ԻՀՊԿ-ի խոսնակ․ Աշխարհը կտեսնի, թե ինչ է լինելու
Հոկտեմբեր 19, 2026 16:12 Asia/Tehran
Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի խոսնակն ասել է, որ Իրանի էներգետիկ ենթակառուցվածքների դեմ ցանկացած հարձակում օկուպացված տարածքները ընդմիշտ կվերածի այրված հողի, իսկ դրանք զավթածներին կստիպի ապաստան փնտրել Սինայի անապատում։
Pars Today-ի հաղորդմամբ՝ IRIB-ին հղում անելով, ԻՀՊԿ-ի խոսնակ, գեներալ Հոսեյն Մոհեբին սոցիալական ցանցերում հրապարակված ուղերձում գրել է․ «Թեեւ մեր գիտնական երիտասարդներն անմիջապես կվերականգնեն հասցված վնասը, սակայն Իրանի էներգետիկ ենթակառուցվածքների դեմ ցանկացած հարձակում, օկուպացված տարածքները ընդմիշտ կվերածի այրված հողի, իսկ դրանք զավթածներին թափառական կդարձնի Սինայի անապատում։ Աշխարհը կտեսնի, թե ինչ է լինելու»։