا مَا أَنتُم مُّلْقُونَ
فَأَلْقَوْا حِبَالَهُمْ وَعِصِیَّهُمْ وَقَالُوا بِعِزَّةِ فِرْعَوْنَ إِنَّا لَنَحْنُ الْغَالِبُونَ
فَأَلْقَى مُوسَى عَصَاهُ فَإِذَا هِیَ تَلْقَفُ مَا یَأْفِکُونَ
Այդ ժամանակ Մովսեսն ասաց նրանց. «Նետեք այն, ինչ ցանկանում եք նետել»:
Ու նրանք նետեցին իրենց պարանները և գավազաններն ու գոչեցին. «Փարավոնի իշխանությամբ մենք կհաղթենք»:
Մովսեսն էլ նետեց իր գավազանը որ լափեց այն ամենն ինչ պատրաստել էին սուտ կերպով:
Վերջապես եկավ օրը և փարավոնը, պալատականներն ու քաղաքի բնակիչները, քաղաքի մեծ հրապարակում սպասում էին տեսնելու, թե ի՞նչ են անելու կախարդները: Մովսեսն ու նրա եղբայր Ահարոնը նույնպես եկան հրապարակ և կախարդներին ասացին որ ցույց տան իրենց ուժը: Կախարդները գետին գցեցին պարաններ ու փայտեր և կախարդանքի միջոցով դրանք վերածում էին մեծ ու փոքր օձերի: Մարդիկ, դա տեսնելով ուրախանում էին, կարծելով, որ կախարդները հաղթում են: Սակայն դա երկար չտևեց. Մովսեսը գետին գցեց իր ձեռնափայտը: Բոլոր օձերն անհետացան, իսկ Մովսեսի ձեռնափայտը վերածվեց հսկայական օձի: Մարդիկ սարսափեցին, քանի որ չէին հասկանում թե ինչ է կատարվում:
Այս այաներից սովորում ենք.
1. Աստծո կողմից ուղարկված մարդիկ ապավինելով հայտնվում են պայքարի դժվար ասպարեզում և չեն վախենում ոչ մի բանից:
2. Հավատքի մարդիկ պետք է մշտապես պատրաստ լինեն անհավատների սադրանքները չեզոքացնելու համար:
3. Քանի որ սուտն անհիմն է ու արմատ չունի, չի կարող հաղթել ճշմարտությանը: Ուստի կախարդների ուժը ոչնչացավ Մովսեսի հրաշքի առջև:
Շոարա սուրահի 46-48-րդ այաներ
فَأُلْقِیَ السَّحَرَةُ سَاجِدِینَ
قَالُوا آمَنَّا بِرَبِّ الْعَالَمِینَ
Կախարդները երկրպագեցին
Գոչեցին.«Հավատում ենք տիեզերքի վեհապետին»:
Մովսեսի ու Ահարոնի Աստծուն:
Այդ ժամանակ միայն կախարդները կարողացան զանազանել կախարդանքը հրաշքից: Նրանք հասկացան, որ այն ինչ անում է Մովսեսը, մարդը չի կարող անել և չի կարող փայտն օձի վերածել: Մովսեսի ճշմարտացիությունն այնքան պարզ էր, որ կախարդները երկրպագեցին նրան: Կախարդները, որ մտածում էին փարավոնի միջոցով հարստություն ու պաշտոն ձեռք բերել, հայտարարեցին իրենց հավատքը Մովսեսի Աստծո նկատմամբ: Այս փոփոխությունը տեղի ունեցավ այն բանից հետո, երբ մարդը ճանաչեց Աստծուն: Նրանք հասկացան, որ այն ինչ անում է Մովսեսը, մեծ հրաշք է, որը դուրս է մարդկային կարողությունից: Նրանք միանգամից ընդունեցին աստվածային հրաշքն ու հայտարարեցին, որ Մովսեսի արարքը կախարդանք չէ։
Այս այաներից սովորում ենք.
1. Երբ մարդու միտքը համոզվում է, սիրտը նույնպես համոզվում է և խոնարհվում ճշմարտության առջև ու հավատքի գալիս:
2. Մարդը ազատ է իր ընտրության մեջ: Նա կարող է հասկանալ իր սխալը և փոխել կյանքի ընթացքը: Եվ սա մարդու առանձնահատկություններից է: