Ելք դեպի լույս 674
Հանուն գթած և ողորմած Աստծո:Ողջույն հղելով բարության մարգարե Մոհամմադի անմար հիշատակին եւ բարեւելով Ձեզ հարգելի ռադիոլսող բարեկամներ ներկայացնում ենք «Ելք դեպի լույս» հաղորդումը, Ղուրանի մատչելի մեկնաբանությամբ:
Շոարա սուրահի 210-212-րդ այաներ
وَمَا تَنَزَّلَتْ بِهِ الشَّیَاطِینُ
وَمَا یَنْبَغِی لَهُمْ وَمَا یَسْتَطِیعُونَ
إِنَّهُمْ عَنِ السَّمْعِ لَمَعْزُولُونَ
Սատանաները չեն, որ այս այաները երկնքից իջեցրել են:
Այս բանը չէին կարող անել, և իրենց գործն էլ չէր դա:
Նրանք հեռու են լսելու կարողությունից:
Այս այաներն անդրադառնալով թշնամիների որոշ անհիմն մեղադրանքներին, ասում են. «Թշնամիներն ասում էին, թե Մուհամմադը ջիների հետ է շփվում և այաները նրանցից է սովորում»: Ի պատասխան Մեքքայի կռապաշտների անհիմն մեղադրանքների, Աստված, ասում է. «Դուք Ղուրանի այաները վերագրում եք սատանային, այն դեպքում, երբ Ղուրանի վեհ իմաստությունը կապ չունի սատանայական գաղափարախոսության հետ: Սատանաները չեն կարող ուղարկել այսպիսի այաներ և որպես Աստծու խոսք, դրանք ներշնչել մարգարեին: Այս խոսքերը չէին կարող մարգարեին այնպես ուղարկվել, որ նա չհասկանար՝ դրանք սատանայի՞ կողմից են, թե՝ Աստծու»:
Դրանից բացի, Ղուրանի ի հայտ գալով, ջիների կապը Բարձրյալի հետ խզվել է: Եթե նախկինում նրանք կարող էին հրեշտակների միջոցով որևէ տեղեկություն ունենալ Աստծուց, Ղուրանի ի հայտ գալուց հետո, նրանք այլևս չեն կարող երկնային լուրերը փոխանցել մարդկանց:
Այս այաներից սովորում ենք.
1. Ղուրանը սուրբ է և պահպանված: Սատանաները ոչ միայն չեն կարող ստանալ աստվածային այաները, այլ նաև չեն կարող դրանք ուղարկել:
2. Սատանաները կարող են հայտնվել իրենց հետևորդներին և իրենց խոսքը փոխանցել նրանց: Նրանք չեն կարող հայտնվել մարգարեին ու սուրբ մարդկանց:
3. Եթե չլինի պատրաստակամությունը, մարդը չի կարող լսել Աստծու խոսքը:
Շոարա սուրահի 213-216-րդ այաներ
فَلَا تَدْعُ مَعَ اللَّهِ إِلَٰهًا آخَرَ فَتَکُونَ مِنَ الْمُعَذَّبِینَ
وَأَنْذِرْ عَشِیرَتَکَ الْأَقْرَبِینَ
وَاخْفِضْ جَنَاحَکَ لِمَنِ اتَّبَعَکَ مِنَ الْمُؤْمِنِینَ
فَإِنْ عَصَوْکَ فَقُلْ إِنِّی بَرِیءٌ مِمَّا تَعْمَلُونَ
Աստծուց զատ ուրիշին օգնության մի կանչիր, գուցե պատժվես:
Զգուշացրու քո ամենամտերիմ բարեկամներին:
Թևերդ տարածիր այն հավատացյալների վրա, որ հետևում են քեզ:
Եթե նրանք չհնազանդվեն քեզ, ասա. «Ես ատում եմ ձեր արարքները»:
Այս այաներում, Աստված մարգարեին մի քանի պատվեր է տալիս․
- Ամուր եղիր կռապաշտների դիմաց ու նրանց գրավելու համար, չհրաժարվես աստվածապաշտությունից:
- Մարդկանց աստվածապաշտության հրավիրելու համար, առաջինը սկսիր սեփական բարեկամներից ու մերձավորներից և նրանց առաջինը զգուշացրու կռապաշտության բացասական հետևանքների մասին:
- Սեփական հետևորդների նկատմամբ եղիր համեստ և ոչ թե գոռոզ, ինչպես իշխաններն են լինում իրենց ենթակաների նկատմամբ: Նրանց նկատմանբ եղիր բարի:
- Եթե քո մերձավորները չընդունեն քո խոսքը և շարունակեն մնալ կռապաշտ, հստակեցրու քո դիրքորոշումը և հրաժարվիր ամեն տեսակ կռապաշտությունից:
Ինչպես ասվում է որոշ պատմական աղբյուրներում, երբ այաները հայտնվեցին, մարգարեն իր մերձավորներին հրավիրեց ճաշի: Նրանց մեջ էին նաև Աբու Թալեբը, Աբու Լահբը և Համզեն: Ճաշից հետո, Աբու Լահբը թույլ չտվեց, որ մարգարեն հավատքի վերաբերյալ իր հրավերն ուղղեր ներկաներին: Նա այնպես արեց, որ հանդիպումն արագ ավարտվի: Հաջորդ օրը, մարգարեն նորից հրավիրեց իր մերձավորներին ու ասաց. «Աստված ինձ պատվիրել է որ ձեզ հրավիրեմ աստվածապաշտության: Ես ձեր բարին եմ ցանկանում և չեմ ճանաչում որևէ մեկին, ով իր գերդաստանի համար ավելին ցանկանա, քան ես՝ ձեզ: Նրանք, որ աջակցեն ինձ, կդառնան իմ եղբայրը, ժառանգը և հետևորդը»: Ներկաներից միայն Ալի Իբն Աբութալեբը ոտքի կանգնեց: Այդ ժամանակ, մարգարեն ասաց. «Իմացեք, որ նա իմ եղբայրն է, իմ ժառանգը և ինձ փոխարինողը: Լսեք նրան և կատարեք նրա հրամանը»: Այս դեպքը, որին անդրադարձել են շատ մուսուլման պատմաբաններ, ցույց է տալիս, որ մարգարեն իր մերձավորների մեջ մենակ էր և միայն Ալին էր նրա կողքին:
Այս այաներից սովորում ենք.
1. Կռապաշտությունը մարդուն ուղղորդում է միայն դեպի դժբախտություն և չարչարանք:
2. Բարեկամական կապը պատճառ է դառնում, որ մարդու պատասխանատվությունը մեծանա: Ինչպես որ մարդն իր ընտանիքի նկատմամբ է պատասխանատու, մարգարեն պատասխանատու էր իր հարազատներին առաջնորդելու համար:
3. Բարեկամական կապը չպետք է պատճառ դառնա, որ մարդը չկատարի իր պարտականությունը:
4. Երկրի ղեկավարներն ու քարոզիչները պետք է բարի լինեն մարդկանց նկատմամբ:
5. Ղեկավարները պետք է հստակ դիրքորոշում ունենան մոլորությունների նկատմամբ: