Հիշարժան այցելություն 4
Սրբազան պաշտպանության շրջանը (Իրաքի կողմից Իրանին պարտադրված ութամյա պատերազմ) մինչև ատամները զինված թշնամու դեմ պայքարում Իրանում բնակվող բոլոր ազգերի գաղափարների, հավատալիքների ու համոզումների մաիսնության ու համերաշխության գագաթնակետն էր:
********
Սրբազան պաշտպանության շրջանը (Իրաքի կողմից Իրանին պարտադրված ութամյա պատերազմ) մինչև ատամները զինված թշնամու դեմ պայքարում Իրանում բնակվող բոլոր ազգերի գաղափարների, հավատալիքների ու համոզումների մաիսնության ու համերաշխության գագաթնակետն էր: Իրանում ապրող կրոնական փոքրամասնություններիի երիտասարդ ներկայացուցիչները առզմաճակատի առաջնագծում կռվել են իրենց մուսուլման եղբայրների կողքին: Պատերազմում նահատակվել, հաշմանդամ են դարձել կամ գերեվարվել նրանցից հարյուրավորները։ Կրոնական փոքրամասնությունների մեջ կային ասորիներ, ովքեր երկրի պաշտպանության ու պահպանման համար արել են ամեն ինչ, և այսօր էլ պատրաստ են զոհաբերության, և սա շատ գնահատելի է։ Նրանք նվիրումով մասնակցել են չարի դեմ բարու ճակատներին և անկախ կրոնական պատկանելությունից՝ իրենց կյանքը զոհաբերել են մարդկային բարձր արժեքների և հայրենիքի պաշտպանության համար։ Այսօր մենք պարտավոր ենք լինել այն արժեքների քարոզիչն ու տարածողը, որոնց համար ներդրում են կատարել այս սիրելիները։

************
Գորգիզի որդի Երմի Յաղուբը ծնվել է 1937թ. Ուրմիայում՝ ասորի քրիստոնյա աշխատասեր ընտանիքում: Տարրական ու միջնակարգ ուսումն ավարտել է ծննդավայրում: Միջնակարգ դպրոցից հետո ընդունվել է Թեհրանի համալսարան և ստացել էլեկտրատեխնիկայի բակալավրի աստիճան, համալսարանական կրթությունն ավարտելուց հետո 1965 թվականին (1344 թ.) ուղարկվել է զինվորական ծառայության, իսկ զինծառայության ավարտին` 1967 թվականին (1346 թ.) աշխատել է Խուզեստանի էլեկտրաէներգիայի և ջրամատակարարման կազմակերպությունում: Այդ օրվանից ուշագրավ էր նրա արժեքավոր ծառայությունը Խուզեստանի, հատկապես՝ Ահվազի ժողովրդին, որպես էլեկտրամատակարարման կազմակերպության ղեկավար։ Հետագայում նա դարձավ Խուզեստանի Էլեկտրաէներգիայի փոխանցման նախագծի կառավարիչ և խորհրդատու և ուղարկվեց ԱՄՆ և Ճապոնիա՝ ավարտելու Էլեկտրաէներգիայի փոխանցման նախագծին առնչվող եռամսյա դասընթացները և վերադարձավ հայրենիք գերազանց որակավորումով՝ իր թանկագին և անխոնջ ծառայությունները մատուցելու իր սիրելի ժողովրդին։ Ամուսնացել է 1349 թվականին (1970 թ.) և ունեցել որդի և երկու դուստր։ Այս հավատարիմ և նվիրյալ քրիստոնյան 8 տարի ղեկավարել է Ահվազի ասորիների միությունը։ Նրա անխոնջ ջանքերով կառուցվեց Ահվազի ասորիների տու նմիությունը։ Անմոռանալի են նահատակ Երմի Յաղուբից մնացած հիշողությունները, բարի գործերն ու ջանքերը։
Երմի Յաղուբի նահատակությունից հետո Այաթոլլահ Խամենեին երկու անգամ գնացել է նահատակ Երմի Յաղուբի տուն և նրա դստերն այցելելու։ Այս հանդիպման հիշողության մի մասը հաելի կլինի է լսել նահատակի դստեր խոսքերից:
******************
«Նստել ես անվասայլակի վրա, հայրիկի նկարը վերցրել: Բողոքում ես, որ նա չկա: Այս օրերին, երբ անվասայալակին ես նստում, ավելի շատ ես կարոտում նրան»:
«Հայրիկ, հայրիկ, հայրիկ ... Մի քանի գիշեր առաջ, մոհարամ ամսին մայրիկի հետ անցնում էինք մի պողոտայով: Լացի ու սգո արարողության ձայներ լսեցինք: Սգո արարողություն էր: Մայրիկին ասացի մի քիչ կանգնենք որպեսզի լսեմ բարձրախոսների ձանյը: Մի տղամարդ Իմամ Հոսեյնի դստեր մասին ողբ էր ասում: Ռողայեի մասին: Խոսքերի մեջ մի տող կար, որ երբ լսեցի սկսեցի հեկեկալ»:
«Գնացիր ու ինքդ քեզանից չհարցրիր, որ քո դուստրը հայր չի՞ ուզում»:
Եվ հիմա իմ սիրելի ու անձնուրաց հարիկ: Քո փոքրիկ աղջնակն էր հենց այս խոսքն է քեզ ասում. Գնացիր ու ինքդ քեզնից չհարցրիր, որ քո դուստրը հայր չի՞ ուզում»:
****************
Ասում են, որ երկու ամսական էի, երբ հայրս նահատակվեց։ Ես մորս, քրոջս ու եղբորս հետ Թեհրանում էի, իսկ հայրս Ահվազում մեն-մենակ էր։ Պատերազմի առաջին օրերն էին, և Ահվազը գտնվում էր իրաքյան ագրեսորների ուժգին ռմբակոծության տակ։ Եղել է էլեկտրատեխնիկ ինժեներ, Ահվազի էլեկտրաէներգիայի բաժնի վարիչ։ Այդ օրերին աշխատակիցների մեծ մասը լքել էր աշխատավայրը, բայց հայրս ասել էր, որ այս իրավիճակում մարդիկ իմ կարիքն ավելի շատ են զգում, և ինքը մնացել է Ահվազում։ Ամեն առավոտ ժամը յոթին նա գնում էր իր աշխատավայրը և անձամբ, թեև տնօրեն էր, մինչև գիշերվա տասներկուսը աշխատում էր։ Նա նույնիսկ առիթ չէր ունեցել գալ Թեհրան ու տեսնել ինձ, երբ ես նոր էի ծնվել։ Նա միայն մորս ասել էր, որ ինձ անվանակոչի Ռադրինա։ Նրա անունը Երմի էր։ Հայրիկը ծնվել է Ուրմիայում, իսկ Երմին ատրպատականցիների լեզվով նշանակում է քսան։
1359 թվականի մեհր ամսի 17-ին, նա աշխատավայրի մոտ էր, երբ թշնամու կործանիչները եկան և իրենց ռումբերը լցրեցին ժողովրդի գլխին։ Ռումբերից մեկն ընկել է հորս կողքին, և տասնյակ բեկորնեը վանսել էին նրան։ Երբ նրան հիվանդանոց են տեղափոխել ողջ է եղել ու դեռ գիտակից վիճակում։ Բժիշկ Ալավին՝ նրա մտերիմ ընկերը, գալիս է նրա մոտ և ասում՝ վիրահատարանը պատրաստեք վիրահատության համար։ Վիրահատությունից առաջ հայրը հավաքում է իր ողջ ուժը և բժիշկ Ալավիին մեկ նախադասություն է ասում.
Հոգ տար երեխաներիս մասին և ասա, որ ես նրանց շատ եմ սիրում:
*****************
Առաջին անգամն էր, որ այդ մարդուն տեսնում էի: Դեռ 9 տարեկանս չէր բոլորել: Սուրբ Ծննդյան գիշեր էր և պարոն Խամենեյին եկել էր տոնը շնորհավորելու, մեր որպիսությունն իմանալու և մեր նահատակված հոր մասին լսելու: Երբ նա եկավ միայն ես ու մայրս էինք տանը: Միայն մենք երկուսս: Ռամոնան և Ռոմելը տանը չէին: Նրան հեռուստատեսությամբ շատ էի տեսել, որովհետև այդ մարդը հանրապետության նախագահն էր, որ եկել էր մեր տուն: Պարոն Խամենեին:

Այդ հանդիպումից ոչ մի բան չեմ հիշում: Միայն հիշում եմ, որ փարվել էի նախագահին: Նա էլ հոր պես շոյում էր գլուխս: Այն հանդիպումից երկու լուսանկար բերեցին ինձ: Երբ նայում եմ այդ լուսանկարները, այդ գիշերվա հուշերն արթնանում են: Կարծես թե նա իմ հայրն էր, որ այդպես շոյում էր գլուխս:

*************
Տարիներ են անցնում այդ օրվանից: Իրանի ամենալավ համալսարանի ճարտարապետության ճյուսի ուսանող ես: 20 տարին նոր ես բոլորել ու մուտք ես գործել երիտասարդության շրջան, որ այս չարաբաստիկ դեպքը պատահում է համարդ: Մարմնիդ աջ կողմը լիովին անզգայանում է: Այնքան, որ զգում ես, աջ ձեռք ու ոտք չունես: Նույնիսկ ասեղի ծակոցը չես զգում մարմնիդ աջ կողմում: Ինչու պիտի հենց կյանքի ամենաեռանդուն ու աշխույժ ժամանակ պատահեր այս դեպքը: Չգիտես: Այսինքն ոչ ոք չգիտի: Նույնիսկ գերմասնագետ բժիշկները:
Համարյա բոլոր ազգականները իմացել են հիվանդացել ես ու գալիս են քեզ այցելության, սակայն դու ոչ մեկի տեսնելու տրամադրությունը չունես: Միայն մի հոգի կա, որ սիրում ես գա քեզ այցելության, միայն մի հոգի: Այսինքն չես սիրում գա քեզ այցելելու: Տառապած սիրտդ երազում է, որ այն մարդը գա քեզ այցելության, դու բարևես նրան և նա էլ ջերմությամբ պատասխանի քեզ: Ապա որպիսությունդ հարցնի, քեզ հետ խոսի, իր հուշերից պատմի և քեզ մխիթարի: Մորդ էլ ասել ես երազանքիդ մասին, սակայն նա ասել է ոչ մի խոսք դրա մասին, քանի որ լինելու բան չէ:
Որքան մայրս ասում է, որ նա երկրի առաջնորդն է, ժամանակ չունի գա քեզ այցելության, նրա խոսքը չեմ ընդունում: Այնքան պնդում եմ, մինչև ինքը համոզվում է զանգահարել նրա գրասենյակ և ամոթահարությամբ ասել իմ խնդրանքը: Մի քանի շաբաթ անցնում է ու ոչ մի լուր: Մայրս ասում է չպետք է ակնկալես, որ նա գա քեզ այցելության, սակայն ապարդյուն ես մորս ասածները: Ես դեռ սպասում եմ...
**************
Այսօր առավոտյան զանգահարել են մորս և իմ մասին են հարցրել: Ասում են, որ այս գիշեր գալու են մոտիկից ինձ տեսնելու: Ինքս ինձ մտածում եմ, որ անշուշտ նրա կողմից կլինեն և ուզում են իմ մասին զեկուցել նրան: Մինչև գիշեր անվասայլակի վրա նստած պտտվում եմ սենյակում և տեղս չեմ գտնում: Մայրս հուսահատվել է իմ պահվածքից և չգիտի ինչ անել: Աչքերն արցունքվ լցված են և ձեռքերը դեպի երկինք պարզված և աղոթում է. Տեր Աստված կոտրված սրտով աղջկաս հույսը մի կտրիր:
Դռան զանգը հնչում է և դուռը բացվելուց հետո մի քանի հոգի ներս են մտնում: Սկսում են հարցնել իմ որպիսության մասին: Քանի րոպե նրանց գալուց հետո ասում են, որ մենք ձեր որպիսության մասին չենք զեկուցելու առաջնորդին, մեկ-երկու րոպե հետո առաջնորդն ինքը կգա այստեղ...
Այլևս այդ մարդու ձայնը չեմ լսում: Սիրտս ցնծում է ուրախությունից և աչքերս արցունքով թրջված: Նայում եմ հորս նկարին ու ասում եմ.«Սիրելի հայրիկ, շնորհակալ եմ, որ մտածում ես աղջկադ մասին»:
***************
Նախքան պարոն Խամենեիի ներս գալը, մեծ քույրս Ռամոնան, որ ֆիզիոթերապևտ է գալիս ու պինդ գրկում է ինձ և մի քանի անգամ համբուրում է այտերս: Նախորդ անգամ, որ պարոն Խամենեին եկել էր նա տանը չէր և տարիներ ափսոսում էր այդ առիթը կորցնելու համար: Գիտեր էր, որ այլևս առիթ չի լինի պարոն Խամենեիին մոտիկից տեսնել այն էլ մեր տանը:
Նա միշտ ինձ ասում էր.«երանի քեզ, որ այն գիշեր տանն ես եղել ու նստել ես պարոն Խամենեիի կողքին»: Կարծում էի, որ այդ նախադասությունը ինձ ուրախացնելու համար է ասում, սակայն հիմա իր հոգեվիճակից հասկանում եմ, որ ոչ, նա իսկապես ափսոսել ու անհանգիստ է եղել այդ հանդիպմանը բացակա լինելու համար: Այս գիշեր, այն հանդիպումից 13 տարի անց Ռամոնան մոտիկից տեսավ պարոն Խամենեիին:

Պետք է տեսնեիք մորս հոգեվիակը: Բնավ չի հավատում, որ պարոն Խամենեին ժամանակ է հատկացրել ինձ այցելելու համար: Հեղափոխության առաջնորդը գա՞ ասորի ընտանիքի այցելության. Այն էլ երկրո՞րդ անգամ: Բնավ չէր հավատում: Իր վզնոցի խաչը պահել է շուրթերի առաջ և մրմնջալով շնորհակալություն է հայտնում Սուրբ Մարիամ աստվածածնից:
Հորաքույրս նույնպես ներկա է հանդիպմանը: Մի քանի ժամ առաջ է Համադանից եկել ինձ տեսնելու, և ներկա է այս հանդիպմանը:
Պարոն Խամենեիի մեր տուն մտնելու պահօմ տան բոլոր անդամները հուզված են: Մայրս ձեռքերի կրծքին դրած, աչքերը լցվել են արցունքով: Հորաքուրս իբրև հարգանք գլուխ է խոնարհել և ես... Ես անվասայլակի բռնակների օգնությամբ, դժվարությամբ ոտքի եմ կանգնում և լայն ժպտում եմ:

Հարգելի ունկնդիրներ, այս հանդիպման պատմության շարունակությունը կներկայացնենեք հաջորդ թողարկման ընթացքում: