Սեպտեմբեր 13, 2022 13:00 Asia/Yerevan

«Հիշարժան այցելություն» հաղորդաշարի շարքը պատմում է իրանահայ և ասորի նահատակների ընտանիքներին Այաթոլլահ Խամենեիի այցերի մասին: Այս պատմությունները տպագրվել են «Հիսուսը Ղադրի գիշերը» գրքում։

Այսօրվա հաղորդման մէջ նախ կներկայացնենք նահատակ Զորիկ Մուրադյանին։ Նահատակ Զորիկ Մորադյանը ազգությամբ իրանահայ ժամկետային զինծառայող էր, ով համարվում է իրանա-իրաքյան պատերազմում զոհված առաջին իրանահայ զինվորը։

Իրանի դեմ Իրաքի պատերազմի սկզբնական ամիսներին հայկական  առաջնորդարանում ձևավորվեց ռազմաճակատներին օգնության շտաբը։

Շտաբի հաղորդագրության մեջ նշված էր. «Սիրելի՛ հավատակիցներ, ինչպես գիտեք, մեր սիրելի Իրանը պատերազմի մեջ է, պատերազմ, որը պարտադրվել է երկրին, և այս շատ զգայուն օրերին բոլոր իրանցիները նվիրվել են սրբազան գործին՝ պաշտպանելու երկիրը։ Ինչպես յուրաքանչյուր իրանցի, մենք էլ պարտավորություններ ունենք և պետք է ակտիվորեն մասնակցենք Իրանի տարածքային ամբողջականության պահպանման սուրբ գործին։ Հասկանալով այս պարտքը, որոշել ենք մեր պարտքը մատուցել և մասնակցել այս սրբազան գործին` ֆինանսական նվիրատվություններ կատարելով: Մենք վստահ ենք, որ մեր դավանակից հայրենակիցներն այս անգամ ևս չեն վարանի օգնել և աջակցել մարտիկներին, ովքեր պայքարում են Իրանի անվտանգությունն ու տարածքային ամբողջականությունը պաշտպանելու համար»։

Այնուհետև շտաբը պարբերաբար ռազմաճակատ էր ուղարկվում դրամական օգնություն և հումանիտար օգնության բեռներ։ Իրանահայերի փորձն ու հմտությունը միշտ էլ ակնառու է եղել տեխնիկական աշխատանքներում, հատկապես մեքենաների հետ կապված հարցերում։ Հայ տեխնիկական փորձագետների մի քանի խմբեր մեկնեցին  ռազմաճակատներ՝ ծառայելու և պատերազմի ժամանակ խնդիրներ լուծելու իրենց փորձով և հմտություններով։ 

Գեղեցիկ տեսարան էր՝ մահմեդական հոգևորականի կողքին նստած էր հայ հոգևորականը, մեկը Թեհրանի հայերի եպիսկոպոս Արտակ Մանուկյանն էր, իսկ մյուսը՝ Իրանի իսլամական հանրապետության  նախագահ Այաթոլլահ Խամենեին, նստած զրուցում էին։ Սրբազանը ռազմաճակատ էր բերել հայկական օգնության բանկային չեք, որը պատերազմի նկատմամբ հայերի մտահոգության խորհրդանիշն էր։ Նախագահը ջերմորեն սեղմում է եպիսկոպոսի ձեռքը և ասում. «Ես այսօր նստած եմ քրիստոնյա հոգևոր առաջնորդի կողքին, և որևէ տարաձայնություն չկա։ Ես մուսուլման եմ, իսկ դուք՝ քրիստոնյա հոգևորական, և մենք քայլում ենք նույն ճանապարհով և հանուն նույն նպատակի։ Երբեք չեմ մոռանա, երբ Ահվազի խրամատներում զինվորների հետ զրուցում էի, զինվորներից մեկը շրջվեց դեպի ինձ և ասաց. Ես հայ եմ։ Ես ինձ անչափ երջանիկ էի զգում, որ այս հայը կռվում է մուսուլմաներնի կողքին։ Նրանք միասին այնքան եղբայրաբար ու անկեղծ  էին կռվում թշնամու դեմ, որ նա չզգաց, որ ինքն ասքան շատ մուսուլմանների մեջ է, իսկ մյուսները չէին կարծում, որ իրենց ընկերը հայ է։  Բոլորը միասին պայքարում  էին նույն նպատակի համար»:

 Այաթոլլահ Խամենեիի և Արտակ Մանուկյանի հանդիպումը

Այսօրվա հաղորդման մէջ նախ կներկայացնենք նահատակ Զորիկ Մուրադյանին։ Նահատակ Զորիկ Մուրադյանը ազգությամբ իրանահայ ժամկետային զինծառայող էր, ով համարվում է Իրան-Իարք պատերազմում զոհված առաջին իրանահայ զինվորը։

Զորիկ ընահատակվեց ականանետի բեկորից՝ 1359 թվականի հոկտեմբերի 19-ին, երբ ընկերները խրամատում նշում էին ծննդյան տարեդարձը և տորթ էին պատրաստել՝ օգտագործելով ուտելիքի մնացորդներ ու լուցկու փայտիկներ:

Նահատակ Զորիկ Մորադյան

Զորիկը Վահանի և Կատարինայի միակ որդին էր։ Ծնվել է 1339 թվականի հուլիսի 7-ին Թեհրանի  Հեշմաթիե  թաղամասում և ունեցել  է չորս քույր։

Տարրական կրթությունը ստացել է Սահակյան դպրոցում: Իսկ միջնակարգ կրթությունը շարունակել է հայկական Քուշեշ Դավթյան  դպրոցում։ Զորիկը հնարավորություն ուներ կրթաթոշակ ստանալով մեկնել  արտերկիր, սակայն չընդունեց կրթաթոշակը և կամավոր գնաց զինվորական ծառայության։ Շահրուդում երեք ամիս զորավարժությունների մասնակցելուց հետո տեղափոխվել է Ուրմիայի 64-րդ դիվիզիոն։ Նա ութ ամիս զինվորական ծառայություն էր անցել, երբ սկսվեց պարտադրյալ պատերազմը, և նա նույնպես մեկնեց ռազմաճակատ։

Նահատակ Զորիկ Մուրադյան

Նահատակ Զորիկի կյանքի նկարագրությունըլսենք նրա վշտահար մոր խոսքերով:

Մայրը, փորձելով ցույց չտալ իր հուզմունքը, ասում է.«Նա ընտանիքի միակ տղան էր, ես ու նրա չորս քույրերը շատ էինք սիրում Զորիկին։ Նա շատ աշխատասեր և խելացի էր: Նա գերազնց սովորող աշակերտ էր։ Համալսարանի ընդունելության քննությանը կարողացել էր արտասահման մեկնելու կրթաթոշակի քվոտա ստանալ, բայց չգնաց»:

Նա ասում էր. «Ես երբեք չեմ հեռանա Իրանից։ Ես սիրում եմ ծառայել իմ երկրին և կրել զինվորական համազգեստ»։

Ասացի, որ թույլ չեմ տա միակ տղայիս  գնա բանակ։ Բայց, այնուամենայնիվ, նա կարողացավ փափկացնել իմ սիրտը և ստանալ իմ համաձայնությունն և գնալ զինվորական ծառայության։

Նահատակ Զորիկ Մուրադյանի մայրը

Որոշ ժամանակ անց Զարիկին Ուրմիայից տեղափոխում են Փիրանշահրի զորանոց՝ Իրանի և Իրաքի սահմանի զրոյական կետ։ Հայրը, որ այնտեղ բեռներ ու ապրանքներ էր տանում, միշտ գնում ու գտնում էր նրան։ Ինքը արձակուրդ էր գալիս: Նա ինձ ասում էր, թե ինչքան սիրված է իր ընկերների մոտ և որքան շատ են սիրում իրեն այնտեղ։ Երբ բաասակաները որ ներխուժեցին Իրան, սիրտս վկայեց, որ նա նահատակվելու է: Չգիտեմ ինչու: Միգուցե այն պատճառով, որ ես գիտեի, թե տղան որքան հերոս է: Պատերազմի սկսվելուց տասը-տասնհինգ օր հետո ես երազում տեսա, որ նա ծնկից վիրավորվել է։ Երբ ես գոռացի, նա ձեռքը դրեց ծնկի վրա և ասաց. «Մի անհանգստացի մայրիկ, ոչինչ չի պատահել»: Երբ արթնացա, ես էլ էի վախենում, որ երազս  իրականություն կլինի...

Առավոտյան դուրս եկա խանութ գնումներ անելու և տեսա, որ զինվորական համազգեստով մի զինվորական խոսում էր մի քանի մուսուլման հարևանների հետ։ Ես հիշեցի Զորիկին ու հոգուս խորքում աղոթեցի, որ Աստված պահի այս զինվորներին իրենց ծնողների համար։ Երբ հարևաններն ինձ տեսան, ձեռքով ցույց տվեցին: Զինվորը եկավ ինձ մոտ։ Նա ասաց. «Բարև, ներեցեք, դուք Զորիկ Մուրադյանի մայրն ե՞ք»: Երջանիկ էի, ուրախացա։ Երեկ գիշերվա երազը մոռացել էի, մի պահ մտածեցի Զորիկի ընկերն է ու նրանից նամակ կամ լուր է բերել։ Այո, տղաս,- ասացի ես ոգեւորված: Ես նրա մայրն եմ։ դու նրա ընկերն ես, երբ զինվորը տեսավ իմ հուզմունքը, հուզվեց և գլուխն իջեցրեց: Նա աջ ձեռքի թուղթը մեկնեց ձախ ձեռքին և դողդոջուն ձայնով ասաց. «Կներեք մայրիկ, նրա հայրն այստեղ է՞»: Երբ նա այսպես ասաց, աշխարհը փլվեց ինձ վրա։ Հետո հիշեցի երազը ու հասկացա, որ այս զինվորն ինձ բերել է Զորիկի նահատակության լուրը։Ես ճչացի ու ընկա հենց այնտեղ՝ փողոցի մեջտեղում։ Պատերազմից ընդամենը տասնինը օր էր անցել, երբ ես ու ամուսինս՝ պարտադրյալ պատերազմի առաջին հայ նահատակ զինվորի ծնողները դարձանք։

Նահատակ Զորիկ Մուրադյանի ծնողները

Զերիկի ասպետությունը պատերազմի ժամանակ և  նրա նահատակությունը ռազմաճակատում շատերի համար անսպասելի էր. Ե՛վ տեղացիների համար, որոնք հիմնականում մուսուլման էին, և՛ հենց հայերի համար։

Զորիկի հիշատակին նվիրված բազմաթիվ մեծ հավաքներ կազմակերպվեցին երկրի տարբեր եկեղեցիներից մինչև Թեհրանի Հեշմաթիե թաղամասի մզկիթները, որտեղ մենք ապրում էինք։

Արարողությանը եկած նրա ռազմաճակատի ընկերները պատմում էին Զորիկի լավ վարքից, հումորից ու բարությունից։ Ասում էին, որ նա իր մաքուր ժպիտներով ոգևորում էր բոլորին։ Երբ թաղումից տուն վերադարձանք, տեսա, որ փոստատարը Զորիկի նամակն է բերել։ Նամակը, որ Զորիկը ուղարկել էր նահատակությունից մեկ օր առաջ: Նամակում գրված էր. «Մայրիկ, ես լավ եմ։ Մի անհանգստացիր ինձ համար և մի տխրիր ինձ համար: Երբ զինծառայությունս ավարտվի ու վերադառնամ, խանութ կգնեմ ու հորս աշխատանքի չեմ թողնի։ Մենք ավելի մեծ տուն  կգնենք և նման բաներ»: Նա մեզ միշտ հույս էր տալիս։

Զորիկի նահատակությունից հետո ուզում էին փողոցն անվանակոչել նրա անունով։ Հայրը չընդունեց։ Նա ասաց. «Ամեն անգամ փողոցով անցնելիս   չեմ կարող տեսնել Զորիկի անունը»։ Զորիկի նահատակությունից 40 օր անց նահատակվեց նրա մուսուլման ընկերը՝ Մոհամմեդ Գերամին։ Փողոցն անվանակոչել են  նահատակ Գերամիի անունով։ Ամուսինս չդիմացավ միակ որդու բացակայությունը և նրա նահատակությունից մի քանի օր անց կաթված ստացավ և հոսպիտալացվեց։

Հիվանդանոցից դուրս գրվելուց հետո նա այլևս չկարողացավ աշխատանքի գնալ ու մնաց տանը։ Ես մնացել էի միակ որդուս կորցնելու ցավով, ամուսնուս հիվանդանալու տխրությամբ, աղջիկներիս մեծացնելու մտահոգությամբ, ապրելու ծախսերով ու...

Անցավ տասնվեց տարի, և ամուսինս մահացավ։ Նրա մահից հետո աղջիկներիցս մեկը MS-ով հիվանդացավ: Ես երկար տարիներ խնամեցի նրան։ Ես զգում էի, որ Աստված ինձ փորձում էր այդ դժվարություններով։ Իհարկե, իմ սրտում ես շատ շնորհակալ եմ ամենակարող Աստծուն այս դժվարությունների համար, քանի որ Նա ինձ ուժ տվեց այս դժվարություններին դիմանալու համար:

Նահատակ Զորիկ Մուրադյանի մայրը

Այս երեկո, սակայն, ես շատ ուրախ եմ։ Աննախադեպ երջանկություն. Զորիկի նահատակությունից հետո, բացի աղջիկներիս ամուսնությունից ու թոռներիս ծնունդից, ինձ ի սրտե ուրախացնող ոչինչ չկար։ Այս երեկո ես ինձ երջանիկ եմ զգում իմ սրտի խորքից: Անկեղծ ասած, չէի կարող հավատալ, որ մի օր Այաթոլաահ Խամենին կցանկանա ինձ այցելել։ Հատկապես այն ժամանակ, երբ նա ոչ միայն Իրանի հեղափոխության առաջնորդն է, այլև աշխարհի ազատատենչ մուսուլմանների առաջնորդը, ու ամեն օր հազար ու մի կարևոր խնդիր ունի լուծելու։ Աղջիկս շտապում է և հայտնում, որ  Մեծարգո առաջնորդ Խամենեին եկել է։ Ես վեր եմ կենում և նայում սեղանին, այն կոկիկ է, հետո ինձ կարգի եմ բերում, հետո հասնում եմ մուտքի դռան մոտ, որպեսզի առաջինը  ողջունեմ նրան»։