Ելք դեպի լույս 724
Հանուն գթած և ողորմած Աստծո:Ողջույն հղելով բարության մարգարե Մոհամմադի անմար հիշատակին եւ բարեւելով Ձեզ հարգելի ռադիոլսող բարեկամներ, ներկայացնում ենք «Ելք դեպի լույս» հաղորդումը, Ղուրանի մատչելի մեկնաբանությամբ:
Անքաբութ սուրահի 46-րդ այա
Նվիրական մատյանների հետևորդների հետ վիճեք միայն պարկեշտ ու խելացի (ձևով): Իսկ եթե նրանք ապիրատ են, ասացեք. «Մենք հավատում ենք այն ամենին, որ մեզ ուղարկվեց, ու այն ամենին, որ ձեզ ուղարկվեց: Ձեր ու մեր Աստվածը նույնն է, ու մենք ապավինում ենք Նրա կամքին»:
Նախորդ այաներում խոսվեց այն մասին, թե ինչպես պետք է բանավիճել կռապաշտների ու անհավատների հետ: Այս այան խոսում է այն մասին, թե ինչպես պետք է բանավիճել քրիստոնյաների ու հրեաների հետ: Որպես սկզբունք, այան ասում է. «Այլ կրոնների դավանողների հետ վիճելիս պետք է հարգել նրանց ու լինել քաղաքավարի: Պետք է բանավիճել տրամաբանորեն և ոչ թե գոռոզամտությամբ»:
Այնուհետև այան կարևորում է կրոնների միջև ընդհանրություններին ուշադրություն դարձնելը և ասում, որ տարբերությունները մատնանշելու փոխարեն, ավելի լավ է կարևորել այն առանցքները, որ ընդհանուր են բոլոր կրոնների միջև:
Այս այայից սովորում ենք.
1. Ոչ մուսուլմանների հետ խոսելիս չի կարելի նրանց վիրավորել կամ ծաղրել: Երկխոսությունը պետք է հիմնված լինի բանականության ու տրամաբանության վրա:
2. Մտքերի փոխանակումը և այլ կրոնների դավանողների միջև երկխոսությունը պետք է հիմնված լինի ընդհանրութունների վրա:
3. Աստծուն ու մարգարեին միայն հավատալը քիչ է: Պետք է կատարել նաև նրանց պատվիրանները:
Անքաբութ սուրահի 47-րդ այա
Մենք Ղուրանն իջեցրինք (երկնքից): Նրանք, որ ընդունել են նվիրական մատյանները, հավատում են այս Գրքին: Մեքքայի բնակիչներն էլ մեծ մասամբ հավատում են դրան: Միայն անհավատներն են մերժում մեր վարդապետությունը:
Ինչպես Մովսեսին ուՀիսուսին Աստված ուղարկեց Հնգամատյանն ու Ավետարանը, իսլամի մարգարեին ուղարկեց Ղուրանը: Ուստի պետք է ասել, որ բոլոր սուրբ գրքերի հիմքում Աստծու խոսքն է: Ուրեմն ինչպես որ մուսուլմաններն են հավատում մյուս սուրբ գրքերին, քրիստոնյաներն ու հրեաներն էլ պետք է հավատան Ղուրանին և հարգեն այն:
Այնուհետև այան ասում է, որ ոչ միայն այլ կրոններ դավանողները, այլ նաև կռապաշտներն ու անհավատները, որոնք ճշմարտության ծարավ են, հավատում են Ղուրանին: Եվ միայն գոռոզամիտ անհավատներն են, որ չնայած գիտեն ճշմարտությունը, սակայն պատրատս չեն այն ընդունել: Իհարկե դա որևէ կերպ չի վնասում Ղուրանի ճշմարտացիությանը: Նրանք նման են մի մարդու, ով իր տան պատուհանի հաստ վարագույրը ծածկել է և արևի լույսին թույլ չի տալիս ներս թափանցել: Նա այդպիսով ոչ թե պակասեցնում է արևի լույսն այլ ինքն է զրկվում դրանից:
Այս այայից սովորում ենք.
1. Ղուրանը հարգում է բոլոր կրոնների մարգարեների սուրբ գրքերը և նրանց հրավիրում իսլամ ընդունել:
2. Նա է Աստծու կամքին ենթարկվում, ով գոռոզամիտ չէ:
Անքաբութ սուրահի 48 և 49-րդ այաներ
Դու ոչ մի գիրք չէիր կարդացել սրանից առաջ և քո ձեռքով չէիր գրում: Այլապես նրանք, որ ցանկանում են այն ոչնչացնել, պիտի կասկածեին դրա ճշմարտացիությանը:
Բայց այս լուսավոր նշանները տեղադրված են իմաստնություն ունեցողների սրտերում: Միայն ապիրատներն են ուրանում մեր այաները:
Այս այաներն ասում են, որ իսլամի մարգարեն Ղուրանից առաջ ոչ ուսուցիչ է ունեցել, ոչ դպրոց է գնացել և ոչ էլ գիրք կարդացել կամ որևէ նյութ գրել: Ուրեմն ոչ ոք չի կարող կասկածել, որ Ղուրանն այլ գրքեր ուսումնասիրելու արդյունք է: Ղուրանի հրաշքներից է այն, որ մի մարդ, ով ոչ մի ուսուցչի մոտ չի սովորել, այնպիսի խորը իմաստություն է ձեռք բերել, որ կարողացել է Ղուրանի այաները տարածել մարդկանց շրջանում: Այնուհետև այան ասում է. «Այս գրքի ճշմարտացիությունը թաքնված է դրա այաներում: Իսկ դրանք կարող են հասկանալ միայն այն մարդիկ, որ իմաստուն են»:
Այս այաներից սովորում ենք.
1. Երբեմն հնարավոր է, որ Աստծու կամքով, նա, ով անգրագետ է, ամբողջ մարդկության պատմության ընթացքը փոխի:
2. Պետք է ուշադիր լինել թշնամու նկատմամբ, որպեսզի նա հարձակվելու առիթ չունենա:
3. Նրանք, որ իրոք իամստուն են, Ղուրանի ճշմարտացիությունն ամբողջ էությամբ են ընկալում: