Թուրք հեծանվորդների խումբը՝ ի համերաշխություն Մինաբի զոհերի, հասել է Հորմոզգան նահանգ
https://parstoday.ir/hy/news/world-i251502-Թուրք_հեծանվորդների_խումբը_ի_համերաշխություն_Մինաբի_զոհերի_հասել_է_Հորմոզգան_նահանգ
Թուրքիայից ժամանած՝ խաղաղության և բարեկամության 25 հեծանվորդներից բաղկացած խումբը, նպատակ ունենալով հարգանքի տուրք մատուցել Մինաբի «Շաջարե Թայեբե» դպրոցի զոհված աշակերտների հիշատակին և համերաշխություն հայտնել նրանց ընտանիքներին, Իրանի մի շարք քաղաքներով անցնելուց հետո հասել է Բանդեր Աբաս։
(last modified 2026-10-19T12:36:40+00:00 )
Հոկտեմբեր 19, 2026 16:05 Asia/Tehran
  • Թուրք հեծանվորդների խումբը՝ ի համերաշխություն Մինաբի զոհերի, հասել է Հորմոզգան նահանգ

Թուրքիայից ժամանած՝ խաղաղության և բարեկամության 25 հեծանվորդներից բաղկացած խումբը, նպատակ ունենալով հարգանքի տուրք մատուցել Մինաբի «Շաջարե Թայեբե» դպրոցի զոհված աշակերտների հիշատակին և համերաշխություն հայտնել նրանց ընտանիքներին, Իրանի մի շարք քաղաքներով անցնելուց հետո հասել է Բանդեր Աբաս։

Ինչպես հաղորդում է Pars Today-ը՝ վկայակոչելով Իրանի «ԻՌՆԱ» լրատվական գործակալությանը, քարավանի անդամներն իրենց ուղևորությունը սկսել են Թուրքիայից։ Ռազիի սահմանային անցակետով Իրան մուտք գործելուց հետո նրանք անցել են մի շարք քաղաքներով, այդ թվում՝ Ուրմիայով, Թավրիզով, Զանջանով, Թեհրանով, Ղոմով, Սպահանից և Շիրազով, ապա հասել Բենդեր Աբաս։ Քաղաքում նրանք ծաղիկներ են խոնարհել զոհերի հիշատակին։

Խումբի պատասխանատու Չենգիզ Յարգըջը հայտարարել է, որ նախաձեռնության նպատակներից են Իսրայելի և ԱՄՆ-ի կատարած հանցագործությունների դատապարտումը, ինչպես նաև Իրանի և Թուրքիայի ժողովուրդների միջև խաղաղության, բարեկամության և համերաշխության ուղերձի տարածումը։

Հայտարարված ծրագրի համաձայն՝ քարավանի անդամները Մինաբում կայցելեն զոհերի հուշահամալիր և «Շաջարե Թայեբե» դպրոց, ինչպես նաև կհանդիպեն քաղաքի բնակիչների և աշակերտների հետ։

Այս նախաձեռնությունը խորհրդանշում է Թուրքիայի ժողովրդի համակրանքն ու զորակցությունը Մինաբի զոհված աշակերտների ընտանիքներին և ընդգծում երկու ժողովուրդների միջև մարդկային ու բարեկամական կապերը։