Ելք դեպի լույս 676
Հանուն գթած և ողորմած Աստծո:Ողջույն հղելով բարության մարգարե Մոհամմադի անմար հիշատակին եւ բարեւելով Ձեզ հարգելի ռադիոլսող բարեկամներ ներկայացնում ենք «Ելք դեպի լույս» հաղորդումը, Ղուրանի մատչելի մեկնաբանությամբ:Նախորդ հաղորդման ժամանակ ներկայացրեցինք Շոարա սուրահի վերջին այաները: Այս թողարկման ժամանակ կներկայացնենք Նամլ սուրահը:
Նախորդ շաբաթ ավարտեցինք Շոարա սուրահը: Այս հաղորդման ընթացքում կներկայացնենք Նամլ սուրահը: Ղուրանի որոշ սուրահների անունները բնական երևույթների կամ կենդանիների անուններ են: Նամլ նշանակում է մրջյուններ: Պատճառն այն է, որ սուրահի 18-րդ այայում, անդրադարձ է կատարվել մրջյունների միջև խոսակցությանը՝ Սուլեյմանի զորքի շարժվելու ժամանակ:
Նամլ սուրահի առաջին և երկրորդ այաներ
طس ۚ تِلْکَ آیَاتُ الْقُرْآنِ وَکِتَابٍ مُبِینٍ
هُدًى وَبُشْرَىٰ لِلْمُؤْمِنِینَ
Թա, Սին: Սրանք Ղուրանի` լուսավորող Գրքի նշաններն են:
(Այն) հավատացյալների համար առաջնորդվելու (աղբյուր) և ավետիս է:
Այս սուրահն ինչպես Ղուրանի 28 այլ սուրահները, սկսվում է որոշակի հնչյուններով: Այդ սուրահներում անդրադարձ է կատարվում Ղուրանի վեհությանը: Ղուրանը մի գիրք է, որ սկսվել է պարզ և բոլորին հասանելի հնչյուններով: Սակայն ոչ մի մարդ չի կարողացել այս սուրահների նման գոնե մեկ սուրահ գրել: Ղուրանի այաները ճշմարտությունը զատում են սխալից: Այս գիրքը նախատեսված է բոլոր մարդկանց առաջնորդելու համար: Եվ բնականաբար, այս գրքի բարիքներից օգտվում են նրանք, որ հավատում են ճշմարտությանը:
Այս այաները Բարձրյալի խոսքերն են , որ ուղարկվել են մարգարեին: Եվ այս այաները ներկայացվել են երկու անուններով: Առաջինը Ղուրանն է, որովհետև մարգարեն դրա այաները կարդում էր մարդկանց համար: Երկրորդը գիրն է, քանի որ Ղուրանի այաները մարդկանց համար կարդալուց հետո, դրանք գրի էին առնվում մարգարեի որոշ աջակիցների կողմից:
Այս այաներից սովորում ենք.
1. Մարգարեների ընթացքն յուրաքանչյուր հասարակության մեջ, եղել է մշակութային և սկսվել է գրքի ընթարցմամբ: Իսկ գրքի նպատակը եղել է սխալն ու ճիշտն իրարից զանազանելը:
2. Ղուրանի առանձնահատկություններից է դրա գրավոր և հստակ լինեը, ինչպես նաև մարդկանց առաջնորդելը և երջանկության մասին ավետելը:
3. Մարդկանց ուղղված իսկական պատգամն այն է, որ նրանք առաջնորդվելով, կհասնեն ճշմարտության և արդարության:
Նամլ սուրահի 3-5-րդ այաներ
الَّذِینَ یُقِیمُونَ الصَّلَاةَ وَیُؤْتُونَ الزَّکَاةَ وَهُمْ بِالْآخِرَةِ هُمْ یُوقِنُونَ
إِنَّ الَّذِینَ لَا یُؤْمِنُونَ بِالْآخِرَةِ زَیَّنَّا لَهُمْ أَعْمَالَهُمْ فَهُمْ یَعْمَهُونَ
أُولَٰئِکَ الَّذِینَ لَهُمْ سُوءُ الْعَذَابِ وَهُمْ فِی الْآخِرَةِ هُمُ الْأَخْسَرُونَ
Նրանց, ովքեր աղոթում են և ողորմություն տալիս ու հավատում են հանդերձյալ կյանքին:
Մենք նրանց (սխալ) արարքները, ովքեր հանդերձյալին չեն հավատում, զարդարեցինք (որպեսզի մնան) մոլորության մեջ:
Նրանք ենթարկվելու են խստագույն պատժի: Դժբախտությունն է լինելու նրանց բաժինը հանդերձյալ աշխարհում:
Նախորդ այաներից հետո, Աստված անդրադառնում է հավատացյալների առանձնահատկություններին: Նախ վարքագային և հետո՝ գաղափարական: Հավատացյալների ամենագլխավոր առանձնահատկություններից է նամազ կարդալը և զաքաթ վճարելը: Զաքաթը գումար է, որ նվիրվում է կարիքավորներին և պարտադիր է յուրաքանչյուր մուսուլմանի հաար: Նա, ով չունենա այս երկու առանձնահատկությունները, ուրեմն չունի լիարժեք հավատք:
Նամազից ու զաքաթից ավելի կարևոր է հանդերձյալ կյանքի նկատմամբ հավատքը: Նա, ով չունենա այդ հավատքը, կդառնա աշխարհիկ կյանքի ստրուկը, ժխտելով հանդերձյալ կյանքը և չկատարելով որևէ արարք հանուն Աստծու: Բնականաբար, նա, ով չհավատա հանդերձյալին, սխալ արարքները նրա համար կդառնան ճիշտ: Նա կարող է կատարել այնպիսի արարքներ, որ հանդերձյալում խստագույնս պատժվեն:
Ղուրանի տարբեր այաներում խոսվել է այն մասին, որ սատանան մարդու համար արդարացնում է սխալ արարքները: Սակայն այս և մի քանի այլ այաներում, սխալ արարքը մարդուն գեղեցիկ ցույց տալը վերագրվում է Աստծուն: Սխալ արարքը պատճառ է դառնում, որ մարդը սովորի դրան: Մարդը կարող է հասնել անգամ այնտեղ, որ իր սխալ արարքն իր աչքին ճիշտ երևա: Ու նա կսկսի ուրիշներին էլ հորդորել նույն կերպ վարվել: Նման մարդը կշարունակի սխալներ գործել ու առաջ գնալ, շարունակելով հեռանալ ճշմարտությունից: Հանդերձյալ կյանքում, նման մարդկանց սպասվում են խիստ պատիժներ:
Այս այաներից սովորում ենք.
1. Իսլամի առանձնահատկություններից մեկն այն է, որ Աստծու հետ կապը կարևորում է, միևնույն ժամանակ կարևորելով ժողովրդի և հատկապես կարիքավոր խավի հետ շփումը:
2. Մարդը շատ արագ է ընտելանում լավ կամ վատ արարքներին: Իսկ մարդկային այս բնավորությունը սխալ ձևով չդրսևորվելու դեպքում, մարդը բազմաթիվ վնասներ կկրի:
3. Եթե հավատանք հանդերձյալին, կհրաժարվենք շատ արարաքներից, որ մեր աչքին ճիշտ են թվում: Այդ ժականակ, կապրենք աստվածային արժեքների հիման վրա և կխուսափենք ոչ աստվածային արժեքներից:
4. Անհավատությունը հանդերձյալ կյանքի նկատմաբ ու դրա ժխտումը, մարդուն խորապես մոլորեցնում են: