Ելք դեպի լույս 660
Հանուն գթած և ողորմած Աստծո:Ողջույն հղելով բարության մարգարե Մոհամմադի անմար հիշատակին եւ բարեւելով Ձեզ հարգելի ռադիոլսող բարեկամներ ներկայացնում ենք «Ելք դեպի լույս» հաղորդումը, Ղուրանի մատչելի մեկնաբանությամբ:
Շոարա սուրահի 78-80-րդ այաներ
الَّذِی خَلَقَنِی فَهُوَ یَهْدِینِ
وَالَّذِی هُوَ یُطْعِمُنِی وَیَسْقِینِ
وَإِذَا مَرِضْتُ فَهُوَ یَشْفِینِ
Որ ստեղծել է ինձ և առաջնորդում է ուղիղ ճանապարհով:
Նա է, որ սնում է ինձ ու հագեցնում ծարավս:
Նա բժշկում է ինձ , երբ հիվանդ եմ:
Նախորդ հաղորդման ժամանակ ներկայացրեցինք Աբրահամի զրույցը կռապաշտների հետ ու թե ինչպես նա տրամաբանության վրա հիմնվելով, նրանց ապացուցեց, որ կուռքերը որևէ դեր չունեն մարդկային կյանքում:
Այս հաղորդման ընթացքում կլսենք Ազբրահամի զրույցի շարունակությունը, որտեղ նա ասում է. «Ձեր Աստված այնպես էր, ինչպես տեսանք: Իմ Աստվածը նա է, ումից կախված է իմ գոյությունը: Նա ինձ տվել է միտք, որպեսզի ընտրեմ ճիշտ ճանապարհն ու կարողություն՝ լավը վատից զանազանելու և ճիշտ ճանապարհով քայլելու: Նա հոգացել է իմ ֆիզիկական կարքիները, տվել ուտելիք ու խմելիք, նա տվել է բուժվելու հնարավորություն և ինձ սովորեցրել հիվանդության ժամանակ օգտվել դրանցից: Իմ անցյալը, ներկան ու ապագան, հոգիս ու մարմինս, առողջությունս, նրա ձեռքերում են: Նա հեռու չէ ոչնչից ու միշտ հոգում է իմ կարիքները»:
Այս այաներից սովորում ենք.
1. Արարչագործությունից հետո, աստվածային ամենամեծ բարիքն առաջնորդոթյունն է:
2.Դեղը բուժվելու միջոց է, սակայն Աստված է որ կարևոր դեր է կատարում մարդու առողջության հարցում: Նա մեր մարմինն այնպես է ստեղծել, որ հնարավորություն ունենանք պայքարել մեր մարմնի համար: Դեղն էլ ստեղծել է այն միտքը, որ Աստված է տվել մարդուն: Ուրեմն ամեն ինչ բխում է Աստծուց:
Շոարա սուրահի 81 և 82-րդ այաներ
وَالَّذِی یُمِیتُنِی ثُمَّ یُحْیِینِ
وَالَّذِی أَطْمَعُ أَن یَغْفِرَ لِی خَطِیئَتِی یَوْمَ الدِّینِ
Նա է, որ մահը պիտի ուղարկի ինձ և հարություն տա:
Նա իմ հույսն է՝ Վերջին դատաստանի օրն իմ մեղքերին թողություն էտալու:
Այս այաներում, Աբրահամը խոսում է այն մասին, թե հանդերձյալ կյանքում Աստված ինչպիսի դեր ունի մարդու կյանքում, որպեսզի կռապաշտները հասկանան, որ կյանքն ու մահը նրա ձեռքերում են: Նա ասում է . «Ինչես որ ինձ ստեղծեց, այնպես էլ կարող է իմ կյանքն առնել ու տանել ինձ այս աշխարհից: Սակայն նա ինձ չի լքում ու հանդերձյալ կյանքում նույնպես ինձ կյանք է տալիս և այնտեղ իմ լավ ու վատ արարքների պատասխանը ստանալու եմ: Իմ Աստվածը բարի Աստված է: Նա ոչ միայն աշխարհիկ կյանքում է բարիքներ տալիս մարդուն, այլ նաև հանդերձյալ կյանքում: Նա գթած է ու ներող»:
Մեր կարծիքով, մարգարեները հեռու են մեղքից և միշտ հնազանդվում են Աստծուն: Այդուհանդերձ, նրանք նույնպես իրենց մեղավոր են համարում Աստծո առջև և հայցում իրենց ներողամտությունը, եթե ծանր առաքելության ժամանակ լավագույնը չեն կատարել: Այլ խոսքով, նրանց նպատակը եղել է մարդկանց առաջնորդելը: Սակայն դա երբեք չի կարող լիովին իրականություն դառնալ: Մարգարեներին մտահոգում է այն հանգամանքը, որ արգելքները վերացնելու և Աստծո խոսքը մարդկանց հասցնելու գործում հնարավոր է թերություներ լինեն ու նրանք Աստծուց խնդրում են ներել իրենց:
Այս այաներից սովորում ենք.
1. Աստվածային աշխարհայացքի մեջ մահը մարդու վերջին կայանը չէ, այլ միայն կյանքի սկիզբը:
2. Բոլորս ունենք և նույնիսկ աստվածային մարգարեներն ունեն Աստծո գթության կարիքը :
3. Մարգարեները մշտապես հայցել են Աստծո ներողամտությունը
4. Մարդու ֆիզիկական ու բարոյական կարիքները, նրա կյանքի սկզբից մինչև վերջ, հոգում է Աստված: