Սեպտեմբեր 13, 2022 13:11 Asia/Yerevan

Ձեզ ենք ներկայացնում «Հիշարժան այցելություն» հաղորդաշարի հերթական համարը: Հաղորդաշարի շրջանակներում ձեզ պատմում ենք իրանահայ և ասորի նահատակների ընտանիքների անդամների հետ ԻԻՀ մեծարգո առաջնորդ Այաթոլլահ Խամենեիի հանդիպումների մասին:Այս այցերի մասին գրված է. «Քրիստոսը՝ Ղադրի գիշերը» գրքում:Այսօրվա հաղորդման ընթացքում նախ կներկայացնենք նահատակ Զորիկ Մուրադյանին: Նախորդ հաղորդման ընթացքում ծանոթացանք նահատակ Զորիկ Մուրադյանի կենսագրական տվյալներին՝ըստ իր մոր պատմածի:

Սրբազան պաշտպանության ժամանակաշրջանը համարվում է  բոլոր էթնիկ խմբերի, գաղափարների և հավատալիքների միասնականության  գագաթնակետը՝ պաշտպանելու մեր սիրելի երկիր Իրանը, մինչև ատամները զինված թշնամու դեմ։ Երկրի կրոնական փոքրամասնությունների քաջարի երիտասարդները, մուսուլմանների կողքին կռվել են ճակատամարտերի առաջնագծում և էպոսներ ստեղծել:Ինչպես քրիստոնյա ռազմիկները,որոնք անսալով  լուսահոգի Իմամ Խոմեյնիի հրամանին, օրինակելի միասնությամբ, առանց մի պահ վարանելու և անկախ կրոնական պատկանելությունից  դիմադրեցին թշնամուն  և իրենց կյանքը զոհաբերեցին հեղափոխության ճանապարհին։

Զորիկ Մուրադյան

 Նախորդ հաղորդման ընթացքում ծանոթացանք նահատակ Զորիկ Մուրադյանի կենսագրական տվյալներին ,ըստ իր մոր պատմածի:Նրա նահատակությունից հետո Այաթոլլահ Խամենեին այցելեց նահատակի ընտանիքին՝ հարգելու և մխիթարելու նրանց:Հանդիպման ինչպիսության մասին պատմում է նահատակի մայրը: 

Պարոն Խամենեին շատ ուրախ և ժպտադեմ,  ,մուտք գործեց մեր տուն և ջերմորեն ողջունեց ինձ,աղջկաս  և փեսայիս: 

-Դուք նահատակի մայրն ե՞ք, այո՞։

- Դուք լա՞վ եք:

-Շատ շնորհակալ եմ։

-Ողջ մնաք, ողջ մնաք:

-Համեցեք.խնդրում եմ համեցեք, բարի եք եկել:

-Աստված ողորմի  Ձեր  նահատակին։

-Ողջ մնաք:Շատ շնորհակալ ենք: 

Պարոն Խամենեին նստում է մեկ հոգանոց  բազմոցին, իսկ ես, աղջիկս ու փեսաս՝ նրա կողքին։Ըստ երևույթին լսել է իմ խնդիրների մասին: 

-Աստված հատուցի ձեզ և համբերություն շնորհի:Լսել եմ, որ  շատ դժվարությունների եք դիմացել:

Հուզմունքը խեղդում է կոկորդս և կախում եմ գլուխս: Զորիկի վիշտը ինձ համար դեռ թարմ է,քանի որ երեսուն տարի է ինչ չեմ կարողացել պատրաստել նրա սիրած ուտեստը:Երբ որևէ մեկը ինձ հետ խոսում է Զորիկի մասին ,դողում է սիրտս և հուզմունքը սեղմում է կոկորդս...

Այաթոլլահ Խամենեիի հանդիպումը նահատակ Զորիկ Մուրադյանի  ընտանիքի հետ

Հաջ աղան մի պահ լռում է ,որպեսզի անցնի իմ հուզմունքը և սրտցավորեն ասում է.«

-Տիկին,հուսով եմ ամենակարող Աստված   Ձեզ վարձահատույց կլինի:

Հուզմունքս խեղդում եմ և փորձում եմ առանց ձայնս դողալու ,շնորհակալություն հայտնել նրան: Շատ շնորհակալ եմ:

Հաջ աղան ակնարկելով պատին կախված շրջանակված նկարին  հարցնում է

-Նրա նկարն է՞

-Այո ,այո: 

Հաջ աղան սկսում է պատմել հեղափոխության ժամանակաշրջանի իր հուշերի մասին: Այն ժամանակվա մասին ,երբ բանտարկված էր Ղեզել Ղալէ բանտում և ընկերացել էր Ավանեսյան անունով մի հայի հետ: Իր հուշերը պատմելիս Հաջ Աղան նշեց ,որ Ավանեսյանը  բանտում ստանձնել էր կրոնական սգո արարողության կայացման պատասխանատվությունը: Ես ասում եմ՝ 

-Իվերջո մենք բոլորս իրանցիներ ենք :Ինչ տարբերություն: Մենք ևս ամեն տարի գնում ենք մզկիթ և Իմամ Հոսեյնի համար ուխտ ենք կատարում:Ինչ տարբերություն:

 -Ոչ,իրանցի լինելուց բացի ,կա նաև այլ խնդիր,Իրանի քրիստոնյաները դրական մոտեցում ունեն Իմամ Հոսեյնի և Ալի Էմիրապետի նկատմամբ: Դա չի առնչվում իրանցի լինելուն: Ոմանք թեև իրանցիներ են ,սակայն ուշադրություն չեն դարձնում նման  հարցերի: Սակայն մեր քրիստոնյաները ոչ,այդպես չեն: 

Աղջիկս ,ով իմ կողքին էր նստած միանում է զրույցին և Հաջ աղային ասում է 

-Դե հայերը Իրանում վաղեմի անցյալ ունեն :Մենք հարգում ենք իմամ Հոսեյնին :

Հաջ աղան սկսեց զրուցել փեսայիս հետ ,ով թեյ էր հյուրասիրում:

-Պարոն,ի՞նչ աշխատանքով եք զբաղվում:

-Ես նավթի, գազի և նավթաքիմիական վերամշակման գործարանների նախագծման գծով ինժեներ-խորհրդատու եմ:Մեր ինժեներներից մեկի խոսքերով՝ մենք շենացնում ենք անապատները և վերադառնում:Եղել եմ Բանդար Աբասի նավթավերամշակման գործարանում, եղել եմ Սպահանում, Ահվազում և Աբադանում: Խան Գիրան նավթամշակման գործարանում:

-Շատ լավ . նավթավերամշակմա՞ն գործարան։ Այ՞ո:

-Այո, նավթ, գազ և նավթաքիմիկատ:

-Գա՞զն էլ։

-Այո:

-Խան գիրան:Այնտեղ կա գազի վերամշակման գործարան։

-Այո։ Մոտավորապես երեսունհինգ տարի է:

Այաթոլլահ Խամենեիի հանդիպումը Զորիկ Մուրադյանի ընտանիքի հետ

Մինչ պարոն Խամենեին և իմ փեսան զրուցում են, ես և աղջիկս զմայլված  հետևում ենք նրանց:Ես դեռ չեմ կարողանում հավատալ, որ նա այցելել է մեր տուն։Եվ այսքան  ջերմ ու սիրով զրուցում մեզ հետ  և կիսվում հիշողություններով.

(Այաթոլլահ Խամենեին շարունակում է իր խոսքը)-«Դե լավ:Որքան լավ աշխատեք, այնքան ավելի շատ կվարձատրվեք:Լավ,ուշադիր և հզոր աշխատեք: Բարեբախտաբար, այսօր մեր նավթավերամշակման աշխատանքների առաջընթացը շատ լավ է:Մենք ունենք և՛ նոր նավթավերամշակման գործարաններ, և՛ նավթավերամշակման գործարանների զարգացում։Շատ կարեւոր է, որ երկիրը բենզին ներկրելու կարիք չունենա:Հիմա մեր բենզինի արտադրությունն ավելին է, քան երկրի ներքին սպառումը, սա շատ կարևոր իրադարձություն է։Մինչեւ մի քանի տարի առաջ այդքան բենզին էինք ներկրում։Ամեն տարի մի քանի միլիարդ դոլարի, 2 միլիարդ, 3 միլիարդ, 6 միլիարդ դոլարի բենզին էինք ներմուծում:Այժմ մենք կարող ենք արտահանել:Իհարկե,որոշ քանակությամբ սիմվոլիկ ձևով արտահանեցին,  բայց հուսանք, որ այս գործընթացն ավելի արագ թափ կստանա:Սա ձեր աշխատանքն է ,ձեր աշխատանքը այսպես է արտացոլվում արտերկրում ու երկրում: Այս աշխատանքը երկրի համար ունի թե՝ նյութական շահ ,որն արդեն իսկ պարզ է,և ըստ իս նյութական շահից ավելի վեր՝պատվազգացությունն է: Մեզ համար շատ վատ էր, որ խոշոր նավթ արդյունահանող երկիրը ստիպված էր ներկրել իր բենզինը:Իհարկե, ես միշտ պատվիրել եմ կառավարություններին զբաղվել  նավթավերամշակման գործարաններով և նավթավերամշակման գործարան կառուցել: Ասում էին ձեռընտու չէ և պատրավակներ ներկայացնում :Փառք Աստծու այս կառավարությունը փորձեց և լուրջ ընդունեց նավթավերամշակման գործարանի աշխատանքները»: :

Հաջ աղայի համար արմավ եմ դնում   ափսեի մեջ, քաղցրավենիք հյուրասիրում և ասում եմ ,որ սա հայերի հատուկ թխվածքն է։Անունը Նազուք է : Ես չգիտեի ,որ դուք շնորհ եք բերելու ,թե ոչ ընթրիք կպատրաստեի: 

-Սա շատ լավ է: 

Հաջ աղան իր թեյը խմեց քաղցրավենիքով և կրկին ինձ հետ զրուցեց:

-Տիկին դուք որևէ աշխատանքով զբաղված եք: 

Ես  տնային տնտեսուհի եմ: 

-Ձեր հանցուցյալ ամուսինը ին՞չ: 

-Ամուսինս  բեռնատարով աշխատում էր ճանապարհներին: Տղաս որ նահատակվեց նա չդիմացավ ու կաթվածահար եղավ: 16 տարի տանն էր: Այդ տարիներին խնամում էի նրան մինչև իր մահը: Այնուհետ աղջիկս հիվանդացավ: 

«Պարզվում է ,որ շատ եք տառապել:Աշխարհիկ այս բոլոր տառապանքները կհատուցվեն Աստծու կողմից:Այսինքն մեր չափանիշները հենց սրանք են: Ինչքան մարդը այստեղ տառապի և դժվարության դիմաց կանգնի,վստահաբար Աստված նրան կհատուցի:

-Ինչ որ Աստծու կամքն է, հենց դա էլ կլինի,մենք պետք է շնորհակալ լինենք ,որ շնորհակալ ենք»: 

 Մենք բոլորս ուրախ ենք պարոն Խամենեիի ներկայությամբ,  հանդիպման պահերին ժպիտը չէր հեռանում մեր դեմքից, ինչպես Հաջ աղայի դեմքից:Շատ կցանկանայի, որ մյուս դուստրերս այստեղ լինեին , նրան մոտիկից տեսնելու համար:

«Դե լավ տիկին: Շատ ուրախ եմ ,որ հանդիպեցի ձեզ ու ձեր հարազատներին: Սա մեր հուշանվերն է ձեզ այսօրվա կապակցությամբ:Միայն հուշանվեր է և նյութական արժեք չի ներկայացնում»: 

Չգիտեմ ինչպես և ինչ լեզվով շնորհակալություն հայտնեմ նրան: Աղջիկս ու փեսաս էլ նույնպես: Երեքս էլ մեր շնորհակալությունն ենք հայտնում: Փեսաս ասում է ,որ դուք ձեր խիստ բազմազբաղվածությամբ ,իրապես մեծ պատիվ եք արել մեզ: Հաջ աղան մեղմ ոճով ասաց

«Դուք իմացեք ,որ այս քայլը մեր լավ քայլերից է»: 

Իրապես ինչ լավ էր ,որ այցելեց:Նրա համար այս հանդիպման ուրախությունը, ինձ համար իսկապես աննկարագրելի է:

-Աստված օրհնի ձեզ, ողջ մնաք, Աստված Ձեզ պահապան։ 

Կրկին անգամ հուզվում եմ: Այս անգամ հուզմունքս կարոտի հետևանքով է: Իրապես չեմ ցանկանում ,որ Հաջ աղան գնա,սակայն դա անխուսափելի է: Գնում եմ նրա հետևից ,որպեսզի ուղեկցեմ նրան: Սակայն նրա ուղեկիցները թույլ չեն տալիս և ասում են Հաջ աղան չի ցանկանում ձեզ նեղություն պատճառել: Ասում եմ գոնե թույլ տվեք միջանցքի պատուհանից դիտեմ նրա գնալը: Գիտեմ որ միգուցե այլևս հնարավոր չլինի մոտիկից տեսնել նրան: Արցունքոտ աչքերով նայում եմ նրա հեռանալը, և կամաց աղոթում նրա երկարակեցության ու առողջության համար: Ուր էլ որ լինի, Աստված պահապան նրան: