Ելք դեպի լույս 663
Հանուն գթած և ողորմած Աստծո:Ողջույն հղելով բարության մարգարե Մոհամմադի անմար հիշատակին եւ բարեւելով Ձեզ հարգելի ռադիոլսող բարեկամներ ներկայացնում ենք «Ելք դեպի լույս» հաղորդումը,Ղուրանի մատչելի մեկնաբանությամբ:
Շոարա սուրահի 102-104-րդ այաներ
فَلَوْ أَنَّ لَنَا کَرَّةً فَنَکُونَ مِنَ الْمُؤْمِنِینَ
إِنَّ فِی ذَلِکَ لَآیَةً وَمَا کَانَ أَکْثَرُهُم مُّؤْمِنِینَ
وَإِنَّ رَبَّکَ لَهُوَ الْعَزِیزُ الرَّحِیمُ
Օ, եթե կարողանայինք կրկին (աշխարհ) վերադառնալ, հավատացյալներից կլինեինք:
Այս պատմությունն ակնառու օրինակներ է պարունակում, բայց նրանք մեծ մասամբ չեն հավատում:
Քո Աստվածը հզոր ու գթած է:
Այս այաներում խոսվում է դժոխայինների ցանկությունների մասին, երբ նրանք ասում են. «Երանի հնարավոր լինել վերադառնալ աշխարհ ու դասվել հավատացյալների դասին: Հիմա հասկանում ենք, որ սխալ ենք եղել ու ինքներս մեզ դժբախտացրել ենք»: Սակայն այդ զղջումն անօգուտ է, որովհետև այլևս հնարավոր չէ վերադառնալ աշխարհիկ կյանքին:
Ղուրանն ասում է. «Աշխարհում կային բազմաթիվ նշաններ նրանց համար, որպեսզի փրկվեին մոլորությունից: Սակայն նրանք չէին ցանկանում տեսնել ճշմարտությունն ու հավատալ դրան: Չնայած Աստված նրանց մի կյանք ժամանակ էր տվել, որպեսզի ճշմարտությունն ընդունեն, սակայն նրանք շարունակեցին գնալ սխալ ճանապարհով:
Այս այաներից սովորում ենք.
1. Դատաստանի օրը զղջման օր է: Զղջում, որն ապարդյուն է:
2. Եթե մարդիկ չցանկանան ընդունել ճշմարտությունը, այլևս ոչ մի աստվածային նշան չի կարող նրանց առաջնորդել:
3. Աստված գթած է, սակայն միևնույն ժամանակ խիստ է նրանց նկատմամբ, ովքեր կանգնում են ճշմարտության դեմ:
Շոարա սուրահի 105-107-րդ այաներ
کَذَّبَتْ قَوْمُ نُوحٍ الْمُرْسَلِینَ
إِذْ قَالَ لَهُمْ أَخُوهُمْ نُوحٌ أَلَا تَتَّقُونَ
Նոյի ժողովուրդն ուրացավ Բաձրյալի առաքյաներին:
Նոյն ասաց նրանց.«Դուք երբեք չեք երկնչելու՞ Տիրոջից»:
Ես դեպի ձեզ եմ գալիս որպես վստահելի առաքյալ:
Աբրահամից հետո, այս այաներում խոսվում է Նոյի մասին: Պետք է ասել, որ Նոյի անունը Ղուրանում մեջբեվել է 45 անգամ և Աստված Նոյին հատուկ ողջույն է հղել: Նոյի ժողովուրդը նրան մերժեց, սակայն Ղուրանն ասում է. «Նրա ցեղը ժխտեց բոլոր մարգարեներին, որովհետև բոլոր մարգարեներն ունեն մեկ նպատակ: Հետևաբար մեկին մերժելը, նշանակում է բոլորին մերժել: Յուրաքանչյուր մարգարե իր ժամանակ համարվում էր արդար ու ճշմարտախոս մարդ և բոլորը նրանց այդպես էին ճանաչում: Սակայն մարդիկ անհնազանդ էին և դա պատճառ էր դառնում, որ երբ որևէ մարգարե խոսեր ճշմարտությունից, նրան չլսեին ու շարունակեին հետևել իրենց շահերին: Մարգարեները մարդկանց հետ խոսում էին սիրալիր ոճով ու նրանց հարցնում, թե ինչո՞ւ են շարունակում սխալ արարքներ գործել:Սակայն մարդիկ պատրաստ չէին մտածել այդ մասին և հրաժարվում էին մարգարեներից:
Այս այաներից սովորում ենք.
1. Աստծո բոլոր առաքյալներն ունեցել են մեկ նպատակ և յուրաքանչյուր առաքյալին ժխտելը նշանակում է ժխտել բոլոր առաքյալներին:
2. Մարգարեները ժողովրդի հետ խոսում էին ինչպես իրենց եղբայրների հետ և ոչ թե որպես ղեկավար:
3. Մարդկանց միտքն արթնացնելու համար, պետք է օգտվել հարցումներից և ոչ թե հրամանից:
4. Մարգարեներն իրենց ժամանակին բարի համբավ են ունեցել: Սակայն այդուհանդերձ, շատերը նրանց չեն հավատացել:
Շոարա սուրահի 108 և 109-րդ այաներ
فَاتَّقُوا اللَّهَ وَأَطِیعُونِ
وَمَا أَسْأَلُكُمْ عَلَيْهِ مِنْ أَجْرٍ إِنْ أَجْرِيَ إِلَّا عَلَى رَبِّ الْعَالَمِينَ
Երկնչեցեք Աստծուց և հնազանդվեք ինձ:
Ես ձեզանից որևէ վարձատրություն չեմ պահանջում իմ առաքելության համար: Իմ վարձատրությունը պիտի տա Աստված, տիեզերքի վեհապետը:
Այստեղ նույնպես խոսվում է առաքինության մասին, քանի որ այն ինչ պատճառ դարձավ, որպեսզի մարդը մեղք գործի, այն էր, որ մարդիկ մոռացան, որ Աստված բարիքներ է տվել: Ըստ երևույթին, Նոյն ուզում էր հարցնել, թե մարդիկ ինչպես են անհնազանդ դարձել մի Աստծու նկատմամբ, երբ ամեն առավոտ ու երեկոյան օգտվում են նրա բարիքներից և նրա կամոք ողջ են: Նա մարդկանց ցույց է տվել ճշմարտության ուղին: Նոյն ասում էր. «Ես Աստծո կողմից ուղարկվել եմ ձեզ առաջնորդելու համար: Եվ եթե ինձ լսեք, դա կլինի ձեր օգտին, որովհետև ձեր գործից ինձ որևէ օգուտ չի հասնելու: Ես ոչ ցանկանում եմ հռչակավոր դառնալ և ոչ էլ հարստություն դիզել: Ձեզանից էլ որևէ պահանջ չունեմ: Ես միայն Աստծու կողմից եմ վարձատրվում»:
Այս այաներից սովորում ենք.
1. Մարդկանց առաջնորդելիս պետք է հնչեցնել Աստծո անունը և ցույց տալ թե ինչպես պետք է առաքինի լինել:
2. Կրոնական քարոզիչները չպետք է մարդկանցից որևէ նյութական պահանջ ունենան, այլ ազնվորեն ու հանուն Աստծու աշխատեն ու ապավինեն Աստծուն: Միայն այդ ժամանակ, նրանց խոսքի ազդեցությունը շոշափելի կլինի: