Հունիս 06, 2022 03:20 Asia/Yerevan

Հարգարժան բարեկամներ ներկայացնում ենք գեղարվեստական հաղորդաշարի հերթական թողարկումը,որի ընթացքում կանդրադառնանք անցած շաբաթ մշակույթի և արվեստի ոլորտում տեղի ունեցած կարևորագույն իրադարձություններին։

 

Մայիսի 24-ին Թեհրանի Սաբա մշակութային կենտրոնի «Ֆարշչյան»սրահում իր աշխատանքն է սկսել «Հայաստանում ծնվածները» խորագրով ցուցահանդեսը:

Ցուցահանդեսը կազմակերպվել է Արտակ Մանկուկյան ազգային թանգարանի և նույն կենտրոնի համատեղ ջանքերով: Ցուցահանդեսին ներկայացվել են Հայաստանի արվեստագետների 25 գեղանկարչական աշխատանքներ: Ցուցահանդեսը շարունակվելու է մինչև հունիսի 2-ը:

 

 

Գրքի հանրահռչակման ու տարածման գործում մեծ ավանդ ունեցող «Բուկինիստը», որն այս տարին տոնում է իր 90-ամյակը, ընդլայնում է  ծրագրերը:

«Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում «Բուկինիստ» ընկերության տնօրեն Խաչիկ Վարդանյանը նշեց, որ  աշխատանքները տարբեր ուղղություններով են: Առաջնահերթություններից են գիրքը սահմանամերձ, հեռավոր համայնքներում առավել հասանելի դարձնելը:

«Երկարամյա աշխատանքի ընթացքում իմ նպատակներից էր «Բուկինիստը» Երևանի այցեքարտերից մեկը դարձնելը: Կարծում եմ՝ դա մեզ որոշ չափով հաջողվել է: Այժմ մեր խնդիրն է դուրս գալ շրջաններ, սահմանամերձ, հեռավոր գյուղեր: Այդ համատեքստում նախատեսում ենք ինչպես մասնաճյուղերի ցանցն ընդլայնել դեպի մարզեր, այնպես էլ առանձին միջոցառումների շրջանակներում այցելել հեռավոր գյուղեր, լինել դպրոցներում: Օրինակ՝ առաջիկայում սպասվող միջոցառումներից մեկի շրջանակում նախատեսում ենք գյուղերի դպրոցներ այցելել մշակույթի նշանավոր գործիչների հետ: Ներկայացնել նրանց, կազմակերպել գրքերի քննարկումներ: Կարծում եմ, որ նշանավոր գործիչներին իրենց դպրոցում տեսնելը աշակերտների համար մեծ երևույթ կլինի»,-ասաց Խաչիկ Վարդանյանը:

«Բուկինիստի» կարևոր ձեռքբերումներից է հրատարակչական գործում հաջողություններ ունենալը: Այն դարձավ ոչ միայն գիրք վաճառող, այլև՝ գիրք ստեղծող ընկերություն: 2000-ականներից սկսած «Բուկինիստը» 200-ից ավելի անուն գիրք ունի հրատարակած: Ծրագրեր կան ընդլայնելու միջազգային համագործակցությունը, ավելացնելու ինչպես թարգմանությունները, այնպես էլ օտարալեզու գրքերի ցանկը:

Այս հոբելյանական տարում «Բուկինիստը» նախատեսում է հանդես գալ մի շարք միջոցառումներով: Մեկնարկը տրվում է «Տոնից տոն» միջոցառմամբ, որի շրջանակում մայիսի 28-ից հունիսի 1-ը կլինեն զեղչված գներ և ընթերցասերները կարող են իրենց նախընտրած ցանկացած գիրք ձեռք բերել մատչելի տարբերակով:

«Բուկինիստ» ընկերության հաղորդակցության բաժնի ղեկավար Աելիտա Չիլինգարյանի խոսքով՝ իրենց նպատակն է տարբեր առիթներ ստեղծել գիրք գնելու, այն միմյանց նվիրելու համար:

«Մենք ցանկանում ենք, որ գիրք նվիրելը, գիրք կարդալը լինի սովորություն: Մենք չսպասենք գիրք նվիրելու օրվան, այլ մյուս տոներն ու առիթները ևս օգտագործենք: Մենք անում ենք ամեն ինչ, որ ընթերցանությունը տարածվի»,- ասաց Աելիտա Չիլինգարյանը:

Այդ նպատակին ուղղված միջոցառումները տարվա ընթացքում շատ են լինելու: «Բուկինիստի» համար հոբելյանական տարին առանձնանալու է հետաքրքիր, ինքնատիպ նախաձեռնություններով:

Խաչիկ Վարդանյանը նկատեց, որ տարբեր ուղղություններով աշխատանքի արդյունքն է, որ տարեցտարի գրքի վաճառքի ծավալներն ավելանում են: 2019 թվականին ունեցել են գրքի վաճառքի ամենաբարձր ցուցանիշը: 2020 թվականի անկումից հետո 2021-ին այնպիսի ցուցանիշներ են գրանցել, որոնք գերազանցել են 2019-ի տվյալները:

---- 

 

Եթերում է Ռ.Մ.-ը.... 

---- 

Համախմբելով արվեստագետներին, ոլորտի գիտակներին ու միջազգային հանրահայտ համադրողներին՝ «Արմենիա Արտ Ֆեյր»-ը Երևանում սկսելու է ժամանակակից արվեստի շաբաթը, որի շրջանակում կցուցադրվեն Հայաստանում, Կովկասում և այլ տարածաշրջաններում ստեղծագործող արվեստագետների աշխատանքները։

Փառատոնի բացման արարողությունը տեղի ունեցավ մայիսի 27-ին «Երևան Էքսպո» կենտրոնում։

«Ավելի քան մեկ տարվա ընդմիջումից հետո, նոր պայմաններին հարմարվելով, Արմենիա Արտ Ֆեյրը վերադառնում է՝ սիրով ընդունելով ինչպես իր նախկին միջոցառումներին մասնակցած հայտնի արվեստագետներին, այնպես էլ նոր մասնակիցներին տարածաշրջանից: Արմենիա Արտ Ֆեյրը եզակի միջոցառում է՝ բացահայտելու ժամանակակից արվեստը և արվեստագետներին Հայաստանից, Կովկասից և այլ տարածաշրջաններից, այդ թվում՝ Մերձավոր Արևելքից, Հյուսիսային Աֆրիկայից ու Ասիայից: Այն հարմար հարթակ է թե´ կայացած պատկերասրահների, թե´ նորեկների համար, բաց և դինամիկ միջավայր, որտեղ հավաքորդներն ու հանրությունը կարող են խելամիտ գնով արվեստի բարձրորակ գործեր ձեռք բերել:

Արմենիա Արտ Ֆեյրին որպես գլխավոր գործընկեր միացել է Ամերիաբանկը` նպաստելով, որ հայ հասարակությունը հաղորդակից դառնա ժամանակակից արվեստի գործերին»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Ըստ աղբյուրի՝ 2022 թվականին «Արմենիա Արտ Ֆեյր»-ն առանձնանալու է Հոնկոնգի Hanart TZ պատկերասրահի հետ համատեղ ներկայացվող չինացի ժամանակակից արվեստագետների աշխատանքների՝ երկար սպասված ցուցադրությամբ։

«Այս տարվա «Կրթություն և մշակույթ» ծրագիրը՝ արվեստի փորձագետների և ազդեցիկ ներկայացուցիչների մասնակցությամբ, անդրադառնալու է տարածաշրջանի զարգացման կարևոր հարցերին և միտումներին համաշխարհային արվեստի համատեքստում: Ծրագիրը վարում և ղեկավարում է բրիտանացի արվեստի փորձագետ և գրող դոկտոր Իյեն Ռոբերթսոնը:

---

 

Ժամանակավոր փառատոնը, որը Երևանում կանցկացվի հունիսի 2-5-ը, մեկ հարկի տակ կհամախմբի հայաստանյան ներկայացումներին, Ռուսաստանից, Վրաստանից, Ուկրաինայից, Գերմանիայից մի շարք հեղինակների նախագծեր։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ կատարողական-թատերական ծրագրից բացի փառատոնի շրջանակում անցկացվելու են հանրային քննարկումներ և զրույցներ։ Միջոցառումները տեղի կունենան Փոքր թատրոնում, Նորարար փորձառական արվեստի կենտրոնում (ՆՓԱԿ), «Բաբելոն» թատրոնում և բացօթյա տարբեր վայրերում։

Փառատոնը կազմակերպում է «Քրոնոտոպ» ժամանակավոր միավորումը` համագործակցելով Փոքր թատրոնի հետ: Աջակցում են «Հայ ֆեստ» թատերական փառատոնն ու ՆՓԱԿ-ը:

 Հիմնական գաղափարը ձևակերպելով՝ փառատոնի համակարգողները նշում են. «Թատրոնը մարդկանց համախմբում է: Թատրոնը հնարավորություն է տալիս միասին մտածել և միասին գործել, վերստեղծել ինքներս մեզ և մեզ շրջապատող աշխարհը։ Թատրոնը կարող է դա անել, երբ մնացածն անզոր են, և այն պետք է շարունակի դա անել։ Թատրոնը կարող է և նորից կսկսի դա անել՝ հունիսի 2-5-ը Երևանում»:

 

 

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ մայիսի 27-ին՝ ժամը 18:30-ին, «ՀԱՅ-ԱՐՏ» մշակութային կենտրոնում բացվել է «Խրամատային գեղարվեստ» խորագրով հանրապետական ցուցահանդեսը:

Ցուցահանդեսին ներկայացվել են Ղարաբաղյան պատերազմի մասնակից և նահատակված արվեստագետ զինվորների աշխատանքները:

Ցուցադրության են  դրվել 30 արվեստագետների աշխատանքներ՝ կերպարվեստի, դեկորատիվ-կիրառական արվեստի, լուսանկարչության, քանդակագործության բնագավառներից:

Ծրագրի կազմակերպիչն է «Ղարաբաղյան պատերազմի վետերանների միություն» հասարակական կազմակերպությունը:

Ցուցահանդեսը բաց է եղել մինչև մայիսի 30-ը:

--- 

 

Եթերում է Ռ.Մ-ը...

Ռուսաստանի կինեմատոգրաֆիստների միության ղեկավար Նիկիտա Միխալկովն առաջարկել է ստեղծել Եվրասիական կինոակադեմիա։ Ակադեմիան կկարողանա ստեղծել «Օսկարի» սեփական տարբերակը։

«Արձանիկը կլինի ադամանդե թիթեռ: Դա կլինի եվրասիական «Օսկար»»,- ասել է ռեժիսորը։

Միխալկովը նշել է, որ մրցույթին կմասնակցեն եվրասիական համայնքի բարոյական իդեալներին համապատասխանող ռեժիսորներն իրենց ֆիլմերով։ Նրա կարծիքով, Արևմուտքը հզոր հարձակում գործեց բարոյական և ավանդական արժեքների վրա։

Նա նաև ասել է, որ մրցանակային ֆոնդը պետք է կազմի մինչև հինգ միլիոն դոլար:

 

 

Պետական Էրմիտաժը հաջորդ տարի չի մասնակցի արտասահմանյան ցուցահանդեսներին։ Ռիա նովոստիի հաղորդմամբ ասել է թանգարանի գլխավոր տնօրեն Միխայիլ Պիոտրովսկին։

«Ստեղծված իրավիճակում մենք հաջորդ տարի Ռուսաստանի Դաշնությունից դուրս արտահանման այցեր չենք ունենա: Մենք ունենք մեծ թվով կենտրոններ, որտեղ մենք անում և անելու ենք մեր ցուցահանդեսները Ռուսաստանում»,- ասել է Պիոտրովսկին:

Նրա խոսքով, մոտ ժամանակում Էրմիտաժը մի քանի խոշոր նախագծեր է իրականացնելու։

 

Image Caption

 

Christie's-ը Հոնկոնգում աճուրդի է հանել իսպանացի նկարիչ Պաբլո Պիկասոյի կտավը՝ հոլիվուդյան դերասան Շոն Քոներիի հավաքածուից։ Դերասանի ընտանիքը որոշել է «Տղամարդու կիսանդրին շրջանակում» կտավը վաճառել այն բանից հետո, երբ Քոներին խնդրել էր մահից հետո իր անունով բարեգործական հիմնադրամ ստեղծել։

Շոն Քոնների հիմնադրամը ստացված գումարը՝ 22 մլն դոլար, կնվիրաբերի Շոտլանդիայի, ինչպես նաև Բահամյան կղզիների բարեգործական կազմակերպություններին:

Նշվում է, որ Քոներին 1969 թվականին ստեղծված կտավը գնել էր մահից առաջ՝ 2020 թվականի հոկտեմբերին։

 

 

Գրող Մարգարեթ Էթվուդը, բողոքելով գրքերի արգելքների դեմ, ներկայացրել է իր «Աղախնի պատմությունը» հակաուտոպիայի չհրկիզվող օրինակը, հայտնում է The Guardian-ը։

Penguin Random հրատարակչությունը գիրքը աճուրդի էր հանել եւ տեսանյութ էր ցուցադրել, որում 82-ամյա գրողը փորձում է այրել սեփական գիրքը, սակայն չի ստացվում՝ էջերն ու շապիկը հրակայուն նյութերից են։ «ԱՄՆ-ում եւ ամբողջ աշխարհում գրքերը քննադատվում են, արգելվում, նույնիսկ այրվում են: Այսպիսով, մենք մի գրքի հատուկ հրատարակություն են թողարկել, որը տասնամյակներ շարունակ քննադատվել եւ արգելվել է»,  մեկնաբանել են հրատարակիչներն իրենց գաղափարը: Նրանք ցանկանում են, որ գիրքը «հակագրաքննության հզոր խորհրդանիշ» դառնա:

Այս գրքի թողարկումն արձագանք էր ամերիկյան քաղաքական գործիչներից մեկի՝ դպրոցական գրադարաններում պահման համար արգելված գրքերն այրելու առաջարկին։

Ինքը՝ Էթվուդը, հիշեցրել է, որ իր գիրքը բազմիցս արգելվել է, մասնավորապես, դրա տարածումն արգելվել է Պորտուգալիայում եւ Իսպանիայում։

Չհրկիզվող գիրքը կվաճառվի Նյու Յորքի Sotheby's աճուրդում հունիսի 7-ին։ Այժմ դրա գինը արդեն 45 հազար դոլարի է հասել, հասույթը կուղղվի PEN America գրողների  իրավապաշտպան կազմակերպությանը։