Միջին Ասիան և Կովկասն անցած շաբաթվա ընթացքում
Ողջույն թանկագին բարեկամներ: «Միջին Ասիան և Կովկաս անցած շաբաթվա ընթացքում» հաղորդաշարի հերթական համարն ինչպես միշտ հատկացված է լինելու այս երկու տարածաշրջանների կարևորագույն իրադարձությունների քննարկմանը: Ընկերակցեք մեզ:
Հրադադարի խախտումը շարունակվելով Ադրբեջանի ու հայաստանի ուժերը վերսկսել են միմյանց դիրքերի հրետանակոծումը:
Անցած ամիս ԼՂ-ում ծագած արյունալի բախումների խորհրդանշական կերպով վերջ դրած հրադադարը չհարգվելով հրետանակոծումները շարունակվում են:
Ադրբեջանն անցած շաբաթ անգամներ հավակնեց, որ հայկական զինված ուժերը չեն հարգել հրադադարը, որին պատասխանել են ադրբեջանական ուժերը:
Դա ի տես այն բանի, որ Հայաստանն էլ Ադրբեջանին է մեղադրում հրադադարը չհարգվելու հարցում և շարունակում է այդ քաղաքականությունը:
Ադրբեջանի ու Հայաստանի իշխանությունների փոխադարձ մեղադրանքները սրել են հակամարտության գոտում տիրող իրավիճակը:
Ներկա պահին, չնայած հաստատված հրադադարին հաղորդումները վկայում են շփման գծում բռնարարքները շարունակվելու և հրադադարը շարունակաբար խախտվելու մասին:
Միևնույն ժամանակ Հայաստանը հակազդելով կամավոր ուժեր ներգրավելու համար Ադրբեջանի պաշտպանության նախարարության հայտարարած զորակոչին, դա ձևական ու անկարևոր քայլ համարեց:
ՀՀ պաշտպանության նախարարության խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը հակազդելով Ադրբեջանում զորակոչ հայտարարվելուն, դա անկարևոր համարեց և ասաց. «Ազերիները նպատակ ունեն այդ քայլով ուժի ցուցադրում կատարել»: ՀՀ պաշտպանության նախարարության խոսնակը կամավոր ուժեր ներգրավելու համար զորակոչ հայտարարելու Ադրբեջանի քայլը զավեշտական համարելով, ասաց. «Բաքուն ավելի վաղ հայտարարել էր, որ կամավոր ուժերի կարիք չունի: Ապա ինչպե՞ս պիտի մեկնաբանել նրանց այս քայլը»: «Մենք սկզբից էլ հայտարարել էինք կամավոր ուժեր ներգրավելու մասին և դա թաքուն չենք պահել»,-ավելացրել է Արծրուն Հովհաննիսյանը:
Դիտորդները համոզված են, որ Ադրբեջանի ու Հայաստանի ռազմական ոլորտի պաշտոնատարների ռազմատենչ հայտարարությունները երկու թշնամի երկրների միջև բախումների և խաղաղությունից հեռանալու գլխավոր պատճառն են համարվում:
---
Ուզբեկստանի նախագահն անցած շաբաթ ասաց, որ այդ երկրի քաղաքականության հիմքում ընկած են զինված ուժերի հզորության ընդլայնումը, ռազմական որևէ բլոկի չմիանալը և Ուզբեկստանի տարածքում այլ երկրների ռազմական բազաների տեղակայման հետ հակառակությունը:
Իսլամ Քարիմովը Գերմանիայի դեմ Խորհրդային բանակի տարած հաղթանակի 71-ամյակի հանդիսության ժամանակ, ասաց, որ Տաշկենդը խաղաղություն ու անդորր է ցանկանում ամբողջ աշխարհի համար և դա անգամներ ապացուցել է: Քարիմովը ի դեպ, ակնարկելով Համաշխարհային երկրորդ պատերազմին ուզբեկների մասնակցությանն, ասաց, որ Մեր ժողովուրդը միշտ էլ հանուն իր ազատության ու անկախության, ինչպես նաև արժանապատվության ու պատվի քաջություն ու համբերատարություն է ցուցաբերել և չի խոնարհվել ու չի խոնարհվելու որևէ ուժի դիմաց»:
«Աշխարհի տարբեր կողմերում ընթացող բախումները լուրջ վտանգ են ներկայացնում խաղաղության ու կայունության համար»,-ասել է նա:
Քարիմովը նաև ակնարկելով շուրջ 35 տարի ձգձգված Աֆղանստանի ներքին պատերազմին, ասաց. «Աֆղանստանում ահաբեկչական խմբերի ներկայությունը սպառնալիք են համարվում Ուզբեկստանի ու Աֆղանստանի հարևան երկրների համար և Ուզբեկստանը պարտավոր է ամրապնդել իր անվտանգությունն ու պաշտպանական կարողությունները»:
---
Թուրքմենստանի նավթի ու գազի արդյունաբերության տեղեկատվական կայքն անցած շաբաթ տեղեկացրեց Թուրքմենստանի հարավ-արևելքում և Մարի նահանգում «Ջորջի» կոչվող բնական գազի մեծ պաշարի հայտնաբերման մասին: Ասվում է, որ գազի պաշարները գտնվում են 4600 խորության վրա և գնահատումների համաձայն կարելի է օրական 600 հազար խմ գազ արտահանել այդ ավազանից:
Թուրքմենստանի նավթի ու գազի արդյունաբերության երկրաբանների հայտարարության համաձայն այս գազային դաշտը պարունակում է հարուստ պաշարներ: Ներկայումս Թուրքմենստանում նավթի ու գազի ավելի քա 180 ակտիվ ավազաններ կան, որոնցից հիշյալ գազադաշտի մերձակայքում գտնվող «Գալքինիշ» գազային դաշտը տարեկան 30 միլիարդ խմ գազ արտադրելու թողունակություն ունի: Այս գազադաշտի պաշարները 27.4 տրիլիոն խմ է գնահատվում: Այդ հարուստ պաշարները Թուրքմենստանին դարձրել են տարածաշրջանի էներգիայի ամենահարուստ, ինչպես նաև աշխարհում գազի չորրորդ ամենամեծ պաշարներն ունեցող երկիրը: Թուրքմենստանը տարեկան արտադրում է 70-ից 80 միլիարդ խմ բնական գազ և բացի Չինաստանից իր գազի որոշ բաժինը երկու խողովակագծերի միջոցով փոխադրում է ԻԻՀ, իսկ հեղուկ գազն արտահանում է տարածաշրջանի այլ երկրներ:
---
Վրաստանի պաշտպանության նախարարությունը տեղեկացրել է այդ երկրում վրացի, ամերիկացի և բրիտանացի զինծառայողների համատեղ զորավարժության մեկնարկի մասին:
Վրաստանի պաշտպանության նախարարության հաղորդման համաձայն՝ զորավարժություններին մասնակցում է 1300 զինծառայող, այդ թվում՝ 500 վրացի , 650 ամերիկացի, և 150 բրիտանացի զինծառայող:
Զորավարժության ընթացքում առաջին անգամ կօգտագործվեն M1A2 Abrams տանկեր,որոնք, ինչպես նշվում է, ԱՄՆ-ն առաջին անգամ ուղարկել է Վրաստան:
Զորավարժությունները Վրաստանի «Վազիանի» զորավարժարանում կշարունակվեն մինչև մայիսի 26-ը։
Զորավարժության անցկացումը վկայում է այն մասին,որ Վրաստանի ղեկավարները ցանկանում են իրենց ռազմական համագործակցություններն ընդլայնել արևմտյան պետությունների հետ: Թբիլիսիի ղեկավարները նման համագործակցությունները համարում են նախադրյալներ՝ արևմտյան ռազմական կառույցներին անդամակցելու համար:
Ռուսաստանի ԱԳ նախարարությունն ավելի վաղ մի հաղորդագրություն հրապարակելով ՆԱՏՕ-ին մեղադրել էր Կովկասի տարածաշրջանում անկայունություն ստեղծելու մեջ: Անցած ուրբաթ օրը հրապարակված այս հաղորդագրությամբ Ռուսաստանի ԱԳ նախարարությունը նաև մտահոգություն էր հայտնել Վրաստանի ու ԱՄՆ-ի համատեղ զորավարժության կապակցությամբ:
Ռուսաստանի ԱԳ նախարարությունն այս հաղորդագրության մեջ ընդգծել էր, որ Մոսկվան Վրաստանի տարածքում ՆԱՏՕ-ի զորայինների մասնակցությամբ այս զորավարժությունը Կովկասի տարածաշրջանի ռազմական ու քաղաքական իրավիճակը մտածված կերպով ապակայունացնելու ուղղությամբ վերցված հրահրիչ քայլ է համարում:
Թվում է, որ դեպի արևելք ընդլայնվելու իր քաղաքականության շրջագծում ՆԱՏՕ-ն ցանկանում է հնարավորին չափով իր դիրքերն ամրապնդել Կովկասի տարածաշրջանում: Թեև Հարավային Կովկասի եռյակ երկրներից համարվող Վրաստանը 21-րդ դարի առաջին տասնամյակում մեծ ջանք գործադրեց ՆԱՏՕ-ին անդամակցելու ուղղությամբ, սակայն այդ քայլն իր կարմիր գիծը և իր ազգային անվտանգության դեմ ուղղված սպառնալիք համարող Ռուսաստանի հակառակությունը պատճառ դարձավ, որ Թբիլիսիի արևմտամետ իշխանությունների այդ երազանքն իրականություն չդառնա:
---
«Քասա-1000» նախագծի շահագործման հանդիսությունն անցած շաբաթ տեղի ունեցավ Տաջիկստանում: Տաջիկստանի Թորսունզադե քաղաքում կայացած հանդիսությանը մասնակցում էին Տաջիկստանի նախագահը, Աֆղանստանի կառավարության գործադիր խորհրդի նախագահը, ինչպես նաև Պակիստանի ու Ղրղզստանի վարչապետները: Հանդիսությանը ներկա էին նաև Տաջիկստանի, Աֆղանստանի, Պակիստանի, Ղրղզստանի, ինչպես նաև միջազգային ու տարածաշրջանային կազմակերպությունների և միջազգային ֆինանսական կառույցների պաշտոնական պատվիրակություններ:
«Քասա-1000»-ը կենտրոնական ու հարավային Ասիայի տարածաշրջանային առաջին համատեղ նախագիծն է, որը ներառում է Տաջիկստանի, Ղրղզստանի, Աֆղանստանի ու Պակիստանի էլեկտրաէներգիայի ցանցերի միացումը: