Հիշարժան այցելություն(10)
Այսօր կներկայացնենք ահաբեկչության հետևանքով անմեղորեն զոհված երկու նահատակների։
Ահաբեկչության հետևանքով նահատակները սպանվել են ամենատմարդի ձևով և նույնիսկ առիթ չեն ունեցել ինքնապաշտպանության դիմել:Եվ որքան զավեշտալի է ,որ միջազգային կազմակերպություններում մարդու իրավունքների կեղծ հավակնորդները , մի կողմից խոսում են կրոնների ազատության ու փոքրամասնությունների իրավունքների մասին, իսկ մյուս կողմից՝ իրենց գիրկը բացում այն ահաբեկիչների համար ,որոնք երկրում նման ոճրագործություններ են կատարել: Ահաբեկչության հետևանքով 17 հազար նահատակ ,վիշտ է պատճառում արթուն խղճերին ու զայրացնում է ,սակայն մարդու իրավունքների հավակնորդները մտահոգ են այս 17 հազար նահատակների մարդասպանների ազատությունների մասին...:

Ահաբեկչության հետևանքով նահատակներից է Հայկակ Մովսիսյանը: Նա ծնվել է 1927 թվականին արևմտյան Ատրպատական նահանգի Սալմաստ քաղաքում : Տարրական կրթությունը ավարտել է ծննդավայրում ,որից հետո ընտանիքի հետ միասին բնակություն է հաստատել Թեհրանում :Հայկակը մի քանի տարի աշխատել է մեխանիկայի կենտրոնում ,որից հետո սկսում է աշխատել որպես վարորդ։
Ամուսնացել է 1959 թվականին և բախտավորվել երեք որդիներով: Հայկակը շատ ջերմ ու բարեհաբույր տղամարդ էր ,ինչի բերումով շատերն էին շփվում նրա հետ և լավ վերաբերմունք էր դրսևորում իր հարազատների նկատմամբ: Նա հաճախ զբաղված էր աշխատանքով : Իր ազատ ժամանակ զբաղվում էր տան խնդիրներով և ժամանակ հատկացնում ընտանիքին:
Նա շատ սովորական ընտանեկան կյանքով էր ապրում ,մինչև 1981 թվականի հունիս ամիսը ,երբ ժամանակի խորհրդարանի կողմից Հանրապետության նախագահ Բանի Սադրի պաշտոնանկության պատճառով,լարված իրավիճակ ստեղծվեց Թեհրանում:
Հայկակի կինը ,ով գնումների համար բնակարանից դուրս էր եկել փակվել էր մի խանութում,քանի որ բախումներ էր սկսվել մոնաֆեղների և պետական պաշտոնատարների միջև : Այդ ժամանակ Հայկակի երկրորդ որդին՝ Էդմոնդը ,ով մտահոգվել էր իր մոր համար ,նրան գտնելու նպատակով գնում է «Հաֆթե թիր» հրապարակը,սակայն նրան չի գտնում ,իսկ վերադարձին մունաֆեղների գնդակի թիրախ դառնալով սպանվում է :
Մովսիսյան ընտանիքի անդառնալի կորստի վիշտը դեռ չէր ամոքվել ,երբ կրկին անգամ մոնաֆեղները խլեցին այդ ընտանիքի ևս մեկ անդամի կյանքը։ 1981 թվականի սեպտեմբերի 1-ին Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը շրջափակել էր մոնաֆեղների խմբավորման բնակարաններից մեկը և բախումներ էր սկսվել: Հայկակը ով աշխատանքից տուն էր վերադառնում ,բախման ընթացքում մոնաֆեղների գնդակի թիրախ է դառնում ու նահատակվում 54 տարեկան հասակում:
Այսպիսով Մովսիսյան ընտանիքը ավելի քիչ քան երեք ամսվա ընթացքում իր երկրորդ նահատակին է նվիրաբերում հեղափոխությանը:
Այսօրվա հաղորդման ընթացքում ձեզ ենք ներկայացնում հետաքրքիր մի զրույց կապված Այաթոլլահ Խամենեիի այս սիրելի նահատակների հարազատների բնակարան կատարած այցելություն մասին: Ընկերակցեք մեզ:
---

Իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդի ուղեկիցներից մեկը իր հուշերում այսպես է գրել.«Ցուրտ ձմեռ է,ձյունը և սառույցը պատել են փողոցները:Թիկունքում են մնացել 19-րդ և 21-րդ գիշերները և այսօր 23-րդ գիշերն է ,մի գիշեր որի Ղադր լինելը ավելի է զգացվում նախորդ երկու գիշերների համեմատությամբ: Ուստի յուրաքանչյուր մուսուլմանի համար այս գիշերը պետք է համարվի կարևորագույն գիշերը: Տարվա ամենաարժեքավոր ամիսը Ռամազանն է, իսկ Ռամազանի ամենվեհ գիշերը՝Ղադրի գիշերը:Գիշեր, որտեղ գրված է բոլոր մարդկանց հաջորդ տարվա ճակատագիրը։Այս գիշերները սգո երանգ ունեն։Սա հինգերորդ գիշերն է, որ մենք արցունք ենք թափում իմամ Ալիի նահատակության կապակցությամբ:
Այս գիշերվա հետ հույսեր եմ կապել և աղոթքի համար ծրագիր մշակել ,ցանկություններս շատ են: Ես ինքս ինձ մտածում եմ՝ ես աննշան մահկանացուս , որ այդքան ցանկություններ ունեմ Ղադրի գիշերը,մեր առաջնորդը՝ հեղափոխության, երկրի ու Իսլամ աշխարհի համար այսքան մտահոգություններով տարված ի՞նչ պայմաններում է գտնվում և Աստծուն մոտենալու համար ո՞ր արարքն է ավելի հարմար գտնում:
Այս խոհերի մեջ եմ , երբ հեռախոսը զանգում է։Ասվում է, որ այս գիշեր ծրագրված է այցելել նահատակների ընտանիքներին։
Այս երեկո՞․․․ Այս կորցրած հնարավորությունից անհանգստացած՝ ինձ հասցնում եմ գրասենյակ։Տեսնելով քաղաքում տիրող սգո մթնոլորտը և դեպի մզկիթ շարժվող մարդկանց՝ ավելի եմ անհանգստանում:Բայց, երբ տեսնում եմ առաջնորդին ու ողջունում նրան, բոլոր մտքերը հեռանում են ուղեղիցս և նրա ներկայությունը ջերմացնում է սիրտս...:
.....
Հասնում ենք նահատակի տունը: Առաջնորդի հետևից բարձրանում եմ տան աստիճանները ,տեղեկանում եմ ,որ այս ընտանիքը երկու նահատակ ունի հայր ու որդի:
Քսան ամյա մի տղա դռան շեմին է կանգնած: Զարմացած բարևում է Առաջնորդին: Ավելի քան 60 ամյա տիկինը մի քանի անգամ շփոթված կրկնում է .«Շատ բարի եք եկել ,շատ բարի եք եկել»:
Տիկինը Հեղափոխության առաջնորդին հրավիրում է հյուրասենյակ: Տղայի դեմքը խիստ զարմացած է ու չի հավատում ,իսկ մոր դեմքը բարի ու ժպտադեմ :Աղան երբ նստում է և տեսնում շրջանակված լուսանկարները ,ասում է .«Դե լավ ,ծանոթացրեք այս նկարները»:

Առաջին շրջանակված լուսանկարը ,ընտանիքի հոր լուսանկարն է: Աղան ուշադիր նայում է լուսանկարին և նահատակի մորը ասում .«Նա է առաջ նահատակվել ,թե՞ որդիդ»:
--Նախ որդիս.
-Տիկին ,ո՞րտեղ է նահատակվել
-Տղաս նահատակվել է փողոցում և ամուսինս հենց մեր տան մոտ:
-Աստված Ձեր բարիով հատուցի և համբերություն պարգևի: Ի'նչ աշխատանքով էր զբաղվում:
-Տաքսի ծառայությունում էր աշխատում:
--Ես զանգահարեցի ամուսնուս որ ասեմ փողոցում բախումներ են տեղի ունենում և ապահով չէ,սակայն ուշացել էի և նա ճանապարհվել էր դեպի տուն: Գնդակների ձայնը ողողել էր թաղամասը: Ես մտահոգված սպասում էի դռան հետևում:Գնդակների ձայնը դադարելով տնից դուրս եկա:Սակայն ամուսնուս մեքենան փողոցի մեջտեղում տեսա և իրեն արնաթաթախ ղեկի հետևում:
Նահատակների տիկնոջ և մոր դեմքից երևում է թե՝անցնող տարիների ընթացքում ինչքան է տառապել: Նա երեք ամսվա ընթացքում կորցրել էր իր հենարանները: Աղան բարությամբ նրան մխիթարում է այս նախադասություններով.
--«Տա Աստված, որ տեղի ունեցող այս դժբախտությունները ձեզ համար լինեն Աստծուն մերձենալու հոգևոր միջոց և ձեր սրտերը փափկացնեն:Տա Աստված, որ ձեր սրտերը տոգորվեն աստվածային լույսով ու աստվածային շնորհով։
--Շատ դժվար է ,շատ դժվար:
--Դե, այս միջադեպերը կառուցողական են։ Այո՛ շատ դժվար է; այդ էլ՝ կարճ տարածությամբ։
--Այո՜ Այո՛ Երեք ամիս, երեք ամսվա ընթացքում, երկու նահատակ եմ տվել:
--Ես զգում եմ այն դժվարությունները, որոնք դուք կրել եք այս երեխաներին մեծացնելու համար:

Աղան , հանդիպման մթնոլորտը փոխելու համար հայրական հայացքուվ ,նահատակի որդու հետ սկսում է խոսել։
--Դուք ինչո՞վ եք զբաղվում։
--Տարրական օղակն ավարտելուց հետո անցել եմ աշխատանքի:
--Ինչո՞ւ չես շարունակել
--Դժվարություններ կային.
--Դե լավ .խնդիր չէ:Աշխատելը ևս լավ է: Սովորելու նպատակը նաև աշխատելն է:Բայց եթե կարելի է սովորել ու կրթվել, շատ ավելի լավ է։
Այնուհետև աղան գլուխը շրջում է դեպի մայրը և հարցնում.
--Տիկին .Դուք միայն մի որդի ունեք:
--Երեք որդի ունեի:Մեկը նահատակվեց: Մեծ որդիս ամուսնացել է և մեզանից հեռու է ապրում:
--Նահատակների հիմնարկը Ձեզ հետ կապի մե՞ջ է:
--Այո,ռոճիկը ստանում եմ Նահատակների հիմնարկից :
--Տիկին ,դուք չեք աշխատում:
--Ոչ ,տան տնտեսուհի եմ:Ջղերով անհանգիստ եմ եւ սրտի անհանգստություն ունեմ :Չեմ կարող աշխատել:
--Բուժվում ե՞ք:
--Այո,բժիշկ ունեմ:Նևրոլոգ և սրտի բժիշկ:
--Աստծով միշտ առողջ լինեք:

Տան մթնոլորտը Ս.Ծննդյան տրամադրություն է փոխանցում: Հյուրասենյակի մի կողմում ,կար մի սեղան ,որի վրա դասավորված էր ընդեղենի,անուշեղենի ,շոկոլադի և մրգի ափսեներ: Պատի վրայի անկյունները զարդարված էին տարբեր զարդերով: Ս․Ծննդյան մի քանի բացիկների ու լուսանկարների շրջանակների կողքին լույսերով զարդարված էր փոքրիկ մի տոնածառ:Աղան ասում է.«Շնորհավորում եմ Հիսուս Քրիստոսի ծննդյան տոնը: Կարծես թե՝Ս․Ծննդյան տոնը նշում եք ամանորից հետո: Ես գիտեմ որ Ս․Ծնունդը հայերը նշում են հունվարին ,հակառակ շատ կաթոլիկների և ուրիշների ,որոնց Ս․ Ծննդյան տոնը նախքան ամանոր է :Այն տարիներին երբ ես ուղերձ եմ հղում ,ընդհանրապես փորձում եմ ուղերձս այնպես ձևակերպել ,որ թե ձեր և թե նրանց տոնին համընկնի:Այսինքն ցանկանում եմ այս հարցում հարգել նաև հայ հայրենակիցներին :
Աղան թեքվում է դեպի երիտասարդ տղան: Այժմ նրա մոտ սթրեսային վիճակը փոխվել է խաղաղության և անդորրի:
--Դուք տեխնիկական աշխատանքով ե՞ք զբաղվում:
--Մեխանիկ եմ:
--Այո:Հայերը մեխանիկական աշխատանքների շնորհքը ունեն: Ձեր ձեռքերից երևում է: Աշխատավորի կարգին ձեռքեր:
--Շատ լավ է ,Աստծով կարողանաք առաջ ընթանալ և վարպետ դառնալ ու ավելի լավ պայմաններ ունենաք:
Մայրը ասում է.
--«Ես հյուրասիրե՞մ:Թեյ բերե՞մ:
--Ոչինչ ,բերեք:
Եվ կրկին աղան սկսում է զրուցել նահատակի որդու հետ և հայրական խորհուրդներ տալով ասում է.«
--Դաս սովորելու համար դեռ ուշ չէ: Երբ առիթ ընձեռվի ,այդ քայլին դիմեք: Անհրաժեշտ է գնահատել երիտասարդությունը: Ոմանք երիտասարդ տարիները վատնում են վայրկյանական հաճույքների համար: Դրանք չարժեն ,որոնց պատճառով երիտասարդության արժեքավոր տարիները վատնվեն: Երիտասարդությունը պետք է օգտագործել հմտություն ձեռք բերելու համար : Երիտասարդությունը պետք է օգտագործել մի արժեքավոր և մնայուն աշխատանքի համար:

Այս ընտանիքի համար ուրախ գիշեր է:Նահատակի մայրը թեյ ու քաղցրավենիք է հյուրասիրում հեղափոխության առաջնորդին ու մի փոքր պատմում իրենց խնդիրների մասին:Աղան ուշադիր լսում է: Հետո դիմում է մեզ ու ասում.
--Դուք հետևեք ու ստուգեք:Կատարեք այն, ինչ կարող եք օգնել:
Զրույցի ավարտին աղան սկսում է թեյ խմել և ու քաղցրավենիք ուտել:Հրաժեշտի ժամանակ աղան շրջվում է դեպի նահատակի որդին և հարցնում նրա անունը։Հետո երկու նվերներ նվիրում նահատակի որդուն ու եղբորը, մեկն էլ՝ մորը։
--Համեցեք ,սա ընդունեք որպես իմ նվերը:
Մայր ու որդի ,երկուսն էլ շնորհակալություն են հայտնում ,որ նա իրենց տուն գալով ուրախություն է պարգևել նրանց:
Վերադարձի ճանապարհին ,երբ անցնում եմ յուրաքանչյուր մզկիթի և Հոսեյնիեի մոտով, լսվում է Աստծուն աղոթելու ու փառաբանության ձայնը, և ի տարբերություն առաջին պահերին , որ մտածում էի,թե հեռացել եմ Ղադրի գիշերվա աղոթքից ու պաշտամունքներից, ինձ թեթևացած եմ զգում:Ես ուրախ տրամադրություն ունեմ: Իսկապես, ո՞րն է ավելի առաքինի, քան Ղադրի գիշերը մարդու սիրտը ուրախացնելը: