Օգոստոս 06, 2022 09:27 Asia/Yerevan

Հանուն գթած և ողորմած Աստծո:Ողջույն հղելով բարության մարգարե Մոհամմադի անմար հիշատակին եւ բարեւելով Ձեզ հարգելի ռադիոլսող բարեկամներ ներկայացնում ենք «Ելք դեպի լույս» հաղորդումը, Ղուրանի մատչելի մեկնաբանությամբ:

 

Ղեսաս սուրահի 83-րդ այա 

 

تِلْکَ الدَّارُ الْآخِرَةُ نَجْعَلُهَا لِلَّذِینَ لَا یُرِیدُونَ عُلُوًّا فِی الْأَرْضِ وَلَا فَسَادًا ۚ وَالْعَاقِبَةُ لِلْمُتَّقِینَ

Հանդերձյալ կյանքի պալատը պիտի լինի նրանց վարձատրությունը, ովքեր խուսափում են գոռոզությունից ու անառակությունից: Երանելի է նրանց վախճանը, ովքեր առաքինի գործեր են անում:

Այս այան խոսում է այն մասին, որ նրանք, ովքեր իրենց գերադասում են ուրիշներից, պետք է իմանան, որ դրախտում իրենց համար տեղ չկա, քանի որ այն աստվածավախների, համեստ մարդկանց ու բարեպաշտների տեղն է: Գոռոզամտությունը, որ որոշ հարուստների առանձնահատկություններից է, պատճառ է դառնում, որ նրանք մոլորվեն: Պատմում են, որ իմամ Ալին մարդկանց ասում էր. «Ինչպես որ ես իմ իշխանությունը միջոց չեմ դարձրել ձեր նկատմամբ բռնություն  գործադրելու համար, հարուստներն էլ չպետք  է իրենց ունեցվածքը որպես ուրիշներին իշխելու միջոց ծառայեցնեն։

 

Այս այայից սովորում ենք․

1. Հարստությունը չպետք է որպես իշխելու միջոց օգտագործվի։

2. Բարեպաշտ մարդը համեստ է ու գոռոզամիտ չէ։

Ղեսաս սուրահի 84-րդ այա․

مَنْ جَاءَ بِالْحَسَنَةِ فَلَهُ خَیْرٌ مِنْهَا ۖ وَمَنْ جَاءَ بِالسَّیِّئَةِ فَلَا یُجْزَى الَّذِینَ عَمِلُوا السَّیِّئَاتِ إِلَّا مَا کَانُوا یَعْمَلُونَ

Ով որ բարի գործ անի, շքեղ վարձատրություն կստանա: Իսկ ապիրատներն իրենց ոճիրներին համապատասխան կպատժվեն:

Այս այան ասում է, որ Աստծու կողմից մարդկանց տրված պարգևը շատ ավելի մեծ է նրանց արած գործից. 10 անգամ,  հարյուր անգամ կամ ավելի շատ: Բնականաբար, Աստված բարի է նրանց նկատմամբ, ովքեր բարություն են անում սրտանց: Իսկ սխալ արարքների համար, Աստված վերաբերվում է ըստ իր արդարության և յուրաքանչյուր պատիժ սահմանում է ըստ մարդու գործած մեղքի: Հետաքրքիր է, որ այս այան չի ասում, որ Աստված մեղավորներին պատժում է: Այան ասում է. «Նրանց պատիժն այնքան է, որքան նրանց մեղքի մեծությունը: Այսինքն՝ դատաստանի օրը  նրանք դատվելու են ըստ արդարության: Եվ այստեղ շատ կարևոր է իմանալ, որ նրանց սխալ արարքն է պատճառ դառնում որ նրանք պատժվեն»

Այս այայից սովորում ենք․

1. Բարի գործը միշտ էլ գնահատելի  և հատկապես բարձր է գնահատվում հանդերձյալ կյանքում։

2. Միայն բարի գործ անելը բավարար չէ: Մարդը պետք է  իր բարի գործը շարունակի մինչև հանդերձյալ կյանք: Սակայն երբեմն մարդը կարող է իր գոռոզամտության հետևանքով ոչնչացնել իր բարի գործի արդյունքը։

3. Աստված բարի գործի պատասխանը տալիս  է ըստ իր գթության, սակայն սխալ արարքներին պատասխանում է իր արդարության համաձայն։

 

Ղեսաս  ուրահի 85-րդ այա

 

إِنَّ الَّذِی فَرَضَ عَلَیْکَ الْقُرْآنَ لَرَادُّکَ إِلَىٰ مَعَادٍ ۚ قُلْ رَبِّی أَعْلَمُ مَنْ جَاءَ بِالْهُدَىٰ وَمَنْ هُوَ فِی ضَلَالٍ مُبِینٍ

 

Նա, ով քեզ սովորեցրեց Ղուրանը, քեզ կվերադարձնի խոստացած վայրը: Ասա. «Աստված գիտի, թե ով է ընթանում ուղիղ ճանապարհով, և ով է բացարձակ մոլորության մեջ»:

Այս և հաջորդ այաները Ղեսաս սուրահի վերջին այաներն են: Դրանցում Աստված հիմնականում դիմում է իսլամի մարգարեին, որ Աստծու հրամանով, Մեքքայից Մադինա գաղթի: Մեքքայի կռապշտները որ մեծ հարստություն ունեին ու մարդկանց թույլ չէին տալիս հետևել նրան, խոշտանգում էին մարդկանց: Եվ ճնշումներն այնքան մեծացան, որ մուսուլմանները հայտնվեցին շրջափակման մեջ: Սակայն երբ հարուստները հասկացան որ իրենց քայլերն անարդյունք են, որոշեցին սպանել մարգարեին: Այդ ժամանակ, Աստված մարգարեին հրամայեց Մեքքայից Յասրեբ գնալ: Մարգարեն ցանկանում էր մնալ Մեքքայում, քանի որ այնտեղ իր ծննդավայրն էր և Աստծու տունը: Սակայն իր հավատքը տարածելու համար, պարտավոր եղավ գաղթել Մեքքայից: Ղուրանն այս այայում դիմելով մարգարեին, ասում է. «Այն Աստվածը, որ քեզ ուղարկեց Ղուրանն ու հորդորեց գաղթել, խոստանում է, որ քեզ կվերադարձնի Մեքքա  և այնպիսի պայմաններում, որ կռապաշտների փոխարեն, այնտեղ իշխես դու և հավատացյալները»: Այնուհետև, դիմելով մարգարեին, այան ասում է. «Նրանց, ովքեր ժխտում են քո առաքելությունն ասա. «Աստված լավ գիտի, թե ում է  ուղարկել ձեզ առաջնորդելու  համար և  ով  է մոլորվել  ու պատրաստ չէ ընդունել աստվածային առաջնորդությունը»։

Այս այայից սովորում ենք․

1. Ղուրանի այաների իջնելը և փոխանցվելը մարդկանց, պատճառ դարձավ, որ անհավատներն ընդդիմանան մարգարեին: Սակայն  Աստված մարգարեին խոստացավ նրան նորից արժանապատվորեն վերադարձնել Մեքքա։

2. Հավատքը միայն աղոթելու ու պահք պահելու մեջ չէ: Մարդկանց պետք է հրավիրել դեպի Աստված։