Ելք դեպի լույս 662
Հանուն գթած և ողորմած Աստծո:Ողջույն հղելով բարության մարգարե Մոհամմադի անմար հիշատակին եւ բարեւելով Ձեզ հարգելի ռադիոլսող բարեկամներ ներկայացնում ենք «Ելք դեպի լույս» հաղորդումը, Ղուրանի մատչելի մեկնաբանությամբ:
Շոարա սուրահի 90-93-րդ այաներ
وَأُزْلِفَتِ الْجَنَّةُ لِلْمُتَّقِینَ
وَبُرِّزَتِ الْجَحِیمُ لِلْغَاوِینَ
وَقِیلَ لَهُمْ أَیْنَ مَا کُنتُمْ تَعْبُدُونَ
مِنْ دُونِ اللَّـهِ هَلْ یَنْصُرُونَکُمْ أَوْ یَنْتَصِرُونَ
Բարեպաշտ մարդկանց առջև պիտի բացվեն արքայության դռները:
Իսկ ամբարիշտները պիտի մխրճվեն դժոխքի մեջ:
Նրանցից պիտի հարցվի. Ու՞ր են ձեր կուռքերը, որոնց պաշտում էիք:
Միթե՞ նրանք պիտի գան ձեզ օգնելու, կամ միթե՞ մեկը պիտի նրանց պաշտպանի:
Այս այաները, սկսվում են Աստծո խոսքով, որտեղ ներկայացվում են դրախտն ու դժոխքը: Այաները նշում են, որ մարդիկ բաժանվում են երկու խմբի՝ դրախտայիններ ու դժոխայիններ, կամ աստվածավախներ ու մոլորյալներ: Այն ինչ մարդուն տանում է դեպի դրախտ, առաքինոությունն է, իսկ մոլորյալները գնում են դժոխք: Երբ դժոխայինները հասկանում են, որ այն, ինչ պաշտում էին, չի կարող իրենց փրկել, հասկանում են, որ այլևս ուշ է:
Այս այաներից սովորում ենք.
1. Դրախտն ու դժոխքն այն ժամանակ են բացվում մարդու առաջ, երբ նա ոչինչ չի կարող անել:
2. Աստվածավախ հավատացյալի դիրքն այնքան բարձր է, որ դրախտը հատուկ նրա համար է պատրաստվել:
3. Կուռքերը, կամ այն մարդիկ, որ իրենք իրենց չեն կարող պաշտպանել, ինչպե՞ս կարող են մեկի պաշտպանը լինել հանդերձյալ կյանքում:
Շոարա սուրահի 94-98-րդ այաներ
فَکُبْکِبُوا فِیهَا هُمْ وَالْغَاوُونَ
وَجُنُودُ إِبْلِیسَ أَجْمَعُونَ
قَالُوا وَهُمْ فِیهَا یَخْتَصِمُونَ
تَاللَّهِ إِن کُنَّا لَفِی ضَلَالٍ مُّبِینٍ
إِذْ نُسَوِّیکُم بِرَبِّ الْعَالَمِینَ
Նրանք և իրենց մոլորված պաշտողները դժոխք են նետվելու:
Սատանաների զորայինները այնտեղ պիտի հավաքվեն:
Նրանք այնտեղ վիճելիս պիտի ասեն:
Աստված վկա է,որ մենք աղետաբեր մոլորության մեջ էինք:
Երբ կուռքերին տիեզերքի վեհապետին հավասար դասեցինք:
Հանդերձյալ կյանքում Աստված ցույց է տալիս այն կուռքերին, որոնք մի ժամանակ պաշտամունքի առարկա էին, իսկ հանդերձյալ կյանքում ոչինչ չեն կարող անել: Նրանք դժոխքում չեն կարող իրենք իրենց պաշտպանել, ուրեմն ինչպե՞ս կարող են պաշտպանել դժոխայիններին: Դրանից բացի, կուռքերն ու կռապաշտները, սատանան ու նրա հետևորդները նույնպես դժոխք են ընկնում: Եվ այս խմբերն այնտեղ միմյանց հետ բախվում են և մեկը մյուսին մեղադրում: Դրախտում տիրում է բարեկամական, իսկ դժոխքում ՝ զղջման, ափսոսանքի ու ատելության մթնոլորտ:
Այս այաներից սովորում ենք.
1. Այն ընկերությունները, որ աշխարհիկ կյանքում ձևավորվել են մեղքի ու մոլորության վրա, հանդերձյալ կյանքում վերածվում են ատելության:
2. Մարդու խիղճը հանդերձյալ կյանքում արթնանում է ու նա զղջում է իր արարքների համար, սակայն արդեն ուշ է:
Շոարա սուրահի 99-101-րդ այաներ
وَمَا أَضَلَّنَا إِلَّا الْمُجْرِمُونَ
Ապիրատները մեզ հրապուրեցին:
Այլևս ոչ ոք չի բարեխոսելու մեզ համար:
Մեր ճակատագրով հետաքրքրվող ոչ մի բարեկամ չենք ունենալու այլևս:
Այն ինչ ասում են կռապաշտներն ու անհավատներն, այն է, որ մեղավորներն իրենց մոլորեցրել են: Նրանք, ովքեր շահագործել են իրենց հարստությունը: Նրանք ասում են. Մենք հետևել ենք նրանց, կարծելով, որ նրանք ճիշտ են, սակայն այսօր հասկացել ենք, որ մոլորության մեջ ենք ընկել: Ւսկ այսօր ոչ մեկը չի բարեխոսում մեր մասին և ոչ էլ հավատացյալների մեջ ունենք բարեկամ, որ աջակցի մեզ:
Այս այաներից սովորում ենք.
1. Հանդերձյալ կյանքում ամեն մեկն իր սխալի մեջ մյուսին է մեղադրում:
2. Հանդերձյալ կյանքում չկա բարեխոս, իսկ մագարեները միայն այն հավատացյալների մասին են բարեխոսում, ովքեր արժանի են դրան:
3. Մարդը հանդերձյալ կյանքում նույնպես ունի լավ ընկերոջ կարիք: Ուրեմն պետք է ընկերանանք նրանց հետ, ովքեր աշխարհիկ և հանդերձյալ կյանքում մեր բարեկամը լինեն: