Ելք դեպի լույս 677
Հանուն գթած և ողորմած Աստծո:Ողջույն հղելով բարության մարգարե Մոհամմադի անմար հիշատակին եւ բարեւելով Ձեզ հարգելի ռադիոլսող բարեկամներ ներկայացնում ենք «Ելք դեպի լույս» հաղորդումը, Ղուրանի մատչելի մեկնաբանությամբ:
Նամլ սուրահի 6-րդ այա
وَإِنَّکَ لَتُلَقَّى الْقُرْآنَ مِنْ لَدُنْ حَکِیمٍ عَلِیمٍ
Նա, Ով տերն է իմաստնության և գիտության, քեզ ուղարկեց Ղուրանը:
Նամլ սուրահը սկսվեց անդրադառնալով Ղուրանի վեհությանը և խոսելով այն մասին, թե ինչ դերակատարություն է ունեցել Ղուրանը հավատացյալների առաջնորդության ու երջանկության հարցում: Այնուհետև, այան անդրադարձավ հավատացյալների առանձնահատկություններին ու նրանց ճակատագրին, ովքեր չեն հավատում հանդերձյալ կյանքին:
Այս այան ասում է, որ այս գրքի իմաստությունը բխում է աստվածային իմաստությունից: Քանի որ Աստված գիտի թե ինչն է օգտակար մարդու համար, ուստի որոշակի պատվիրաններ է առաջարկում, որպեսզի մարդուն մոտեցնի արարչագործության նպատակին: Այնուհետև, հաջորդ այաներում, ներկայացվում են օրինակներ՝ աստվածային իմաստությունից:
Այս այայից սովորում ենք.
1. Ղուրանն աստվածային իմաստության դրսևորումն է, իսկ մարգարեն, որ Աստծու կողմից ներշնչվեց, զինված էր երկնային գիտությամբ: Իսկ դա նշանակում է, որ նրա գիտությունը ձեռքբերովի չէր:
2. Կրոնական պատվիրաններն ու վճիռները բխում են աստվածային գիտությունից: Եվ յուրաքանչյուր պատվիրանի ու վճռի մեջ, գոյություն ունի իմաստություն, եթե անգամ մենք դա չընկալենք:
Նամլ սուրահի 7-9-րդ այաներ
یَا مُوسَىٰ إِنَّهُ أَنَا اللَّهُ الْعَزِیزُ الْحَکِیمُ
Մովսեսը մի օր ասաց իր ընտանիքին. «Բոց տեսա, վազեմ դեպի այնտեղ ու ձեզ լուր բերեմ: Թերևս վառված փայտեր բերեմ ձեզ, որպեսզի տաքանաք»:
Եվ երբ գնաց դեպի կրակը, մի ձայն կանչեց. «Օրհնյալ է նա, ով այս կրակի մոտ է և այս կրակի շուրջը: Փառք Տիրոջը՝ տիեզերքի Վեհապետին:
Ո՛վ Մովսես, Ես հզոր և իմաստուն Աստված եմ:
Այս սուրահում անդրադարձ է կատարվում աստվածային 5 մարգարեների կյանքին ու նրանց ժողովուրդներին: Նախ խոսվում է այն մասին, թե ինչպես մարգարե դարձավ Մովսեսը: Երբ Մովսեսն իր ընտանիքի հետ Շոայբ մարգարեի մոտից դեպի Եգիպտոս էր շարժվում, ճանապարհին մոլորվեց ու հանդիպեց ուժեղ փոթորկի: Մովսեսը մտածում էր իր ընտանիքի փրկության մասին: Նա հեռվում նկատեց մի կրակ ու մտածեց, որ այնտեղ հավաքված են մարդիկ, որոնք կարող են օգնել իր ընտանիքին: Մյուս կողմից, նա չէր կարող այդ վիճակով իր ընտանիքին տանել իր հետ, քանի որ կրակի շուրջ հավաքվածները կարող էին լինել ավազակներ: Ուստի նա ընտանիքի անդամներին խնդրեց սպասել իրեն և ինքը գնաց կրակի ուղղությամբ, որպեսզի կրակ բերի իր հետ: Կրակի մոտ հասնելուց հետո, Մովսեսը ոչ մեկին չտեսավ, սակայն տեսավ կանաչ ծառերի արանքում վառվող կրակը: Կրակի բոցերը մոտենում էին Մովսեսին: Նա սարսափեց ու այդ ժամանակ լսեց մի ձայն, որն ասաց,- Ով Մովսես, մի վախեցիր, ես իմաստուն և ամենակարող Աստվածն եմ: Ես ուզում եմ քեզ հռչակել մարգարե: Այս կրակն իմ ուժի ապացույցն է, որը ոչ քեզ և ոչ կանաչ ծառերը չի վառում: Եվ նա, ով կրակի մոտ լինի, իրեն ապահով կզգա:
Այս այաներից սովորում ենք.
1. Մարգարեները ապրում էին սովորական մարդկանց նման: Մովսեսն իր ընտանիքի կարիքները բավարարելու համար դիմեց որոշակի քայլերի և Աստված նրան հռչակեց մարգարե:
2. Եթե Աստված ցանկանա, կրակը կկորցնի իր ուժը: Երբ Աբրահամին նետեցին կրակի մեջ, կրակը, նրան վառելու փոխարեն, հանգեց:
Նամլ սուրահի 10-11-րդ այաներ
إِلَّا مَنْ ظَلَمَ ثُمَّ بَدَّلَ حُسْنًا بَعْدَ سُوءٍ فَإِنِّی غَفُورٌ رَحِیمٌ
Նետիր գավազանդ: (Մովսեսը նետեց այն) ու երբ տեսավ, որ այն օձի փոխակերպված սողում է, (սարսափեց) ու վերադարձավ՝ չնայելով նույնիսկ իր հետևը: «Ով Մովսես, մի վախեցիր, Իմ առաքյալները չպետք է վախենան Ինձնից»:
Նա, ով չարիք գործի և զղջալով առաքինի գործեր անի, (պետք է իմանա), որ Ես ողորմած ու գթած եմ:
Բնական է, որ Մովսեսը, տեսնելով կրակը, մտածեց, թե որտեղից հասկանա, որ Աստված է իր հետ խոսում: Եվ Աստված նրան հրամայեց իր ձեռքի փայտը նետել գետնին: Մովսեսը փայտը գցեց գետին և այն վերածվեց օձի ու շարժվեց դեպի Մովսեսը: Նա վախեցավ ու փախավ: Այնուհետև հնչեց մի ձայն, որն ասաց,- Մովսես, դու հիմա մարգարե ես: Այն ինչ տեսար, հրաշք էր, որպեսզի քեզ համար փաստվի, որ այն, ինչ լսում ես, աստվածային ձայն է: Իսկ այս հրաշքը մարդկանց ցույց տալով, կարող ես ապացուցել, որ Աստծու կողմից ուղարկված մարգարե ես և ոչ թե կախարդ: Ով Մովսես, մեզ մոտ ապահով է ու անվտանգ: Այստեղ չկա ոչ մի վախ կամ սարսափ: Պետք է վախենա նա, ով իր կամ ուրիշների նկատմամբ չարիք է գործել: Իհարկե, եթե անգամ նման անձը հրաժարվի մեղք գործելուց, կարժանանա բարության:
Այս այաներից սովորում ենք.
1. Հրաշքը տեղի է ունենում Աստծու կամքով և մարգարեների միջոցով:
2. Ըստ Աստծու, չարագործը միշտ պետք է սարսափի մեջ լինի և ոչ թե իրեն ապահով զգա:
3. Աստծու ներումը տեղի է ունենում երբ մարդը բարի գործ է անում և հատուցում իր սխալները: