Հոկտեմբեր 15, 2022 13:37 Asia/Yerevan

Ողջույն սիրելի ունկնդիրներ, այսօր կայցելենք Իրանի հարավ-արևելյան  Բալուչեստան նահանգ: Բալուչական երաժշտությունն Իրանի ամենագեղեցիկ և ազդեցիկ ժողովրդկաան երաժշտություններից է, որը կներկայացնենք այս և առաջիկա մի քանի հաղորդումների ընթացքում։ Մնացեք մեզ հետ։

 

Բալուչեստանն այն անունն է, որն ըստ որոշ աղբյուրների, Նադեր Շահ Աֆշարը տվել է այս տարածաշրջանին։ 1736 թվականին Հնդկաստանի նվաճումից հետո վերադարձի ճանապարհին, նա կանգ է առել Մոքրան կամ Մաքորան տարածքում: Ու քնաի որ այնտեղ ապրում էին բալուչներ, Աֆշարն այդ տարածքն անվանել է Բալուչեստան։

Իսլամական պատմաաշխարհագրական տեքստերում հիշատակվել են բալուչների շատ տոհմեր, և ոմանք կարծում են, որ նրանք ապրել են Կասպից ծովի հարավային ափերին, սակայն հիջրեթի  չորրորդ դարում ( մ․թ․10-րդ դարում) գաղթել կամ գաղթեցվել են ներկայիս Բալուչեստան : Իրանի այս շրջանը սահմանակից է Պակիստանին և Աֆղանստանին, որտեղ հնուց ի վեր ապրել  են խիզախ ու քաջարի  սահմանապահներ, ովքեր  դիմադրել են ներքին ու արտաքին թշնամիների դավադրություններին։ Այս տարածքը նաև եղել է գիտնականների և ճառագիրների, ներառյալ՝ մոլլա Նուր Մուհամմադ Բեմփոշթիի, Շեյխ Մոհամմադ Դերաֆշանի, մոլլա Բահրամ Ռասկիի և շատ ուրիշների բնօրրանը։

Երաժշտությունը բալուչների կյանքի անբաժանելի մասն է: Ծննդյան,  մահվան, տխրության, երջանկության, ֆիզիկական և հոգեկան հիվանդությունների բուժման  ժամանակ  երաժշտությունն ուղեկցում է նրանց:

Բալուչական և հնդկական մշակույթների  փոխազդեցությունը պատճառ է դարձել, որ վերջին մի քանի դարերի ընթացքում բալուչների երաժշտությունն ազդվի հնդկականից։ Այս տարածաշրջանն Իրանի մշակութային ազդեցությունից  առավել, ենթարկվել է հնդկական մշակույթի նյութական և հոգևոր ազդեցություններին:

Հաշվի առնելով  պատմության ընթացքում բալուչների մշտական ​​գաղթը և տարբեր շրջաններում բնակություն հաստատելը, բալուչական երաժշտությունը զերծ չի մնացել նաև տարբեր շրջանների մշակութային ազդեցություններից: Չնայած դրան, բալուչները  կարողացել են պահպանել իրենց իսկական և դինամիկ մշակույթի կարևոր մասը: Հաղորդման այս հատվածում  ձեզ առաջարկում ենք ունկնդրել «Բահարգահ» գեղեցիկ երգը՝  Դին Մոհամմադ Զանգշահի   կատարմամբ։

Դուք լսեցիք «Բահարգահը» գեղեցիկ երգը՝ Դին Մոհամմադ Զանգշահիի կատարմամբ։

Դին Մոհամմադ Զանգշահին հայտնի բալուչ  երաժիշտ և երգիչ էր, ով ուներ արվեստի առաջին աստիճան։ Դին Մոհամմադ Զանգշահին   անվանի երաժիշտ   Մուսա Զանգշահի որդին էր, ով նվագում էր ղայչակ, (Ասիայում օգտագործվող երաժշտական գործիք)։ 

Այս բալուչ երաժիշտն ու երգիչը կյանքից հեռացել է լյարդի հիվանդության պատճառով՝ 2018 թվականին, 67 տարեկան հասակում։

Նա երաժշտության միջոցով արտահայտում էր իր զգացմունքները՝ նվագելով ղայչակ, թանբուրաք , դոնալի  կամ Բանջո։ 

Ղայչակը, որն անվանում են նաև սորուդ կամ սերուզ, կառուցվածքով  քյամանչա է հիշեցնում, այն տարբերությամբ, որ ունի  կարճ բռնակ։ Այս գործիքը հաճելի հնչողություն ունի։  Ղայչակի  միջոցով   բալուչ երաժիշտը կարող է իր ներքին տխրությունը պատմել այնքան տխուր ու թախծոտ, որքան  դա հնարավոր է: Որովհետև բացի այս գործիքից, որևէ այլ գործիքով հնարավոր չէ նվագել տխուր եղանակ և այնպես նվագել , որ յուրաքանչյուր լսողի  սիրտը  թրթռա ու հուզվի։

Այժմ միասին լսենք ղայչակի գեղեցիկ մեղեդին։ 

Դուք լսեցիք ղայչակ  նվագարանի հաճելի ձայնը։ Այժմ կխոսենք թանբուրաք և դոնալի նվագարանների մասին։

Թանբուրաքը կամ  սեթառը, շատ նման է եռալար նվագարանին։ Անցյալում  թանբուրաք նվագողին անվանում էին Փահլեվան: Այսօր այն ավելի հայտնի է, որպես թանբուրաքի կամ ջանգի։ Թանբուրաքն ունի երեք լար:

Դոնալին կամ դոնին Բալուչեստանի տեղական նվագարաններից է և պատկանում է սրինգի ընտանիքին։ Այս գործիքը բաղկացած է երկու սրինգից: Երաժիշտը երկու սրինգն  էլ դնում է բերանը, մեկն ավելի  բարձր, մյուսն ավելի ցածր։

Այժմ առաջարկում ենք ունկնդրել թանբուրաք  և դոնալի նվագարաններով կատարումներ։

Դուք լսեցիք  Խալիլ Բալուչի  թանբուրաքով և  Իսլա Բալուչի դոնալիով կատարումները:

Բալուչական  երաժշտության մեկ այլ հայտնի նվագարանը բանջոն է, որը լարային, կսմիթային երաժշտական գործիք է։  Այն ունի բարձր և  հնչեղ ձայն: Այս նվագարանը շատ տարածված է Ինդոս-գանգեսյան հարթավայրում, և ըստ բալուչ երաժիշտների՝ այն բերվել  է այդ տարածաշրջանից։  Նվագելիս նվագարանի մի ծայրը դրնում են  ծնկի վրա, իսկ մյուս ծայրը գետնին և նվագում  կնտկնտոցով:

 

Այժմ միասին լսենք բանջո նվագարանի հաճելի ձայնը:

Հաղորդման վերջում առաջարկում ենք ունկնդրել  վարպետ  Մաշալլահ Բամերիի կատարմամբ բալուչական մի գեղեցիկ երգ, որը կոչվում է  Վաթան (թարգ. հայրենիք) ։

--- 

Հարգելի ունկնդիրներ ավարտվեց մեր հաղորդումը։ Հաջորդ շաբաթ կներկայացնենք բալուչական երաժշտության մյուս տեսակները։

Այս և ռադիոժամի բոլոր հաղորդումներին կարող եք հետևել նաև  հետևյալ ինտերնետային հասցեով՝ Parstoday.com/hy։

Աստված պահապան  բոլորիդ: