Հոկտեմբեր 11, 2022 13:36 Asia/Yerevan

Օրերն անցնում են և մենք մեր հայրենակիցների հետ միասին պաշտպանում ենք մեր գեղեցիկ հայրենիքը:

Այո, անցնում են օրեր, և մենք մեր հայրենակիցների հետ ուս-ուսի տված պաշտպանում ենք մեր գեղեցիկ Իրանը։ Մենք նույն կրոնից չենք, բայց սիրում ենք Իրանը, սիրում ենք այն երկիրը, որտեղ սկսել ենք քայլել, ծիծաղել ենք նրա ուրախություններով, լացել ենք նրա վերքերով և շարունակել ենք ապրել։ Բոլորս մեկ ազգ ենք, մեկ ժողովուրդ ենք, բոլորս իրանցիներ ենք և մենք սիրում ենք Իրանը:

Բարեկամներ այսօր կլսենք նահատակ Ռազմիկ Դավթյանի ընտանիքի փեսայի՝ պարոն Ավանեսի զրույցները:  Ընկերակցեք մեզ։

****

Մանուկ օրերից մինչև հիմա հասկանում էի մարդկանց ծանր հայացքները և հիմա լավ զգում եմ այս երիտասարդ մարդու կասկածելի հայացքի ծանրությունը,ողջունում եմ և քամահրանքով հարցնում՝

Թույլ կտա՞ք ներս մտնել: Ես այս ընտանիքի փեսան եմ:

Այո այո: Ներեցեք: Ներս համեցեք:

Ներս եմ մտնում ու տեսնում եմ երեք անծանոթ մարդ կանգնել են աներոջս կողքին: Հայրիկն ինձ ներկայացնում է և ասում.«Սա էլ իմ փեսան՝ Ավանեսն է»: Զարմանքով ուզում էի մի բան հարցնել, որ բակի դուռը բացվեց ու պարոն Խամենեին ներս մտավ: Ջերմորեն բարևեց և Ռազմիկի հորից ու մորից խնդրում է նրանք առաջ ներս մտնել տուն, բայց նրանք չեն ընդունում: Պարոն Խամենեին առաջ է անցնում: Տան մեջ, մուտքի դռան դիմաց ջերմորեն բարևում են կնոջս Հասմիկին և ժպիտով հարցնում են նրան որպիսությունը: Կինս բարի գալուստ է ասում և նրան հրավիրում է նստել հյուրասենյակի բազմոցին: Պարոն Խամենեին նախքան նստելը նահատակի հորն ու մորը ասում է համեցեք այստեղ ինձ մոտ նստեցեք, նրանք էլ  նրա մոտ են նստում:

***

Աստված Ռազմիկի հոգին լուսավորի: Հենց պատերազմն սկսվեց, մեկնեց ռազմաճակատ: Ռազմաճակատներում իր ներկայության մեծ մասն անցկացրեց Աբադան և Խոռամշահր քաղաքներում: Հետևակային զինվոր էր և 1981թ. մայիս ամսին Իրաքի բաասական բանակի հետ դեմ առ դեմ առճակատման ընթացքում մի քանի փամփուշտ դիպչում է իր կողքին ու մի քանիսն էլ կրծքին և նահատակվում է: Իհարկե Ռազմիկը Իսլամական հեղափոխության պայքարի մեջ նույնպես բավականաչափ ակտիվ էր: Իսլամական հեղափոխության հաղթանակին նախորդող օրերին ցույցեր կազմակերպելու համար օր ու գիշեր չուներ և անընդհատ եռ ու զեռի մեջ էր: Հեղափոխության հաղթանակից հետո էլ  անդամակցեց Մաջիդիե Թաղամասի կոմիտեին և 15 ամիս ծառայեց այդ կոմիտեում :

Մի տարի ու մի քանի ամիս տևած զինվորական ծառայության ընթացքում նա միայն երեք անգամ եկավ արձակուրդի: Այդ երեք անգամն էլ ամեն անգամ մի քանի օր շուտ վերադարձավ ռազամաճակատ: Ասում էր թշնամին մեր հողում է, դավաճանություն է, որ մարդ իրեն թաքցնի և խույս տա պատասխանատվությունից: Վերջին անգամ, որ եկավ արձակուրդի 1360 թ. ֆարվարդին ամսին էր: Նրան արձակուրդ էին տվել, որ Զատկին գա Թեհրան և տոնը իր ընտանիքի կողքին անցկացնի: Մի քանի օր նախքան Զատիկը նա եկավ Թեհրան, սակայն նախքան տոնը վերադարձավ ռազմաճակատ: Եվ քանի որ իր վերջին նամակն էր տոնի կապակցությամբ շնորհավորել էր իր ընտանիքի անդամներին: Ռազմիկն իր նամակի մի բաժնում գրել էր.«Հայրիկ ջան մի քանի օր է ինչ եկել ենք Աբադան: Այստեղ տոթը մի քիչ խանգարում է, սակայն ինչ իրավիճակ էլ որ լինի կանցնի ու կլինի համբերել, որովհետև այս ժողովուրդն ու այս զրկված մարդիկ մեզ կարիք ունեն... Մայրիկ ջան անհանգիստ մի լինի քանի որ ես լավ եմ, հուսով եմ, որ եղբայրներս իրենց առավելագույն ջանքը կգործադրեն հաջողության հասնելու համար, որովհետև մենք այստեղ պատերազմում ենք, որ նրանք շարունակեն իրենց ուսումը և դառնան պիտանի մարդ և մասնագետ այս երկրի համար»:

Հոսեյնի տեղն այս հանդիպմանը շատ դատարկ է: Հոսեյնի հայրը պատերազմի սկիզբներին նահատակվել էր և Ռազմիկը միշտ նրան մեր տուն էր բերում և նրա հետ խաղում էր: Մի օր, երբ նրա եղբայրը նրան հարցրեց, որ ինչո՞ւ ես այս երեխային այսքան տուն բերում, նա ասաց.«Նա հայր չունի և անհայր ու որբ լինելը շատ դժվար ու ծանր է: Հիմա, որ տարիներ է անցնում Ռազմիկի նահատակությունից, Հոսեյնը, որ մուսուլման է և ինքը կին ու երեխա ունի միշտ գալիս է Ռազմիկի մորն այցելության: Երանի Հոսեյնը այստեղ լիներ ու մոտիկից պարոն Խամենեիի համար Ռազմիկի լավություններից պատմեր:

Այաթոլլահ Խամենեիի հանդիպումը նահատակ Ռազմիկ Դավթյանի ընտանիքի հետ

Հայկանուշը տեղից վեր է կենում և Ռազմիկի ալբոմը, որ ինքը նրբությամբ պատրաստել էր բերում և տալիս է պարոն Խամենեիին: Հաջաղան, որ հուզվել էր լսելով Ռազմիկի ու նրա նահատակության մասին, սկսեց դիտել ալբոմը: Այնքան մեծ համբերությամբ մեկ առ մեկ թերթում էր ալբոմի էջերը և ուսումնասիրում էր թերթերից կտրված հատվածները, որ կարծես թե նայում ու կարդում է մի շատ կարևոր բան: Ալբոմի մի հատվածում, որտեղ տեղադրված է Ռազմիկի կտակը նա ավելի շատ է կանգ առնում: Պարզվում է, որ կտակի բովանդակությունը բառ առ բառ ուշադրությամբ կարդում է: Կտակի մի բաժնում ասված է.

«Սիրելի հայրենակիցներ, ես իմ կյանքը զոհում եմ հանուն հայրենիքի ազատության: Սիրելի ընկերներ իմ նահատակության համար սուգ չանեք, որովհետև հենց հեղափոխության սկզբից իմ նպատակն էր կյանքս տալ հանուն հայրենիքի ու ազատության: Ես զինվորական զգեստով արժանացա այս պատվին, որ անունս հիշվի հայրենասերների անվան կողքին: Բոլոր քաջ իրանցիներից ու հայրենասեր հայերից ակնկալում եմ, հայրենիքի ազատության համար հետևել իմ օրինակին»:

Ալբոմը դիտելուց և կտակը կարդալուց հետո պարոն Խամենեին մի քանի անգամ գլուխը շարժելով և գնահատանքի ու հիացմունքի զգացմունքով մի քանի անգամ կրկնում է Ռազմիկի անունը.«Ռազմիկ, Ռազմիկ, Ռազմիկ»: Ես և Հայկանուշը միասին Ռազմիկի անվան իմաստն ենք բացատրում: Ես ասում եմ, որ Ռազմիկ նշանակում է պատերազմի մարդ: Հայկանուշը ուղղում է իմ նախադասությունը ասելով, որ նահատակության ու քաջության իմաստ էլ ունի այս բառը: Ես ասում եմ ռազմայր, Հայկանուշն ասում է մարտիկ: Պարոն Խամեմեին հաստատում է մարտիկն ու ասում.

-Ուրեմն պարսկերենի հետ ընդհանուր արմատ ունի:

Այաթոլլահ Խամենեիի հանդիպումը նահատակ Ռազմիկ Դավթյանի ընտանիքի հետ

Հաջ աղան շատ պարզ ու հետաքրքրական մի կետ է ասում, որ միչ օրս դրան ուշադրություն չէի դարձրել։ Ռազմիկն ու ռազմայրը երկուսն էլ հիմնականում կազմված են ռազմ բառից և ընդհանուր արմատ ունեն: Այստեղ Հաջ աղան մեզանից հարցնում է հայերեն լեզվի ու տառերի մասին և մենք բացատրում ենք, որ հայերենի այբուբենը կազմված է 38 տառերից և պարսկերենի հետ ինչ տարբերություններ ունի:

Նա ասում է.«Հայերենի այբուբենի հայվելյալ տառերը առկա են իրանական մի քանի էթնիկ խմբերի բարբառներում ինչպես սպահանցիների, ատրպատականցիների և բեհբահանցիների»:  Հետո մի քանի օրինակներ է բերում: Հայկանուշը զարմանքով ասում է.«Այս ամենի մասին, որ դուք ասացիք շատերը չգիտեն պարոն Խամենեի»:

Թեյի ժամը, որ հասնում է հիշում եմ մեծարգո առաջնորդի մեր տուն կատարած այցելությունը, որ մայրս սովորական թեյի փոխարեն դարչնով թեյ էր պատրաստել: Այդ հանդիպման ընթացքում չնայած որ դարչնով թեյը իրեն  հակացուցված էր, սակայն նա գոհունակությամբ խմեց թեյը և հիշում եմ, որ երբ թաղեցիներն ու ծանոթները իմացան, որ առաջնորդն է եկել մեր տուն որքան զարմացան: Նրանց մեծ մասը մեկ ընդհանուր հարց էին հարցնում, թե Այաթոլլահ Խամենեին ձեր տանն ինչ-որ բան կերա՞վ։ 

Հաջ աղան թեյը վերցնում է և հարցնում է Ռազմիկի հոր և իմ աշխատանքի մասին:

Ես խոհարար էի և աշխատում էի Ֆարանսե պողոտայում գտնվող իտալացիների եկեղեցում:

-Հիմա որ դուք խոհարարություն իմանում եք, տանը ձեր կնոջն օգնո՞ւմ եք թե՞ ոչ:

Բոլորս ծիծաղում ենք պարոն Խամենեիի կատակը լսելով և Հայկանուշն ասում է.

-Այո Հաջ աղա նա շատ է օգնում:

Պարոն Խամենեին ի նշան հայրիկին քաջալերելու և հաստատելու, ժպտում է նրան և գլուխը դանդաղ շարժում է: Հայրիկն էլ ավելի շատ քաջալերանք ստանալու համար ասում է.

-Երեխաներն էլ խոհարարություն գիտեն:

-Դե երեխաներն իրենց մորից են սովորել: Եվ նորից բոլորս ծիծաղում ենք:

Հաջ աղան որ տարված էր զրույցով մեզնից հարցրեց եկեղեցի գնալու մասին:

Դուք երիտասարդներդ էլ գնում եք:

-Այո մենք շաբաթ օրերն ենք գնում:

Պարոն Արտակ Մանուկյանն էլ գալիս է: Որտե՞ղ է քարոզում:

Այո գալիս է:

-Իմ նախագահության սկզբում պարոն Մանուկյանը եկավ ինձ տեսնելու: Լիբանանցի է: Եկավ այստեղ ու դարձավ հայերի առաջնորդն ու Իրանի եկեղեցու արքեպիսկոպոսը: Այդ ժամանակներում ես հանրապետության նախագահ էի: Ինձ տեսավ ու մենք ծանոթացանք միմյանց հետ:

Այաթոլլահ Խամենեիի հանդիպումը նահատակ Ռազմիկ Դավթյանի ընտանիքի հետ

Հաջ աղան իմ 4-ամյա աղջնակին նստեցնում է իր ոտքերին և մազերն իր ձեռքով շոյում և համբուրում է նրա գլուխն ու երեսն ու հարցնում.«Անունդ ի՞նչ է»: Ես ասում եմ Արիելա է: Այն բանից հետո, երբ պարոն Խամենեին մեր տոնական գիշերը դարձնում է մի հիշարժան գիշեր որոշում է գնալ:

-Լավ իմ նպատակն այն էր, որ թե ձեզ և թե այս տիկնոջն ու ձեր ընտանիքի անդամներին շնորհավորել տոնը և թե ձեր որդու նահատակության առիթով ցավակցություն ասել ու նաև շնորհավորել: Աստծո կամոք հաջող լինեք:

Պարոն Խամենեին վեր է կենում և սիրալիր ժպիտով նահատակի մորը մի նվեր է տալիս և ասում է.«Սա էլ մեր նվերը ձեզ հարգելի տիկին: Աստծո կամոք հաջող ու հաղթական լինեք: Աստված ձեր մյուս զավակներին պահի ու պահպանի Ձեզ համար: Աստված Ձեզ պահապան»:

Մայրիկը շնորհակալություն է հայտնում և երախտագիտական հայացքով հրաժեշտ է տալիս և ուղեկցում է նրան դեպի դուռ: