Հիշարժան այցելություն (5)
Նախորդ հաղորդման ընթացքում անդրադարձանք Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդի այցելությանը նահատակ՝Երմի Յաղուբի ընտանիքին:
Նախորդ հաղորդման ընթացքում անդրադարձանք Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդի այցելությանը նահատակ՝ Երմի Յաղուբի ընտանիքի հետ: Սիրելի քրիստոնյա նահատակ, ում հիշատակին վենավնավել է Ահվազի Քիանպարսի 21-րդ փողոցը: Այսօրվա հաղորդման ընթացքում կշարունակենք ոխսել նահատակի դստեր հուշերի ամսին, որոնք վերաբերվում են իսլամական հեղափոխության առաջնորդի հետ հանդիպմանը:
...
«Առաջնորդը շրջեց հայացքն ու տեսավ ինձ, որ իհարգանս իրեն կայնած էի և մոտեցավ ինձ: Վերջին մեկ-երկու շաբաթվա ընթացքում առաջին անգամն է, որ անվասայլակից բարձրանում ու կանգնում եմ ոտքիս վրա։
-Նա՞ է վատառողջ օրիորդը:
Մայրս հաստատեց առաջնորդի ենթադրությունը և ես բարևեցի նրան :
Երկար ժամանակ համբերատար, բարությամբ ու ժպիտով նայում էր ինձ: Ես ևս բավարված նայեցի նրան: Ապա հարցրեց.«Փառք Աստծու ավելի լավ ե՞ք»:
Գլխով ահստատող շարժում արեցի ու ասացի, - Այո, լավ եմ:
Պատասխանեց. «Փառք Աստծուն, հուսամ միշտ լավ լինեք»:

«Հայրիկ...Հայրիկ: Հայրիկ չգիտես, որ երբ իմ առողջության մասին հարցրեց, ինչ հոգեվիճակում հայտնվեցի: Թվում էր թե աշխարհի ամենաերջանիկ աղջիկն եմ: Սիրելի հայր, երանի լիների և տեսնեիր ...Միգուցե տեղում էիր և տեսնում էիր»:
Պարոն Խամենեին հարցրեց նաև իմ քրոջ առողջության մասին, ապա մտավ մեր հյուրասենյակ:: Մայրս նստեց նրա կողքին և ես քրոջս խնդրեցի անվասայլակս տանել այնտեղ որտեղ ես նրա դեմ դիմաց կլինեմ:
-Մտածեցին հանդիպել Ձեզ և օրիորդին: Թող Աստված հատուցի ձեզ, ձեզ շնորհի համբերություն, և հզորություն:
Պարոն Խամենեին մորս այս խոսքերն ասելուց հետո հարցրեց, թե ինչ դեպք է պատահել ինձ: Մայրիկը նրան բացատրում էր, իսկ ես հանգիստ ու ամաչելով լսում էի նրանց խոսակցությունը։
Մայրս առաջնակարգ բուժքույր է։Հենց այն հիվանդանոցում է եղել, որտեղ հայրս հանդիպել է նրան ու ամբողջ սրտով սիրահարվել։ Սիրահարվել բուժքույր Ռոնի Բեթ Օշանային:
Մայրս չհրաժարվեց բուժքույրի աշխատանքից նույնիսկ հորս նահատակությունից հետո և չնայած կյանքի դժվարություններին ու խնդիրներին։ Պատերազմի ժամանակ, ութ տարի նա բուժքույր էր աշխատում Իմամ Խոմեյնիի հիվանդանոցում, հատուկ խնամքի կարիք ունեցող վիրավորների խնամքի բաժնում։ Պատերազմից հետո նա դասավանդել է բուժքույրություն, որպեսզի իր տարիների փորձը փոխանցի երիտասարդ ուսանողներին։

Մորս բացատրությունները ավարտվելուց հետ պարոն Խամենեին խոսեց կյանքի դժվարությունների մասին:
«Թող Աստված ձեզ լիակատար ապաքինում պարգևի և հեռացնի տխրությունն ու անհանգստությունը ձեզանից: Իհարկե, կյանքի այս դժվարությունները փորձություններ են մարդկանց համար և աստվածային փորձությունները, ինչպես աշխարհիկ փորձությունները, միայն նրա համար չեն, որ մարդը ինչ-որ բան հասկանա և իմանա...Աստվածային փորձությունների ժամանակ կա նաև այն օգուտը, որ մարդն իրեն ավելի լավ է ճանաչում և ավելի է գիտակցում սեփական էության ուժը: Աստվածային փորձությունը նման է սպորտային մրցույթի: Սպորտային մրցումներում դա և՛ փորձություն է, և՛ սպորտ։ Աստվածային փորձության ժամանակ, եթե համբերատար լինեք ու չկորցնեք հույսն Աստծո հանդեպ, մեկ քայլ առաջ կգնաք: Դուք մեկ քայլ ավելի կմոտենաք աստվածային և հոգևոր աստիճաններին: Սա Աստծո փորձությունների բնույթն է:
Դե իհարկե ոմանց համար պատահում են այս դեպքերը, բայց նրանք դասեր չեն քաղում, նրանց սրտերը չեն մոտենում Աստծուն և ոչ էլ որոշում են ընդունում, որ բարձրյալն Աստծու հետ հաշտվեն: Այն տառապանքը, որը նրանք են կրում, չի տարբերվում այն տառապանքից, որը կրում է հավատացյալը. բայց հավատացյալ մարդն առաջին հերթին մխիթարության ու հանգստության միջոց ունի, երկրորդ՝ ողբերգական դեպքը նրա համար դառնում է հնարավորություն և բարձրանալու աստիճան: Իսկ նա ոչ, նա ցավն ու տառապանքը զգացել է, սակայն ձեռնունայն...Երբ նայում եք մարդկանց կյանքին տեսնում եք որ ամեն մեկը նմանօրինակ խնդրի դիմաց է կանգնած: Ոմանք նման ֆիզիքական խնդիրները ունեն ...բուժման միջոցը չունեն, հիվանդ են, սակայն սրտացավ բուժքույր չունեն»:
Պարոն Խամենեին ձեռքով մորս է ցույց տալիս և սիրտս թրթռում է, որ նման մայր ունեմ: Իհարկե միշտ և ամենուր հպարտացել եմ մայրիկովս, սակայն հիմա երբ առաջնորդը ներկայացնում է մոր բարությունն, այլ կերպ եմ հպարտանում նրանով և ուրախանում, որ ունեմ նրան:
Ապա պրն.Խամենեին դիմում է ինձ և հիշում առաջին հանդիպման մասին, 1367 թվականի Սուրբ Ծննդյան տոնի օրը.
.Ես մեկ անգամ նբույնպես այստեղ եկել եմ: Դուք հիշու՞մ եք այդ ժամանակը։
Միթե կարելի է չհիշել: Այդ օրը, թեև ես ոչինչ չեմ հիշում նրա զրույցներից, բայց իմ կյանքի լավագույն օրերից մեկն էր։ «Այո,այո» ասելով ու գլխուխս թափահարելով ցույց եմ տալիս, որ լավ եմ հիշում։

-Քանի՞ տարեկան էիր այն ժամանակ։
Ես պարոն Խամենեիին պատասխանում եմ «Ութը կամ ինը տարեկան»: Նա գլուխը շարժելով ու հայրական ժպիտով նայում է ինձ։
-Այո: Ժամանակն անցնում է կայծակի պես։ Արդեն անցել է տասներեք տարի։
Պրն.Խամենեին շատ ուշադիր է և զրուցում է բոլորի հետ:
Ես նայում եմ մի փոքրիկ տղայի, ով քրոջս կողքին հանգիստ ու քաղաքավարի և ծնկների վրա նստած է բազմոցին: Պարոն Խամենեիի թոռը։ Ինձ համար շատ քաղցր ու հետաքրքիր է այս տղայի ներկայությունն ու ընկերակցությունը իր պապիկի հետ: Ես ինքս ինձ ասում եմ.«Երանի նրան, ինչպիսի՞ պապիկ ունի...»:

Պարոն Խամենեին մորս հարցնում է եկեղեցի գնալու, ասորիների կրոնական ծեսերի և Թեհրանում նրանց թվի մասին, ապա կրկին ինձ հետ է զրուցում.
-Աղջիկս դուք ցավ չունե՞ք
Ես ժպտում եմ և ցանկանում եմ փարատել այն մտահոգությունը, որ հայրն է տածում իր զավակի առողջության ժամանակ և ասում եմ .«Ոչ ցավ չունեմ»:
Մայրս ասում է. «Քանի որ ձեռքը զգայունություն չունի ,որ կարողանա ձեռնափայտ վերցնել, չի կարողանում քայլել»:
-Ահա, ուրեմն աջ ձեռքդ խնդիր ունի: Ճիշտ իմ աջ ձեռքի պես :
Նա բարձրացնում է իր աջը, ցույց տալիս և ժպտում :
Մինչև հիմա չգիտեի, որ նրա աջ ձեռքը վնասված է։ Երբ ուշադրություն եմ դարձնում, տեսնում եմ, որ նրա ձեռքը դաստակից վար ուղիղ է և չի շարժվում: Աջ ձեռքի մատները անշարժ են։ Կցանկանայի իմանալ այս խնդրի պատճառը...
-Իմ աջ ձեռքը պարալիզացվեց ահաբեկչական գործողության ժամանակ, տեղի ունեցավ 1360 թվականի թիր ամսի 6-ին «ֆորղան» ահաբեկչական խմբավորման կողմից: Որոշ այս ձեռքս ընդհանրապես չեր շարժվում և ուռած էր: Ապա աստիճանաբար զգացի, որ այն ուսից մասամբ շարժվում է: Բժիշկը ինձ ասաց.«Երբ քայլում ես ձեռքերդ բնական ձևով շարժիր»: Ես դա կատարեցի և շարժողականությունը ավելի լավացավ: Հետո աստիճանաբար կարողացա թևս արմունկից ծալել: Այդ ժամանակ, Ամենակարող Աստված մեզ մի դուստր պարգևեց, որը շատ կապված էր ինձ հետ: Նա հաճախ էր ինձ մոտ գալիս նախագահական գրասենյակ և ես գրկում էի նրան: Աստիճանաբար տեսա, որ այս ձեռքով էլ կարող եմ գրկել նրան։Մի օր բժիշկս տեսավ, որ այս ձեռքով գրկել եմ նրան և ինձ շատ քաջալերեց։ Նա ասաց, որ այս երեխան կբուժի իմ ձեռքը...Հենց այդպես էլ եղավ: Գրկում էի նրան ու իջեցնում և աստիճանաբար այս ձեռքիս ուժը վերականգնվեց: Հիմա էլ մատներս և դաստակից վար ձեռք չէ, այլ ձեռքի նման է,քանի որ գրեթե որևե գործ չի կարողանում կատարել և միայն որոշ գործեր է հնարավոր: Սակայն ձեռքը ձեռք է: Հիմա դուք ևս կարող եք Ձեր ձեռքը ավելի լավացնել տարբեր գործողություններով»:
Առաջնորդի խոսքերի հենց սկզբից, երբ իմացա որ նրա դեմ ահաբեկչական գործողություն է կատարվել և վիրավորվել է նրա ձեռքը, հուզվեցի: Նրա խոսելու ողջ ընթացքում գլուխս կախ հայացքս սևեռել էր գորգի մի կետի վրա:
Պարոն Խամենեին կրկին հարցրեց, թե արդյոք ցավեր ունե՞մ: Այս անգամ ցույց եմ տալիս աջ ուսս ու ասում, որ այս հատվածում մի փոքր ցավ ունեմ, ինձ համար աղոթում է ու հետո խոսում վիրավոր ձեռքի ցավի մասին:

«Ես նույնպես սաստիկ ցավեր ունեի։ Մի քանի տարի շատ խիստ ցավեր ունեի: Ի վերջո իմացեք որ ամեն ձևը լինում է:Հիմա, տա Աստված, ցավերը անցնեն ու մենք ականատես լինենք ձեր առողջանալու։ Լավ! Մեր նպատակն էր ևս մեկ անգամ մեր հարգանքն ու նվիրվածությունը հայտնել նահատակի ընտանիքին, ձեզ, հատկապես այս անգամ, մեր այցի հիմնական նպատակն էր հանդիպում օրիորդի հետ, երբ իմացանք, որ վատառողջ է: Բարձրյալն Աստծուց հայցում եմ մեղմացնել ձեր տառապանքները և ամեն օր ավելի ապավինեք Աստծուն, ունենաք հզոր կամք և ինքնավստահություն, որպեսզի կարողանաք կյանքի այս բեռը ավելի դյուրին կրելով առաջ գնալ: Եթե մեզ հետ ինչ որ գործ ունենաք, մեր ընկերները կօգնեն: Եթե անհրաժեշտ զգացիք դիմելու մեզ, մենք Ձեր տրամադրության տակ ենք»:
Այս նախադասությունները ապացուցում են, որ պահն է հասել Պարն .Խամենեիի վերադարձի: Մայրս դիմում է օժանդակության, որպեսզի ինձ ուղարկեն արտասահման և պրն. Խամենեին բարձր գնահատելով երկրի մի երկու հիվանդանոցների հնարավորությունները, ասում է, որ եթե խնդիրը չլուծվի այդ հիվանդանոցներում, արտասահման մեկնելու համար արգելք չկա:
....
Պրն.Խամենեին գնաց և ես թե՝ ուրախ եմ թե՝ տխուր: Ուրախ եմ քանի որ գիտեմ, երկրիս ղեկավարը ինձ հարգում է և իր զբաղեցրած բարձր դիրքով հանդերձ եկավ ինձ այցելության, երկար զրուցեց ինձ հետ և նշեց, որ ինձ այցի է եկել: Ուրախ եմ քանի որ որախ են իմ մայրը, քույրը և հորաքույրս: Իսկ տխուր եմ, որ նա գնում էք անի որ գիտեմ այսուհետ ավելի եմ կարոտելու նրան, քանի որ զգում էի հորս նման բարի է: Ճիշտ հիմակվա նման, որ նրա գնալուց անցել է կես ժամ և ես հասցրել եմ կարոտել նրան...»: