Մարգարայի անցակետը մի քանի օրով կբացվի. ՀՀ–ն մարդասիրական օգնություն կուղարկի Լիբանան
https://parstoday.ir/hy/news/armenia-i246488-Մարգարայի_անցակետը_մի_քանի_օրով_կբացվի._ՀՀ_ն_մարդասիրական_օգնություն_կուղարկի_Լիբանան
Հայաստանը Թուրքիայի տարածքով մարդասիրական օգնություն կուղարկի Լիբանան։ Որոշումն ընդունվեց ՀՀ կառավարության այսօրվա նիստի ժամանակ։
(last modified 2026-06-11T09:26:50+00:00 )
Հունիս 11, 2026 12:52 Asia/Tehran
  •  Մարգարայի անցակետը մի քանի օրով կբացվի. ՀՀ–ն մարդասիրական օգնություն կուղարկի Լիբանան

Հայաստանը Թուրքիայի տարածքով մարդասիրական օգնություն կուղարկի Լիբանան։ Որոշումն ընդունվեց ՀՀ կառավարության այսօրվա նիստի ժամանակ։

Որոշման համաձայն՝ հայ-թուրքական սահմանին գտնվող «Մարգարա» անցակետը կբացվի հունիսի 12-22-ը՝ մարդասիրական բեռների տեղափոխման համար: Այս անցակետը չի գործում և գործող իրավական կարգավորումներով հնարավոր չէ նշված սահմանային կետով անձանց, բեռների և տրանսպորտային միջոցների անցումը:

Ինչպես նշվում է փաստաթղթում, որոշումն ընդունվել է Լիբանանի բնակիչներին, այդ թվում՝ իսրայելական հարձակումների հետևանքով տուժած հայ համայնքի ներկայացուցիչներին մարդասիրական օգնություն ցուցաբերելու համար:

Հիշեցնենք, որ անցյալ տարի Թուրքիան արդեն բացել էր Մարգարայի սահմանային անցակետը` Հայաստանից Սիրիա հումանիտար բեռներ հասցնելու համար: