Իրանի համալսարանները (9)
Ողջույն Ձեզ թանկագին բարեկամներ: Ներկայացնում ենք Իրանի համալսարանները հաղորդաշարի 9-րդ համարը: Այսօր զրուցելու ենք Թավրիզի համալսարանի մասին: Ընկերակցեք մեզ:
Վաղեմության առումով Թավրիզի համալսարանը Իրանի երկրորդ համալսարանն է համարվում: Այն Իրանի հյուսիս արևմտյան շրջանի ամենամեծ գիտական կենտրոնն է, որը կարևոր դեր է ունեցել Իրանի այդ տարածքում գիտության զարգացման ու տարածման գործում: Թավրիզի համալսարանի մասնաճյուղերն են Մոհաղեղ Արդաբիլի, Մարաղայի և Բոնաբի համալսարանները:
Չնայած որ Թավրիզի համալսարանի հիմնադրման նախնական գաղափարը արծարծվել է Արեգակնային հիջրեթի 1301թ. (1922թ.) բայց այն գործնականապես հիմնադրվել է Թավրիզ քաղաքի «Ազրբայջան Յունիվերսիթե Սի» համալսարանում ա.հ. 1324թ. : Մասնակի փոփոխություններից հետո վերջապես որպես Թավրիզի համալսարան պաշտոնապես բացվում ու սկսում է աշխատել ա.հ. 1326թ. իր բժշկագիտության ու գրականության երկու ֆակուլտետներով:
Մինչև ա.հ. 1338թ. Համալսարանի շենքերը ցրված էին Թավրիզ քաղաքում: Դրանք առհասարակ վարձակալված շենքեր էին: Մի համալիրում կենտրոնացված լինելու կարիքից և համալսարանի ընդլայնման անհրաժեշտությունից ելնելով, համալսարանի այժմյան վայրում գնվում է 247 հազար ք.մ. ընդհանուր մակերեսով հողամաս և ժամանակի մշակույթի նախարար Դոկտ. Զանգանեի ձեռամբ կատարվում է համալսարանի շինարարական աշխատանքների պաշտոնական բացումը:
Համալսարանի հիմնադրման սկզբից առայսօր համալսարանի անունը բազմիցս փոխվել է: Այս տարիների ընթացքում համալսարանը անվանվել է՝ «Ազրբայջան Միլլի Դար-ոլ- Ֆոնունի», «Ազրբայջան Խալղ Յունիվերսիթե Սի», «Ազրբայջան Յունիվերսիթե Սի», «Թավրիզի համալսարան» և «Ազար Աբադեգան համալսարան»: Եվ վերջապես Իսլամական հեղափոխության հաղթանակից հետո ա.հ. 1357թ. այն կրկին վերանվանվեց «Թավրիզի համալսարան»:
Ներկայումս Թավրիզի համալսարանը, որ իր գործունեության 70-ամյակն է անցկացնում, ունի 21 ֆակուլտետ, Արաս միջազգային վարժարանը, հետազոտական 10 կենտրոն, 3 արբանյակային ֆակուլտետ Ահար, Մարանդ և Միանե քաղաքներում: Ավելի քան 24 հազար ուսանողները, 750 գիտական խորհրդի աշխատակազմը, 200 մասնագիտական ու հանրային լաբորատորիաները, որոնցից մի շարքը Միջին Արևելքում և մի շարքն է միջազգային մասշտաբով բացառիկ են, նահատակների թանգարանը, մշակույթի և պատմության թանգարանը, կենդանաբանական թանգարանը, երկրաբանական թանգարանը և այլն, մեծ պոտենցիալ են Թավրիզի համալսարանի համար, որպեսզի այն համարվի Իրանի բարձրակարգ համալսարաններից մեկը և Իրանի հյուսիս-արևմտյան տարածաշրջանի ամենամեծ բարձրագույն ուսումնական հաստատություններից մեկը: Նույնպես այդ համալսարանի վայրում ա.հ. 1365թ. դեյ ամսի 27-ին, 22 ուսանողների նահատակության պատճառով այս համալսարանը հայտնի է Իրանի համալսարանների Մաշհադ-ոլ-Շոհադան կամ «Նահատակների Մաշհադը»: Հիշյալ ուսանողները տեխնիկական ֆակուլտետում գործունեություն էին ծավալում իրենց հայրենակիցներին օգնելու և նրանց օգտակար հանդիսանալու համար, երբ հայտնվեցին Իրաքի կործանիչների հարձակման թիրախում և նահատակվեցին:
Թավրիզի համալսարանի գիտական գործունեության սկզբից առայսօր շարունակ շնորհալի անձինք, բարձրակարգ անհատներ ու անվանի դեմքեր ինչպես՝ հանգուցյալ Աբդոլռասուլ Խայամփուրը, Հանգուցյալ Ահմեդ Թորանջանին, հանգուցյալ Սեյեդ Հասան Ղազի Թաբաթաբային, դոկտ. Սեյեդ Մահդի Գոլաբին, դոկտ. Բոլուրչյանը և Դոկտ. Մեհրի Բաղերին սովորել կամ դասավանդել են այս համալսարանում: Նույնպես Իրանցի հանրահայտ բանաստեղծ վարպետ Մոհամմեդ Հոսեյն Շահրիարը եղել է այս համալսարանի գրականության ֆակուլտետի պատվո դասախոսներից մեկը:
Թավրիզի համալսարանը ազգային ու միջազգային մասշտաբով բազմաթիվ նվաճումներ է ունեցել, որոնցից կարելի է թվել՝ ըստ Թամսոն Ռոյտերզի դասակարգման Թավրիզի համալսարանի աշխարհի ազդեցիկ 100 համալսարանների շարքում հայտնվելը, 2014թ. Նիդերլանդների Լայդեն ինստիտուտի դասակարգման հիմամբ Իրանում 2-րդ և աշխարհում 531-րդ հորիզոնականում գտնվելը, համալսարանի մեծ թվով դասախոսների ազդեցության շնորհիվ աշխարհի բարձրակարգ դասախոսների 1 տոկոսանոց ցուցակում ընդգրկվելը, բազում աշխատություններ ունեցող գիտնականներ անվանակարգերում հայտնվելը, Իրանի 10 բարձրակարգ համալսարանների շարքում լինելը և մարդուժ դաստիարակելու բերումով Իրանի համապարփակ համալսարանների 6-րդ և բարձրակարգ համալսարանների 10-րդ հորիզոնականում հայտնվելը: Այս բոլորը Թավրիզի համալսարանի ձեռքբերումների միայն չնչին մասն են կազմում:
Նույնպես այս համալսարանը միջազգային մակարդակով խոշոր միություններում այդ թվում՝ Աշխարհի համալսարանների միությունում (IAU), միջազգային համալսարանների միությունում (IUC) և Կովկասյան համալսարանների միությունում ակտիվ ներկայություն ունի և ավելի քան 50 պայմանագիր և համագործակցության փոխհուշագիր է ստորագրել աշխարհի տարբեր համալսարանների այդ թվում՝ Ֆրանսիայի, Իտալիայի, Գերմանիայի, Ճապոնիայի, Թուրքիայի, Ադրբեջանի, Տաջիկստանի, Կիպրոսի, Թայլանդի և այլ երկրների համալսարանների հետ:
Վիճակագրական վերջին տվյալների համաձայն, 1394-1395 ուսումնական տարեշրջանում ավելի քան 24 հազար ուսանողներ սովորել են Թավրիզի համալսարանի ֆակուլտետներում և վարժարաններում, որոնց մեծ մասը հերթականությամբ՝ շինարարության ճարտարագիտության, մեխանիկայի ճարտարագիտության, արտադրության թեքումով մեխանիկայի ճարտարագիտության, էլեկտրականության ճարտարագիտության- կառավարման թեքումով, էլեկտրոնիկայի ճարտարագիտության և պարսից լեզվի ու գրականության ճյուղերի ուսանողներ են: Ամենաշատ ուսանողներ ունեցող ֆակուլտետը Գյուղատնտեսության ֆակուլտետն է:
Թավրիզի համալսարանի գիտական բարձր հեղինակության բերումով մեծ թվով արտասահմանցի ուսանողներ բարձրագույն ուսում ստանալու համար ընտրում են այս համալսարանը, այնպես որ ներկա դրությամբ այս համալսարանի տարբեր ֆակուլտետներում ուսանում են 10 երկրներից եկած 30 արտասահմանցի ուսանողներ: Ավելի շատ հետաքրքրության արժանացած ճյուղերն են՝ աշխարհագրությունը և քաղաքային ծրագրավորումը, անասնաբուժությունը, շինարարության ճարտարագիտությունը, տեղեկատվական տեխնոլոգիաներ և էլեկտրականության ճարտարագիտությունը: Արտասահմանցի ուսանողների մեծ մասը հաճախ հարևան մուսուլման երկրների այդ թվում՝ Մոնղոլիայի, Թուրքիայի, Եմենի, Լիբանանի, Տաջիկստանի, Սիրիայի և Իրաքի քաղաքացիներ են: Էլեկտրականության, համակարգչային ճարտարագիտության ֆակուլտետում ավելի մեծ թվով արտասահմանցի ուսանողներ են սովորում:
Սալահեդդին Ալ-Զուրանին, Եմենցի ուսանող է, ով էկեկտրականության ճարտարագիտության ճյուղում իր ուսումը շարունակելու համար եկել է Իրան: Խոսելով համալսարանի ընտրության մասին Ալ-Զուրանին ասում է, որ Իրանի համալսարանները բարձր մակարդակ ունեն հատկապես Թավրիզի համալսարանը և այդ համալսարանի Էլեկտրականության ճարտարագիտության ճյուղը գերազանց մակարդակ է ներկայացնում աշխարհում: Նա շատ ուրախ է, որ սովորում է Թավրիզի համալսարանում: Նա ասում է, որ Եմենի ժողովուրդը շատ է սիրում իրանցիներին: Ալ-Զուրանին համոզված է, որ Իրանի համալսարանները մեծ հեղինակություն ունեն Միջին Արևելքում:
Լսենք նրան...
«Հանուն բարեգութ և ողորմած Արարչի: Ողջույն մեծ մարգարեին ու նրա շառավղին: Ես Սալահեդդին Ալ-Զուրանին եմ: Եմենի քաղաքացի եմ: Թավրիզի համալսարանի էլէկտրականության ճարտարագիտության ճյուղի ուսանող եմ: Ես Իրանն եմ ընտրել ուսման համար, որովհետև գիտեի Իրանի համալսարանների գիտական մակարդակի մասին, մասնավորապես Թավրիզի համալսարանի մակարդակն ավելի բարձր է իմ երկրի համալսարաններից: Ես ընտրել եմ էլեկտրականության ճարտարագիտության ճյուղը, քանի որ դուք էլ գիտեք Եմենում ինչ է տեղի ունենում, այսինքն պատերազմի պատճառով, որ Սաուդյան Արաբիան հարձակվել է Եմենի վրա և ավերել է այդ երկիրը: Ես և մի խումբ ուրիշներ մեկ տարի առաջ եկել ենք այստեղ և ես Թավրիզի համալսարանն եմ ընտրել և սովորում եմ էլէկտրականության ճարտարագիտության ճյուղը, որովհետև Թավրիզի համալսարանը հայտնի է, մասնավորապես իմ ընտրած ճյուղում: Հնարավորությունների առումով էլ գերազանց է, ժողովուրդը շատ լավ են վերաբերվում մեզ հետ և համալսարանի պատասխանատուների մոտեցումը գերազանց է: Նրանք ուսանողների հարցերին պատասխանում են մեծ սիրով և շատ լավ են ուսուցանում տվյալ առարկան: Փառք Աստծո, որ ես սովորում եմ Թավրիզի համալսարանում: Հուսով եմ բոլոր արտասահմանցի ուսանողները, ովքեր Իրանն են ընտրել հաջողության կհասնեն: Շնորհակալություն եմ հայտնում Իրանի կառավարությանը և Իրանի ժողովրդին: Մենք եմենցիներս պարծենում ենք Իրանով և նրա ժողովրդով և Իրանը մեր ներշնչանքի աղբյուրն »: