Ապրիլ 09, 2022 15:30 Asia/Yerevan

Հարգարժան բարեկամներ ամփոփելով շաբաթը, կանդրադառնանք Միջին Ասիայի և Կովկասի կարևորագույն իրադարձություններին,որոնց խորագրերը ներկայացրեցինք Ձեր ուշադրությանը։

 

ԻԻՀ կոոպերատիվների, աշխատանքի և սոցիալական բարեկեցության նախարարության միջազգային հարցերի գլխավոր տնօրենը ողջունել է Իրան-Հայաստան տնտեսական հարաբերությունների ընդլայնումը։

Հայաստանի աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության միջազգային հարցերով տնօրենի հետ տեսակապի միջոցով կայացած հանդիպման ժամանակ,  Համեդ Ֆորուզանն ասել է. «Իրանի աշխատանքի նախարար Հոջաթոլլա Աբդոլմալեքիի Երևան կատարելիք այցի շրջանակում, այդ երկրում կբացվի ԻԻՀ առևտրի կենտրոն, որը կծառայի որպես Իրանի տնտեսական հնարավորությունների մշտական ​​ցուցադրության վայր»:

Նա հավելել է. «Արտադրության ու առևտրրի ոլորտներում երկու երկրների հնարավորությունները բացահայտելու նպատակով, կկնքվի համագործակցության հուշագիր:

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության միջազգային կապերի տնօրեն Մինասյանը հանդիպման ժամանակ նշել է.«Հաշվի առնելով Իրանի կոոպերատիվների, աշխատանքի և սոցիալական ապահովության նախարարության չափերը,  երկու կողմերի համագործակցությունը կարող է լինել շատ արդյունավետ և դրական»:

-----------------------

Բրյուսելում ՀՀ–ի ու Ադրբեջանի ԱԳ նախարարներին հանձնարարվել է սկսել խաղաղության ապագա պայմանագրի նախապատրաստական աշխատանքներն ու այս ուղղությամբ ձեռնարկել բանակցություններ ու շփումներ։ ՀՀ կառավարության նիստում, ներկայացնելով բրյուսելյան հանդիպումների մանրամասները` ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան։

«Սա նշանակում է, որ խաղաղության պայմանագրի վերաբերյալ Հայաստանի ու Սդրբեջանի ներկայացրած սկզբունքներն ու հարցերը պետք է ի մի բերվեն, և, բանակցությունների արդյունքներով, հասցեագրվեն»,– ասաց Փաշինյանը։

ՀՀ վարչապետը վերահաստատեց այն դիրքորոշումը, որ ՀՀ իշխանության համար Ադրբեջանի ներկայացրած 5 առաջարկներն ընդունելի են, բայց դրանք չեն ամբողջացնում խաղաղության օրակարգը։

«Մեզ համար սկզբունքային նշանակություն ունի ԼՂ–ի ժողովրդի անվտանգության երաշխիքները, նրանց իրավունքների ու ազատությունների պաշտպանությունը, ինչպես նաև ԼՂ–ի վերջնական կարգավիճակի ճշգրտումը»,– ասաց Փաշինյանը` հավելելով, որ այս հարցերն ընդգրկված են Ադրբեջանին ներկայացված պատասխանում ու պիտի դառնան բանակցությունների առարկա։

Ապրիլի 6-ին Բրյուսելում կայացել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ու Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի եռակողմ հանդիպումը։ Ըստ պաշտոնական հաղորդագրության` հանդիպմանը պայմանավորվել են մինչև ապրիլի վերջ ստեղծել Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանների դելիմիտացիայի հարցերով երկկողմ հանձնաժողով, որը օժտված կլինի նաև սահմանի երկայնքով անվտանգություն և կայունություն ապահովելու հարցերով:

Եռակողմ հանդիպումից հետո Միշելը հայտարարեց, որ որոշել են հստակ գործընթաց սկսել խաղաղության բանակցությունների և հավանական խաղաղության պայմանագրի համար։

Մինչ եռակողմ հանդիպումը Նիկոլ Փաշինյանն առանձնազրույց էր ունեցել Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ` ներկայացնելով ադրբեջանական ստորաբաժանումների վերջին գործողությունների հետևանքով Արցախում ստեղծված իրավիճակը, հումանիտար խնդիրներն ու ընդգծել միջազգային հանրության հասցեական արձագանքի անհրաժեշտությունը:

Եռակողմ հանդիպումից առաջ Շառլ Միշելի հետ առանձնազրույց էր ունեցել նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։

Մինչ Բրյուսել մեկնելը Փաշինյանը հայտարարել էր, որ մտադիր է Ադրբեջանի նախագահի հետ համաձայնեցնել խաղաղ բանակցությունների մեկնարկի հարցերը:

--------------------------

«Հայացք» վերլուծական կենտրոնի տնօրեն, քաղաքագետ Աննա Կարապետյանն անդրադարձել է բրյուսելյան բանակցություններին ու Փաշինյանի՝ ԼՂ-ի վերջնական կարգավիճակի մասին հայտարարությանը։

--------------------

Մոսկվայում Հայաստանի և Ռուսաստանի ԱԳ նախարարներ Արարատ Միրզոյանի ու Սերգեյ Լավրովի համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ Լավրովը լրագրողի խնդրանքով անդրադարձել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների գործունեությանը՝ հայտարարելով, որ չգիտի՝ ինչպիսին կլինի դրա ապագան, քանի որ այդ խմբի շրջանակում այսպես կոչված «ամերիկացի և ֆրանսիացի գործընկերները», ռուսատյացության տենդով տարված, չեղարկել են նաև ԵԱՀԿ ՄԽ եռանախագահությունը՝ հայտարարելով, որ իրենք ՌԴ-ի հետ չեն շփվի այդ ձևաչափում:

«Դա նրանց իրավունքն է, եթե նրանք պատրաստ են զոհաբերել Ղարաբաղի և ամբողջ Անդրկովկասի կարգավորման հարցում շահերը, եթե պատրաստ են զոհաբերել տվյալ պարագայում հայկական կողմի շահերը, ապա դա իրենց ընտրությունն է։ Այս մոտեցումը համարում ենք անպատասխանատու, սակայն դա մեզ հունից չի հանի։ Մենք հավատարիմ ենք ղարաբաղյան իրավիճակի կարգավորմանը և այն բոլոր պայմանավորվածությունների իրականացմանը, որոնք ձեռք են բերվել եռակողմ ձևաչափով Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի Դաշնության ղեկավարների միջև։ Այս ընտրությունը մերը չէ։ Եթե Ֆրանսիան և Միացյալ Նահանգները որոշել են այդպես վարվել, Աստված նրանց դատավոր»,- ասել է Լավրովը:

-----------------------

ՀՀ Վարչապետ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ

Զրուցակիցներն անդրադարձել են հայ-ամերիկյան հարաբերությունների օրակարգային հարցերին և կարևորել տարբեր ոլորտներում երկկողմ փոխգործակցության հետագա զարգացումն ու ամրապնդումը:

Վարչապետը շնորհակալություն է հայտնել ամերիկյան կողմին՝ ժողովրդավարական բարեփոխումների ուղղությամբ Հայաստանին աջակցություն ցուցաբերելու համար և նշել, որ ժողովրդավարության հետագա ամրապնդումը ՀՀ կառավարության որդեգրած քաղաքականությունն է:

Նիկոլ Փաշինյանը և Էնթոնի Բլինքենն անդրադարձել են Հարավային Կովկասում տեղի ունեցող գործընթացներին, Լեռնային Ղարաբաղի շուրջ լարվածության աճին: Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է ադրբեջանական ստորաբաժանումների գործողությունների հետևանքով Արցախում ստեղծված իրավիճակը, հումանիտար խնդիրները ու կարևորել ԱՄՆ-ի հասցեական արձագանքը:

Կողմերը կարևորել են տարածաշրջանում կայունության և խաղաղության ապահովումը՝ ընդգծելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության կարևորությունը: 

ՀՀ վարչապետը և ԱՄՆ պետքարտուղարը մտքեր են փոխանակել Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանագծման և սահմանազատման, տարածաշրջանում կոմունիկացիաների ապաշրջափակման հնարավորությունների, ինչպես նաև Հայաստանի և Թուրքիայի միջև ընթացող երկխոսության շուրջ:

Անդրադարձ է կատարվել նաև միջազգային ասպարեզում տեղի ունեցող գործընթացներին, այդ թվում՝ Ուկրաինայում ստեղծված իրավիճակին:

-------------------------

Բրյուսելում ՀՀ վարչապետի և Ադրբեջանի նախագահի հանդիպման սեմին, ապրիլի 5-ի երեկոյան Հայաստանի ԱԺ-ի ընդդիմադիր խմբակցությունների հրավերով հանրահավաք անցկացվեք Երևանի «Ազատության» հրապարակում: Հանրահավաքին մասնակեցել էին շուրջ 20 հազար Հայաստանի քաղաքացիներ:

Հանրահավաքի ավարտին մասնակիցները հանդես եկան քաղաքական հայտարարությամբ:

Հանրահավաքի եզրափակիչ քաղաքական հայտարարության մեջ ասված է․-«Խաղաղության օրակարգ ստեղծելու համար Ադրբեջանը պետք է վերադարձնի հայ ռազմագերիներին, պատանդներին, այլ պահվող անձանց, ազատազրկման դատապարտվածներին, իր զորքերը հեռացնի ինչպես Հայաստանի ինքնիշխան տարածքից, այնպես էլ ԼՂ-ի տարածքում 2020 թվական նոյեմբերի 9-ի դրությամբ դիրքերին»։

-------------------

Բրյուսելում Բաքվի և Երևանի ղեկավարների հանդիպման նախօրեին Ադրբեջանում և Հայաստանում տեղի ունեցած որոշ կարևոր իրադարձություններ ցույց են տալիս երկու երկրներում դժվար որոշումների կայացման պայմանները։

Այդ կապակցությամբ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Բրյուսել կատարած այցի նախօրեին հրամանագիր է ստորագրել, որով նախարարների կաբինետին հանձնարարել է հնարավորինս արագ իրականացնել Իրանի հետ կնքված երկկողմ համաձայնագիրը։

Իլհամ Ալիևի հրամանագրով, Տնտեսական համագործակցության համատեղ հանձնաժողովի 15-րդ նիստի ժամանակ Իրանի և Ադրբեջանի միջև այս փոխըմբռնման հուշագրի մասին պաշտոնապես հայտարարելով, Ադրբեջանի կառավարությանը հանձնարարվել է ձեռնարկել և իրականացնել անհրաժեշտ միջոցներ՝ այն իրականացնելու համար։

Կասկած չկա, որ վերջին շաբաթների ընթացքում Բաքվի և Երևանի քայլերն աճող անվստահություն են առաջացրել տարածաշրջանում, մինչդեռ այս պարզ շարժումները կարող են ևս մեկ անգամ բոցավառել Ղարաբաղյան երրորդ պատերազմի կրակը։ Թեև բրիտանական և ամերիկյան շրջանակները ղարաբաղյան երրորդ պատերազմը ծրագրել են 2023 կամ 2024 թվականների համար, սակայն այս քաղաքական, անվտանգության և ռազմական պայմանավորվածություններով ու շարժումներով անսպասելի չէ, որ պատերազմը տեղի ունենա ժամանակից շուտ։

Այս կապակցությամբ Հայաստանի պաշտպանության նախկին նախարար, ռազմական և անվտանգության փորձագետ  Նորատ Տեր Գրիգորյանն ասում է. «Հայաստանը ներքին անկարգությունների վտանգի տակ է, մինչդեռ Ադրբեջանի և Թուրքիայի ռազմական տեղաշարժերն ու գործողությունները տարածաշրջանում չեն կարող ունենալ խաղաղ բնույթ»։

 

Միևնույն ժամանակ, շատ փորձագետներ ուշադրության արժանի են համարում Ադրբեջանի նախագահի վերջին հրամանագիրը։ Չպետք է անտեսել, որ վերջին երեք տասնամյակում Իրանը և Ադրբեջանը ստորագրել են տասնյակ փաստաթղթեր և համագործակցության պայմանագրեր։

Իրանի և Ադրբեջանի համագործակցության բազմաթիվ փաստաթղթեր թղթի վրա գրելուց այն կողմ չեն անցել։

Բայց ստեղծված իրավիճակում Բաքվի պաշտոնյաների կողմից հաղորդակցության այս ճանապարհին կարևորություն ցույց տալը կեղծ է և մտածելու տեղիք է տալիս։ Մասնավորապես, Ադրբեջանը, որ չի կարողացել օգտվել Հայաստանի միջանցքից, ձևացնում է, թե կօգտագործի Իրանը, եթե Հայաստանը չօգնի։ Բայց Ադրբեջանի նախագահի հիմնական նպատակը Հայաստանից միջանցք ստանալն է։