Ելք դեպի լույս 675
Հանուն գթած և ողորմած Աստծո:Ողջույն հղելով բարության մարգարե Մոհամմադի անմար հիշատակին եւ բարեւելով Ձեզ հարգելի ռադիոլսող բարեկամներ ներկայացնում ենք «Ելք դեպի լույս» հաղորդումը, Ղուրանի մատչելի մեկնաբանությամբ:
Շոարա սուրահի 217-220-րդ այաներ
وَتَوَکَّلْ عَلَى الْعَزِیزِ الرَّحِیمِ
وَتَقَلُّبَکَ فِی السَّاجِدِینَ
إِنَّهُ هُوَ السَّمِیعُ الْعَلِیمُ
Վստահիր հզոր և գթած Աստծուն:
Տեսնում է քեզ այն ժամանակ, երբ ոտքի ես կանգնում(աղոթելու նպատակով):
( Նա տեսնում է քեզ այն ժամանակ), երբ իրեն երկրպագում ես հավատացյալների հետ միասին:
Նա ամեն բան գիտի և լսում է:
Նախորդ հաղորդման ժամանակ ասացինք, որ Աստված իսլամի մարգարեին մի քանի պատվիրաններ տվեց, որոնցից չորսին անդրադարձանք այդ հաղորդան ընթացքում: Իսկ հիմա անդրադառնանք հինգերորդին:
Աստված մարգարեին պատվիրում է լինել համբերատար և ապավինել Աստծուն, քանի որ Աստված ամենակարող է և եթե ցանկանա, ոչ ոք չի կարող նրա կամքին հակառակ գնալ: Աստված ասում է. «Նախորդ մարգարեների կյանքն ուսումնասիրելով, հասկացա, որ փարավոնին, չնայած իր ուժին, ոչնչացրինք ու Մովսեսին տվեցինք իշխանութուն: Այդպես ոչնչացրեցինք նաև այլ ցեղերին ու փրկեցինք մարգարեին ու նրա հետևորդներին»:
Այնուհետև Աստված հավելում է. «Աստված քեզ հետ է ամենուր և նամազի պահին, մզկիթում, և այն ժամանակ երբ մարդկանց աստվածապաշտության կոչ ես անում: Ուրեմն Աստված գիտի այն ամենն ինչ ասում և անում ես: Նա քեզ պաշտպանում է, և ապավինելով Նրան, շարունակիր ճանապարհդ ու աննկուն եղիր ընդդիմադիրների դիմաց»:
Այս այաներից սովորում ենք.
1. Ուրիշների կամ մեր ուժին ու հարստությանն ապավինելու փոխարեն, պետք է ապավինենք Աստծուն, որը զորեղ է, գթած և ամենակարող:
2. Աստծու մարգարեները մշտապես գտնվում են նրա հսկողության տակ:
Շոարա սուրահի 221-223-րդ այաներ
هَلْ أُنَبِّئُکُمْ عَلَىٰ مَنْ تَنَزَّلُ الشَّیَاطِینُ
تَنَزَّلُ عَلَىٰ کُلِّ أَفَّاکٍ أَثِیمٍ
یُلْقُونَ السَّمْعَ وَأَکْثَرُهُمْ کَاذِبُونَ
Ասե՞մ ձեզ թե որոնք են այն մահկանացուները, որ ներշնչվում են սատանաներից:
Նրանք ներշնչում են յուրաքանչյուր ստախոսի ու ամբարիշտի:
Սովորեցնում են այն բաները, որ լսել են իրենց ականջները, նրանք մեծ մասամբ ստում են:
Այս այաները նույնպես անդրադառնում են կռապաշտների այն մեղադրանքներին, թե Ղուրանը սատանայի կողմից է ուղարկվել մարգարեին: Այաներն ասում են, որ սատանան տիրում է ստախոս և հանցագործ մարդկանց և նրանց հորդորում մեղք գործել: Իսկ վերջիններս հետևում են նրան: Դա այն դեպքում, երբ իսլամի մարգարեի կյանքը ցույց է տալիս, որ նա ունեցել է ազնիվ կյանք, եղել է ճշմարիտ մարդ, երբեք սուտ չի ասել: Ուրեմն ինչպե՞ս կարելի է նրա խոսքերը վերագրել սատանային: Դրանից բացի, նրա խոսքերի բովանդակության հիմքում ընկած է բարությունը և չարիքից զերծ մնալը: Դա այն դեպքում, երբ սատանան մարդկանց հրավիրում է մեղք գործել ու վարել անմաքուր կյանք:
Այս այաներից սովորում ենք.
1. Անմաքուր սրտերը պատրաստ են ընդունելու սատանայի գայթակղությունները:
2. Ստախոսությունը մեղքերի հիմք է դառնում: Ստախոսությունը սատանայի խոսքերից դեպի մարդու հոգին տանող դուռ է:
Շոարա սուրահի 224-227-րդ այաներ
وَالشُّعَرَاءُ یَتَّبِعُهُمُ الْغَاوُونَ
أَلَمْ تَرَ أَنَّهُمْ فِی کُلِّ وَادٍ یَهِیمُونَ
وَأَنَّهُمْ یَقُولُونَ مَا لَا یَفْعَلُونَ
Խաբեություններից մոլորված բանաստեղծները նրանց հետևում են:
Չես տեսնո՞ւմ, որ նրանք թափառում են ամենուրեք:
Նրանք միայն խոսում են, բայց ասածները չեն գործադրում:
Բացառությամբ նրանց, որ հավատացյալ և առաքինի են և որոնք իրենց սրտում պահում են Աստծո հիշատակը:Նրանք այն ժամանակ վրեժխնդիր կլինեն, երբ անարդար հարձակում տեղի ունենա իրենց վրա: Ապիրատները շուտով կիմանան, թե ուր են վերադառնալու:
Այս այաները շոարա սուրահի վերջին այաներն են: Դրանցում ասվում է, որ մարգարեի խոսքը հիմնված է ճշմարտության վրա և ոչ թե բանաստեղծական երևակայության: Մարգարեի ժամանակ, Հեջազ շրջանում ապրում էին մեծ թվով բանաստեղծներ: Նրանց բանաստեղծությունները մեծ մասամբ հիմնված էին տգիտության վրա: Նրանք իրենց բանաստեղծություններում խրախուսում էին ցոփ կյանքն ու հարբեցողությունը: Նրանք, որ այսպիսի բանաստեղծություններ էին հորինում, Մեքքայում պահանջված էին ու նրանց բանաստեղծությունները կախվում էին Մեքքայի պատերից: Բնականաբար, այսպիսի բանաստեղծները հեռու էին աստվածային ուսմունքներից և հետևում էին միայն իրենց երևակայական կյանքին: Բանաստեղծությունն ընդհանրապես երևակայական աշխարհից է սնվում: Բանաստեղծները լինում են երկու տեսակի: Որոշների բանաստեղծությունները նախատեսված են միայն ուրախ պահերի համար, սակայն որոշ բանաստեղծներ, որոնց բանաստեղծությունները հիմնված են իրականության վրա, մտածող ու գործող մարդիկ են: Ուստի Ղուրանն առանձնացնում է այս բանաստեղծներին, ասելով, որ հավատացյալ ու բարեփոխիչ բանաստեղծությունները մարդկանց ստիպում են մտածել Աստծու մասին և հասարակությանը հորդորում պայքարել հանուն արդարության:
Այս այաներից սովորում ենք.
1. Այն արվեստն է արժեքավոր, որի հիմքը ճիշտ է և այն ծառայում է հասարակության ու մարդկանց բարեփոխմանը և ոչ թե այն, որ սատանայական գաղափարներ է տարածում:
2. Իսլամի կարծիքով, արժեքավոր է այն բանաստեղծությունը, որը տարածում է բարոյական ու աստվածային արժեքները և ոչ թե այն, որ երիտասարդներին դեպի նիհիլիզմ է ուղղորդում:
3. Ղուրանը դատապարտում է մարդկանց մոլորեցնելն ու սին գործերով զբաղեցնելը:
4. Աստված մշտապես հետևում է չարագործներին, որպեսզի ժամանակին պատժի նրանց: