Մարտ 03, 2022 08:02 Asia/Yerevan

Հանուն գթած և ողորմած Աստծո:Ողջույն հղելով բարության մարգարե Մոհամմադի անմար հիշատակին եւ բարեւելով Ձեզ հարգելի ռադիոլսող բարեկամներ ներկայացնում ենք «Ելք դեպի լույս» հաղորդումը, Ղուրանի մատչելի մեկնաբանությամբ:

Շոարա սուրահի 167 և 168-րդ այաներ

قَالُوا لَئِن لَّمْ تَنتَهِ یَا لُوطُ لَتَکُونَنَّ مِنَ الْمُخْرَجِینَ

قَالَ إِنِّی لِعَمَلِکُم مِّنَ الْقَالِینَ :

 

Ասացին.«Ով Ղովտ, եթե (դիտողություններդ )չդադարես, քեզ կվռնդենք (մեր քաղաքից)»:

Ղովտը պատասխանեց.«Ես ձեր արածների անհաշտ թշնամին եմ»:

 

Նախորդ հաղորդման ընթացքում ասացինք, որ Ղովտն իր ցեղին հորդորում էր հրաժարվել սխալ արարքներից: Այս այաներն ասում են, որ  Ղովտի ցեղի մարդիկ, համասեռականությունից հրաժարվելու փոխարեն, սպառնում էին Ղովտին, ասելով, որ եթե նա չհրաժարվի իրենց առաջնորդելու գործից, իրեն կհեռացնեն քաղաքից: Սակայն Ղովտը չվախեցավ նրանցից ու ասաց.,- Ես խորշում եմ ձեր արարքներից և կշարունակեմ հակառակվել ձեզ: Սակայն հետաքրքիր է, որ Ղովտը խորշում էր ոչ թե մարդկանցից, այլ նրանց արարքներից: Հետևաբար, եթե նրանք հրաժարվեին իրենց սխալ արարքից, իրենց միջև նորից բարեկամություն կհաստատվեր: Նա ասում էր,-«Ես պայքարում եմ, որ ձեր սխալ արարքը չտարածվի դրա համար անելու եմ ամեն ինչ»:

 

Այս այաներից սովորում ենք․

1. Պատմության մեջ հաճախ են դեպքերը, երբ առաքինի մարդիկ արտաքսվել են բռնատերերի ու չարագործների կողմից, որպեսզի նրանք կարողանան շարունակել իրենց ոճրագործությունները։

2. Լռությունը չարիքի դիմաց, սխալ է, ինչպես որ եթե սխալ արարքները կատարվում են բացահայտ կերպով, բացահայտ կերպով էլ պետք է դեմ կանգնել դրանց, և՛ խոսքով և՛ գործով։

3. Քանի որ մարգարեներն ապավինում էին Աստծուն, չէին վախենում սպառնալիքներից ու չէին հրաժարվում անբարոյականության ու բռնության դեմ պայքարելուց։

 

Շոարա սուրահի 169-171-րդ այաներ

رَبِّ نَجِّنِی وَأَهْلِی مِمَّا یَعْمَلُونَ

فَنَجَّیْنَاهُ وَأَهْلَهُ أَجْمَعِینَ

إِلَّا عَجُوزًا فِی الْغَابِرِینَ

 

Տեր, պահպանիր ինձ և իմ ընտանիքը նրանց արարքներից:

Մենք նրան փրկեցինք իր ընտանիքի հետ:

Բացի ծեր կնոջից, որ մնացողների մեջ էր:

 

Ղովտը երկար ժամանակ փորձեց ճիշտ ճանապարհ ցույց տալ իր ցեղին, սակայն նրանք շարունակում էին սադրանք նյութել Աստծու մարգարեի նկատմամբ: Ուստի նա Աստծուն խնդրեց փրկության դուռ բացել իր և իր աջակիցների համար, որպեսզի մեղավորների սադրանքներից ազատվեն: Աստված կատարեց Ղովտի ցանկությունը և նրան ու իր հետևորդներին հրամայեց գիշերով դուրս գալ քաղաքից, որպեսզի երբ չարիքն իջնի, իրենք քաղաքում չլինեն: Սակայն Ղովտի կինը մոլորվածներից էր ու չէր աջակցում նրան իր պայքարում: Ուստի նա մնաց քաղաքում և մյուսների նման ենթարկվեց Աստծու պատժին։

Այս այաներից սովորում ենք․

1. Պետք չէ մնալ անբարո մթնոլորտում և պետք է մտածել նման պայմաններից փրկվելու մասին: Կամ պետք է բարեփոխել մթնոլորտը, կամ՝ ազատվել դրանից։

2. Աստծու համար ավելի կարևոր է սկզբունքը, քան՝ հարաբերությունը: Եթե մարգարեի կինը մոլորված էր, պետք է պատժվեր, և Աստծու մարգարեի հետ նրա կապը փրկության պատճառ չդարձավ։

 

Շոարա սուրահի 172-175-րդ այաներ

ثُمَّ دَمَّرْنَا الْآخَرِینَ

وَأَمْطَرْنَا عَلَیْهِم مَّطَرًا فَسَاء مَطَرُ الْمُنذَرِینَ

إِنَّ فِی ذَلِکَ لَآیَةً وَمَا کَانَ أَکْثَرُهُم مُّؤْمِنِینَ

وَإِنَّ رَبَّکَ لَهُوَ الْعَزِیزُ الرَّحِیمُ

 

Ապա մյուսներին ոչնչացրեցինք:

Մենք (քարից) անձրև տեղացինք նրանց վրա և ինչ սարսափելի էր նրանց (վրա թափվող) անձրևը, որոնց զգուշացրել էինք:

Անշուշտ սա որպես օրինակ պիտի ծառայի, բայց նրանք մեծ մասամբ չեն հավատում:

Քո Աստվածը հզոր և գթած է:

 

Երբ Ղովտն ու իր աջակիցները դուրս եկան քաղաքից, տեղի ունեցավ սարսափելի երկրաշարժ և քաղաքն ավերակի վերածվեց: Նրանք, որ մեղքի մեջ կորած էին, սպանվեցն ավերակների տակ: Աստված նաև մանր խճից անձրև իջեցրեց նրանց վրա: Կարծես երկինքն ու երկիրը որոշել էին ոչնչացնել Ղովտի քաղաքն ու նրա բնակիչներին: Թե ինչպես այդ խիճը թափվեց մարդկանց վրա, որոշ աղբյուրներ ասում են, որ մեծ փոթորիկ տեղի ունեցավ և մանր ու մեծ քարերը բարձրացան երկինք ու թափվեցին այդ մարդկանց գլխին: Մեկ այլ խումբ, դա նկարագրում է որպես հրաբխի ժայթքում: Այնուհետև այաներն ասում են, որ տանջանքն իջեցվեց նրա համար, որ մարդկանց մեծ մասը, տեսնելով Աստծու այաներն ու նշանները, հավատքի չեկան ու նույնիսկ որոշեցին սադրանք նյութել աստվածային մարգարեի դեմ։

Այս այաներից սովորում ենք․

1. Մեղավոր հասարակությունը պետք է սպասի պատժի: Իսկ պատիժը կարող է  իջնել տարբեր կողմերից ու տարբեր ձևերով։

2. Պատիժն իջնում է միայն նախազգուշացումից հետո, երբ մարդիկ չեն հավատում։

3. Բնությունը ենթարկվում է Աստծու կամքին: Նույն Աստված, որ երկնքից անձրև է մաղում, կարող է նաև քարե անձրև տեղալ: