Ճանաչենք իսլամը (85)
Ողջույն Ձեզ թանկագին բարեկամներ: Այս հաղորդման ընթացքում շարունակելու ենք իսլամի մեծ մարգարեի անհատական յուրահատկությունների քննարկմանը նվիրված զրույցը : Անշուշտ նրա կյանքի հետ ծանոթանալը կարող է օգտակար լինել բոլորի համար:
Իսլամի մեծ մարգարեի կյանքի պատմության մեջ ասված է, որ նա հաճախ խորհրդակցում էր իր աջակիցների հետ: Իսլամական ուսուցումներում խորհրդակցության հարցն ընդգծվել է և Ղուրանը նույնպես դա հանձնարարել է: Հիմնականում նրանք ովքեր իրենց կարևոր հարցերը կարգավորում են խորհրդակցաբար, ավելի քիչ են զղջում կամ ափսոսանքի զգացում ունենում: Մարգարեն ասում է. «Երբ ձեր իշխանները բարի մարդիկ, իսկ ամենահարուստները՝ առատաձեռները լինեն, դուք ապրելու և գոյատևելու արժանիք կունենաք: Սակայն եթե չարագործները ձեր իշխանը լինեն, իսկ ամենահարուստները լինեն կծծի և գործերը խորհրդակցությամբ չկատարվեն, դուք ապրելու արժանի չեք լինի»:
Աստծո մարգարեն շարունակ խորհրդակցում էր իր աջակիցների հետ: Օհոդի պատերազմում երբ մարգարեին լուր են բերում, որ Ղորայշը պատրաստվում է հարձակվել Մեդինայի վրա, նա Ղորայշի զորքին դիմակայելու համար ռազմական խորհուրդ է ստեղծում և ժողովրդից կարծիք է հարցնում:
Աբդոլլահ Իբն Օբայն առաջարկում է մնալ քաղաքում և դիմակայել թշնամուն: Նա ասում է. «Ով Աստծո մարգարե, անհավատության շրջանում մենք կռվում էինք քաղաքում ու մեր կանանց ու երեխաներին տեղավորում էինք պարիսպների մեջ, նրանց քարեր էինք տալիս: Երդվում եմ Աստծով, որ երբեմն մինչև մեկ ամիս մեր երեխաները մեզ համար քարեր բերելով մեզ օժանդակում էին կռվում: Մեդինայի տներն էլ այնպես էինք իրար միացնում, որ ամեն կողմից ամրոցի նման էր ու դրա պարիսպների վրայից մեր կանայք ու երեխաները քարեր էին նետում ու մենք էլ փողոցում կռվում էին սրերով»:
Այս առաջարկին հակառակ ոմանք էլ առաջարկում էին դուրս գալ Մեդինայից ու թշնամու հետ առճակատվել քաղաքից դուրս: Փորձառու և տեղյակ որոշ մարդիկ, այդ թվում Համզաթ Իբն Աբդոլմոթալեբը, Սաադ Իբն Աբդոն և Նոըման Իբն Սաալաբեն էլ այն կարծիքի էին որ թշնամուն պիտի դիմակայել քաղաքի դրսում: Նրանք ասում են, որ ով Աստծո մարգարե, մենք վախենում են նրանից, որ թշնամին ենթադրի, թե մենք նրանց հետ առճակատվելուց սարսափելով չենք հեռացել քաղաքից ու դա կարող է նրանց առավել համարձակ դարձնել: Նրանք հիշեցնում էին Բադրի պատերազմն ու հայտարարում էին, որ ցանկանում են երկու լավագույն այլընտրանքներից մեկը՝ նահատակություն Աստծո ճանապարհին և կամ հաղթանակ:
Մարգարեն ունկնդրելով երկու խմբի արտահայտություններն ու պատճառները, դրանով հանդերձ, որ ինքն էլ կողմնակից էր Մեդինայում մնալուն, սակայն չնայած ուրիշների և նույնիսկ իր տեսակետին գերադասում է քաղաքի հավատացյալ երիտասարդության կարծիքը, որոնք մեծամասնություն էին կազմում: Հետևաբար որոշվում է քաղաքից դուրս թշնամու հետ առճակատվելու համար հարմար մի վայր ընտրվի: Հետո մարգարեն գնում է տուն և վերցնելով իր զենքերը մեկնում է պատերազմի ճակատ: Իհարկե մուսուլմաններն այս պատերազմում պարտություն են կրում, սակայն հետաքրքիրն այն է, որ այս պարտությունից հետո Աստված կրկին մարգարեին հրահանգում է նրանց հետ խորհրդակցել, սակայն վերջնական որոշումը մնում է առաջնորդին: «Գործերում նրանց հետ խորհրդակցիր: Իսկ որոշում ընդունելիս, ապավինիր Աստծուն, քանզի Աստված սիրում է իրեն ապավինողներին»:
Ասվում է, որ տարբեր տարածքների համար իշխաններ ու հրամանատարներ որոշելիս մարգարեն խորհրդակցում էր: Նա ասում էր. «Խորհրդակցեք բարեպաշտների հետ, քանզի նրանք հավիտենականությունը գերադասում են աշխարհիկ կյանքին ու ձեր աշխատանքը գերադասում են իրենց աշխատանքին: Խորհրդակցեք իմաստուն մարդու հետ ու անհնազանդություն մի կատարեք, քանզի զղջալու եք»: Մի այլ տեղ ասում է. «Իմաստուն ու բարին կամեցող մարդու հետ խորհրդակցությունը Աստծո կողմից շնորհված բարիք ու հաջողություն է: Ուրեմն երբ իմաստուն և բարին կամեցող մի մարդ խորհուրդ է տալիս, հրաժարվեք հակառակությունից քանի որ դրան կհաջորդի բարդությունը: Նա ով խորհրդակցում է իմաստունների հետ առաջնորդվելու է դեպի ճիշտն ու բարին»: Անհրաժեշտ է ասել, որ իսլամի Մեծ մարգարեն խորհրդակցում էր այն հարցերում, որոնց կապակցությամբ Աստծո կողմից հստակ հրահանգ չէր տրված և դրա կապակցությամբ որոշումը վստահված էր ժողովրդին:
---
Իսլամի Մեծ մարգարեի յուրահատկությունների շարքում նաև նշվել է, որ նա չափազանց մեծարում էր հյուրերին: Սալման Ֆարսին ասում է. «Մի օր մտա մարգարեի տունը: Նա ինձ հանձնեց իր մեջքին դրված բարձը և հետաքրքիրն այն է, որ դա նույնությամբ կատարում էր բոլոր հյուրերի համար»: Մարգարեն իր հյուրերի համար գորգ էր փռում և ճաշելիս մինչև այնքան ժամանակ, երբ հյուրը ուտում էր, ինքն էլ նստած էր մնում սփռոցի կողքին: Երբեմն մարգարեի հյուրերը ճաշելուց հետո տնից դուրս չէին գնում ու շարունակում էին զրուցել: Սակայն մարգարեն նրանց համբերում էր, մինչև որ իջնում է «Ահզաբ» սուրայի 53-րդ այան, որտեղ ասված է, երբ մարգարեի հյուրն եք լինում, ճաշելուց հետո հեռացեք, քանզի անտեղի մնալով խանգարում էք նրան ու մարգարեն չի կարողանում կատարել իր հասարակական ու անհատական, ինչպես նաև պաշտամունքային պարտականությունները:
Մարգարեի կյանքի համեստությունն էլ նրա գլխավոր յուրահատկություններից էր: Նա քնում էր պարզ գորգի կամ խսիրի վրա և կարկատան էր անում իր կոշիկներին ու հագուստին: Երբ նրանք անարգում էին, նա ժպտում, կամ էլ ներում էր: Ինքն անձամբ էր շուկա գնում ու անհրաժեշտ գնումներ կատարում: Նա նաև օժանդակում էր տան աշխատանքներում: Անաս Իբն Մալեքն ասում է. «Տարիներ եղել եմ մարգարեի տանն ու նա երբեք ինձ չի քննադատել ու չի գանգատվել: Իր ձեռքով էր կաթ կթում, բարևում էր երեխաներին և ընդառաջում էր ստրուկների հրավերին: Իր չսիրած կերակուրի համար չէր դժգոհում: Հատուկ ուշադրություն էր ցուցաբերում, խոզանակի և օծանելիքի օգտագործմանը, ուրբաթօրյա լոգանքին, երեսի ու գլխի մազերի հարդարանքին ու նաև ճերմակ հագուստ հագնելուն: Ճաշելուց որևէ տեղ չէր թիկնում, որպեսզի չլինի թե հանկարծ Աստծո բարիքների կողքին մեծամտության տպավորություն ստեղծի»: Իսլամի Մեծ մարգարեն ատում էր արտաքին փառքը, հետևաբար թույլ չէր տալիս, որ որևէ մեկն իր թիկունքից քայլի: Երբ հեծած էր լինում ու մեկը ցանկանում էր հետևել իրեն, ասում էր. «Կամ ինձանից առաջ անցիր ու ես քո թիկունքից գամ, կամ ես կգնամ ու դու հետո արի և կամ էլ միասին պիտի հեծնենք»: Մի օր այցելում է իր դստեր՝ Ֆաթեմայի տունը և նկատում է, որ նա նոր ձեռնոց ունի թևին և տանը նոր վարագույր է կախված: Մարգարեն առանց մի խոսք ասելու վերադառնում է: Ֆաթիմանանդրադառնում է և անմիջապես մարգարեին ուղարկում ձեռնոցն ու վարագույրը և պատգամ է ուղարկում, թե ինչ նպատակի, որ ցանկանում եք ծառայեցրեք: Մարգարեն ասում է. «Հայրը մատաղ լինի նրան, որ կատարեց այն ինչ, որ պիտի կատարեր: Աշխարհը Մոհամմեդին ու նրա գերդաստանին չի պատկանում»:
Աստծո մարգարեն որևէ մեկի ներկայությամբ չէր հանվում: Ոտքը մեկի դիմաց չէր երկարում: Ժպիտով էր խոսում և խոսելիս հայացքը պտտեցնում էր բոլորի կողմը: Երբեմն որևէ խոսք ընդգծելու համար դա կրկնում էր երեք անգամ: Երբ պատասխանում էր ուրիշների հարցումներին և կամ կանչում էր նրանց խոսակիցը կին լիներ, թե տղամարդ կամ երեխա, հարգալից էր: Հիվանդներին այցի էր գնում և նրանց առողջություն էր մաղթում: Տնից դուրս գնալիս լինում էր մաքուր ու հարդարված: Պարգևատրում էր բարեգործներին: Երբ ուզում էր ջուր խմել կամ սնվել, տալիս էր Աստծո անունը և վերջացնելիս փառք էր տալիս Աստծուն: Նստելիս ու կանգնելիս հիշում էր Աստծո անունը: Մի օր հանդիպում է կոշտացած ձեռքերով բանվորի: Իր ձեռքերի մեջ է առնում ու համբուրում է նրա ձեռքերը: Մարգարեն բարի կամ չար գործերի հանդեպ անտարբեր չէր: Ժամանակին խրախուսում կամ քննադատում էր: Հանդեսի ժամանակ բոլորի հետ այնքան մտերիմ էր, որ բոլորը կարծում էին, որ նրանք մարգարեին ամենամոտիկ կանգնած մարդիկ են: Երբեմն նրա աջակիցները նրանից ուզում էին որևէ մեկին անիծի, բայց նա չէր համաձայնում և աղոթում էր, որ Աստված բոլորին առաջնորդի: Երբ սեղմում էր մեկի ձեռքը, մինչև այնքան ժամանակ, որ դիմացինը ձեռքը բաց չէր թողել, մարգարեն իր ձեռքը հետ չէր քաշում: Որևէ հանդեսի մասնակցելով նստում էր ներքևում: Նա նիստերը գումարում էր շրջանի ձևով: Մարգարեն շարունակ հանձնարարություն էր կատարում գերիների ու ստրուկների կապակցությամբ և ասում էր. «Ձեր հագուստից ու կերակուրից տվեք նրանց ու նրանց այնպես կոչեք, որ անհանգիստ չզգան»: Նա հարուստի ու չքավորի հետ միանման էր վարվում: Բանավեճի ժամանակ հրաժարվում էր ավելորդ խոսքից ու երբեք ուրիշին չէր վատաբանում ու նրա մոտ թերություններ չէր որոնում: