Ելք դեպի լույս 661
Հանուն գթած և ողորմած Աստծո:Ողջույն հղելով բարության մարգարե Մոհամմադի անմար հիշատակին եւ բարեւելով Ձեզ հարգելի ռադիոլսող բարեկամներ ներկայացնում ենք «Ելք դեպի լույս» հաղորդումը, Ղուրանի մատչելի մեկնաբանությամբ:
Շոարա սուրայի 83 և 84-րդ այաներ
رَبِّ هَبْ لِی حُکْمًا وَأَلْحِقْنِی بِالصَّالِحِینَ
رَبِّ هَبْ لِی حُکْمًا وَأَلْحِقْنِی بِالصَّالِحِینَ
Տեր , իմաստություն ու արդարություն շնորհիր ինձ:
Եվ ինձ շնորհիր բարի համբավ գալիք սերունդների մեջ:
Նախորդ հաղորդման ժամանակ ասացինք, որ Աբրահամը միակ Աստծուն համեմատեց կռապաշտների Աստծո հետ, որպեսզի ցույց տա, որ կուռքերը ոչ մի բան չեն կարող անել և ամեն ինչ Աստծո ձեռքերում է: Այս այաներում, Աբրահամն Աստծուն է դիմում որոշ խնդրանքներով: Նա ասում է. «Ողջ տիեզերքի Աստվածն այնքան մոտիկ է ինձ, որ ես նրան դիմում եմ, ասելով «իմ Աստված»:
Աբրահամն Աստծուց մի քանի բան է խնդրում: Իմաստություն, որպեսզի կարողանա հասկանալ ճշմարտությունը և բարի գործեր անել, առաքինի մարդկանց հետ միասին: Մի մարգարե, որ իմաստուն էր ու բարի գործ էր կատարում, մշտապես Աստծուն խնդրում էր, իրեն աջակցել, որպեսզի ինքը չմոլորվի ու գնա զարգացման ճանապարհով: Աբրահամի երրորդ խնդրանքը կայանում էր նրանում, որ երբ ինքը մահանում է, իր ճանապարհը, որն աստվածապաշտությունն է, մոռացության չտրվի: Նա Աստծուն խնդրում է մահից հետո մարդկանց համար օրինակ դառնալ ու որ ապագա սերունդները հետևեն իրեն:
Այս այաներից սովորում ենք.
1. Բոլոր գործերում պետք է ապավինենք Աստծուն:
2. Իմաստնությունն աստվածային բարիք է, որ տրվում է մաքուր սրտերին:
3. Ճիշտ խոսքի ու գործի սկիզբը ճիշտ միտքն է:
4. Իմաստուն դառնալու համար իմաստնությունը երջանկության ամենաբարձր աստիճանն է:
Շոարա սուրահի 85 և 86-րդ այաներ
وَاجْعَلْنِی مِن وَرَثَةِ جَنَّةِ النَّعِیمِ
وَاغْفِرْ لِأَبِی إِنَّهُ کَانَ مِنَ الضَّالِّینَ
Ինձ երանության պարտեզների ժառանգորդը դարձրու:
Ներիր իմ հորը, որովեհտև նա մոլորության մեջ էր:
Սա Աբրահամի չորրորդ աղոթքն է հանդերձյալ կյանքում: Մենք բոլորս պետք է աշխարհիկ կյանքում ապրելու հետ զուգահեռ, մտածենք հանդերձյալ կյանքի մասին և Աստծուն խնդրենք, որ գթած լինի մեր նկատմամբ ու մեզ տանի դեպի բարիքներով լի դրախտ, ինչպես որ հայրն է իր որդիներին որպես ժառանգություն թողնում է գեղեցիկ այգի: Աստված իր արարածների համար պատրաստել է դրախտը և մարդն իր բարի արարքներով կարող է կայանել այնտեղ:
Աբրահամի հաջորդ աղոթքը կարդաց իր խնամակալի համար, ով կռապաշտ էր, Աբրահամը հույս ուներ, որ նա հավատքի կգա, ուստի խոստացավ աղոթել նրա համար: Աբրահամը կատարեց իր խոստումը, սակայն խնամակալը հավատքի չեկավ ու Աբրահամը հեռացավ նրանից:
Այս այաներից սովորում ենք.
1. Դրախտի անհամար բարիքները մեծ նվեր են, որ տրվում են առաքինի մարդկանց:
2. Մարգարեները մեզ սովորեցնում են, որ աղոթքը շատ կարևոր է, հատկապես մեձավորների համար:
Շոարա սուրահի 87-89-րդ այաներ
وَلَا تُخْزِنِی یَوْمَ یُبْعَثُونَ
یَوْمَ لَا یَنفَعُ مَالٌ وَلَا بَنُونَ
إِلَّا مَنْ أَتَى اللَّهَ بِقَلْبٍ سَلِیمٍ
Հարության օրն ամոթով մի ծածկիր ինձ:
Այն օրը հարստություններն ու զավակները որևէ օգուտ չեն ունենալու:
Միայն նրանք պիտի օգտվեն, որ մաքուր սրտով են մոտենում Աստծուն:
Աբրահամի վերջին աղոթքն իր պարտավորությունների մասին էր: Նա աղոթում էր, որ իր պարտականությունները լիարժեք կատարի, քանի որ հանդերձյալ կյանքում ոչ ոք չի կարող դա հատուցել: Եթե աշխարհիկ կյանքում հարստություն ունենալով ու կաշառքով կարելի է խուսափել պատժից, հանդերձյալ կյանքում ոչինչ չի կարող փրկել մարդուն: Եթե աշխարհիկ կյանքում ծնողները կարող են օգնել զավակներին, հանդերձյալ կյանքում ընտանեկան համակարգն անկարող է և ամեն մարդ ինքն է պատասխանատու իր արարքի համար: Միակ կապիտալը հանդերձյալ կյանքում, մարդու սիրտն է ու նրա արարքները: Այն արարքները, որոնց հիմքում ընկած է հավատքը և որի կատարողը մաքուր սիրտն է: Նա, ով մեղավոր է, նրա բարի գործերը ոչ մի վարձատրության չեն արժանանալու:
Այս այաներից սովորում ենք.
1. Մարդն Աստծո առջև երբեք չպետք է ինքնավստահ լինի, այլ մշտապես մտահոգ լինի իր արարքների համար և ապավինի Աստծուն, որ չմոլորվի:
2. Նվաստացումը հանդերձյալ կյանքում, ամենասարսափելի բանն է, քանի որ այնտեղ բոլորը հասկանում են, թե մարդն ինչ մեղքեր է գործել:
3. Հանդերձյալ կյանքում ոչ հարստությունն է կարող մարդուն փրկել և ոչ էլ պաշտոնը:
4. Աստված ընդունում է այն բարի գործը, որի կատարողը մաքուր է ու հեռու մեղքերից: