Ելք դեպի լույս 716
Հանուն գթած և ողորմած Աստծո:Ողջույն հղելով բարության մարգարե Մոհամմադի անմար հիշատակին եւ բարեւելով Ձեզ հարգելի ռադիոլսող բարեկամներ ներկայացնում ենք «Ելք դեպի լույս» հաղորդումը, Ղուրանի մատչելի մեկնաբանությամբ:
Անքաբութ սուրահի 8 և 9-րդ այաներ
وَالَّذِینَ آمَنُوا وَعَمِلُوا الصَّالِحَاتِ لَنُدْخِلَنَّهُمْ فِی الصَّالِحِینَ
Մարդուն պատվիրեցինք, որ բարի լինի իր հոր և մոր հանդեպ: Սակայն եթե նրանք ցանկանան քեզ ստիպել, որ անծանոթ ինչ-որ բան հավասար դասեք Ինձ, մի հնազանդվեք: Դուք ամենքդ Իմ ատյանի առջև եք կանգնելու, և Ես այն ժամանակ ցույց կտամ, թե ինչեր եք արել:
Այն հավատացյալները, որ բարիք են գործել, արդարների կարգին են դասվելու:
Իսլամի տարածվելու առաջին իսկ տարիներին, մի խումբ երիտասարդներ, հավատացին իսլամի մարգարեին ու հրաժարվեցին կռապաշտութունից: Նրանք իրենց ծնողներին նույնպես հորդորում էին հրաժարվել կռապաշտությունից: Ծնողները, որ կռապաշտ էին, իրենց հերթին իրենց երեխաներին հորդորում էին հրաժարվել մարգարեի ուսմունքներից: Որոշ ծնողներ անգամ հացադուլ հայտարարեցին, որպեսզի ճնշում գործադրեն իրենց երեխաների վրա: Սակայն նրանք շարունակեցին հավատալ մարգարեին:
Այս այան, դիմելով այդ երիտասարդներին, ասում է, որ կրոնը կարևոր է անգամ ծնողների գոհունակությունից և չի կարելի զգացմունքներին տրվելով, հրաժարվել կրոնից ու հավատքի ուսմունքներից: Սակայն այաները նշում են, որ ծնողների նկատմամբ հարգանքը պետք է պահպանել ու կատարել նրանց ցանկությունները: Այնուհետև, դիմելով ընտանիքի բոլոր անդամներին, այաներն ասում են. «Ձեր գործերը գրանցվում են ու դուք բոլորդ մի օր պիտի պատասխան տաք դրանց համար: Եվ միայն նրանք կարող են արդարանալ, ովքեր բարի գործ են արել ու հավատացյալ եղել»:
Այս այաներից սովորում ենք․
1. Ծնողների նկատմամբ ուշադրությունը հատուկ է մարդկանց և շատ կարևոր է: Եվ կապ չունի ինչ հավատքի են նրանք հետևում։
2. Անհավատության ու կռապաշտության հրավերը տրամաբանական չէ, քանի որ դրա հիմքում ընկած չէ որևէ գիտական սկզբունք։
3. Երեխաներն իրենք պետք է որոշեն իրենց կյանքի ճանապարհը, իսկ ծնողները պետք է միայն ճանապարհ ցույց տան նրանց։
Անքաբութ սուրահի 10 և 11-րդ այաներ
وَلَیَعْلَمَنَّ اللَّهُ الَّذِینَ آمَنُوا وَلَیَعْلَمَنَّ الْمُنَافِقِینَ
Կան մարդիկ, որ ասում են. «Մենք հավատում ենք Աստծուն», բայց երբ հավատքի համար ինչ-որ նեղություն են կրում, մարդկանց չարչարանքը հավասար են դասում Աստծու պատժին: Իսկ երբ Արարչի կողմից հաղթանակը մոտենա, նրանք գոչելու են. «Մենք քեզ հետ ենք»: Մի՞թե Հավիտենականը չգիտի, թե ինչ է ծածկված իր արարածների սրտերում:
Աստված ճանաչում է նրանց, ովքեր հավատացյալ են և անշուշտ, ճանաչում է կեղծարարներին:
Այս այաներն այն հավատացյալների մասին են, որոնք հավատացյալ են, քանի դեռ չեն հանդիպել դժվարության: Եվ դժվարության հանդիպելու առաջին իսկ պահից, նրանք հրաժարվում են հավատքից: Այաներն ասում են, որ Աստված գիտի մարդկանց մեջ ինչ է անցնում, ինչպես որ գիտի, թե ովքեր են պատրաստ իրենց հավատքը պահպանելու համար նվիրել իրենց կյանքը, ինչպես նաև ովքեր են նրանք, որ մի փոքր դժվարության պատճառով, պատրաստ են հրաժարվել հավատքից։
Այս այաներից սովորում ենք․
1. Որոշ մարդիկ միայն լեզվով են հավատացյալ և չպետք է նրանց հավատքին վստահել։
2. Երբեմն հավատքը պահանելու համար պետք է ջանք թափել: Իսկական հավատացյալներն ընդունում են դժվարությունները հանուն հավատքի։
3. Կեղծավորները դժվարությունների ժամանակ լքում են ասպարեզն իսկ հանգիստ ժամանակ հայտնվում մարդկանց կողքին՝ բարքիներից օգտվելու համար։
Անքաբութ սուրահի 12 և 13-րդ այաներ
Անհավատներն ասում են հավատացյալներին. «Հետևեք մեզ, ու թող ձեր մեղքն ընկնի մեր վզին»: Սակայն նրանք չեն կրելու ուրիշի մեղքը, և անշուշտ, ստում են:
Նրանք կրելու են իրենց (անօրենության) ծանր բեռը ու (նաև) այլ ծանր բեռներ: Վերջին դատաստանի օրը իրենցից հաշիվ պիտի պահանջվի սուտ խոստումների համար:
Կռապաշտները փորձում են հավատացյալներին հեռացնել իրենց հավատքից: Այս այաներն ասում են. «Նրանք հավատացյալներին ասում էին. Վերադարձեք դեպի մեզ ու հրաժարվեք մարգարեից: Եթե դա սխալ չէ, ուրեմն ոչ մի խնդրի առջև չեք կանգնելու: Իսկ եթե դա սխալ լինի, մենք կհատուցենք ձեր մեղքի համար»:
Այնուհետև այան ասում է, որ նրանք ստում են, քանի որ վարձատրությունը և պատիժը միայն Աստծու ձեռքում է և նրանք չեն կարող ձեր մեղքն իրենց վրա կրել: Իհարկե, նա ով այս խոսքի համար մոլորվի, պատժվելու է: Իսկ նա, ով մոլորեցնի մարդկանց, կրկնակի է պատժվելու։
Այս այաներից սովորում ենք․
1. Թշնամիները փորձում են հավատացյալներին ամեն կերպ անհավատ դարձնել. սկսած սուտ խոստումներ տալուց, մինչև խոշտանգում։
2. Իսլամական աշխարհայացքի մեջ ոչ մեկը չի կարող ուրիշի մեղքն իր վրա կրել։
3. Նա, ով մոլորեցնում է ուրիշին, մասնակից է դառնում նրա մեղքին և պետք է պատասխան տա նրա համար, որ մոլորեցրել է մարդկանց։