Մայիս 21, 2016 19:58 Asia/Yerevan

Ձուկը և ծովամթերքն ընտանիքի առողջության երաշխիք

Անկասկած մարդու երազանքներից մեկն էլ առողջ և հիվանդություններից հեռու կյանք ունենալն է: Մինչ օրս կատարված հետազոտությունների արդյունքում պարզվել է,որ առողջության վրա ազդող երևույթներից մեկը սննդի տեսակն է և սննդամթերքի տեսակներից մեկը, որոնք մեծապես նպաստում են առողջությանն ու կանխում հիվանդությունները ձկներն ու ծովամթերքն են: Սննդի այս տեսակը մեծ սննդակարգի մեջ նշանակություն ունի, այնպես որ եթե շաբաթական 2-3 անգամ զետեղվի ընտանիքի պարենային զամբյուղի մեջ կարող է կանխել մի շարք հիվանդությունների առաջացումը և նույնիսկ նպաստել հիվանդությունից առաջացած տարբեր խանգարումների վերացմանը:

Օմեգա-3 պոլիչհագեցած ճարպաթթուները ալիֆատիկ շարքի ճարպաթթուներ են: Բոլորիս հայտնի է, որ Օմեգա 3-ը նվազեցնում է խոլեստերինի, տրիգլիցերիդների ու ցածր խթությամբ լիպոպրոտեիդների քանակը և նպաստում է բարձր խտությամբ լիպոպրոտեիդների աճին, հետևաբար օգտակար է սրտի և անոթների համար: Օմեգա 3-ը անհրաժեշտ է հենաշարժիչ համակարգի խնդիրներով տառապող մարդկանց համար, քանի որ այն բարձրացնում է անոթների էլաստիկությունը, քչացնում բորբոքումը, լավացնում աճառի կառուցվածքը:

Ձկան միսը իր մեջ պարունակող յուրահատուկ միացությունների բերումով խթանում է օկսիդացման գործընթացը, որի հետևանքով նվազում է մարմնի ճարպային զանգվածը՝ ճարպակալությունը: Օմեգա 3-ը կարևորագույն գործոններից մեկն է, որը պայքարում է արյան բարձր ճնշման, որովայնի շրջանում ճարպերի առաջացման և գյուկոզայի նկատմամբ զգայունության դեմ: Կլինիկական փորձերը ապացուցել են, որ Օմեգա 3-ը ուժեղացնում է ճարպերի օքսիդացումը` իջեցնելով ավելորդ քաշը` կանխելով հետագայում նրա ավելացումը: Ձկան միսն իր մեջ պարունակում է լավ որակի պրոտեին, որը նաև արագ ու դյուրին է մարսվում: Այն մեծ ազդեցություն ունի սրտանոթային հիվանդությունների կանխման մեջ, որովհետև ձկան մսի ճարպերի մեծամասնությունը չհագեցված ճարպեր են և իրենց մեջ պարունակում են չնչին մակարդակով խոլեստերին: Ձկան և ծովային կենդանիների միսը հագեցված է տարբեր տեսակի վիտամիններով ինչպես A, B, D, K և E տեսակի վիտամինների խմբերով: Ձկան մսի մեջ կան տարբեր հանքանյութեր ներառյալ՝ ֆոսֆոր, կալցիում, երկաթ, սելենիում, մագնեզիում, ֆլոր, յոդ և այլ նյութեր, որոնք կարևոր ազդեցություն են թողնում առողջության վրա:

Ձկան միս օգտագործելը նույնպես նպաստում է տեսողությանը և պատճառ է դառնում այն բարելավվի: Այս խնդիրը մեծ նշանակություն ունի նաև տարեցների համար, ովքեր տեսողության թուլություն ունեն: Այս սննդատեսակը բարձրացնելով մարմնի պաշտպանական կամ իմունային ուժը նրան պաշտպանում է վարակներից կամ ինֆեկցիաներից:

Մեր օրերում կատարված հետազոտություններն ապացուցել են, որ ձկան մսի օգտագործումը հրաշալիորեն նպաստում է մի շարք հիվանդությունների այդ թվում՝ արյան բարձր ճնշման, ռեվմատիզմի, թոքախտի, միգրենային գլխացավերի, երիկամային հիվանդություների և այլ հիվանդությունների բուժման ընթացքին: Ֆինլանդիայի «Կոպիո» համալսարանի գիտնականները հաղորդել են, որ շաբաթական երկու անգամ կամ ավելի ձկան միս օգտագործողների մոտ՝ 37 տոկոսով պակասում է ընկճվածությունը և 43 տոկոսով՝ ինքնավնասման մտքերը: Ճապոնացի գիտնականների կողմից 17 տարի տևողությամբ և 265,000 մարդու վրա կատարված ուրիշ հետազոտության արդյունքներից պարզվել է, որ ամեն օր ձկան միս օգտագործող անձանց մոտ ինքնասպանության վտանգը ավելի քիչ է մյուսների համեմատությամբ: Հարվարդի բժշկագիտական համալսարանի բժիշկները նույնպես համոզված են, որ կղզիներում ապրողները, ովքեր մեծ քանակությամբ ձկան միս են օգտագործում հեռու են սթրեսի ու սեզոնային խանգարումների վտանգից: Հետևաբար պարբերաբար կատարված հետազոտությունների արդյունքները պարզել են, որ ընկճվածությամբ տառապող անհատներին բուժելու համար պիտի խորհուրդ տրվի օգտագործել ձկան միս կամ ձկան յուղ:

Ձկան կամ ծովային այլ կենդանիների մսի օգտագործելը ոչ միայն օգտակար, այլև անհրաժեշտ է հղի և նորածիններին կրծքով կերակրող կանանց համար: Քանի որ այս սննդանյութը նպաստում է սաղմի և կաթնակեր մանկան ուղեղի աճման և ներվային համակարգի կատարելագործմանը: Եթե հղի կանայք բավականաչափ ձկան միս օգտագործեն այն կնպաստի հղիության ժամանակ քաշի պահպանմանը: Սաղմի վրա ձկան և ծովային կենդանիների օգտագործման այլ օգտակար հատկություններից կարող ենք հիշել սաղմի և արդյունքում ծննդյան պահին նորածնի քաշի հավասարակշռությունը:

Սննդաբանները խորհուրդ են տալիս օգտագործել արագ շարժվող ձկների միսը: Ձկան միսը չպիտի շատ պինդ լինի: Ավելի լավ է այն լինի թարմ: Ձկան մսի եփման ամենալավ եղանակը խորովելն է, որն ստամոքսի համար ավելի դյուրամարս է քան յուղով տապակած ձկան միսը: